comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՍՓՅՈՒՌ­ՔԻ ՆՈՐ ԽՃԱՆ­ԿԱՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ՍՓՅՈՒՌ­ՔԻ ՆՈՐ ԽՃԱՆ­ԿԱՐ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նում տե­ղի ու­նե­ցավ սփյուռ­քա­հայ ճա­նաչ­ված գոր­ծիչ, դոկ­տոր Հրայր Ճե­պե­ճյա­նի ՙՍփիռ­քա­հայ կեան­քեր` ինչ­պես որ տե­սայ՚ գր­քի շնոր­հան­դե­սը: Բաց­ման իր խոս­քում ռեկ­տոր Ար­մեն Սարգ­սյանն ա­սաց, որ նրա հետ հան­դիպ­ման ա­ռա­ջին րո­պե­նե­րից հա­մոզ­վեց, որ գործ ու­նենք ճշ­մա­րիտ հայ­րե­նա­սե­րի, ան­մի­ջա­կան մար­դու հետ, որն իր ցան­կու­թյուն­նե­րով, գոր­ծու­նեու­թյամբ ա­ռա­ջին հեր­թին մեծ հայ է, այ­նու­հետև` գիտ­նա­կան, աստ­վա­ծա­բան, գրա­կա­նա­գետ:

Հ. Ճե­պե­ճյա­նի կյան­քի ան­ցած ու­ղին ներ­կա­յաց­րեց մի­ջո­ցառ­ման նա­խա­ձեռ­նող` լրագ­րող Մի­քա­յել Հա­ջյա­նը:

Հրայր Ճե­պե­ճյա­նը Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը վե­րապ­րած տա­րագ­րյալ ըն­տա­նի­քի ժա­ռանգ է: Ծն­վել է Բեյ­րու­թում 1957թ.: Նախ­նա­կան և երկ­րոր­դա­կան կր­թու­թյու­նը ստա­ցել է տե­ղի Հայ ա­վե­տա­րա­նա­կան կենտ­րո­նա­կան բարձ­րա­գույն վար­ժա­րա­նում: 1981-ին ա­վար­տել է Բեյ­րու­թի Հայ­կա­զյան հա­մալ­սա­րա­նը` ստա­նա­լով առևտրա­կան գի­տու­թյան ար­վես­տի պսա­կա­վո­րի (բա­կա­լավր) վկա­յա­կան, 1984թ.` Բեյ­րու­թի Ա­մե­րի­կյան հա­մալ­սա­րա­նի երկ­րա­գոր­ծա­կան տն­տե­սա­գի­տու­թյան մա­գիստ­րո­սի վկա­յա­կան: 2014թ. Նյու Յոր­քի աստ­վա­ծա­բա­նա­կան ճե­մա­րա­նում Աստ­վա­ծաշն­չի հանձ­նա­ռա­րու­թյուն ճյու­ղում հա­ջո­ղու­թյամբ պաշտ­պա­նե­լով իր ա­վար­տա­ճա­ռը` ստա­ցել է դոկ­տո­րա­կան վկա­յա­կան: Ա­վե­լի քան 40 տա­րի գոր­ծակ­ցում է Մի­ջազ­գա­յին քրիս­տո­նեա­կան մի­ջե­կե­ղե­ցա­կան հրա­տա­րակ­չա­կան կազ­մա­կեր­պու­թյա­նը` Միա­ցյալ Աստ­վածն­չյան ըն­կե­րու­թյա­նը: Մի կազ­մա­կեր­պու­թյուն, ո­րը գոր­ծում է ա­վե­լի քան 200 երկ­րում: Ա­րա­բա­կան ծո­ցի տա­րա­ծաշր­ջա­նի նույն ըն­կե­րու­թյան ընդ­հա­նուր քար­տու­ղարն է: 1991-1996թթ. ե­ղել է նաև Հա­յաս­տա­նի Աստ­վա­ծաշն­չյան ըն­կե­րու­թյան հիմ­նա­դիր և խոր­հր­դա­տու- կազ­մա­կեր­պի­չը: 2006-2014թթ. ե­ղել է Մի­ջին Արևել­քի Աստ­վա­ծաշն­չյան ըն­կե­րու­թյան խոր­հր­դի ա­տե­նա­պե­տը: Նրա այս գոր­ծու­նեու­թյան շար­քը դեռ եր­կար կա­րե­լի է թվար­կել: Վա­րե­լով ազ­գա­յին, միու­թե­նա­կան և մի­ջե­կե­ղե­ցա­կան լայն գոր­ծու­նեու­թյուն` Հրայր Ճե­պե­ճյա­նը ճամ­փոր­դել է աշ­խար­հով մեկ և մաս­նակ­ցել մի­ջազ­գա­յին և մի­ջե­կե­ղե­ցա­կան քրիս­տո­նեա­կան շատ հա­մա­գու­մար­նե­րի, հան­դես ե­կել դա­սա­խո­սու­թյուն­նե­րով կրո­նա­կան, սուր­բգ­րա­յին և Մի­ջի­նարևե­լյան քրիս­տո­նեա­կան ներ­կա­յու­թյան մա­սին: Գոր­ծու­նեու­թյան բե­րու­մով այ­ցե­լել և մո­տի­կից ճա­նա­չել է աշ­խար­հի հայ­կա­կան շատ գա­ղութ­ներ: ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի Կիպ­րո­սի վար­չու­թյան ան­դամ է: Աշ­խա­տակ­ցում է լի­բա­նա­նա­հայ, հայ­րե­նի և սփյուռ­քա­հայ մա­մու­լի մի շարք օր­գան­նե­րի` հրա­պա­րա­կե­լով ազ­գա­յին, մշա­կու­թա­յին և աստ­վա­ծա­բա­նակ թե­մա­նե­րով հոդ­ված­ներ: 2010թ. հրա­տա­րա­կել է իր ա­ռա­ջին գիր­քը` ՙՀա­յուն գո­յա­պայ­քա­րի ճա­նա­պար­հը՚, որ­տեղ ամ­փոփ­ված է նրա 30 տար­վա հոդ­ված­նե­րի հա­վա­քա­ծուն: 2018-ին հրա­տա­րա­կել է երկ­րորդ` շնոր­հան­դե­սի խնդ­րո ա­ռար­կա աշ­խա­տու­թյու­նը:
2019թ. անգ­լե­րեն հրա­տա­րա­կել է ՙԱստ­վա­ծաշն­չի հանձ­նա­ռու­թյու­նը` Վե­րագտ­նել, Հա­վատք, Յույս և Ան­ձը՚ աստ­վա­ծա­բա­նա­կան գիր­քը: Ազ­գա­յին, ե­կե­ղե­ցա­կան և Աստ­վա­ծաշն­չա­յին եր­կա­րա­մյա գոր­ծու­նեու­թյան հա­մար պարգևատր­վել է ՀՀ սփյուռ­քի նա­խա­րա­րու­թյան ՙՄայ­րե­նիի դես­պան՚ շքան­շա­նով:
Սա Հ. Ճե­պե­ճյա­նի երկ­րորդ այցն է Ար­ցախ: Ա­ռա­ջին այ­ցը կա­տա­րել է 5 տա­րի ա­ռաջ, ո­րը բա­ցա­ռա­պես ճա­նա­չո­ղա­կան էր:
Գիր­քը բաց­վում է Հ. Ճե­պե­ճյա­նի ա­ռա­ջին հա­տո­րի հրա­տա­րա­կու­թյան ա­ռի­թով գր­ված տպա­վո­րու­թյուն­նե­րով, ո­րոնց հե­ղի­նակ­նե­րը տար­բեր եր­կր­նե­րի ճա­նաչ­ված մտա­վո­րա­կան­ներ են:
Գր­քի խմ­բա­գի­րը ըն­կե­րա­լեզ­վա­բա­նու­թյան դոկ­տոր Ար­տա Ճե­պե­ճյանն է` հե­ղի­նա­կի կի­նը, ո­րի բնու­թագր­մամբ` ՙԱն­սա­կար­կե­լի է Հրայր Ճէ­պէ­ճեա­նի հա­ւա­տար­մու­թիւ­նը: Հա­ւա­տար­մու­թին` հա­յուն, հայ­րե­նի­քին, ե­կե­ղե­ցիին, մշա­կոյ­թին, պա­հան­ջա­տի­րու­թեան, պատ­մու­թեան, մա­մու­լին և սփիռ­քին: Մէկ խօս­քով` հայ­կա­կա­նու­թեան՚:
Իր նե­րա­ծա­կան խոս­քում բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր, ՙՍփիւռք՚ գի­տաու­սում­նա­կան կենտ­րո­նի տնօ­րեն Սու­րեն Դա­նիե­լյա­նը գիրքն ան­վա­նել է ՙՍփյուռ­քը վեց տա­րի­նե­րի բարձ­րա­դիր պա­տու­հան­նե­րից՚ և այն գնա­հա­տել որ­պես սփյուռ­քի ի­մա­ցա­կան և ճա­նա­չո­ղա­կան նոր բա­վիղ­նե­րի գե­ղար­վես­տա­կան պատ­կեր:
Շնոր­հան­դե­սին ե­ղան գիրքն արժևո­րող ե­լույթ­ներ: ԱրՊՀ դա­սա­խոս Զա­րի­նե Սա­ռա­ջյա­նի գնա­հատ­մամբ` ՙԱյն հե­ղի­նա­կի ապ­րա­ծի ու տե­սա­ծի ան­մի­ջա­կան տպա­վո­րու­թյուն­նե­րով ու վեր­լու­ծու­թյուն­նե­րով հա­գե­ցած կեն­սա­փի­լի­սո­փա­յու­թյուն է, ո­րի ա­ռանց­քում սփյուռ­քա­հայ մար­դու կյանքն` իր խո­հե­րով, տագ­նապ­նե­րով, կա­րո­տի ու նա­հան­ջի եր­գե­րով, նա­հան­ջի դեմ պատ­նեշ­նե­րի ո­րո­նում­նե­րով, ո­րոն­ցից ա­ռաջ­նա­հեր­թը հա­յա­պահ­պա­նու­թյունն է ու նրա կարևո­րա­գույն ե­րաշ­խիք­նե­րից մե­կը` հա­յոց լեզ­վի պահ­պա­նու­մը՚: Բա­նա­խո­սը ներ­կա­յաց­րեց նաև բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Սոկ­րատ Խա­նյա­նի ու­ղեր­ձը. հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով նա չի կա­րո­ղա­ցել ան­ձամբ ներ­կա­յա­նալ:
Ար­ցա­խի հան­րա­յին հե­ռուս­տա­ռա­դիո­յի հոգևոր հա­ղոր­դա­շա­րի հե­ղի­նակ Վար­դու­հի Բաղ­դա­սա­րյա­նի կար­ծի­քով` գր­քում ամ­փոփ­ված նյու­թե­րը կա­րե­լի է հա­մա­րել սփյուռ­քա­հայ էս­քիզ­ներ կամ ման­րա­պա­տում­ներ, ո­րոն­ցում ոչ միայն հայն է, այլև մարդն` ընդ­հան­րա­պես, որ ստեղ­ծել է Աստ­ված:
Հա­յաս­տա­նի ա­վե­տա­րան­չա­կան ե­կե­ղե­ցու և ա­մե­րի­կյան ա­վե­տա­րան­չա­կան ըն­կե­րու­թյան ա­նու­նից հե­ղի­նա­կին շնոր­հա­վո­րեց վե­րապտ­վե­լի Ա­վե­տիք Խա­չատ­րյա­նը:
Վեր­ջում ե­լույթ ու­նե­ցավ գր­քի հե­ղի­նա­կը` վերս­տին ներ­կա­յաց­նե­լով իր խո­հե­րը սփյուռ­քի ճա­կա­տագ­րի մա­սին: ՙԱյս այ­ցե­լու­թե­նե­րե ետք պի­տի մտա­ծենք ինչ­պես հա­րա­բե­րու­թյուն­նե­րու շղ­թան ա­վե­լի ամ­րապն­դենք և ա­վե­լի մո­տիկ գոր­ծակ­ցենք Հա­յաս­տան, Ար­ցախ և Սփյուռք: Երբ որ կտես­նիմ մեր գա­ղութ­նե­րը, ան­կախ թե ինչ վի­ճա­կի մեջ են, կապ­րիմ Ցե­ղաս­պա­նու­թեան այդ ա­հա­վո­րու­թիւ­նը և ցա­վը: Ին­չո՞ւ ե­ղավ` փոր­ձե­ցի պա­տաս­խան գտ­նել, ՙին­չու՚-ն պա­տաս­խան չու­նի: Ի՞նչ պի­տի ը­նենք հար­ցը հի­մա պի­տի գտ­նինք սփյուռ­քեն ի­րա­կա­նու­թեան մեջ՚: