ՙԵ­ՐԻ­ՏԱ­ՍԱՐԴ ՎՐ­ՁԻՆ­ՆԵՐ՚ ՑՈՒ­ՑԱ­ՀԱՆ­ԴԵ­ՍԸ

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Օ­րերս ՙԱր­մատ­ներ՚ մշա­կու­թա­յին կեն­սա­կենտ­րո­նում տե­ղի է ու­նե­ցել ցու­ցա­հան­դես` ՙԵ­րի­տա­սարդ վր­ձին­ներ՚ վեր­տա­ռու­թյամբ: Ներ­կա­յաց­ված էին ՙԳյուր­ջյան՚ կի­րա­ռա­կան ար­վես­տի ինս­տի­տու­տի ու­սա­նող­նե­րի աշ­խա­տանք­նե­րը:

Բաց­ման և ող­ջույ­նի խոս­քով հան­դես ե­կավ Սա­րի­նե Հայ­րի­յա­նը, ով նաև ներ­կա­յաց­րեց ե­րի­տա­սարդ նկա­րիչ­նե­րին, ո­րից հե­տո խոս­քը փո­խան­ցեց ՙԳյուր­ջյան՚ ինս­տի­տու­տի ռեկ­տոր Յու­րի Հով­հան­նի­սյա­նին:

Որ­պես ե­րի­տա­սարդ նկա­րիչ­նե­րի և հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի շփ­ման հար­թակ` Յու. Հով­հան­նի­սյա­նը կարևո­րեց մի­ջո­ցա­ռու­մը, քա­նի որ ար­վեստն ըն­կա­լե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է հա­մա­պա­տաս­խան մի­ջա­վայր, ո­րոշ գա­ղա­փար­նե­րի պատ­կե­րա­ցում, ո­րը ստեղծ­վում է նաև ար­վես­տա­գե­տի հետ շփ­ման մի­ջո­ցով, ար­վես­տա­գետն էլ իր հեր­թին հարս­տա­նում է նոր գա­ղա­փար­նե­րով, և ծա­գում են նոր ու հե­տաքր­քիր մտ­քեր:
-Երբ 23 տա­րի ա­ռաջ ե­կա և բա­ցե­ցի ՙԳյուր­ջյան՚ կի­րա­ռա­կան ար­վես­տի ինս­տի­տու­տը, սկ­սե­ցինք կազ­մա­կեր­պել ցու­ցա­հան­դես­ներ, դի­զայ­նե­րա­կան շոու­ներ, գրե­թե չկար հա­մա­պա­տաս­խան մի­ջա­վայր, պատ­րաստ­ված հան­դի­սա­տես՝ հա­մար­ժեք գնա­հատ­վե­լու հա­մար: Դա հաս­կա­նա­լի էր. ինք­նա­պաշտ­պա­նա­կան նկա­տա­ռում­նե­րով տա­ղան­դա­վոր ար­ցախ­ցին տվել է գե­նե­րալ­ներ, մար­շալ­ներ. դա էր պա­հան­ջը: Գե­ղան­կար­չու­թյան դաշ­տը, չնա­յած աշ­խար­հահռ­չակ նկա­րիչ­նե­րին, քան­դա­կա­գործ­նե­րին, մնա­ցել էր չպա­հանջ­ված, զար­գա­ցում չէր ապ­րել: Ինս­տի­տու­տի այս տա­րի­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը բա­վա­կա­նին դրա­կան է ազ­դել թե՜ ար­վես­տա­գետ սե­րունդ­ներ, թե՜ ար­վեստն ըն­կա­լող մի­ջա­վայր ստեղ­ծե­լու գոր­ծին: Ան­շուշտ, նկար­չու­թյունն իր մո­գա­կան գույ­նե­րով, փի­լի­սո­փա­յու­թյամբ ազ­դե­ցու­թյան մեծ ուժ ու­նի: Այ­նուա­մե­նայ­նիվ, դա էլ իր հա­նե­լու­կա­յին տար­րերն ու­նի, ո­րը բա­ցա­հայտ­վում է ար­վես­տի հետ շփ­վե­լուց, ու­սու­ցա­նե­լուց: Ա­սածս լիար­ժեք պատ­կե­րաց­նե­լու հա­մար բե­րեմ ար­վես­տի մյուս ճու­ղի՝ ե­րաժշ­տու­թյան օ­րի­նա­կը, որ­տեղ ու­նենք բա­վա­կա­նին տե­սա­նե­լի հա­ջո­ղու­թյուն­ներ թե՜ ան­հատ կա­տա­րող­նե­րի, թե՜ հաս­կա­ցող, ըմ­բռ­նող հան­դի­սա­տե­սի ա­ռու­մով: Տար­բեր հար­թակ­նե­րում կազ­մա­կերպ­վող ցու­ցա­հան­դես­ներն, ի վեր­ջո, ծա­ռա­յում են նաև այդ նպա­տա­կին: Բա­վա­կա­նին ող­ջու­նե­լի է մշա­կույ­թը կեն­ցա­ղի մի մաս դարձ­նե­լու ՙԱր­մատ­ներ՚-ի այս նկա­տա­ռում­նե­րը,-շեշ­տեց Յու. Հով­հան­նի­սյա­նը:
Զրու­ցե­ցինք ե­րի­տա­սարդ նկա­րիչ­նե­րի, դի­զայ­ներ­նե­րի հետ, հե­տաքր­քր­վե­ցինք՝ թե որ­քա­նով են հաս­տա­տա­կամ նկար­չու­թյունն ի­րենց ճա­կա­տագ­րի մաս­նա­գի­տա­կան մա­սը դարձ­նե­լու` նկա­տի առ­նե­լով, որ պատ­շաճ գնա­հատ­ված չեն այդ ար­վես­տա­գետ­նե­րը: Ա­սենք, որ բա­վա­կա­նին հու­սադ­րող էին պա­տաս­խան­ներն ընտ­րած մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի շա­րու­նակ­ման գոր­ծում:
Հա­վե­լենք, որ ցու­ցա­հան­դե­սը կտևի մինչև նո­յեմ­բե­րի վեր­ջը:

;