comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԶՈՐ ՆԵՐ­ՇՆ­ՉՈՒ­ՄԻ ԲԱ­ՆԱՍ­ՏԵՂ­ԾԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԶՈՐ ՆԵՐ­ՇՆ­ՉՈՒ­ՄԻ ԲԱ­ՆԱՍ­ՏԵՂ­ԾԸ

Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

 Հոկ­տեմ­բե­րի 4-ին Ստե­փա­նա­կեր­տի ՙԳրի­գոր Նա­րե­կա­ցի՚ հա­մալ­սա­րա­նի Արևմտա­հա­յե­րե­նի, հա­յա­գի­տու­թյան գի­տա­հե­տա­զո­տա­կան Լյու­տո­վի­կա և Հա­կոբ Այն­թապ­լյան կենտ­րո­նում տե­ղի ու­նե­ցավ հայ մե­ծա­նուն գրող Գևորգ Է­մի­նի 100-ա­մյա հո­բե­լյա­նին նվիր­ված մի­ջո­ցա­ռում, ո­րը հե­տաքր­քիր էր հատ­կա­պես նրա­նով, որ ե­լույթ ու­նե­ցող­նե­րը՝ ԱՀ ԳՄ նա­խա­գահ, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Վար­դան Հա­կո­բյա­նը, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, բա­նաս­տեղ­ծու­հի Ժան­նա Բեգ­լա­րյա­նը, ՙՀայ­րե­նյաց պաշտ­պան՚ և ՙՇու­շի՚ թեր­թե­րի խմ­բա­գիր, բա­նաս­տեղծ Ռո­բերտ Ե­սա­յա­նը հու­շեր պատ­մե­ցին գրո­ղի հետ ու­նե­ցած ի­րենց հան­դի­պում­նե­րից։

Վ. Հա­կո­բյանն իր խոս­քում նշեց, որ գրո­ղը թո­ղել է մեծ ժա­ռան­գու­թյուն, և որ սա նրա հա­վեր­ժա­կան ճամ­փոր­դու­թյան ա­ռա­ջին հա­րյու­րա­մյակն է։ Գևորգ Է­մինն այն պոետն էր, որ իր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րով բե­րեց մար­դու նկա­րա­գի­րը, ներ­քին աշ­խար­հը, ո­րով հայն ա­ռանձ­նա­նում է։ Դի­նա­մի­կա, բա­ցա­ռիկ տրա­մա­բա­նու­թյուն, խո­րա­պես ազ­գա­յին պոե­զիա. այն ե­լա­կե­տը, որ­տե­ղից սկս­վում է Է­մի­նը, աշ­խար­հի կենտ­րոնն է։ Է­մի­նը ժա­մա­նա­կին հան­դի­պում­ներ է ու­նե­ցել Չա­րեն­ցի հետ, ո­րը կան­խո­րո­շել է նրա մտա­ծո­ղու­թյան կեր­պը, սեր­տել է նրա դա­սը, նո­րույթ է բե­րել հայ բա­նար­վես­տի մեջ։ Հե­տո ե­կավ Պա­րույր Սևա­կը, և հայ գրա­կա­նու­թյան հա­մար դա մի բա­ցա­ռիկ շր­ջան էր։ Է­մի­նը եր­բեք չվա­զեց փառ­քի հետևից, բայց նա այն հայ գրողն էր, որ եր­կու ան­գամ ար­ժա­նա­ցավ ԽՍՀՄ պե­տա­կան մր­ցա­նա­կի։ Գրո­ղը թարգ­ման­վել է այլ լե­զու­նե­րով, ճա­նաչ­վել ու ճա­նա­չում բե­րել հայ գրա­կա­նու­թյա­նը։ Ինչ հզոր ներ­շն­չու­մով է գր­ված ՙՍա­սուն­ցի­նե­րի պա­րը՚, ՙՄենք՚-ը, ՙՀա­յոց կռունկ՚, ՙԶգույշ խո­սիր Հա­յաս­տա­նում՚, ՙՅոթ երգ Հա­յաս­տա­նի մա­սին՚ էս­սե­նե­րի շար­քը, նրա յու­րա­քան­չյուր տո­ղը ներ­ծծ­ված է Հա­յաս­տա­նով, և պա­տա­հա­կան չէ, որ այ­սօր ա­մեն քայ­լա­փո­խի հան­դի­պում ենք Է­մի­նին, որ­պես­զի մշ­տա­պես ուն­կն­դիր լի­նենք նրա ներ­քին ձայ­նին։
Ե­լույթ ու­նե­ցող­նե­րը նշե­ցին, որ Է­մի­նը գրա­կա­նու­թյուն մտավ ՙՆա­խա­շա­վիղ՚ ժո­ղո­վա­ծուով՝ ար­դեն իսկ ձևա­վոր­ված բա­նաս­տեղ­ծա­կան հա­վա­տամ­քով։ Նրա ՙՆորք՚ ժո­ղո­վա­ծուն հայ­տն­վեց քն­նա­դա­տու­թյուն­նե­րի ա­ռանց­քում և, ինչ­պես նկա­տել է գրո­ղը, նպաս­տել նրա ճա­նաչ­մա­նը։ Է­մի­նի պո­լի­տեխ­նի­կա­կան կր­թու­թյու­նը նպաս­տել է նրա գրո­ղա­կան ինք­նա­տի­պու­թյա­նը, ի­րերն ու երևույթ­նե­րը ներ­սից քն­նե­լու ու­նա­կու­թայ­նը։ Գրո­ղի տո­ղե­րը տա­րո­ղու­նակ են, ա­ռանց պա­ճու­ճանք­նե­րի, միտ­քը կուռ է, ու­նի բա­նաս­տեղ­ծու­թյան կա­ռուց­ված­քի սուր զգա­ցո­ղու­թյուն։ Նա խո­րա­պես ազ­գա­յին բա­նաս­տեղծ է։ Հայ­կա­կա­նու­թյամբ է շն­չում նրա ամ­բողջ պոե­զիան, բայց, միևնույն ժա­մա­նակ, ապ­րում է դա­րի խն­դիր­նե­րով, երբ գի­տա­կան փայ­լուն հայտ­նա­գոր­ծու­թյուն­նե­րը սպառ­նում են մարդ­կա­յին կյան­քի գո­յու­թյա­նը։ ՙՆա­խա­շա­վի­ղից՚ սկ­սած նրա բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներն ար­տա­սան­վել են, դար­ձել եր­գեր։ 1984-ին գրո­ղը հրա­տա­րա­կում է ՙՄաշ­տո­ցից մինչև մեր օ­րե­րը՚ հու­շե­րի, էս­սե­նե­րի, հոդ­ված­նե­րի ժո­ղո­վա­ծուն, ո­րում հա­սա­կով մեկ կանգ­նած է գրա­կա­նա­գետ Է­մի­նը։ Իր գնա­հա­տում­նե­րի մեջ նա նույն­քան խորն է ու ար­հես­տա­վարժ, որ­քան բա­նաս­տեղ­ծա­կան տո­ղե­րում։
Ռ. Ե­սա­յա­նը նշեց, որ Է­մի­նը նո­րա­րար բա­նաս­տեղծ է, և ո­րո­նում­նե­րի դաշ­տում նրան միշտ ու­ղեկ­ցել է հայտ­նու­թյան ո­գին։ Նրա ար­վեստն այ­սօր էլ կեն­սու­նակ է, գրա­վիչ ու հե­տաքր­քիր։ Գրա­կան աս­պա­րեզ մտ­նե­լով հետ­չա­րեն­ցյան դժ­վա­րին ու բարդ շր­ջա­նում, Է­մինն ըն­թեր­ցո­ղին գրա­վեց իր ինք­նա­տիպ մտա­ծո­ղու­թյամբ, ա­ռանձ­նա­հա­տուկ պատ­կե­րա­վո­րու­թյամբ։ Նրա պոե­զիան ա­ռանձ­նա­ցավ ա­նակն­կալ ընդ­հան­րա­ցում­նե­րով, ո­րոնք բա­նաս­տեղ­ծա­կան գյու­տեր են։ Հայ­րե­նի­քի մա­սին նոր խոսք ա­սե­լը դժ­վար է, բայց Է­մին-բա­նաս­տեղ­ծը նե­րաշ­խա­հի հայտ­նու­թյուն­նե­րով հիաց­նում է ըն­թեր­ցո­ղին։ Նրա բա­նաս­տեղ­ծու­թյու­նը խոր ար­տա­ցո­լանքն է հայ ժո­ղովր­դի դա­րա­վոր պայ­քա­րի` հա­նուն գա­լի­քի։ Գրո­ղի հա­վաստ­մամբ` եր­գը ոչ թե պի­տի ՙնեյ­նիմ ու եր­կար-բա­րակ նա­ղըլ՚ լի­նի, այլ՝ կտ­րուկ, կարճ ու ազ­դու, որ բե­րի ցն­ցող ու­րա­խու­թյուն ու վիշտ և շեշ­տա­կի խր­վի սիր­տը մար­դու՝ ինչ-որ բան փո­խե­լով նրա կյան­քում։
Բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Նա­նար Սի­մո­նյանն իր ե­լույ­թում նշեց, որ Է­մի­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյան թե­ման իր ժա­մա­նակն է, 20-րդ դա­րը, և նրա պոե­զիա­յին բնո­րոշ են խո­հը, բա­նաս­տեղ­ծա­կան պատ­կե­րա­վոր­ման գյու­տե­րը։ Նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյան մեջ կարևոր դեր են գրա­վում հայն ու Հա­յաս­տա­նը։ Բա­նաս­տեղ­ծը, մի կողմ թող­նե­լով տա­րի­ներ շա­րու­նակ մեզ օ­րո­րող ա­վե­լորդ սնա­փա­ռու­թյունն ու հպար­տու­թյու­նը, ներ­կա­յաց­նում է հայ­րե­նի­քի ու ժո­ղովր­դի ի­րա­կան վի­ճա­կը. հայ­րե­նի­քը երկ­փեղկ­ված է, ժո­ղո­վուր­դը՝ ցի­րու­ցան. ՙԱն­ժո­ղո­վուրդ հող, Ան­հող ժո­ղո­վուրդ։ Եվ ցր­ված հու­լունք, որ չէր ... ժո­ղով­վում՚։ Ա­պա­գա­յի վե­րա­բե­րյալ բա­նաս­տեղ­ծը մտա­հո­գու­թյուն ու­նի, և նա տագ­նա­պում է, որ հա­յոց սուրբ լե­ռը կմ­նա օ­տա­րու­թյան մեջ։ Սա­կայն բա­նաս­տեղ­ծը հա­վա­տում է իր տա­ռա­պած, ա­դա­ման­դի նման փոքր, բայց ժայ­ռի ուժ ու­նե­ցող ժո­ղովր­դի հա­վեր­ժու­թյա­նը։
Մի­ջո­ցառ­ման մաս­նա­կից­նե­րը դի­տե­ցին հատ­ված ՙԳևորգ Է­մին՚ տե­սա­ֆիլ­մից և ունկ­նդ­րե­ցին տե­սա­հո­լո­վա­կը, ո­րում աս­մուն­քում է Նու­նե Ա­վե­տի­սյա­նը։
ՙԳրի­գոր Նա­րե­կա­ցի՚ հա­մալ­սա­րա­նի քո­լե­ջի ու­սա­նո­ղու­հի Մար­գա­րիտ Մու­սա­յե­լյանն աս­մուն­քեց Գևորգ Է­մի­նի ՙԵս սի­րում եմ հա­յոց հո­ղը՚ բա­նաս­տեղ­ծու­թյու­նը։
Մի­ջո­ցառ­ման ա­վար­տին ցու­ցադր­վեց տե­սա­նյութ, ո­րում Սևակ Ամ­րո­յա­նը կա­տա­րեց ՙԶգույշ խո­սիր Հա­յաս­տա­նում՚ եր­գը` գր­ված բա­նաս­տեղ­ծի խոս­քե­րով։