comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԳՐԱԿԱՆ-ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՐԵԿՈ՝ ՆՎԻՐՎԱԾ ԿՈՄԻՏԱՍԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԳՐԱԿԱՆ-ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՐԵԿՈ՝ ՆՎԻՐՎԱԾ ԿՈՄԻՏԱՍԻՆ

Հոկ­տեմ­բե­րի 7-ին Ստե­փա­նա­կեր­տի Մես­րոպ Մաշ­տո­ցի ան­վան հան­րա­պե­տա­կան գրա­դա­րա­նում կազ­մա­կերպ­ված գրա­կան-ե­րաժշ­տա­կան մի­ջո­ցա­ռու­մը նվիր­ված էր Կո­մի­տաս վար­դա­պե­տի ծնն­դյան 150-ա­մյա հո­բե­լյա­նին։

 Գրա­դա­րա­նի տնօ­րեն Ա­նա­հիտ Բաղ­րյա­նը, կարևո­րե­լով կոմ­պո­զի­տո­րի դե­րը հայ­կա­կան ե­րաժշ­տու­թյան մաս­նա­գի­տա­կան զար­գաց­ման գոր­ծում, նշեց, որ մի­ջո­ցա­ռու­մը կազ­մա­կերպ­վել է Ստե­փա­նա­կեր­տի Սա­յաթ-Նո­վա­յի ան­վան ե­րաժշ­տա­կան ու­սում­նա­րա­նի հետ հա­մա­տեղ։ Կոմ­պո­զի­տոր, ազ­գագ­րա­գետ, խմ­բա­վար, ման­կա­վարժ, բա­նաս­տեղծ, հայ դա­սա­կան ե­րաժշ­տու­թյան, ազ­գա­յին կոմ­պո­զի­տո­րա­կան դպ­րո­ցի հիմ­նա­դիր, ով ան­ջն­ջե­լի կնի­քով հաս­տա­տեց հայ ժո­ղովր­դա­կան եր­գի ինք­նա­տի­պու­թյու­նը, որ հա­վերժ­վե­լու է ժո­ղովր­դի հետ։ Կո­մի­տա­սը թո­ղել է ահ­ռե­լի մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյուն, որն աշ­խար­հին ներ­կա­յա­ցավ ինք­նա­տիպ բո­վան­դա­կու­թյամբ։ Կո­մի­տա­սը մշա­կեց, բյու­րե­ղաց­րեց հայ­կա­կան ժո­ղովր­դա­կան եր­գը, այն մաք­րեց արևե­լյան ե­րանգ­նե­րից, աշ­խար­հին ցույց տվեց հայ­կա­կան ե­րաժշ­տու­թյան ինք­նու­րույն հա­մա­կար­գը։ Նրա ան­հա­տա­կա­նու­թյու­նը երևաց ոչ միայն ժո­ղովր­դա­կան մշա­կում­նե­րում, այլև հոգևոր եր­գե­րում։ Կո­մի­տաս-գիտ­նա­կա­նը հիմ­նա­վո­րեց ազ­գա­յին ինք­նու­րույն ե­րաժշ­տու­թյան գո­յու­թյան փաս­տը։ 

Կո­մի­տաս վար­դա­պե­տի կյանքն ու կեն­սագ­րու­թյու­նը ներ­կա­յաց­րեց հան­րա­պե­տա­կան գրա­դա­րա­նի մե­թո­դիստ Նաի­րա Դա­դա­յա­նը։
Կո­մի­տա­սը գրել է նաև բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ, ո­րոնք նա չի հրա­տա­րա­կել և հան­րու­թյա­նը քիչ է ծա­նոթ։ Կո­մի­տաս-բա­նաս­տեղ­ծին ներ­կա­յաց­րեց Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի ու­սա­նո­ղու­հի Ա­լի­սա Շա­մի­րյա­նը, իսկ ե­րաժշ­տա­կան-ազ­գագ­րա­կան ժա­ռան­գու­թյան մա­սին զե­կու­ցեց Սա­յաթ-Նո­վա­յի ան­վան ե­րաժշ­տա­կան ու­սում­նա­րա­նի սան Մա­րիամ Հա­րու­թյու­նյա­նը։
Կո­մի­տա­սի ՙՊա­տա­րա­գին՚ և հայ հոգևոր ե­րաժշ­տու­թյան ծագ­մանն անդ­րա­դար­ձավ ու­սում­նա­րա­նի սան Մա­րիան­նա Իզ­մա­յի­լյա­նը։
Կո­մի­տա­սի ե­րաժշ­տու­թյան հմայքն ու պար­զու­թյու­նը դու­դու­կով ներ­կա­նե­րին փո­խան­ցե­ցին ու­սում­նա­րա­նի սա­ներ Սեդ­րակ Ա­վա­գյա­նը և Սամ­վել Կա­րա­պե­տյա­նը։
Կոմ­պո­զի­տո­րի ՙԾա­ղիկ ու­նեմ նա­րին­ջի՚ և ՙԱ­լա­գյազ ա­չերդ՚ եր­գե­րը կա­տա­րե­ցին Արևիկ Բախ­շի­յա­նը և Ա­նուշ Համ­բար­ձու­մյա­նը։ ՙՇու­շի­կի պա­րը՚ քա­նո­նի վրա նվա­գեց Վա­նե­սա Բա­բա­յա­նը։
Դե­րա­սա­նու­հի Ռու­զան Գաս­պա­րյանն ար­տա­սա­նեց մի հատ­ված Պա­րույր Սևա­կի ՙԱնլ­ռե­լի զան­գա­կատ­նից՚։

ՙԱԱ՚