comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ, ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ, ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Հոկ­տեմ­բե­րի 12-ին ՙԱր­մե­նիա՚ հյու­րա­նո­ցում գու­մար­վեց ՙՊոլ Է­լյուա­րի տուն Ֆրան­կո­ֆո­նիա­յի կենտ­րոն՚ հիմ­նադ­րա­մի հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի հեր­թա­կան նիս­տը: Ինչ­պես հայտ­նի է, հիմ­նադ­րա­մը ստեղծ­վել է 2015թ. դեկ­տեմ­բե­րի վեր­ջին` ԱՀ կա­ռա­վա­րու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ: Խոր­հր­դի նիս­տը վա­րեց ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը, որն ի պաշ­տո­նե հիմ­նադ­րա­մի հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի նա­խա­գահն է:

Ներ­կա էին ԱՀ պե­տա­կան նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը, հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի ան­դամ­ներ` ԱՀ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Մա­սիս Մա­յի­լյա­նը, ֆրան­սիա­կան բա­րե­կամ քա­ղաք­նե­րի քա­ղա­քա­պետ­նե­րին միա­վո­րող միու­թյան նա­խա­գահ Ֆրան­սուա Ռոշբ­լուա­նը: Օ­րա­կար­գի ա­ռա­ջին հար­ցը հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի կազ­մի փո­փո­խու­թյան վե­րա­բե­րյալ էր: Խոր­հր­դի նա­խա­գահ Ն. Ա­ղա­բա­լյա­նը հայ­տա­րա­րեց, որ ըն­դա­ռա­ջե­լով ֆրան­սիա­կան կող­մի ցան­կու­թյա­նը` ԱՀ կա­ռա­վա­րու­թյան 2019-ի հու­լի­սի 31-ի ո­րոշ­մամբ փո­փո­խու­թյուն է կա­տար­վել խոր­հր­դի կազ­մում` նպա­տակ ու­նե­նա­լով ա­վե­լի մեծ թափ հա­ղոր­դել Պոլ Է­լյուա­րի տուն Ֆրան­կո­ֆո­նիա­յի կենտ­րո­նի շի­նա­րա­րու­թյան և նրա գոր­ծու­նեու­թյան աշ­խա­տանք­նե­րին: Ընդ­հան­րա­պես հիմ­նադ­րա­մի ան­դամ­ներ են հան­դի­սա­նում նաև նրա գոր­ծա­դիր տնօ­րե­նը, Ստե­փա­նա­կերտ, Շու­շի, Ֆրան­սիա­յի Վա­լանս և Ար­ֆոր­վիլ քա­ղաք­նե­րի քա­ղա­քա­պետ­նե­րը, Ֆրան­սիա­յում ԱՀ, ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի Ֆրան­սիա­յի տե­ղա­կան մարմ­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը:
Նիս­տում լս­վեց տե­ղե­կատ­վու­թյուն 2016-2019թթ. հիմ­նադ­րա­մի ընդ­հա­նուր գոր­ծու­նեու­թյան մա­սին, ո­րը ներ­կա­յաց­րեց գոր­ծող գոր­ծա­դիր տնօ­րեն Նել­լի Ա­վա­նե­սյա­նը:
Կենտ­րո­նի ղե­կա­վա­րու­թյու­նը հա­մա­տեղ աշ­խա­տում է ԱՀ ԱԳ, ա­ռող­ջա­պա­հու­թյան, ԿԳՍ նա­խա­րա­րու­թյուն­նե­րի և տար­բեր ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի հետ:
ԱՀ ԱԳ նա­խա­րար Մ. Մա­յի­լյա­նը Կենտ­րո­նի կա­տա­րած աշ­խա­տանք­նե­րը հա­մա­րեց բա­վա­րար և այդ կա­պակ­ցու­թյամբ շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց Նել­լի Ա­վա­նե­սյա­նին` գտ­նե­լով, որ վեր­ջինս պետք է շա­րու­նա­կի իր տեղն ու­նե­նալ հիմ­նադ­րա­մի կր­թա­կան ծրագ­րե­րում:
Ֆրան­սիա­կան բա­րե­կամ քա­ղաք­նե­րի քա­ղա­քա­պետ­նե­րին միա­վո­րող միու­թյան նա­խա­գահ Ֆրան­սուա Ռոշբ­լուա­նը, անդ­րա­դառ­նա­լով հիմ­նադ­րա­մի նպա­տակ­նե­րին, ա­սաց, որ գլ­խա­վո­րը Ար­ցա­խի և Ֆրան­սիա­յի քա­ղաք­նե­րի միջև բա­րե­կա­մու­թյան հաս­տա­տումն է: ՙԲո­լորդ էլ գի­տեք, թե այս հռ­չա­կագ­րե­րի ըն­դու­նումն ինչ­քան դժ­վար է, ո­րով­հետև դա­տա­կան պրո­ցես­ներ են ըն­թա­նում: Ֆրան­սիա­կան քա­ղա­քա­պետ­նե­րը շատ ա­մուր դիր­քո­րո­շում ու­նեն այս հար­ցի կա­պակ­ցու­թյամբ և մեծ ցան­կու­թյուն ու­նեն Ար­ցա­խի հետ հա­մա­գոր­ծակ­ցե­լու: Բայց դրա հա­մար անհ­րա­ժեշտ է ի­մա­նալ, թե Ար­ցա­խում, նրա քա­ղաք­նե­րում ինչ կա­րիք­ներ կան, որ­պես­զի ֆրան­սիա­ցի քա­ղա­քա­պետ­նե­րը ծրագ­րե­րի տես­քով հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ա­ռա­ջարկ­ներ ներ­կա­յաց­նեն: ՙՊոլ Է­լյուա­րի տուն Ֆրան­կո­ֆո­նիա­յի կենտ­րոն՚ հիմ­նադ­րա­մի ստեղծ­ման գլ­խա­վոր նպա­տա­կը դա է: Ի­հար­կե, այն, ինչ ար­վել է, շատ-շատ լավ է, բայց ես կու­զե­նա­յի ժի­րայր Գեր­գե­րյա­նին, որն այ­սու­հետ պետք է ղե­կա­վա­րի Կենտ­րո­նը, խնդ­րել, որ այս նպա­տա­կը չմո­ռաց­վի ա­ռա­ջի­կա­յում՚:
ԱՀ ԿԳՍ նա­խա­րար Ն. Ա­ղա­բա­լյա­նը ներ­կա­յաց­րեց հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հա­մա­ձայ­նա­գի­րը, ո­րի կող­մե­րը` ԱՀ կա­ռա­վա­րու­թյու­նը, ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի Ֆրան­սիա­յի մար­մի­նը և ՙՖրան­սա­խո­սու­թյու­նը Ար­ցա­խում՚ կազ­մա­կեր­պու­թյու­նը, հիմք ըն­դու­նե­լով նախ­կի­նում ձեռք­բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը` պար­տա­վոր­վե­ցին ի­րա­կա­նաց­նել շի­նա­րա­րա­կան հա­մա­լի­րի կա­ռուց­ման ծրա­գի­րը, որ­տեղ տե­ղա­կայ­ված կլի­նի Պոլ է­լյուա­րի տուն Ֆրան­կո­ֆո­նիա­յի կենտ­րո­նը, ցան­կու­թյուն հայտ­նե­ցին ճշ­տել նոր ծրագ­րի ի­րա­գործ­ման պայ­ման­նե­րը:
ԱՀ կա­ռա­վա­րու­թյան ա­նու­նից պե­տա­կան նա­խա­րար Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը ող­ջու­նեց Կենտ­րո­նի կա­ռուց­ման ծրա­գի­րը` հա­մոզ­ված լի­նե­լով, որ այն մեծ ներդ­րում կու­նե­նա Ար­ցա­խի մշա­կու­թա­յին և կր­թա­կան կյան­քում, ինչ­պես նաև գե­ղե­ցիկ ճար­տա­րա­պե­տա­կան տես­քով, ան­կաս­կած, իր ար­ժա­նի տե­ղը կգ­րա­վի Ստե­փա­նա­կեր­տի ճար­տա­րա­պե­տա­կան հա­մա­լի­րում:
Հա­մա­ձայ­նա­գի­րը ստո­րագ­րե­ցին Ֆրան­սուա Ռոշբ­լուա­նը և Գրի­գո­րի Մար­տի­րո­սյա­նը:
Հիմ­նադ­րա­մի նոր գոր­ծա­դիր տնօ­րեն Ժ. Գեր­գե­րյա­նը ներ­կա­յաց­րեց շի­նա­րա­րա­կան ծրա­գի­րը, 2020-2021թթ. կա­տա­րո­ղա­կա­նի բյու­ջեն:
Պոլ է­լյուա­րի տուն Ֆրան­կո­ֆո­նիա­յի կենտ­րո­նի բա­ցու­մը տե­ղի կու­նե­նա ե­կող տար­վա սեպ­տեմ­բե­րի 2-ին` ԼՂՀ հռ­չակ­ման օ­րը: