comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԱՍ­ՆԱ­ԳԵ­ՏԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՍ­ՆԱ­ԳԵ­ՏԸ

Վարդ­գես Օ­ՎՅԱՆ

Մեր բնա­կա­րա­նի ջրա­տար խո­ղո­վա­կը փչա­ցել էր։ Դի­մե­ցինք ԲՇԳ, խոս­տա­ցան ան­մի­ջա­պես մաս­նա­գետ ու­ղար­կել։ Նս­տել ու ան­համ­բեր սպա­սում ենք։ Ան­ցավ մի ժամ, եր­կու, չորս, ան­ցավ հինգ ժամ, իսկ նա չկա։ Եվ երբ հույս­ներս ար­դեն կտ­րել էինք մաս­նա­գե­տից, հան­կարծ հն­չեց դռան զան­գը։ Կինս ան­մի­ջա­պես վեր թռավ, բա­ցեց շքա­մուտ­քի դուռն ու հիաս­թափ­ված նա­յեց ան­ծա­նո­թին։ Գե­ղե­ցիկ սև կոս­տյու­մով, կու­րա­ցու­ցիչ փայլ ար­ձա­կող փող­կա­պով մի ե­րի­տա­սարդ էր՝ ձեռ­քե­րը գր­պան­նե­րում, տո­նա­կան ու վեհ տես­քով։ Հարևան շեն­քում հար­սա­նիք կար, և կինս մտա­ծեց, որ երևի փե­սան է, փա­խել կամ տու­նը շփո­թել է։
- Տի­կին, դուք ԲՇԳ-ից մաս­նա­գետ եք հրա­վի­րե՞լ,- քա­ղա­քա­վա­րի ու հան­դի­սա­վոր հարց­րեց ան­ծա­նո­թը։
Կինս զվարթ ինչ-որ բան ա­սաց, ու մենք՝ ես ու ե­րե­խա­ներս, ու­րա­խու­թյու­նից վեր թռանք։ Լավ չեմ հի­շում, փոք­րիկ աղջ­նակս օ­ծա­նե­լիք թա­փե՞ց, թե՞ տղաս էր թա­քուն օ­դե­կո­լո­նի սր­վակ ջար­դել, բայց երբ ԲՇԳ-ի ե­րի­տա­սարդ մաս­նա­գետն իր սև կոս­տյու­մով ու շլա­ցու­ցիչ փող­կա­պով հայ­տն­վեց մեր բնա­կա­րա­նում, օ­ծա­նե­լի­քի այն­պի­սի սուր հոտ տա­րած­վեց, որ կար­ծես դե­րա­սա­նու­հի­նե­րի մի մեծ խումբ էր ժա­մա­նել մեր տուն։
Ե­րի­տա­սարդ մաս­նա­գետն ուղ­ղեց փող­կապն ու հարց­րեց, թե ինչն ին­չոց է։ Ես հա­մա­ռո­տա­կի պար­զա­բա­նե­ցի ի­րադ­րու­թյու­նը, և նա ան­մի­ջա­պես գոր­ծի ան­ցավ։
- Պետք է լվա­ցա­րա­նը վեր բարձ­րաց­նել ու հա­նել ծն­կաձև խո­ղո­վա­կը,- ա­սաց նա և, ձեռ­քե­րը գր­պան­նե­րում, սպա­սո­ղա­կան ինձ նա­յեց։
Տղա­յիս օգ­նու­թյամբ մի կերպ բարձ­րաց­րի լվա­ցա­րանն ու մեծ դժ­վա­րու­թյամբ հա­նե­ցի խո­ղո­վա­կը։
-Իսկ տա­նը մե­տա­ղա­լար չկա՞, որ­պես­զի խո­ղո­վա­կը մաք­րենք,- հան­գիստ շա­րու­նա­կեց մաս­նա­գե­տը։
Կինս ու աղ­ջիկս նետ­վե­ցին պատշ­գամբ, իսկ որ­դիս դուրս թռավ բակ՝ մե­տա­ղա­լար ո­րո­նե­լու։ Մի քա­նի րո­պե հե­տո տղաս կարմ­րա­տա­կած և, ու­րա­խու­թյու­նից շող­շո­ղա­լով, հևաս­պառ ներս խու­ժեց՝ մե­տա­ղա­լա­րը հետևից քարշ տա­լով։ Մաս­նա­գե­տի ցու­ցու­մով ես ու կինս սկ­սե­ցինք միա­ցյալ ու­ժե­րով մե­տա­ղա­լա­րը խո­ղո­վա­կի մեջ մտց­նել։ Շատ չար­չար­վե­ցինք, բայց ո­չինչ չս­տաց­վեց։ Լա­րը ոչ մի կերպ ա­ռաջ չէր գնում։
- Հ՛ըմ, այդ­պես էլ գի­տեի,- հա­մոզ­ված ա­սաց մաս­նա­գե­տը,- պետք է պա­տը թեթևա­կի քան­դել և խո­ղո­վա­կը հա­նել։
Տղաս ան­մի­ջա­պես մուրճ գտավ, և ես գոր­ծի ան­ցա։
- Ու­ժեղ խփի՜ր, այդ­պես ճնճ­ղու­կի բուն էլ չես քան­դի,- ուղ­ղու­թյուն տվեց մաս­նա­գե­տը, տե­ղա­վոր­վեց աղջ­կաս ա­ռա­ջար­կած ա­թո­ռին, ոտ­քը ոտ­քով գցեց ու շա­րու­նա­կեց.- մե­նակ չի ստաց­վի, մեկն էլ պի­տի խո­ղո­վա­կը ձգի։
Կինս ու տղաս օգ­նու­թյան նետ­վե­ցին, և մենք միա­ցյալ ու­ժե­րով ա­նի­ծյալ խո­ղո­վա­կը դուրս քա­շե­ցինք։ Հե­տո մաս­նա­գետն ա­թո­ռին նս­տած, հրո­վար­տա­կան­ման զա­նա­զան հրա­ման­ներ էր ար­ձա­կում, որն ակն­թար­թո­րեն ի­րա­գոր­ծում էինք։ Մենք մաք­րե­ցինք, լվա­ցինք խո­ղո­վա­կը, նրա ցու­ցում­նե­րով ցեխ ա­րե­ցինք...
Կինս ու տղաս խո­ղո­վակն են պա­հում, իսկ ես ցե­խով ամ­րաց­նում եմ այն (աղ­ջիկս այդ պա­հին մոխ­րա­մա­նը ձեռ­քին, սպա­սար­կում էր մաս­նա­գե­տին)։ Վեր­ջա­պես ա­մեն ինչ պատ­րաստ է։ Մաս­նա­գե­տը նս­տած տե­ղում հան­գիստ շունչ քա­շեց, և մենք ե­րախ­տա­գի­տու­թյամբ նա­յե­ցինք նրան։ Նա ա­ռա­ջին ան­գամ ձեռ­քե­րը հա­նեց գր­պան­նե­րից ու սկ­սեց ման­րա­մասն օ­ճա­ռել ու խնամ­քով լվալ։
- Եր­կու բա­ժա­կից ա­վե­լի չեմ խմե­լու,- հայ­տա­րա­րեց նա։
Կինս ու աղ­ջիկս ի­րա­րով ան­ցան, և շու­տով սե­ղա­նը պատ­րաստ էր։ Մաս­նա­գետն ա­սաց, որ ին­քը միայն կո­նյակ է խմում, և տղաս վա­զեց խա­նութ։
Երբ խմե­ցինք նրա ծանր ու դժ­վա­րին մաս­նա­գի­տու­թյան կե­նա­ցը, նա թույ­լտ­վու­թյուն խնդ­րեց ու ա­սաց, որ ու­զում է այդ կե­նա­ցը ծաղ­կեց­նել եր­գով։ Եվ այն­պի­սի փա­ռա­հեղ կեց­վածք ըն­դու­նեց, որ մենք հան­դի­սա­վոր պատ­րաստ­վե­ցինք լսել Ֆի­գա­րո­յի կա­վա­տի­նան կամ Սա­րո­յի ա­րիան... Ու մեր բնա­կա­րա­նով մեկ տա­րած­վեց հան­րա­հայտ ՙԱ­րա, վայ, վայ՚-ը։
Երկ­րորդ բա­ժա­կից հե­տո նա ա­սաց, որ հի­մա թթի օ­ղի կխ­մի։ Կինս վեր կա­ցավ ու, չգի­տեմ որ­տե­ղից, մի շիշ թթօ­ղի բե­րեց։ Վեր­ջա­պես նա տա­րեր­քի մեջ էր։ Սե­ղա­նի շուրջ նա ի­րեն զգում էր ինչ­պես ձու­կը ջրում։ Ինչ­պես ա­ռա­տու­թյան եղ­ջյու­րից, նրա բե­րա­նից մար­գար­տա­հա­տիկ­նե­րի պես թափ­վում էին կե­նաց­ներ կե­նաց­նե­րի հետևից։ Եվ երբ մենք հա­մա­տեղ ու­ժե­րով դա­տար­կել էինք կո­նյա­կի, օ­ղու և վեր­ջում սե­ղա­նին հայ­տն­ված գա­րեջ­րի, գի­նու և լի­մո­նա­դի շշե­րը, խմել իմ, կնոջս, ե­րե­խա­նե­րիս՝ ա­ռան­ձին-ա­ռան­ձին, Էյ­նշ­տեյ­նի ու Ա­թա­բեկ Խն­կո­յա­նի և սուրբ օ­ջա­խի կե­նաց­նե­րը, կինս մեզ հա­մար թեյ բե­րեց, իսկ մաս­նա­գետն ա­սաց, որ ին­քը սո­վո­րա­բար բա­լի մու­րա­բա­յով թե­յից հե­տո բրա­զի­լա­կան սուրճ խմե­լու սո­վո­րու­թյուն ու­նի...
Վեր­ջա­պես, երբ սե­ղանն ար­դեն լիո­վին մաք­րա­զարդ­վել էր, մաս­նա­գե­տը ե­րե­րա­լով ոտ­քի կանգ­նեց և ա­սաց, որ ժա­մա­նակն է, խնդ­րում է ի­րեն նե­րենք, գոր­ծեր շատ կան, պի­տի հրա­ժեշտ տա։
Նա հան­դի­սա­վոր սեղ­մեց բո­լո­րիս ձեռ­քը, երբ կինս հինգ­հա­զա­րա­նոց խո­թեց նրա ձեռ­քը, նա հա­վա­նու­թյուն տա­լու պես ժպ­տաց և, ծան­րու­մեծ ե­րե­րա­լով, շարժ­վեց դե­պի դու­ռը։ Իսկ օ­ծա­նե­լի­քի բույ­րը մի եր­կու ժամ էլ մնաց մեր բնա­կա­րա­նում և ու­շա­ցած դուրս ե­կավ տի­րոջ ետևից։

;