comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄԸ ՆՈՐ ՇՈՒՆՉ ԿՀԱՂՈՐԴԻ ՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄԸ ՆՈՐ ՇՈՒՆՉ ԿՀԱՂՈՐԴԻ ՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ՚

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րում մշա­կու­թա­յին կյան­քի աշ­խու­ժաց­մա­նը նպաս­տում և այդ գոր­ծում մեծ դեր են խա­ղում հա­մայն­քա­յին են­թա­կա­յու­թյան տակ գտն­վող մշա­կույ­թի օ­ջախ­նե­րը։ Ինչ­պի­սի՞ն է Աս­կե­րա­նի շր­ջա­նի Աստ­ղա­շեն գյու­ղի հոգևոր-մշա­կու­թա­յին նկա­րա­գի­րը՝ փոր­ձե­ցինք պար­զել մշա­կույ­թի տան տնօ­րեն Սի­րուշ Գրի­գո­րյա­նից։

Աստ­ղա­շե­նի մշա­կույ­թի տու­նը խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին շր­ջա­նի լա­վա­գույն մշա­կու­թա­յին օ­ջախ­նե­րից է ե­ղել։ Հա­մե­նայն դեպս՝ դա են վկա­յում բա­վա­կա­նին մեծ դահ­լիճն ու բե­մը։ Դահ­լի­ճում առ­կա, քա­րա­ծու­խով ջե­ռուց­վող վա­ռա­րան­նե­րը մեզ հու­շե­րի գիր­կը տա­րան։ Սի­րուշ Գրի­գո­րյա­նը, փոքր-ինչ ՙոգևոր­ված՚ պատ­մեց, թե ինչ­պես էին կոլ­տն­տե­սու­թյան ընդ­հա­նուր ժո­ղով­նե­րից մեկ օր ա­ռաջ՝ ամ­բողջ գի­շեր թե­ժաց­նում վա­ռա­րան­նե­րը, որ­պես­զի հա­ջորդ օրն այդ հս­կա­յա­կան դահ­լի­ճը տաք ու հա­ճե­լի լի­ներ ներ­կա­նե­րի հա­մար։ Ա­սում ու ե­րա­նի է տա­լիս պար­զու­նակ, ինչ-որ տեղ ան­հոգ ա­ռօ­րյա­յով ապ­րած այդ տա­րի­նե­րին... Այ­սօր շա՛տ է փոխ­վել կյան­քը, փոխ­վել են մար­դիկ, ա­սում է նա, բո­լո­րը կար­ծես մր­ցա­վազ­քի մեջ են, շտա­պում են... Ո՞ւր, ի­րենք էլ երևի թե չգի­տեն...
Ար­ցա­խյան պա­տե­րազ­մից հե­տո մշա­կույ­թի այս օ­ջա­խը հիմ­նա­նո­րոգ­ման չի են­թարկ­վել. մի քա­նի ան­գամ ՙկոս­մե­տիկ՚ նո­րո­գում­ներ են սե­փա­կան մի­ջոց­նե­րի հաշ­վին ար­վել։ Հա­մայն­քի բյու­ջեն այդ հնա­րա­վո­րու­թյու­նը չու­նի, հար­կե­րից ու տուր­քե­րից գո­յա­ցող սե­փա­կան ե­կա­մուտ­նե­րը, դրան գու­մա­րած նաև պե­տա­կան ո­րո­շա­կի դո­տա­ցիան, հա­զիվ հե­րի­քում է հա­մայն­քի աշ­խա­տա­կազ­մի աշ­խա­տա­վար­ձե­րը հո­գա­լուն։ Մշա­կույ­թի տան գորշ պա­տե­րը զար­դա­րում են նույն շեն­քում գոր­ծող ար­վես­տի դպ­րո­ցի սա­նե­րի աշ­խա­տանք­նե­րը։ Տնօ­րե­նի հա­վաստ­մամբ՝ այ­սօր­վա դրու­թյամբ ի­րենց մտա­հո­գողն ու ան­հան­գս­տաց­նո­ղը ոչ այն­քան շեն­քի վե­րա­նո­րո­գումն է, որ­քան է­ներ­գա­ցան­ցի անմ­խի­թար վի­ճա­կը։ Ա­սում է՝ այդ հար­ցով բազ­միցս դի­մել են հա­մա­պա­տաս­խան մար­մին­նե­րին։
ՙՅու­րա­քան­չյուր ե­ռամ­սյա­կա­յին և տա­րե­կան հաշ­վետ­վու­թյուն­նե­րում ես ներ­կա­յաց­նում եմ էլ­ցան­ցի վատ­թար վի­ճա­կը։ Ցան­կա­ցած պա­հի, հնա­րա­վոր է, հր­դեհ բռնկ­վի։ Կամ այս­տեղ պա­րա­պող ե­րե­խա­ներն անզ­գու­շու­թյուն ցու­ցա­բե­րեն և, Աստ­ված մի ա­րաս­ցե, դժ­բախտ պա­տա­հար լի­նի։ Է­լեկտ­րա­ցան­ցից պա­տաս­խա­նել են, որ ձեռ­նար­կու­թյու­նը սե­փա­կա­նաշ­նորհ­ված է, ձեր կամ հա­մայն­քի ու­ժե­րով պետք է դա ար­վի։ Հա­մայն­քի ղե­կա­վարն էլ ա­սում է, որ մի­ջոց­ներ չու­նեն,-տրտ­մո­րեն ա­սում է Սի­րուշ Գրի­գո­րյա­նը և շա­րու­նա­կում խոս­քը։ - Մշա­կույ­թի նոր տուն չենք ու­զում, մեր շեն­քը լավն է ու հար­մա­րա­վետ, ըն­դա­մե­նը մի լավ հիմ­նա­նո­րո­գում է անհ­րա­ժեշտ՚։

Ան­շուշտ, մշա­կույ­թի տու­նը հիմ­նա­նո­րո­գու­մից հե­տո պետք է կա­հա­վոր­վի։ Դրա անհ­րա­ժեշ­տու­թյունն այ­սօր էլ կա, քան­զի խոր­հր­դա­յին տա­րի­նե­րից առ­կա նս­տա­րան­նե­րի մեծ մա­սը անմ­խի­թար վի­ճա­կում է: Տնօ­րե­նի խոս­քով՝ բազ­միցս վե­րա­նո­րո­գել են, բայց այլևս հնա­րա­վոր չէ։ Մոտ 300 հո­գու հա­մար նա­խա­տես­ված դահ­լի­ճում այ­սօր 100 հո­գի էլ չի տե­ղա­վոր­վի՝ նս­տա­րան­ներ չլի­նե­լու պատ­ճա­ռով։
Բնա­կա­նա­բար, մշա­կույ­թի ո­լոր­տի հա­ջո­ղու­թյուն­ներն ա­ռա­ջին հեր­թին պայ­մա­նա­վոր­ված են մարդ­կա­յին գոր­ծո­նով, սա­կայն քիչ դեր չու­նեն նաև պայ­ման­նե­րը: Թվար­կե­լով ար­ձա­նագր­ված հա­ջո­ղու­թյուն­ներն ու մշ­տա­կան ի­րա­կա­նաց­վող աշ­խա­տանք­նե­րը՝ Ս. Գրի­գո­րյանն ա­ռա­ջին հեր­թին ՙՄշա­կու­թա­յին խաչ­մե­րուկ՚-ն է նշում։ Ե­րեք տա­րի ա­նընդ­մեջ այս փա­ռա­տո­նում մր­ցա­նա­կա­յին ա­ռա­ջին տեղն են գրա­վել։ Ա­մեն տա­րի պար­տա­դիր մաս­նակ­ցում են նշ­ված մր­ցույթ-փա­ռա­տո­նին։ Ստա­ցած դրա­մա­կան պարգևն էլ օգ­տա­գոր­ծել են նպա­տա­կա­յին. բե­մի հա­մար նոր վա­րա­գույր­ներ, պա­րի խմ­բի ե­րե­խա­նե­րի հա­մար անհ­րա­ժեշտ հա­գուստ են գնել։ Ընդ­հա­նուր առ­մամբ՝ չկա մի կարևոր ի­րա­դար­ձու­թյուն, ո­րին մաս­նակ­ցած չլի­նեն՝ հո­բե­լյա­նա­կան մի­ջո­ցա­ռում­ներ, ին­տե­լեկ­տուալ խա­ղեր, ազ­գա­յին նվա­գա­րան­նե­րի մր­ցույթ և այլն։ Այն­պես որ՝ շր­ջա­նի մշա­կու­թա­յին խճան­կա­րում Աստ­ղա­շենն իր ու­րույն տեղն է զբա­ղեց­նում։ Տոն և հի­շար­ժան օ­րե­րին էլ տա­րաբ­նույթ մի­ջո­ցա­ռում­ներ են անց­կաց­վում։ Այս տա­րի, օ­րի­նակ, ան­չափ հե­տաքր­քիր են նշել ե­կե­ղե­ցա­կան Տա­ղա­վար տո­նե­րից մե­կը՝ Վար­դա­վա­ռը։
Մշա­կույ­թի տու­նը սեր­տո­րեն հա­մա­գոր­ծակ­ցում է ար­վես­տի դպ­րո­ցի հետ։ Ըստ տնօ­րե­նի՝ ՊՈԱԿ-ի բա­ցումն ա­հա­գին ա­ռա­ջըն­թաց է հա­մայն­քի մշա­կու­թա­յին կյան­քում։ Վեր­ջի­նիս նկար­չա­կան խումբն էլ իր պա­րապ­մունք­ներն այս­տեղ է կազ­մա­կեր­պում։ Իսկ առ­կա դաշ­նա­մու­րը հիմ­նա­կա­նում ծա­ռա­յում է ար­վես­տի դպ­րո­ցի սա­նե­րին, հատ­կա­պես հաշ­վե­տու հա­մերգ­նե­րի ժա­մա­նակ։
Հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը, մշա­կու­թա­յին աշ­խու­ժա­ցու­մը գյու­ղի միջ­նա­կարգ դպ­րո­ցի հետ նույն­պես տե­սա­նե­լի է դարձ­նում։ Վեր­ջերս շր­ջա­նում կազ­մա­կերպ­ված ին­տե­լեկ­տուալ խա­ղե­րին մաս­նակ­ցել և 3-րդ տեղն են զբա­ղեց­րել։ Նույն հա­ջո­ղու­թյամբ մաս­նակ­ցել են նաև աս­մուն­քի մր­ցույ­թին։ Ոչ հա­ճախ դր­սից ե­կած այս կամ այն խումբն էլ է նպաս­տում հա­մայն­քի մշա­կու­թա­յին կյան­քի աշ­խու­ժաց­մա­նը։
ՙԵ­թե հիմ­նա­նո­րոգ­վի մշա­կույ­թի տու­նը՝ նոր շունչ կհա­ղորդ­վի մեր գոր­ծու­նեու­թյա­նը։ Մենք դրա կա­րիքն զգում ենք։ Հա­վա­տաց­նում եմ՝ այս ո­լոր­տում ե­րաշ­խա­վոր­ված աշ­խա­տանք կա։ Հի­մա ա­ռա­վել մեծ ու­շադ­րու­թյուն ենք դարձ­նում ազ­գա­յի­նին, ա­վան­դույթ­նե­րի վե­րա­կան­գն­մա­նը։ Հաս­կա­նում ենք՝ պա­տե­րազ­մը մեծ ա­վե­րա­ծու­թյուն­ներ է գոր­ծել բո­լոր վայ­րե­րում։ Բայց, կար­ծում եմ, պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րում պետք է ուղղ­ված լի­նի ա­ռա­ջին հեր­թին մշա­կու­թա­յին կյան­քի աշ­խու­ժաց­մա­նը, հետևա­բար նաև՝ ե­րի­տա­սար­դու­թյան ա­ռօ­րյան հե­տաքր­քիր դարձ­նե­լուն, նաև` ժա­մա­նա­կա­կից պա­հանջ­նե­րին հա­մա­պա­տաս­խան ժա­ման­ցի վայ­րե­րով ի­րենց օ­ջա­խին, ծնն­դա­վայ­րին նրանց կա­պե­լուն։ Այս ա­ռու­մով Աստ­ղա­շե­նի մշա­կույ­թի տու­նը սպա­սում է իր հեր­թին՚,-զրույ­ցը եզ­րա­փա­կեց Սի­րուշ Գրի­գո­րյա­նը։