comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԵԿ­ՆԱՐ­ԿԵԼ Է ՙԱՐ­ՑԱ­ԽԻ Ե­ՐԻՏ­ՖՈ­ՐՈՒՄ-2019՚ ԾՐԱ­ԳԻ­ՐԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԿ­ՆԱՐ­ԿԵԼ Է ՙԱՐ­ՑԱ­ԽԻ Ե­ՐԻՏ­ՖՈ­ՐՈՒՄ-2019՚ ԾՐԱ­ԳԻ­ՐԸ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 Ար­դեն 9-րդ ան­գամ ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ կազ­մա­կերպ­վեց ՙԱր­ցա­խի ե­րիտ­ֆո­րում-2019՚ ա­մե­նա­մյա ծրա­գի­րը։ Այս ան­գամ այն մեկ­նար­կեց հոկ­տեմ­բե­րի 30-ին, Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Վանք գյու­ղում։ Ծրագ­րին մաս­նակ­ցում են ԱՀ 7 շր­ջան­նե­րի 16-30 տա­րե­կան 75 ե­րի­տա­սարդ­ներ։ Կազ­մա­կերպ­չա­կան մա­սի պա­տաս­խա­նա­տուն ՙԱ­նել՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյունն է։

ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյան ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի բաժ­նի պետ Դա­վիթ Ղու­կա­սյա­նի պար­զա­բան­մամբ՝ Ե­րիտ­ֆո­րու­մը կազ­մա­կերպ­վում է 2011 թվա­կա­նից, ո­րի շր­ջա­նակ­նե­րում հան­րա­պե­տու­թյան տար­բեր շր­ջան­նե­րի ե­րի­տա­սարդ­նե­րի հա­մար անց են կաց­վում դա­սա­խո­սու­թյուն­ներ, սե­մի­նար-պա­րապ­մունք­ներ, կր­թա­կան և ժա­ման­ցա­յին բազ­մաբ­նույթ ծրագ­րեր, այ­ցե­լու­թյուն­ներ պատ­մամ­շա­կու­թա­յին և տե­սար­ժան վայ­րեր։ Այս տա­րի դա­սա­խոս­նե­րի մեծ մա­սը հրա­վիր­վել է ՀՀ-ից և, ընդ­հա­նուր առ­մամբ, ակն­կալ­վում է հե­տաքր­քիր ու ա­նակն­կալ­նե­րով լի ծրա­գիր։ Թե­մա­տիկ դա­սա­խո­սու­թյուն­նե­րը կազ­մա­կերպ­վում են Վանք գյու­ղի դպ­րո­ցում։ Մեր զրու­ցակ­ցի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ ար­դեն երկ­րորդ տա­րին է ֆո­րու­մի կազ­մա­կերպ­չա­կան մա­սի պա­տաս­խա­նա­տուն է դառ­նում լա­վա­գույն ծրա­գիր մշա­կած և ներ­կա­յաց­րած ե­րի­տա­սար­դա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րից մե­կը, որն էլ այս տա­րի հան­դի­սա­ցավ ՙԱ­նել՚ ՀԿ-ն։ Տա­րեց­տա­րի ծրա­գի­րը կա­տա­րե­լա­գործ­վում է։ Հա­մա­ձայն կար­գի, ծրագ­րի կազ­մա­կերպ­չա­կան մա­սի վե­րահս­կիչ ՙԱ­նել՚ ՀԿ-ի պա­տա­խա­նա­տու­ներն են ընտ­րում դա­սա­խո­սու­թյուն­նե­րի թե­մա­տի­կան, դա­սըն­թա­ցա­վար­նե­րին։ Բա­ցի դա­սա­խո­սու­թյուն­նե­րից, կլի­նեն ու­սու­ցո­ղա­կան հե­տաքր­քիր այլ ծրագ­րեր ևս: Դրան­ցից է ՙՄեկ կադր` մեկ րո­պեում՚ նա­խա­գի­ծը, ո­րի շր­ջա­նակ­նե­րում ե­րի­տա­սարդ­նե­րը նշ­ված ժա­մա­նա­կաըն­թաց­քում պետք է հե­ռա­խո­սով նկա­րա­հա­նեն թե­մա­տիկ բնույ­թի վի­դեո, մոն­տա­ժեն այն և դարձ­նեն սո­ցիա­լա­կան հո­լո­վակ։ Այս և այլ մր­ցույթ­նե­րի լա­վա­գույն մաս­նա­կից­ներն ու հաղ­թող թի­մե­րը կպարգևատր­վեն։ Ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում կկազ­մա­կերպ­վեն նաև հան­դի­պում­ներ գոր­ծա­րար­նե­րի ու պե­տա­կան այ­րե­րի հետ։ ՙԾրա­գի­րը լավ հար­թակ է հատ­կա­պես շր­ջան­նե­րի ե­րի­տա­սարդ­նե­րի հա­մար, ո­րով­հետև այս­տեղ նրանք հնա­րա­վո­րու­թյուն են ու­նե­նում ոչ միայն շփ­վել մի­մյանց հետ, այլև ներ­կա­յաց­նել ի­րենց հա­մայ­նք­նե­րի խն­դիր­ներն ու հա­մա­տեղ քն­նար­կում­նե­րի ըն­թաց­քում փնտ­րել դրանց լուծ­ման տար­բե­րակ­ներ։ Ծրա­գի­րը կն­պաս­տի նաև ե­րի­տա­սարդ­նե­րի ինք­նա­զար­գաց­մա­նը, նրանց ներգ­րավ­վա­ծու­թյա­նը հա­սա­րա­կա­կան դաշ­տում՚,-նշեց Դ. Ղու­կա­սյա­նը։
Այս տա­րի Ե­րիտ­ֆո­րու­մը կտևի ոչ թե եր­կու, այլ չորս օր։ ՙԱ­նել՚ ՀԿ-ի նա­խա­գահ Է­լեն Հով­սե­փյա­նը նշեց, որ, հա­մա­ձայն պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան, քա­ռօ­րյա ծրագ­րով կկազ­մա­կերպ­վեն ան­ձի զար­գաց­ման դա­սըն­թաց­ներ, ո­րի շր­ջա­նակ­նե­րում մաս­նա­կից­նե­րը կսո­վո­րեն ծրագ­րեր գրե­լու հմ­տու­թյուն­նե­րը և հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նան կյան­քի կո­չել ի­րենց գա­ղա­փար­նե­րը, կիս­վել ի­րենց անձ­նա­կան փոր­ձով։ ՀՀ-ից հրա­վիր­ված փոր­ձա­ռու դա­սըն­թա­ցա­վար­նե­րը կուղ­ղոր­դեն ե­րի­տա­սարդ­նե­րին: Քա­նի որ նո­րաս­տեղծ ՙԱ­նել՚ կազ­մա­կեր­պու­թյու­նը նպա­տակ ու­նի ի­րա­կա­նաց­նել բազ­մաբ­նույթ ե­րի­տա­սար­դա­կան ծրագ­րեր, ուս­տի ան­դամ­ներն ակ­տի­վո­րեն փոր­ձում են մաս­նակ­ցել և ի­րենց ներդ­րումն ու­նե­նալ հա­սա­րա­կա­կան տար­բեր ծրագ­րե­րում։ Ընդ­գր­կե­լով տար­բեր շր­ջան­նե­րի ե­րի­տա­սարդ­նե­րի (յու­րա­քան­չյուր շր­ջա­նից մաս­նակ­ցում է 7-8 ե­րի­տա­սարդ), նրանք փոր­ձել են վեր­հա­նել հա­մայ­նք­նե­րում առ­կա խն­դիր­նե­րը և հա­մա­տեղ մշա­կել դրանց լուծ­ման ար­դյու­նա­վետ ե­ղա­նակ­նե­րը։ Ե­րի­տա­սարդ այս կազ­մա­կեր­պու­թյանն ա­ջակ­ցեց նաև ՙՀե­ռան­կար՚ նո­րաս­տեղծ կա­ռույ­ցը։ ՙՀե­ռան­կար՚-ի գոր­ծա­վար և խոր­հր­դի ան­դամ Է­րիկ Լա­լա­յա­նը պար­զա­բա­նեց, որ ի­րենց կա­ռույց­նե­րը նպա­տակ ու­նեն ե­րի­տա­սարդ­նե­րի նոր մտահ­ղա­ցում­ներն ու գա­ղա­փար­նե­րը կյան­քի կո­չել։ ՙՔա­նի որ ներ­կա­յումս կան հա­յաս­տա­նյան և մի­ջազ­գա­յին մի շարք հիմ­նադ­րամ­ներ, ո­րոնք պատ­րաստ են ֆի­նան­սա­վո­րել ե­րի­տա­սարդ­նե­րի գա­ղա­փար­նե­րը, մենք մտադր­վե­ցինք անդ­րա­դառ­նալ հենց ծրա­գիր գրե­լու ու­նա­կու­թյուն­նե­րի ձևա­վոր­ման ու զար­գաց­ման թե­մա­նե­րին, որ­պես­զի հատ­կա­պես շր­ջան­նե­րի ե­րի­տա­սարդ­նե­րը կա­րո­ղա­նան ի­րենց հա­մայ­նք­նե­րի խն­դիր­նե­րի լուծ­ման վե­րա­բե­րյալ ծրագ­րեր մշա­կել և, ներ­կա­յաց­նե­լով նման կա­ռույց­նե­րի, ստա­նալ ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն։ Մենք կար­ծում ենք, որ ներ­կա­յիս ե­րի­տա­սարդ­նե­րը պետք է էլ ա­վե­լի ակ­տիվ ներգ­րավ­վեն հա­սա­րա­կա­կան դաշ­տում և նպաս­տեն երկ­րի զար­գաց­մա­նը՚,-վեր­ջում հա­վե­լեց ՙՀե­ռան­կար՚-ի նա­խա­գահ Գե­ղամ Հա­կոբ­ջա­նյա­նը։ Ի­րենց հեր­թին ՙՀե­ռան­կար՚-ի պա­տաս­խա­նա­տու­նե­րը 500 հա­զար դրամ գու­մա­րով կպարգևատ­րեն լա­վա­գույն ծրա­գիր ներ­կա­յաց­նո­ղին։
Ե­րիտ­ֆո­րու­մը կու­ղեկց­վի մշա­կու­թա­ժա­ման­ցա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րով։ Ե­րիտ­ֆո­րու­մի շր­ջա­նակ­նե­րում ե­րի­տա­սարդ­նե­րը կհան­դի­պեն ԱՀ ղե­կա­վա­րու­թյան հետ։ Ծրա­գի­րը կտևի մինչև նո­յեմ­բե­րի 3-ը: