Logo
Print this page

ՄԱԼԸՇԸ

Ալ­բերտ ՈՍ­ԿԱ­ՆՅԱՆ

Սամ­վե­լը մո­տե­ցավ գե­րեզ­մա­նին և ութ կար­միր մե­խակ դրեց։ Նո­յեմ­բե­րյան սո­ղոս­կուն քա­մուց տղա­մար­դը կուչ ե­կավ, բարձ­րաց­րեց օ­ձիքն ու գլա­նակ վա­ռեց...
Ա­մեն տա­րի նո­յեմ­բե­րի 27-ին նա գա­լիս էր հու­շա­հա­մա­լիր, որ ծա­ղիկ­ներ դնի Մա­լը­շի գե­րեզ­մա­նին։ Սո­վո­րույ­թի հա­մա­ձայն մտա­խոհ ծխում էր մի եր­կու գլա­նակ ու լուռ հե­ռա­նում...
Շիր­մա­քա­րից, հա­սա­կով մեկ կանգ­նած, նրան էր նա­յում պե­պեն­նե­րի մի­ջից ժպ­տա­ցող մի տղա՝ զին­վո­րա­կան հա­մազ­գես­տը հա­գին։ Տղա­մար­դը եր­կար նա­յում էր նրա ծի­ծաղ­կուն, չա­րաճ­ճի աչ­քե­րին ու մտո­վի գնում այն ժա­մա­նակ­նե­րը, երբ Ղա­րա­բա­ղում ա­րյու­նա­հեղ մար­տեր էին ըն­թա­նում, և մար­դու կյան­քը գրո­շի ար­ժեք չու­ներ...
Հա­յե­րը դի­մագ­րա­վել էին դե­պի Մար­տա­կերտ թշ­նա­մու անխ­նա հար­ձակ­մա­նը։ Հա­կա­մար­տող եր­կու կող­մե­րը դիր­քա­վոր­վել էին՝ չձեռ­նար­կե­լով որևէ ակ­տիվ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն։ ԼՂՀ պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի ստո­րա­բա­ժա­նու­մը, ո­րում ծա­ռա­յում էր Սամ­վե­լը, տե­ղա­կայ­վել էր ան­տա­ռում, Կի­չան գյու­ղից ոչ հե­ռու։ Մար­դիկ սկ­սել էին հան­գիստ շունչ քա­շել, և հրա­մա­նա­տա­րը զին­վոր­նե­րին հեր­թով բաց էր թող­նում տնե­րը՝ տեսն­վե­լու ըն­տա­նիք­նե­րի հետ, փո­խե­լու հա­գուստն ու հի­գիե­նան հո­գա­լու։
Մի քա­նի ա­միս ա­ռաջ նրանց էր միա­ցել ոչ բարձ­րա­հա­սակ, վտիտ մի պա­տա­նի՝ տասն­վեց տա­րե­կան։ Խոս­ված­քից հաս­կաց­վում էր, որ Ղա­րա­բա­ղի հար­թա­վայ­րա­յին գյու­ղե­րից է։ Հրա­մա­նա­տա­րը կան­չել էր նրան, խո­սել հե­տը ու խոս­տա­ցել, որ ե­թե տուն չվե­րա­դառ­նա, ա­պա ստիպ­ված կլի­նի ՙքայ­լեր ձեռ­նար­կել՚։ Բայց տղան գնա­լու տեղ չու­ներ. նրա գյու­ղը հա­կա­ռա­կոր­դը օ­կու­պաց­րել էր։ Իսկ հայ­րը ան­հետ կո­րել էր, երբ մի հա­մա­գյու­ղա­ցու հետ պաշտ­պա­նե­լիս էր ե­ղել գյու­ղի թի­կուն­քը, որ բնա­կիչ­նե­րը կա­րո­ղա­նան դուրս գալ ի­րենց տնե­րից։ Ծե­րու­նի­նե­րը, կա­նայք, ե­րե­խա­նե­րը հե­ռա­ցել էին ան­տա­ռի մի­ջով, որ փրկ­վեն սպառ­նա­ցող մա­հից։ Եվ տղա­յի մայրն ու եր­կու քույ­րը ա­պաս­տան էին գտել Ստե­փա­նա­կեր­տի մո­տա­կայ­քում տե­ղա­կայ­ված վրան­նե­րում։
Ֆի­դա­յի­նե­րից մե­կը ճա­նա­չել էր տղա­յի հո­րը, լսել ող­բեր­գա­կան պատ­մու­թյունն ու հաս­տա­տել տղա­յի պատ­մա­ծը։
Հրա­մա­նա­տա­րը ստիպ­ված էր ե­ղել թող­նել պա­տա­նուն՝ ամ­րակ­ցե­լով խո­հա­նո­ցին։ Կան­չել էր թի­կուն­քի գծով տե­ղա­կա­լին ու նրա պա­տաս­խա­նատ­վու­թյա­նը հանձ­նել։ Տղա­յին վերց­րել էին հո­գա­ծու­թյան տակ, ճա­րել նրա հա­գով ա­մե­նից փոքր հա­մազ­գես­տը, ու ե­րե­խա­յի ու­րա­խու­թյա­նը չկար։
Ոչ ոք չգի­տեր, թե ինչ է նրա իս­կա­կան ա­նու­նը. հաշ­վի առ­նե­լով ման­կա­հա­սակ տա­րիքն ու մարմ­նի կազմ­ված­քը՝ սկ­սել էին Մա­լըշ* կո­չել։
Մա­լը­շը ձեռ­նա­հաս պա­տա­նի էր. նրա ձայ­նը կա­րե­լի էր լսել ժա­մա­նա­կա­վոր ճամ­բա­րի բո­լոր ծայ­րե­րից. նա հասց­նում էր բե­րել ան­տա­ռի փայ­տը, կտ­րա­տել, դույ­լե­րով ջուր կրել, օգ­նել խո­հա­րա­րին... Բո­լո­րը գի­տեին, որ ե­թե մի բան խնդ­րեն Մա­լը­շին, մեր­ժում չի լի­նի...
Մի ան­գամ նա կո­րավ։ Բո­լորն ան­հան­գս­տա­ցան, հրա­մա­նա­տա­րը ան­տա­ռը, տե­ղան­քը սան­րե­լու հրա­ման տվեց, բայց ո­րո­նում­ներն ար­դյունք չտ­վե­ցին։ Հա­ղոր­դե­ցին վե­րա­դաս զին­ղե­կա­վա­րու­թյա­նը, ու հրա­ման ե­կավ՝ ինչ գնով էլ լի­նի գտ­նել ե­րե­խա­յին...
Ա­մե­նից շատ մտա­տանջ­վում էր Սամ­վե­լը, ո­րին ա­ռա­ջին օ­րից կապ­վել էր տղան ու ան­վա­նել քե­ռի Սամ­վել։ Ա­վե­լի ուշ բա­ցատ­րել էր, որ Սամ­վե­լը շատ նման է հո­րը։ Ու ժա­մա­նա­կի մեծ մա­սը Մա­լըշն անց էր կաց­նում Սամ­վե­լի կող­քին...
Ե­րեք օ­րից Մա­լը­շը հայ­տն­վեց ստո­րա­բա­ժան­ման տա­րած­քում՝ փո­շու մեջ կո­րած, ճղ­տոտ­ված հա­գուս­տով ու... ձիու վրա... Նրա տա­կի ձին ճեր­մակ էր, ա­ռանց թամ­բի ու պա­րա­նո­ցից թո­կի կտոր էր թրթ­ռում...
Պարզ­վեց, որ Մա­լը­շը վաղ ա­ռա­վո­տյան դուրս էր վա­զել ճամ­բա­րի տա­րած­քից ու ան­տա­ռի ա­րա­հետ­նե­րով հա­սել ա­զե­րի­նե­րի դիր­քեր։ Եր­կու օր նա ե­ղել էր թշ­նա­մուց մի քա­նի քայ­լի վրա, թաքն­վել ան­տա­ռում, սն­վել հա­տապ­տուղ­նե­րով և չգի­տես ինչ հնար­քով ՙգե­րե­վա­րել՚ ձին ու նույն անն­կատ ճա­նա­պար­հով հետ դար­ձել...
Պատ­մե­լով՝ նա բա­ցատ­րեց, որ ցան­կա­ցել էր ա­պա­ցու­ցել, որ հա­սուն է, ու ի­րեն կա­րե­լի է զենք վս­տա­հել...
Հրա­մա­նա­տարն ան­վս­տա­հու­թյամբ լսեց Մա­լը­շին, ին­չից հե­տո կան­չեց հե­տա­խու­զու­թյան ղե­կա­վա­րին, և ար­դեն միա­սին հար­ցաքն­նե­ցին նրան՝ խնդ­րե­լով քար­տե­զի վրա ցույց տալ տե­ղա­շարժ­ման ու­ղին։ Պա­տա­նին, բնա­կա­նա­բար, քար­տե­զից գլուխ չէր հա­նում, բայց նրա խոս­քից ան­մի­ջա­պես հաս­կա­ցան, թե ինչ­պես կա­րե­լի է հաս­նել հա­կա­ռակ կողմ ու վե­րա­դառ­նալ...
Սամ­վե­լը, ծա­ռի տակ նս­տած, քան­դել էր ՙԿա­լաշ­նի­կո­վը՚, մա­սե­րը շա­րել խո­տին ու լա­թով մաք­րում էր։ Հե­տա­խու­զու­թյու­նը հայտ­նել էր, որ ա­զե­րի­ներն ինչ-որ գոր­ծո­ղու­թյուն­ներ են նա­խա­պատ­րաս­տել, և հրա­մա­նա­տա­րը բո­լո­րին հրա­հան­գել էր պատ­րաստ պա­հել զեն­քե­րը։
Մա­լը­շը պառ­կել էր խո­տին, Սամ­վե­լի կող­քին։ Մի տե­սակ լռա­կյաց էր, նման չէր ի­րեն։
—Մա­լըշ, ի՞նչ է ե­ղել. ին­չո՞ւ ես էդ­պես նո­թերդ կի­տել,- մե­քե­նա­յի յու­ղով սր­բե­լով ինք­նա­ձի­գի մա­սը՝ հարց­րեց Սամ­վե­լը ու աչ­քե­րը շե­ղեց պա­տա­նու կող­մը։
Տղան լուռ էր, խո­տի պո­չը շուր­թե­րում պա­հած, ա­պա, չնա­յե­լով Սամ­վե­լի կող­մը, հա­զիվ ար­տա­բե­րեց.
— Ե­րազ եմ տե­սել... Հայ­րի­կը և ու­րիշ տղա­մար­դիկ, ո­րը՝ ինք­նա­ձի­գով, ո­րը՝ որ­սոր­դա­կան հրա­ցա­նով, կրա­կում էին, որ մենք հասց­նենք վա­զել փրկ­վել... Հայ­րի­կը, տես­նե­լով ինձ, բղա­վեց, որ փախ­չեմ... Իմ աչ­քի ա­ռաջ գն­դա­կը դի­պավ հայ­րի­կի գլ­խին... և նա ըն­կավ... Գո­ռա­ցի, վա­զե­ցի մո­տը... Հե­տո զարթ­նե­ցի...
Սամ­վե­լը, լսե­լով տղա­յին, թո­ղեց ինք­նա­ձի­գը մաք­րելն ու սկ­սեց հան­գս­տաց­նել նրան.
—Դա ըն­դա­մե­նը ե­րազ է, Մա­լըշ, մտ­քիցդ հա­նիր... Ողջ է հայրդ... ան­պայ­ման, կվե­րա­դառ­նա տուն... Վեր կաց, գնանք, քիչ հե­տո շա­րա­յին ենք կանգ­նե­լու...
—Քե­ռի Սամ­վել, դուք գնա­ցեք, կհաս­նեմ ձեր հետևից...
Տղա­յի ձայ­նը դո­ղում էր, զգաց­վում էր, որ հա­զիվ է զս­պում ար­ցունք­նե­րը...
Հա­վա­քե­լով ինք­նա­ձի­գը և գցե­լով ու­սից՝ Սամ­վե­լը գնաց ա­ռաջ, դե­պի ճամ­բա­րի կենտ­րոն, որ­տեղ մի քա­նի րո­պեից պետք է շար­վեին...
Չանց­նե­լով և հի­սուն մետր՝ նա լսեց ընկ­նող ա­կա­նի ա­կանջ ծա­կող ձայ­նը։ Բնազ­դո­րեն նետ­վեց գետ­նին։ Եր­կու ա­կան պայ­թեց թի­կուն­քում. այն­տեղ, որ­տեղ քիչ ա­ռաջ Մա­լի­շի հետ էր։ Շրջ­վե­լով՝ տե­սավ տղա­յին՝ ծա­ռի տակ պառ­կած, եր­կու թևե­րը անբ­նա­կա­նո­րեն տա­րա­ծած...
—Մա­լը՛շ...,- ճչաց Սամ­վե­լը, և ցատ­կե­լով վեր, նետ­վեց տղա­յի կող­մը. չնա­յած ճամ­բա­րի ռմ­բա­կո­ծումն ու­ժե­ղա­նում էր...
Հաս­նե­լով պա­տա­նու պառ­կած տե­ղին՝ Սամ­վե­լը կռա­ցավ, դրեց տղա­յի գլու­խը ծն­կին.
—Մի՛ փա­կիր աչ­քերդ, Մա­լը՛շ, հի­մա բու­ժա­կը կգա օգ­նե­լու,- ճչում էր՝ նա­յե­լով պա­տա­նու պե­պե­նա­գույն ե­րե­սին։
Մա­լըշի աչ­քե­րը փակ էին, դեմ­քին ցա­վի տա­րափ էր։ Հան­կարծ ուժ հա­վա­քեց և բա­ցեց կո­պե­րը.
—Հայ­րի՛կ... Քե­ռի՛ Սամ­վել... Ե­րազս...,- շշն­ջաց և, ժպ­տա­լով իր ման­կա­կան ժպի­տով, ջղաձգ­վեց ու... շուն­չը փչեց... Տղա­յի գլու­խը կախ ըն­կավ... Կրծ­քին շո­ղաց փոք­րիկ մե­տա­ղյա խա­չը...
— Մա­լը՛շ...,- ան­զուսպ հե­կե­կաց Սամ­վե­լը...
Տղա­յին հու­ղար­կա­վո­րե­ցին Ստե­փա­նա­կեր­տում, պա­տե­րազ­մում ըն­կած­նե­րի Հու­շա­հա­մա­լի­րում, ո­րով­հետև գյու­ղը, որ­տեղ ծն­վել ու ապ­րել էր Մա­լը­շը, թշ­նա­մու ձեռ­քում էր...
Պա­տե­րազմն ա­վարտ­վեց հրա­դա­դա­րի պայ­մա­նագ­րով։ Շատ ջրեր հո­սե­ցին այդ ժա­մա­նակ­վա­նից։ Սա­կայն Սամ­վե­լը չէր մո­ռա­նում տղա­յին ու ա­մեն տա­րի, նույն օ­րը, գա­լիս էր գե­րեզ­մա­նին այ­ցի, որ­տեղ, հա­սա­կով մեկ կանգ­նած, նրան էր նա­յում ծի­ծաղ­կուն պե­պե­նա­զարդ պա­տա­նին։ Զին­վո­րա­կան հա­մազ­գես­տը հա­գին...

Ռու­սե­րե­նից թարգ­մա­նեց
Ա­նուշ ՍԱՐԳՍՅԱՆԸ


* Մա­լը­շը (ռու­սե­րեն՝ малыш) թարգ­մա­նա­բար նշա­նա­կում է մա­նուկ, ե­րե­խա, քոր­փա (ծա­նո­թագ­րու­մը՝ թարգմ.)։

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.