[ARM]     [RUS]     [ENG]

ԱՍՏՂԱՇԵՆՈՒՄ ԼԱՎԱՏԵՍ ԵՆ...

Սր­բու­հի ՎԱ­ՆՅԱն

 Աստ­ղա­շե­նը նո­րա­կա­ռույց դպ­րոց ու­նի: Եր­կար տա­րի­ներ դա­սապ­րո­ցես­նե­րը կազ­մա­կերպ­վել են գյու­ղի դպ­րո­ցա­կան հին շեն­քում՝ հույ­սով, որ երբևէ նման կր­թօ­ջախ կու­նե­նան: Դրա հա­մար գյուղ մտ­նո­ղին հպար­տու­թյամբ են այն ցույց տա­լիս, ըն­դգ­ծե­լով, որ դպ­րո­ցը կա­հա­վո­րե­լու, գե­ղեց­կաց­նե­լու մեջ մեծ ներդ­րում են ու­նե­ցել նաև ի­րենք՝ ու­սու­ցիչ­ներն ու ա­շա­կերտ­նե­րը:

Սլա­վա Գրի­գո­րյա­նը դպ­րո­ցի տնօ­րենն է, ծն­վել ու մե­ծա­ցել է այս գյու­ղում, բարձ­րա­գույ­նի հա­մար քն­նու­թյուն­նե­րը հանձ­նել է Բա­քու քա­ղա­քում, սո­վո­րել ման­կա­վար­ժա­կա­նի Ստե­փա­նա­կեր­տի մաս­նա­ճյու­ղում: Միշտ վս­տահ է ե­ղել, որ վե­րա­դառ­նա­լու է գյուղ՝ իր գի­տե­լիք­ներն ի սպաս դնե­լու հայ­րե­նի գյու­ղի շե­նաց­մա­նը: Մաս­նա­գի­տու­թյամբ մա­թե­մա­տի­կա­յի ու­սու­ցիչ է, մեր օ­րե­րում ար­դեն բա­վա­կա­նին հազ­վա­դեպ ըն­տր­վող մաս­նա­գի­տու­թյուն, ո­րին Ս. Գրի­գո­րյա­նը նվիր­ված է ար­դեն ա­վե­լի քան 3 տաս­նա­մյակ: Ու­սուց­չի կա­րիե­րան սկ­սել է 1974 թվա­կա­նին՝ Դահ­րավ ու­թա­մյա դպ­րո­ցից: Այն­տեղ 12 տա­րի դա­սա­վան­դե­լուց հե­տո տե­ղա­փոխ­վել է Աստ­ղա­շեն: Բայց որ­պես ու­սու­ցիչ եր­կար չի աշ­խա­տել. ըն­դա­մե­նը եր­կու տա­րի հե­տո ըն­տր­վել է կոլ­տն­տե­սու­թյան վար­չու­թյան նա­խա­գահ:
Երբ ար­դեն ան­կախ Ար­ցա­խում ստեղծ­վե­ցին հա­մայ­նք­ներ, 1998 թվա­կա­նին, Ս. Գրի­գո­րյանն ըն­տր­վեց Աստ­ղա­շե­նի հա­մայն­քի ա­ռա­ջին ղե­կա­վա­րը: Սի­րե­լի աշ­խա­տան­քին՝ ու­սուց­չու­թյա­նը նո­րից ան­ցել է 2008 թվա­կա­նից: Նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծից ա­ռայ­սօր նաև դպ­րո­ցի տնօ­րենն է:
Դպ­րո­ցը 1989 թվա­կա­նից կրում է Ժան Անդ­րյա­նի ա­նու­նը: Նման ո­րո­շում կա­յաց­վել է դեռ այն ժա­մա­նակ, երբ նշում էին հայտ­նի մտա­վո­րա­կա­նի ու ման­կա­վար­ժի ծնն­դյան 70-ա­մյա­կը: ՙՀենց հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյան ժա­մա­նակ էլ նման ո­րո­շում կա­յաց­վեց, քա­նի որ այդ հե­ղի­նա­կա­վոր մտա­վո­րա­կա­նը, ման­կա­վարժն ու մե­ծա­տա­ռով Մար­դը՝ մեր հա­մա­գյու­ղա­ցին, ար­ժա­նի է, որ իր հայ­րե­նի գյու­ղի կր­թօ­ջախն իր ա­նու­նը կրի՚,-մեր զրույ­ցի ըն­թաց­քում ա­սաց Ս. Գրի­գո­րյա­նը:
ՙԴպ­րո­ցը մինչև 2014 թվա­կա­նը գոր­ծել է հին շեն­քում, ո­րը 1949 թվա­կա­նին է կա­ռուց­վել և չէր բա­վա­րա­րում ա­շա­կեր­տի ժա­մա­նա­կա­կից պա­հանջ­նե­րը, չէր հա­մա­պա­տաս­խա­նում կր­թու­թյան ար­դի չա­փա­նիշ­նե­րին՚,- շա­րու­նա­կում է տնօ­րե­նը` ե­րախ­տա­գի­տու­թյան խոսք ա­սե­լով պատ­կան մար­մին­նե­րին, որ ձեռ­նար­կել են նոր դպ­րո­ցի կա­ռու­ցու­մը:
Հի­շեց­նենք, որ այն կա­ռուց­վել է պե­տա­կան ծրագ­րե­րով և ար­դեն 5 տա­րի է աստ­ղա­շեն­ցի մա­նուկ­ներն այս գե­ղե­ցիկ, բա­րե­կարգ ու կա­հա­վոր­ված շեն­քում են սո­վո­րում: Դպ­րո­ցը կա­ռուց­վել է 120 ա­շա­կեր­տի հաշ­վար­կով, այն ժա­մա­նակ ա­շա­կերտ­նե­րի թի­վը 70 էր: Ցա­վոք, դրանց թի­վը գնա­լով նվա­զել է, այլ ոչ թե ա­ճել: Հի­մա Աստ­ղա­շե­նի նո­րա­կա­ռույց դպ­րո­ցում 57 ա­շա­կերտ կա: Հի­շա­տակ­ման է ար­ժա­նի այն հան­գա­ման­քը, որ դպ­րո­ցի ա­մեն ան­կյու­նում ձե­ռա­գործ աշ­խա­տանք­նե­րի ցու­ցադ­րու­թյուն և պլա­կատ­ներ ու պա­տի թեր­թեր կա­յին. երևում է, որ աստ­ղա­շեն­ցի­նե­րը ստեղ­ծա­րար գա­ղա­փար­նե­րի կրող­ներ են: ՙՊե­տու­թյու­նը, ճիշտ է, կա­հա­վո­րել է դպ­րո­ցը, տրա­մադ­րե­լով կա­հույք, այլ անհ­րա­ժեշտ պա­րա­գա­ներ: Բայց ընդ­հա­նուր կա­հա­վո­րու­մը կա­տար­վել է ա­շա­կերտ­նե­րի և ու­սու­ցիչ­նե­րի ճա­շա­կով և ձեռ­քի աշ­խա­տանք­նե­րով: Մեծ օգ­նու­թյուն է ցու­ցա­բեր­վել բա­րե­րար­նե­րի կող­մից: Հա­մա­գյու­ղա­ցի Կա­րեն Կա­րա­պե­տյա­նի ու նրա հոր՝ Վի­լեն Կա­րա­պե­տյա­նի ա­նուն­ներն այս­տեղ ա­ռան­ձին ջեր­մու­թյամբ են հի­շում:
Տնօ­րե­նի խոս­քով` դպ­րո­ցը, կա­րե­լի է ա­սել, ոչ մի բա­նի կա­րիք չու­նի: Մի­միայն ա­շա­կերտ­նե­րի: Ա­պա­հով­ված են մաս­նա­գետ­նե­րով բո­լոր ա­ռար­կա­նե­րի գծով: Ու­սու­ցիչ­նե­րը տե­ղա­ցի են: Դպ­րո­ցը գոր­ծում է կա­բի­նե­տա­յին հա­մա­կար­գով. ու­նեն պատ­մու­թյան, լեզ­վի-գրա­կա­նու­թյան, մա­թե­մա­տի­կա­յի ու ֆի­զի­կա­յի, աշ­խար­հագ­րու­թյան կա­բի­նետ­ներ, քի­միա­յի և ֆի­զի­կա­յի լա­բո­րա­տո­րիա­ներ: Վեր­ջինս մաս­նա­կի է կա­հա­վոր­ված, քի­միա­յի կա­բի­նե­տը դեռ կա­հա­վոր­ված չէ: Տնօ­րե­նը մտա­հոգ­ված է ա­շա­կերտ­նե­րի թվի նվազ­մամբ՝ դա­սա­րան­նե­րի կոմպ­լեկտ­նե­րի թիվն այս տա­րի կր­ճատ­վեց՝ հասց­վե­լով 10-ի: Այդ պատ­ճա­ռով ու­սու­ցիչ­նե­րի աշ­խա­տանք­նե­րը դժ­վա­րա­ցել են: ՙԱն­ցած ու­սում­նա­կան տա­րում թո­ղար­կել ենք 11 շր­ջա­նա­վարտ, դպ­րոց ենք ըն­դու­նել ըն­դա­մե­նը 7 հո­գու՚՝ տնօ­րե­նի խոսքն ար­դա­րաց­ման ե­րանգ ու­ներ: Ներ­քին միգ­րա­ցիա­յի ար­դյուն­քում գյու­ղից այլ վայ­րեր տե­ղա­փոխ­վող­ներ լի­նում են, ա­սենք, աշ­խա­տան­քի բե­րու­մով, կամ այլ նպա­տա­կով: Յու­րա­քան­չյուր ըն­տա­նիք, թող­նե­լով գյու­ղը, իր հետ կա­րող է մի քա­նի ա­շա­կերտ տա­նել, ինչն ան­չափ ցա­վա­լի է: ՙԺո­ղո­վուր­դը հո­ղի վրա ամ­րապ­նդ­վում է այն դեպ­քում, երբ ե­կա­մուտ ու­նի, սո­ցիա­լա­կան ու կեն­ցա­ղա­յին պայ­ման­նե­րը թույլ են տա­լիս նոր­մալ ապ­րե­լու,-ա­սում է Ս. Գրի­գո­րյա­նը:-Մեծ ու­շադ­րու­թյուն պի­տի դարձ­վի են­թա­կա­ռուց­վածք­նե­րին, հատ­կա­պես՝ ճա­նա­պարհ­նե­րին, ա­ռա­վե­լա­պես՝ մայ­րա­քա­ղա­քին ու շրջ­կենտ­րոն­նե­րին կա­պող ու­ղի­նե­րին: Մեր գյու­ղում այդ ճա­նա­պարհն ըն­դա­մե­նը 3 կմ է: Բազ­միցս ենք բարձ­րաց­րել այդ հար­ցը, գի­տենք, որ ֆի­նան­սա­կան խն­դիր­նե­րի հետ է կապ­ված, բայց անհ­րա­ժեշտ է լու­ծել՚:
Իսկ գյու­ղում աշ­խա­տա­տեղ ստեղ­ծե­լու հար­ցը վի­ճար­կե­լի է: Գյու­ղա­ցին ին­քը պի­տի աշ­խա­տա­տեղ ստեղ­ծի և՜ իր, և՜ իր ըն­տա­նի­քի ան­դա­մի հա­մար: Հա­մա­գյու­ղա­ցի բա­րե­րար­ներն էլ ա­ռա­ջարկ­ներ են ներ­կա­յաց­րել տու­րիզ­մի ո­լոր­տում: Բայց այդ ա­ռա­ջար­կը դեռևս գործ­նա­կան կի­րա­ռու­թյուն չի ստա­ցել: ՏԻՄ ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո սպաս­վում է նոր ակ­տի­վու­թյուն: Այն­պես որ՝ Աստ­ղա­շե­նում լա­վա­տես են ու պատ­րաստ ներգ­րավ­վե­լու գյու­ղի զար­գաց­ման, ա­սել է թե՝ սե­փա­կան բա­րե­կե­ցու­թյան մա­կար­դա­կի բարձ­րաց­ման ծրագ­րե­րին: