comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙՄԻԱ­ՍԻՆ ՎԵ­ՐԱ­ՆՈ­ՐՈ­ԳԵՆՔ ՄԵՐ ԹԱՏ­ՐՈ­ՆԸ՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙՄԻԱ­ՍԻՆ ՎԵ­ՐԱ­ՆՈ­ՐՈ­ԳԵՆՔ ՄԵՐ ԹԱՏ­ՐՈ­ՆԸ՚

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Նո­յեմ­բե­րի 2-ին Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տում տե­ղի ու­նե­ցավ Վար­դան Բա­դա­լյա­նի և ՙՆա­րե­կա­ցի՚ ար­վես­տի միու­թյան ազ­գա­յին նվա­գախմ­բի հա­մեր­գը, որն ազ­գա­յին եր­գե­րի սի­րա­հար­նե­րի հա­մար վե­րած­վեց իս­կա­կան տո­նի: Ե­րե­կո­յի ու­րա­խա­լի լու­րե­րից էր նաև այն, որ տոմ­սե­րի վա­ճառ­քից ստաց­ված գու­մա­րը, ինչ­պես տե­ղե­կաց­րեց հա­ղոր­դա­վա­րը, լրի­վու­թյամբ կփո­խանց­վի Ստե­փա­նա­կեր­տի Վ. Փա­փա­զյա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի շեն­քի վե­րա­նո­րոգ­մա­նը:

Ազ­գա­յին ե­րաժշ­տու­թյան եր­կր­պա­գու­նե­րը մեծ հա­ճույք ստա­ցան ՙՆա­րե­կա­ցի՚ ար­վես­տի միու­թյան նվա­գախմ­բի, սիր­ված եր­գիչ Վար­դան Բա­դա­լյա­նի և երգ­չու­հի Լու­սի­նե Միր­զա­խա­նյա­նի ե­լույթ­նե­րից: Նվա­գախմ­բի կա­տար­մամբ հն­չե­ցին Խա­չա­տուր Ա­վե­տի­սյա­նի, Ա­րամ Խա­չա­տու­րյա­նի, հայ այլ կոմ­պո­զի­տոր­նե­րի հան­րա­հայտ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րից, իսկ եր­գիչ­նե­րի կա­տար­մամբ` ժո­ղովր­դա­կան և գու­սա­նա­կան սիր­ված եր­գեր: Յու­րա­քան­չյուր ե­լույթ դահ­լիճն ըն­դու­նում էր ջեր­մու­թյամբ ու ոգևո­րու­թյամբ, ինչն էլ իր հեր­թին ե­րա­ժիշտ­նե­րին ա­վե­լի մեծ ե­ռանդ էր հա­ղոր­դում: ՙՄիա­սին վե­րա­կա­ռու­ցենք մեր թատ­րո­նը՚ խո­րագ­րով հա­մեր­գը նա­խա­ձեռ­նող խմ­բի ա­ռա­ջին խո­շոր մի­ջո­ցա­ռումն էր, հայ­տա­րա­րեց հա­մեր­գա­վար, նա­խա­ձեռ­նող խմ­բի ան­դամ, դե­րա­սան Ա­շոտ Սարգ­սյա­նը: Հայ­կա­կան թատ­րո­նը, նշեց նա, դաս­վում է աշ­խար­հի ա­մե­նա­հին թատ­րոն­նե­րի շար­քին: ՙԱր­վեստ­նե­րից ա­մե­նա­հի­նը լի­նե­լով հան­դերձ? թատ­րո­նը նաև ա­մե­նա­ժա­մա­նա­կա­կիցն է,- հաս­տա­տեց նա:- Պա­տա­հա­կան չէ, որ բարձր տեխ­նո­լո­գիա­նե­րի ու հա­մա­ցան­ցի զար­գաց­ման դա­րում այն չի կորց­րել իր ար­դիա­կա­նու­թյու­նը: Անց­նե­լով բա­զում փոր­ձու­թյուն­նե­րի մի­ջով, հայ­կա­կան թատ­րոնն ան­դա­վա­ճան է մնա­ցել իր ա­կունք­նե­րին, սկզ­բունք­նե­րին ու կարևոր ա­ռա­քե­լու­թյա­նը՚: Սա­կայն, ցա­վով նշեց դե­րա­սա­նը, ութ­սու­նյոթ տար­վա պատ­մու­թյուն ու­նե­ցող Ստե­փա­նա­կեր­տի դրա­մա­տի­կա­կա­նը նոր շունչ ստա­նա­լու կա­րիք ու­նի: Թատ­րո­նի շեն­քը բարձր ճար­տա­րա­պե­տա­կան լու­ծում­նե­րով կա­ռույց է, որ­տեղ կերտ­վել է թա­տե­րա­կան մի փա­ռա­վոր ու­ղու պատ­մու­թյուն: ՙԵր­կար տա­րի­ներ պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րոնն Ար­ցա­խում ազ­գա­պահ­պա­նու­թյան և հա­յա­պահ­պա­նու­թյան խն­դիր է լու­ծել: Այ­սօր, երբ ազ­գա­յին ինք­նու­թյան լուրջ խն­դիր կա, թատ­րոնն այս ա­ռու­մով կարևոր ա­նե­լիք ու­նի: Ստե­փա­նա­կեր­տում ա­մե­նա­բարձր նշա­ձո­ղի վրա են թա­տե­րա­կան կյան­քը, թա­տե­րար­վես­տի հան­դեպ մարդ­կանց սերն ու հե­տաք­րք­րու­թյու­նը: Թատ­րո­նի համ­բավն ու փառ­քը տա­րած­ված էին նաև Ար­ցա­խի սահ­ման­նե­րից դուրս՚,-ա­սաց նա:
Ներ­կա դրու­թյամբ շեն­քի անմ­խի­թար վի­ճա­կի պատ­ճա­ռով ոչ միայն Ստե­փա­նա­կեր­տի թա­տե­րա­կան, այլ նաև ողջ մշա­կու­թա­յին կյանքն է տու­ժում, ար­դա­րա­ցիո­րեն նկա­տում է բա­նա­խո­սը: Եվ բնա­կան է, որ ժա­մա­նա­կա­վոր հան­գր­վան տե­ղա­փոխ­վե­լուց հե­տո, 7 տա­րի շա­րու­նակ փա­փա­զյա­նա­կան­ներն աշ­խա­տում են` հա­րա­զատ օ­ջա­խը վե­րա­դառ­նա­լու ե­րա­զան­քով՚:

Նա տե­ղե­կաց­րեց, որ վեր­ջերս ստեղծ­վել և ակ­տիվ գոր­ծու­նեու­թյուն է ծա­վա­լում Ստե­փա­նա­կեր­տի Վ. Փա­փա­զյա­նի ան­վան պետդ­րամ­թատ­րո­նի շեն­քի վե­րա­կա­ռուց­ման նա­խա­ձեռ­նող խում­բը, ո­րի ծրագ­րերն ի­րա­կա­նաց­վում են ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյան ա­ջակ­ցու­թյամբ: Վեր­ջերս նա­խա­ձեռ­նող խում­բը հայ­տա­րա­րու­թյուն է տա­րա­ծել` թատ­րո­նի նվի­րյալ­նե­րին կոչ ա­նե­լով միա­նալ այս չա­փա­զանց կարևոր նա­խա­ձեռ­նու­թյա­նը և ձեռ­նա­մուխ լի­նել թատ­րո­նի վե­րա­կա­ռուց­ման աշ­խա­տանք­նե­րին: Նա­խա­ձեռ­նու­թյան ա­ռա­ջին ար­ձա­գան­քո­ղը ե­ղան եր­գիչ Վար­դան Բա­դա­լյա­նը և ՙՆա­րե­կա­ցի՚ ար­վես­տի միու­թյան նվա­գա­խում­բը` Ար­տեմ Խա­չա­տու­րի ղե­կա­վա­րու­թյամբ:
Նվա­գախմ­բի ստեղծ­ման և կա­յաց­ման գոր­ծում ի­րենց ան­շա­հախն­դիր մաս­նակ­ցու­թյունն են ու­նե­ցել ե­րա­ժիշտ Ա­րա Գևոր­գյա­նը, բա­րե­րար­ներ Ալֆ­րեդ Թեր­զի­բա­շյա­նը, Պիեռ և Տի­րան Բաղ­դա­դյան­նե­րը, Գա­րո Եղ­նու­կյա­նը, ա­ռա­ջին գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար Հո­վիկ Սա­հա­կյա­նը և ներ­կա­յիս գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար, հայտ­նի թա­ռա­հար Ար­տեմ Խա­չա­տու­րը: Ստեղծ­ման ա­ռա­ջին իսկ տար­վա­նից (2008թ.), բա­վա­կա­նու­թյամբ նշում է խմ­բի ղե­կա­վար Ար­տեմ Խա­չա­տու­րը, խումբն իր վրա ա­ռա­քե­լու­թյուն է վերց­րել, այն է` ե­րաժշ­տու­թյան մի­ջո­ցով կապ հաս­տա­տել հայ­կա­կան դա­րա­վոր մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան հետ? կամր­ջե­լով ան­ցյա­լը, ներ­կան և ա­պա­գան: ՙԵս սի­րով հա­մա­ձայ­նե­ցի ողջ նվա­գա­խում­բը բե­րել Ար­ցախ,- խոս­տո­վա­նում է Ար­տեմ Խա­չա­տու­րը,- որ­պես­զի ա­ջակ­ցենք այս գե­ղե­ցիկ նա­խա­ձեռ­նու­թյան ի­րա­կա­նաց­մա­նը: Խմ­բում միայն ե­րի­տա­սարդ ե­րա­ժիշտ­ներ են նվա­գում, բո­լորն էլ մեծ հա­ճույ­քով նվա­գե­ցին ժո­ղովր­դի հա­մար: Ար­ցա­խը մեր հայ­րե­նի­քի մի մասն է, և մենք պատ­րաստ ենք մեր կա­րո­ղու­թյուն­նե­րի չափ ա­ջակ­ցե­լու այս­տեղ կազ­մա­կերպ­վող մշա­կու­թա­յին որևէ նա­խա­ձեռ­նու­թյան: Հա­մեր­գից ստա­ցած ողջ գու­մա­րը կփո­խանց­վի Ստե­փա­նա­կեր­տի մայր թատ­րո­նի վե­րա­կա­ռուց­մա­նը՚:
Ամ­փոփ­ման խոս­քով ե­լույթ ու­նե­ցավ ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան փոխ­նա­խա­րար Մե­լա­նյա Բա­լա­յա­նը, ով կարևո­րեց նա­խա­ձեռ­նող խմ­բի ա­ռա­ջին քայ­լե­րը: ՙՄեր պարտքն է վե­րա­կա­ռու­ցել մեր թատ­րո­նի շեն­քը, բե­րել իր նախ­կին տես­քին: Նա­խա­ձեռ­նու­թյունն սկս­ված է, մնում է, որ բո­լորս միա­նանք այդ ազ­գան­վեր գոր­ծին՚,-ա­սաց նա: ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյան մշա­կու­թա­յին, կր­թու­թյան և ժա­մա­նա­կա­կից ար­վեստ­նե­րի բաժ­նի պետ Ապ­րես Մար­գա­րյա­նը, ով նաև նա­խա­ձեռ­նող խմ­բի ան­դամ է, կարևո­րեց այն պատ­մա­կան փաս­տը, որ ժա­մա­նա­կին, երբ 1932-ին կա­ռուց­վում էր մայր թատ­րո­նը, օգ­նու­թյան կոչ ար­վեց ժո­ղովր­դին: Եվ մեծ ար­ձա­գանք գտավ այդ կո­չը: Յու­րա­քան­չյուրն իր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի չափ ներդ­րում ու­նե­ցավ և միաս­նա­կան ու­ժե­րով 2-3 տա­րում շեն­քի կա­ռու­ցու­մը հասց­վեց ա­վար­տին:
ՙՄիա­սին վե­րա­կա­ռու­ցենք մեր թատ­րո­նը՚ նա­խա­ձեռ­նող խմ­բի բո­լոր ան­դամ­նե­րը հա­մոզ­ված են և հա­վա­տում են, որ հայ­կա­կա­նու­թյու­նը պահ­պա­նած Ստե­փա­նա­կեր­տի մայր թատ­րո­նի վե­րա­կա­ռուց­ման հար­ցը կա­րե­լի է լու­ծել ազ­գո­վին… ՙՍա մի կարևո­րա­գույն ծրա­գիր է, որ կա­րող ենք և պար­տա­վոր ենք ի­րա­կա­նաց­նել հա­մա­տեղ ու­ժե­րով,- վս­տա­հեց­նում է Ա­շոտ Սարգ­սյա­նը:- Հա­մախ­մբ­վենք այդ վեհ գա­ղա­փա­րի շուրջ? հա­վա­տա­լով, որ մոտ ա­պա­գա­յում հա­մընդ­հա­նուր ջան­քե­րով կվե­րա­կեն­դա­նաց­նենք մշա­կույ­թի այս տա­ճա­րը՚:
Նա­խա­ձեռ­նող խում­բը, տե­ղե­կաց­րեց Ա. Սարգ­սյա­նը, շու­տով մա­մու­լի ա­սու­լիս կհ­րա­վի­րի, ո­րին կներ­կա­յաց­վեն խմ­բի ողջ գոր­ծու­նեու­թյունն ու ա­նե­լիք­նե­րը: