[ARM]     [RUS]     [ENG]

ՅՈԹ ՊԱՏՃԱՌ, ԹԵ ԻՆՉՈՒ ՊԵՏՔ Է ԴԻՏԵԼ ՙԴՐԱԽՏԻ ԴԱՐՊԱՍԸ՚ ՖԻԼՄԸ

Ա­նուշ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

 Հոկ­տեմ­բե­րի 17-ին Երևա­նում, իսկ հոկ­տեմ­բե­րի 19-ին՝ Ստե­փա­նա­կեր­տում տե­ղի է ու­նե­ցել Ջի­վան Ա­վե­տի­սյա­նի ՙԴրախ­տի դար­պա­սը՚ ֆիլ­մի պրե­միե­րան։ Հոկ­տեմ­բե­րի 20-ից ֆիլ­մը ցու­ցադր­վում է ՙՎալ­լեքս Գար­դեն՚ կի­նո­թատ­րո­նում և հա­սա­նե­լի է բո­լոր ար­ցախ­ցի­նե­րին։

Շտա­պեք մաս­նա­կից լի­նել աշ­նա­նա­յին այս մեծ ի­րա­դար­ձու­թյա­նը, ա­հա թե ին­չու.

1. Այս ֆիլ­մը մեր մա­սին է
ՙԴրախ­տի դար­պա­սը՚ պատ­մում է Ար­ցա­խյան եր­կու պա­տե­րազմ­նե­րի մա­սին, այն նկա­րա­հան­վել է Ար­ցա­խում, Ար­ցա­խի բնա­կիչ­նե­րը՝ ա­վե­լի քան 1000 հո­գի, մաս­նակ­ցու­թյուն են ու­նե­ցել ֆիլ­մում։

2. Ֆիլ­մը նա­խա­տես­ված է ոչ միայն հայ կի­նո­դի­տո­ղի հա­մար և ու­նի հա­տուկ ա­ռա­քե­լու­թյուն՝ Ար­ցա­խը ճա­նա­չե­լի դարձ­նել աշ­խար­հին։
Մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ ու վար­պե­տու­թյամբ ստեղծ­ված այս ֆիլ­մը նա­յե­լիս՝ հպար­տու­թյան զգա­ցում ես ու­նե­նում, որ այս ՙտես­քով՚ է հայ­րե­նիքդ ներ­կա­յա­նում աշ­խար­հին՝ գե­ղե­ցիկ, հե­տաքր­քիր, ձգող։

3. Այն ոչ մի ու­րիշ հայ­կա­կան ֆիլ­մի նման չէ
Ֆիլ­մը նկա­րա­հան­ված է ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով, հայ­կա­կան կի­նո­շու­կա­յում այն ան­հա­մե­մա­տե­լի է։

4. Օ­պե­րա­տո­րա­կան հզոր աշ­խա­տանք, ո­րը ստի­պում է հան­դիս­տա­տե­սին գամ­վել էկ­րա­նին։
Ար­ցա­խի գե­ղա­տե­սիլ վայ­րե­րը, բնու­թյու­նը, Ստե­փա­նա­կեր­տը, Վահ­րամ Փա­փա­զյա­նի ան­վան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի շեն­քը անն­կա­րագ­րե­լի սի­րուն են պատ­կեր­ված ֆիլ­մում, գույ­նե­րը՝ կլա­նող ու աչք շո­յող, ոչ մի պա­տա­հա­կան կադր։ Նո­րո­վի կբա­ցա­հայ­տեք ու ա­վե­լի շատ կսի­րեք Ար­ցա­խը։

5. Դե­րա­սա­նա­կան կազ­մը
Ռի­չարդ Սամ­մե­լը գլ­խա­վոր հե­րո­սի կեր­պա­րում ան­փո­խա­րի­նե­լի է, նրա խա­ղին կա­րե­լի է ան­վերջ հետևել և չհոգ­նել։

6. Ֆիլ­մը ո­ճա­յին է ու բարձ­րա­ճա­շակ
ՙԴրախ­տի դար­պա­սը՚ ռո­ման­տիկ ֆիլմ չէ, այն չի խա­ղում մարդ­կա­յին հույ­զե­րի հետ և չու­նի այդ խն­դի­րը, այն ո­ճա­յին, տի­պիկ եվ­րո­պա­կան կի­նո է՝ էս­թե­տիկ հա­ճույք պարգևող, մտա­ծե­լու տե­ղիք տվող։

7. Ե­րաժշ­տու­թյու­նը
Ֆիլ­մում հն­չում է հատ­ված ՙԷ­լեկտ­րա՚ օ­պե­րա­յից և Սերժ Թան­կյա­նի դյու­թիչ ե­րաժշ­տու­թյու­նը, ո­րոնք հրա­շա­լիո­րեն լրաց­նում և յու­րա­հա­տուկ հմայք են հա­ղոր­դում ֆիլ­մին։

;