comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Ա­ՄԵ­ՆԱ­ԹԱՆ­ԿԸ
[ARM]     [RUS]     [ENG]

Ա­ՄԵ­ՆԱ­ԹԱՆ­ԿԸ

Վարդ­գես ՕՎՅԱՆ

 (Նո­վել)

Ես ե­րի­տա­սարդ էի և ու­նեի շատ ե­րա­զանք­ներ։ Ես ու­զում էի ա­մեն ինչ ի­մա­նալ և ա­մեն ինչ ու­նե­նալ։ Ես կար­ծում էի, թե կա­րող եմ ձեռք բե­րել աշ­խար­հում ա­մե­նա­թան­կը, բայց չգի­տեի, թե ինչն է ա­մե­նա­թան­կը։ Ես ե­րի­տա­սարդ էի և ան­հոգ ու մտա­ծում էի, թե մահն ինձ հա­մար բա­ցա­ռու­թյուն կա­նի։ Եվ մի օր ո­րո­շե­ցի պար­զել, թե որն է ա­մե­նա­թանկ բանն աշ­խար­հում։ Ես ո­րո­շե­ցի ձեռք բե­րել այդ ա­մե­նա­թան­կը։
Փո­ղո­ցում մի օր ես հան­դի­պե­ցի հնա­մաշ շո­րե­րով մի­ջին տա­րի­քի մի տղա­մար­դու։ Նրա աչ­քե­րը շատ հոգ­նած էին, իսկ դեմ­քին ան­սահ­ման տխ­րու­թյուն կար։ Ես մտա­ծե­ցի, որ հաս­տատ կի­մա­նա, թե ո՞րն է ա­մե­նա­թանկ բանն աշ­խար­հում։
- Ա­մե­նա­թանկ բա՞­նը,- նրա հոգ­նած աչ­քե­րը մի վայր­կյան պայ­ծա­ռա­ցան։- Աշ­խար­հում ա­մե­նա­թանկ բա­նը փողն է։ Ե­թե դու փող ու­նե­նաս, մնա­ցյալ ա­մեն ինչ կա­րող ես փո­ղով ձեռք բե­րել։
Հե­տո ես գնա­ցի մի բան­կի տնօ­րե­նի մոտ և հարց­րի.
- Ճի՞շտ է, որ աշ­խար­հում ա­մե­նա­թանկ բա­նը փողն է։
- Փո­ղը միայն թուղթ է, ե­րի­տա­սարդ։ Այն եր­բեմն այն­քան է ար­ժեզ­րկ­վում, որ նրա­նով մի լուց­կի ան­գամ չես կա­րող գնել։ Ա­մե­նա­թանկն աշ­խար­հում ոս­կին է։ Այն եր­բեք չի փոխ­վում...
- Ճի՞շտ է, որ աշ­խար­հում ա­մե­նա­թանկ բա­նը ոս­կին է,- հարց­րի մի հա­րուս­տի։
- Ոս­կին մե­տա­ղի կտոր է,- ա­սաց նա։- Ոս­կով դու շատ բան կա­րող ես գնել, բայց ո՜չ ա­մեն ինչ։ Ես փող ու ոս­կի շատ ու­նեմ, բայց ե­րեկ կորց­րի աշ­խար­հում ա­մե­նա­թանկն ինձ հա­մար՝ իմ մո­րը։ Մայ­րա­կան սերն է ա­մե­նա­թանկ բանն աշ­խար­հում։
Ես գնա­ցի տուն և մորս սեղ­մե­ցի կրծ­քիս։
- Մայ­րիկ, ես ար­դեն գի­տեմ, թե ինչն է աշ­խար­հում ա­մե­նա­թան­կը։ Դա Մայ­րա­կան սերն է։ Դու ես ա­մե­նա­թան­կը։
Մայրս շո­յեց գլուխս և տխուր ա­սաց.
- Զա­վակս, կանց­նեն տա­րի­ներ, և ես չեմ լի­նի։ Բայց դու ոչ մի տեղ չես գնա այն երկ­րից, ուր ծն­վել ու մե­ծա­ցել ես։ Այն երկ­րից, որ­տեղ քո բո­լոր նախ­նի­ներն են ամ­փոփ­ված։ Այդ ա­մե­նը Հայ­րե­նիքն է։ Ա­մե­նա­թանկն աշ­խար­հում Հայ­րե­նիքն է։
Ես դուրս ե­կա քա­ղա­քից, բարձ­րա­ցա ա­մե­նա­բարձր լե­ռան կա­տարն ու, նա­յե­լով ան­ծայ­րա­ծիր դաշ­տե­րին և նրանց թի­կուն­քում հպարտ ու վես կանգ­նած սա­րե­րին, գո­չե­ցի.
- Հայ­րե­նիք, ես քեզ սի­րում եմ։ Դու ա­մե­նա­թանկն ես աշ­խար­հում։
- Ա­մե­նա­թա՛նկն աշ­խար­հում,- ար­ձա­գան­քե­ցին լեռ­նե­րը։- Ա­մե­նա­թանկն աշ­խար­հում Սերն է, հա­նուն ո­րի մար­դիկ չեն խնա­յում ոչ մի հարս­տու­թյուն՝ ո՜չ փող, ո՜չ ոս­կի... Սե­րը սահ­ման­ներ ու Հայ­րե­նիք չի ճա­նա­չում։ Սերն ա­մեն ին­չից վեր է...
Ես ի­ջա լեռ­նե­րից և գնա­ցի սի­րած աղջ­կա մոտ։
- Ես քեզ սի­րում եմ,- ա­սա­ցի,- դու ա­մե­նա­թանկն ես աշ­խար­հում։
Նա շատ եր­կար նա­յեց ինձ ու շշն­ջաց.
- Ար­դեն ուշ է, սի­րե­լիս, ես շատ եր­կար եմ սպա­սել քեզ։ Մինչ զբաղ­ված էիր ա­մե­նա­թան­կի ո­րո­նում­նե­րով, դու կորց­րիր ինձ և...
- Եվ ի՞նչ...
- Աշ­խար­հում ա­մե­նա­թան­կա­գի­նը...
Հան­կարծ ես զգա­ցի, որ աշ­խար­հում ա­մե­նաաղ­քատն եմ ես, և նույ­նիսկ չհարց­րի, թե այդ ինչ ՙա­մե­նա­թան­կա­գին՚ է։ Ես չու­նեի փող ու ոս­կի, մայրս այլևս չկար, իսկ սի­րածս ար­դեն ինձ չէր պատ­կա­նում։ Լեռ ու դաշ­տերն էին մնա­ցել, և ես հոգ­նած ու տխուր դուրս ե­կա քա­ղա­քից։
Ես հա­զիվ բարձ­րա­ցա ման­կու­թյու­նից ու ե­րի­տա­սար­դա­կան տա­րի­նե­րից ինձ ծա­նոթ լե­ռան կա­տարն ու մտա­ծե­ցի, որ այլևս չար­ժե ապ­րել։
- Ի՞նչ է պա­տա­հել, տղաս...
Ես գլուխս բարձ­րաց­րի և իմ առջև տե­սա ձյու­նա­ճեր­մակ մո­րու­քով մի ծե­րու­նու։
- Ես կորց­րել եմ աշ­խար­հում ա­մե­նա­թան­կը՝ սի­րա­ծիս,- ա­սա­ցի։
- Ո՜չ, տղաս, դու շատ ա­վե­լի թանկ բան ես կորց­րել, քան կար­ծում ես։ Դու կորց­րել ես ժա­մա­նա­կը։
- Ժա­մա­նա­կը՞,- զար­մա­ցա ես,- գրո­ղը տա­նի, բայց ես դրա մա­սին ո­չինչ չգի­տեի։
- Ժա­մա­նակն ա­մե­նա­մեծ հարս­տու­թյունն է։ Դա քո ան­հոգ ման­կու­թյունն է և ե­րա­զուն ե­րի­տա­սար­դու­թյու­նը։ Դա քո մայրն է, սի­րա՛­ծը...
- Ես եր­բեք չեմ մտա­ծել ժա­մա­նա­կի մա­սին։
- Մար­դիկ տա­րի­ներ շա­րու­նակ փող ու հարս­տու­թյուն են կու­տա­կում, որն ի­րենց այն­քան էլ պետք չէ և, միա­ժա­մա­նակ, քա­մուն են տա­լիս ա­մե­նա­մեծ ու ա­մե­նա­թանկ հարս­տու­թյու­նը՝ ժա­մա­նա­կը... Սկզ­բում դու ա­մեն ինչ ու­նեիր, բայց երբ ցան­կա­ցար ձեռք բե­րել ա­վե­լին, կորց­րիր նաև այն ա­մե­նը, ինչ ու­նեիր։
- Ես այլևս չեմ ու­զում ապ­րել,- ա­սա­ցի։
- Դու դեռ ժա­մա­նակ ու­նես, որ­դիս,- ծե­րու­նին ձեռ­քը դրեց ու­սիս,- գնա, գնա ապ­րիր և ա­րա­րիր։
- Իսկ հե­տո՞...
- Հե­տո,- ծե­րու­նին տխուր նա­յեց ինձ,- հե­տո ար­դեն՝ վերջ։
Երբ ար­դեն բա­վա­կա­նին հե­ռա­ցել էի ծե­րու­նուց, շատ հեռ­վից լսե­ցի նրա ձայ­նը.
- Հե­տո դու չես լի­նի, բայց կշա­րու­նա­կես ապ­րել քո Ստեղ­ծա­ծի մեջ...
Ես շրջ­վե­ցի, որ հարց­նեմ՝ ՙԻսկ ե­թե չհասց­նեմ...՚։
Ծե­րու­նին այլևս չէր երևում...