[ARM]     [RUS]     [ENG]

ՆՎԻՐ­ՎԱԾ ԲԵ­ՄԻՆ ՈՒ ԱՐ­ՎԵՍ­ՏԻՆ

Մի­քա­յել ԲԱ­ԼՅԱՆ

 ՙ2014թ. մար­տի 27-ին, Աղ­դա­մում հրե­տա­նա­վոր­նե­րի ա­ռաջ ձեր եր­գի-պա­րի ինք­նա­գործ խմ­բի ե­լույթ­նե­րը (թվով՝ ե­րեք հա­մերգ) դեռ եր­կար տա­րի­ներ կմ­նան մեր զին­վոր­նե­րի հի­շո­ղու­թյան մեջ։ Դուք ե­կաք մի այն­պի­սի թեժ պա­հի, երբ հրե­տա­նա­վոր­նե­րը նա­խա­պատ­րաստ­վում էին հա­ջորդ օ­րը, մար­տի 28-ին անց­կաց­վե­լիք զո­րա­վար­ժու­թյուն­նե­րին։ Ու չնա­յած րո­պե­ներն ան­գամ հաշ­ված էին, բո­լորն էլ ժա­մա­նակ գտան մաս­նակ­ցե­լու գե­ղե­ցիկ ու տպա­վո­րիչ հա­մեր­գին։ Ներ­կա­նե­րին հատ­կա­պես դուր ե­կան ՙՂա­րա­բա­ղի ա­յան՚, աղ­ջիկ­նե­րի պա­րե­րը, փոք­րիկ դհո­լիստ­նե­րի կա­տա­րում­նե­րը, լե­գեն­դար Ա­վո­յին նվիր­ված բա­նաս­տեղ­ծու­թյան ար­տա­սա­նու­թյու­նը։ Կխնդ­րեինք հնա­րա­վո­րու­թյան սահ­ման­նե­րում հա­ճա­խա­կի հան­դես գալ մեր մար­տիկ­նե­րի ա­ռաջ։ 

Հրե­տա­նու ու­սում­նա­կան կենտ­րո­նի պետ, մա­յոր Վ. ՄԱՐ­ՏԻ­ՐՈ­ՍՅԱՆ, քաղ­ղեկ, ա­վագ լեյ­տե­նանտ Կ. ԹՈ­ՐՈ­ՍՅԱՆ՚:

Գո­հու­նա­կու­թյան, ե­րախ­տա­գի­տու­թյան խոր զգա­ցու­մի այս ան­կեղծ ու սր­տա­մոտ տո­ղե­րը ինք­նին շատ բան են ա­սում հան­րա­պե­տու­թյու­նում բա­րի ա­նուն հա­նած, հարգ­ված ու ճա­նաչ­ված ե­րա­ժիշտ Ռո­մա Խա­չատ­րյա­նի մա­սին։
Պարզ ու հա­սա­րակ կեն­սագ­րու­թյուն ու­նի։ Ծն­վել է 1944-ին, Ստե­փա­նա­կեր­տում։ Թիվ 2 դպ­րո­ցում մի քա­նի տա­րի սո­վո­րե­լուց հե­տո, տն­տե­սա­կան սուղ պայ­ման­նե­րից դրդ­ված, ստիպ­ված է ե­ղել տե­ղա­փոխ­վել ե­րե­կո­յան դպ­րոց և աշ­խա­տել Ղար­մե­տաքս­կոմ­բի­նա­տում։ Այս­տեղ էլ նա գրել իր գոր­ծու­նեու­թյան ա­ռա­ջին է­ջե­րը։ Կոմ­բի­նատն ու­ներ ինք­նա­գործ խումբ: Մաս­նակ­ցե­լով խմ­բի փոր­ձե­րին, ե­լույթ­նե­րին, անց­կաց­վող մի­ջո­ցա­ռում­նե­րին` Ռո­ման շու­տով աչ­քի ըն­կավ որ­պես շնոր­հա­լի եր­գիչ, պա­րող, ե­րա­ժիշտ։ Ե­րեք տա­րի (1963-1966) ծա­ռա­յել է հե­ռա­վոր Չի­տա­յում։ Զո­րացր­վե­լուց հե­տո աշ­խա­տան­քի է ըն­դուն­վել Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի տա­նը։ Ի դեպ, հե­տա­գա­յում տար­բեր պաշ­տոն­ներ է վա­րել, ե­ղել է ավ­տոա­կում­բի վա­րիչ, մե­թո­դիստ, գեղ­մաս­վար ու նաև՝ տնօ­րեն։ Շտա­պենք ա­սել, որ ամ­բողջ մի տաս­նա­մյակ աշ­խա­տել է Ստե­փա­նա­կեր­տի գյու­ղատն­տե­սա­կան տեխ­նի­կու­մի արհ­միու­թյուն­նե­րի ա­կում­բում։ Հի­շեց­նենք, որ հենց այս­տեղ, արհ­միու­թյուն­նե­րի ա­կում­բում է ստեղ­ծել ՙԱ­րա­գած՚ հա­մույ­թը, ո­րում ընդգրկված չորս տաս­նյակ տղա­նե­րի ու աղ­ջիկ­նե­րի եր­գը, նվագն ու ար­տա­սա­նու­թյու­նը հմա­յել են ոչ միայն ստե­փա­նա­կերտ­ցի­նե­րին, այլև մար­զի շր­ջան­նե­րում, գյու­ղե­րում ապ­րող­նե­րին։ Չմո­ռա­նանք նաև նշել, որ նրա ջան­քե­րով եր­գի, ե­րաժշ­տու­թյան ինք­նա­գործ խմ­բեր են ստեղծ­վել Նո­րա­գյու­ղում, Աստ­ղա­շե­նում, ո­րոնք շր­ջա­նա­յին ու մար­զա­յին փա­ռա­տո­նե­րում ա­ռաջ­նու­թյուն են շա­հել:
1988-ին, երբ սկս­վել է Ար­ցա­խյան ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան շար­ժու­մը, նշա­նակ­վել է մշա­կույ­թի քա­ղա­քա­յին տան տնօ­րեն: Հու­սա­խաբ չի ա­րել մարդ­կանց, աշ­խու­ժու­թյուն, թար­մու­թյուն է հա­ղոր­դել հայ եր­գին ու ար­վես­տին:
2010-ից առ այ­սօր Ռո­մա Խա­չատ­րյա­նի ՙձայ­նը լս­վում ու տաք շուն­չը զգաց­վում է՚ Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան կենտ­րո­նում և Աստ­ղա­շե­նի ար­վես­տի դպ­րո­ցում` որ­պես դհո­լի դա­սա­տու։