comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՏՈ­ՆԱ­ԿԱՆ Ե­ՐԵ­ԿՈ՝ ՆՎԻՐ­ՎԱԾ ՈՒ­ՍՈՒՑ­ՉԻ ՕՐ­ՎԱՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ՏՈ­ՆԱ­ԿԱՆ Ե­ՐԵ­ԿՈ՝ ՆՎԻՐ­ՎԱԾ ՈՒ­ՍՈՒՑ­ՉԻ ՕՐ­ՎԱՆ

 

 

 

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Ու­սուց­չի օր­վա առ­թիվ հոկ­տեմ­բե­րի 5-ին Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տում ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան կող­մից կազ­մա­կերպ­վեց տո­նա­կան մի­ջո­ցա­ռում: Ներ­կա էին Նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը, պե­տա­կան այ­րեր, մայ­րա­քա­ղա­քից, հան­րա­պե­տու­թյան բո­լոր շր­ջան­նե­րից գոր­ծող և վաս­տա­կած հան­գս­տի ան­ցած ման­կա­վարժ­ներ: 

Մաս­նա­գի­տա­կան տո­նի կա­պակ­ցու­թյամբ հան­րա­պե­տու­թյան ման­կա­վարժ­նե­րին շնոր­հա­վո­րա­կան ու­ղերձ է հղել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հը, ո­րը նաև իր նս­տա­վայ­րում ըն­դու­նել է ո­լոր­տի մի խումբ ե­րախ­տա­վոր­նե­րի և նրանց հանձ­նել պե­տա­կան բարձր պարգևներ: Բ. Սա­հա­կյանն ա­ռան­ձին հան­դի­պու­մով շնոր­հա­վո­րել և ար­ժե­քա­վոր նվեր­ներ է հանձ­նել ՙԴա­սա­վան­դի՜ր, Հա­յաս­տան՚ ծրագ­րով Ար­ցա­խում աշ­խա­տող ու­սու­ցիչ­նե­րին: Այս ու­սում­նա­կա­նում այդ ծրագ­րով աշ­խա­տում է Ար­ցախ գոր­ծուղ­ված 30 ե­րի­տա­սարդ ու­սու­ցիչ, ո­րից 21-ը` Քա­շա­թա­ղի շր­ջա­նի դպ­րոց­նե­րում` լրաց­նե­լով թա­փուր տե­ղե­րը:

Տո­նի կա­պակ­ցու­թյամբ ո­լոր­տի ա­վե­լի քան 50 լա­վա­գույն աշ­խա­տող­նե­րի նա­խա­րա­րու­թյան պատ­վոգ­րով և դրա­մա­կան պարգևով խրա­խու­սել է ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը:
Հան­դի­սա­վոր մի­ջո­ցառ­մա­նը, ի դեմս նրա մաս­նա­կից­նե­րի, Ն. Ա­ղա­բա­լյա­նը շնոր­հա­վո­րել է Ար­ցա­խի, Հա­յաս­տա­նի և Սփյուռ­քի դպ­րոց­նե­րում դա­սա­վան­դող ման­կա­վարժ­նե­րին: ՙՈւ­սուց­չի օ­րը տոն է բո­լո­րի հա­մար: Մի պարզ պատ­ճա­ռով. աշ­խար­հում չկա մարդ, որ ու­սու­ցիչ չու­նե­նա: Եվ Հոկ­տեմ­բե­րի 5-ը յու­րա­քան­չյու­րի հա­մար ա­ռիթ է վեր­հու­շի, խոս­տո­վա­նու­թյան և խո­նար­հու­մի: Այս օ­րը յու­րա­քան­չյու­րը հի­շում է իր ու­սու­ցիչ­նե­րին, հատ­կա­պես նրան, ով ա­մե­նա­շատն է ազ­դե­ցու­թյուն ու­նե­ցել իր? որ­պես ան­հա­տի ձևա­վոր­ման և կյան­քի ճա­նա­պար­հի ընտ­րու­թյան հար­ցում՚,-ա­սաց նա­խա­րա­րը: Կարևո­րե­լով բո­լոր ժա­մա­նակ­նե­րում ու­սուց­չի դե­րա­կա­տա­րու­թյու­նը հա­սա­րա­կու­թյան զար­գաց­ման գոր­ծում` Ն. Ա­ղա­բա­լյա­նը նշել է. ՙՈւ­սուց­չի մաս­նա­գի­տու­թյունն աշ­խար­հի ա­րար­ման օ­րից կա ու միշտ կլի­նի, քա­նի դեռ կա մարդ­կու­թյու­նը: Ո­րով­հետև մարդ­կա­յին էա­կը միշտ սո­վո­րե­լու կա­րիք ու­նի՚: Նա­խա­րարն ա­պա հա­վե­լել է, որ ու­սու­ցի­չը նո­րից պի­տի դառ­նա ա­մե­նա­հե­ղի­նա­կա­վոր մար­դը մեր հա­սա­րա­կու­թյան մեջ, ո­րին պի­տի ձգ­տեն հաս­նել լա­վա­գույն­նե­րը: Իսկ դրա հա­մար պի­տի կա­րո­ղա­նանք նո­րից գրա­վիչ դարձ­նել ու­սուց­չի մաս­նա­գի­տու­թյու­նը ոչ միայն նրա սո­ցիա­լա­կան վի­ճա­կը բա­րե­լա­վե­լով, այլև ման­կա­վար­ժա­կան կր­թու­թյան մեջ անհ­րա­ժեշտ բա­րե­փո­խում­ներ կա­տա­րե­լով: ԿԳՍ նա­խա­րարն ա­ռանձ­նա­հա­տուկ շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց վաս­տա­կած հան­գս­տի ան­ցած ման­կա­վարժ­նե­րին: Այս ու­սում­նա­կա­նում Ար­ցա­խի դպ­րոց­նե­րը հա­մալր­վել են ա­վե­լի քան 50 նոր ու­սու­ցիչ­նե­րով, ո­րոն­ցից շուրջ 20-ը ա­ռա­ջին ան­գամ է դա­սա­րան մտել: Նա­խա­րա­րու­թյան շնոր­հա­կա­լագ­րեր և դրա­մա­կան պարգևներ հան­ձն­վե­ցին 2018-2019 ու­սում­նա­կան տա­րում դպ­րո­ցին հրա­ժեշտ տված վաս­տա­կա­շատ ու­սու­ցիչ­նե­րին: Վեր­ջին­ներս էլ ի­րենց գրա­վոր պատ­գա­մը հանձ­նե­ցին սկս­նակ ու­սու­ցիչ­նե­րին:
Տո­նը ա­ռիթ է, որ յու­րա­քան­չյու­րը հի­շի իր ու­սու­ցիչ­նե­րին և իր սր­տի խոսքն ուղ­ղի նրանց: Մի­ջո­ցառ­մա­նը ե­ղան նաև շնոր­հա­վո­րա­կան տե­սաու­ղերձ­ներ. ԱՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ Ա­շոտ Ղու­լյա­նը, պե­տա­կան նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը, Ար­ցա­խի հե­րոս, ՙՈս­կի ար­ծիվ՚ շքան­շա­նա­կիր Ժան­նա Գալս­տյա­նը, պատ­գա­մա­վոր Ար­մեն Սարգ­սյա­նը, ժո­ղովր­դա­կան ար­տիստ Գևորգ Մու­րա­դյա­նը, ՙԱր­ցա­խի ձայ­ներ՚ նա­խագ­ծի ղե­կա­վար Լի­րա Քո­չա­րյանն ի­րենց ե­րախ­տա­գի­տու­թյու­նը հայտ­նե­ցին սիր­ված ու­սու­ցիչ­նե­րին, շնոր­հա­վո­րե­ցին բո­լոր ման­կա­վարժ­նե­րին: Ա­ռանց հուզ­մուն­քի և հպար­տու­թյան հնա­րա­վոր չէր լսել դիր­քա­պահ զին­վոր­նե­րի տե­սաու­ղեր­ձը, ո­րոնք, շնոր­հա­վո­րե­լով հան­դերձ ի­րենց ու­սու­ցիչ­նե­րին, վս­տա­հեց­րին, որ նրանց կա­տա­րած դաս­տիա­րակ­չա­կան աշ­խա­տանք­նե­րի և տված խոր­հուրդ­նե­րի շնոր­հիվ ի­րենք ա­նա­ռիկ են պա­հում մեր հայ­րե­նի­քի սահ­ման­նե­րը:
Բե­մից հան­րա­պե­տու­թյան ու­սու­ցիչ­նե­րին շնոր­հա­վո­րան­քի խոսք ա­սա­ցին Քար­վա­ճա­ռի միջ­նա­կարգ դպ­րո­ցի ա­շա­կերտ­նե­րը:
Տո­նա­կան մի­ջո­ցառ­մա­նը ե­ղան նաև ե­րաժշ­տա­կան շնոր­հա­վո­րանք­ներ Ստե­փա­նա­կեր­տի ՄՊՍԿ-ի, պա­րար­վես­տի քո­լե­ջի սա­նե­րի, ԱՀ ԿԳՍՆ տե­սուչ Վազ­գեն Ա­ռա­քե­լյա­նի կող­մից: Իսկ Տո­ղի ար­վես­տի դպ­րո­ցի պա­րախմ­բի կա­տա­րու­մը դահ­լի­ճում վա­րա­կեց նաև ՙԴա­սա­վան­դի՜ր, Հա­յաս­տան՚-ի ու­սու­ցիչ­նե­րին:
Ե­րե­կո­յին հն­չեց հայ ե­րաժշ­տու­թյան ու­սուց­չա­պետ Կո­մի­տաս վար­դա­պե­տի պատ­գա­մը` ուղղ­ված ու­սու­ցիչ­նե­րին. ՙԳթու­թյամբ ու եր­կյու­ղա­ծու­թյամբ մո­տե­ցեք դաս­տիա­րա­կու­թյան գոր­ծին…դաս­տիա­րա­կե­լու կոչ­ված եք սե­րունդ մը, որ ա­պա­գա ազգն է …: Սխալ ուղ­ղու­թյամբ` ազգ մը կխոր­տա­կեք վեր­ջը՚: Ի պա­տիվ ե­րաժշ­տա­պե­տի ծնն­դյան 150-ա­մյա­կի` ՙԱս­պետ՚ հա­մույ­թի եր­գիչ Նա­րեկ Վար­դա­նյա­նը հո­յա­կապ կա­տա­րեց նրա ՙԳա­րուն ա՚ եր­գը:
Ջերմ, գե­ղե­ցիկ, ոգևո­րիչ ե­րե­կո­յից մաս­նա­կից­նե­րը հե­ռա­ցան վար­դե­րով, բարձր տրա­մադ­րու­թյամբ: