comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԿՅԱՆ­ՔԸ ԴԱ­ՍԱ­ԿԱՆ ՊՈԵ­ԶԻԱ­ՅԻ ԹԵ­ՎԵ­ՐԻՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԿՅԱՆ­ՔԸ ԴԱ­ՍԱ­ԿԱՆ ՊՈԵ­ԶԻԱ­ՅԻ ԹԵ­ՎԵ­ՐԻՆ

Սի­րուն ԲԱՂ­ԴԱ­ՍԱ­ՐՅԱՆ

Բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, դո­ցենտ

 Հրա­պա­րա­կի վրա է Սոկ­րատ Խա­նյա­նի բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի հեր­թա­կան` 22-րդ ժո­ղո­վա­ծուն` ՙԿրակ չէ` ի՞նչ է՚ խո­րագ­րով։ Ա­սել է թե` 90-ա­մյա­կի շե­մին թարմ ու պայ­ծառ է բա­նաս­տեղ­ծի ստեղ­ծա­գոր­ծա­կան միտ­քը, գրի­չը` բե­ղուն, տա­ղանդն` ա­րա­րող։

Նշենք, որ Ս. Խա­նյա­նի պոե­զիան ամ­բող­ջու­թյամբ զար­գա­ցել ու հարս­տա­ցել է հայ դա­սա­կան քնա­րեր­գու­թյան օ­րի­նա­չա­փու­թյուն­նե­րի պահ­պան­մամբ, ո­րը եր­բեք չի կաշ­կան­դել նրան իր ար­ծար­ծած թե­մա­նե­րը ներ­կա­յաց­նե­լու պատ­կեր­նե­րի թար­մու­թյամբ, աշ­խար­հըն­կալ­ման մե­րօ­րյա դրսևոր­մամբ, կեն­սա­փի­լի­սո­փա­յա­կան յու­րո­վի ընդ­հան­րա­ցում­նե­րով։ Կարևոր այս ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը փայ­լում են ժո­ղո­վա­ծուի բո­լոր վեց շար­քե­րում, ո­րոնք ա­րար­ված են մեր ա­ռօ­րյա դժ­վա­րին ու հե­րո­սա­կան կյան­քի հրա­մա­յա­կա­նով, ո­րոն­ցով էլ պայ­մա­նա­վոր­ված են դրանց հա­սա­րա­կա­կան ար­ժեքն ու հա­ջո­ղու­թյու­նը։

Բա­նաս­տեղ­ծը ժո­ղո­վա­ծուի ա­ռա­ջին շարքն ըն­ծա­յել է Հա­յոց աշ­խար­հին` նրա­նում ընդ­գր­կե­լով Ար­ցա­խին ու Սփյուռ­քին նվի­րած եր­գե­րը, ո­րոնք հե­ռու են բարձ­րա­գոչ քա­րո­զից, իս­կա­կան պատ­կե­րա­յին հյուս­վածք­ներ են` խոս­քի թար­մու­թյամբ ու բա­նաս­տեղ­ծա­կան ինք­նա­տիպ ար­վես­տով։
Շար­քը բաց­վում է ՙՀա­յաս­տան՚ պատ­կե­րով, որ­տեղ Հա­յոց եր­կի­րը գնա­հատ­վում է որ­պես ՙՏիգ­րան Մե­ծից մեզ ա­վանդ­ված սուրբ նշ­խար՚, որ­պես ՙԶա­վակ­նե­րի ան­նինջ ցա­վը տա­նող մայր՚, որ ու­նի ՙԱր­ցախ, Բեյ­րութ, Հա­լեպ, Ջա­վախք, Լոս Ան­ջե­լես՚, ո­րոնց հա­մար հան­դի­սա­նում է ՙՎա­հան ու հե­րո­սա­մայր՚։ Ու­շագ­րավ ու նո­րա­հայտ պատ­կեր է ՙՄեր ճամ­փին ե­ղել ես միշտ մոր պես՚ տո­ղով սկս­վող պա­տու­մը։ Մայր, սիրտ, ա­ղավ­նի հաս­կա­ցու­թյուն­նե­րը բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ ներ­կա­յաց­ված են իբրև հայ­րե­նա­սի­րու­թյան խոր­հր­դա­նիշ։ Հայ­րե­նի­քի պատ­մա­կան ան­ցյալն ու ներ­կան ներ­հյուս­ված են մի­մյանց` որ­պես գա­լի­քի ան­սա­սան հիմք ու ապ­րե­լու բա­նաձև։ Նրա խո­հե­րում ծիա­ծան­ված են Հա­յաս­տա­նի և՜ փրկ­ված, և՜ կո­րու­սյալ մա­սունք­նե­րը։ Այս ա­ռու­մով սր­տա­ռուչ մի պատ­կեր է ՙԵ­րազ ի­րա­կան՚ խո­րի­մաստ եր­գը.
Ա­ռա­ջին ան­գամ իմ ե­րա­զի մեջ
Սի­սի սր­բա­տան դուռն էի բա­ցում,
Մո­մե­րը ձեռ­քիս մտել էի ներս,
Ոչ ա­ղո­թող կար ու ոչ հիա­ցում…
Սիրտս վեր թռավ, խփեց պա­տե­պատ,
Գաղ­թի ճամ­փա էր և ի­րա­րան­ցում…
Բարձս թրջ­ված էր… Ես չէ, իմ սիրտն էր,
Ա­վե­րակ­նե­րի վրա էր լա­ցում։

Այս շար­քի են­թա­բա­ժինն ընդ­գր­կում է Ար­ցա­խին նվի­րած բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը։ Սկս­վում է ՙՆվի­րում՚ հյուս­ված­քով։ Խոր­քա­յին բո­վան­դա­կու­թյամբ, պատ­կե­րա­յին թար­մու­թյամբ, ան­մի­ջա­կա­նու­թյամբ այդ բա­նաս­տեղ­ծու­թյու­նը կա­րե­լի է հա­մա­րել մե­րօ­րյա հայ պոե­զիա­յի գան­ձե­րից մե­կը։ Քնա­րա­կան հե­րո­սը հպարտ է, որ երկ­րի զին­վորն ու հո­ղի մշակն է, իր պա­պե­րի կեր­տած պատ­մու­թյան ու ա­վան­դա­կան օ­ջա­խի տերն ու նվի­րյա­լը, ուս­տի պար­զե­րես բա­ցա­կան­չում է.

Ես` Ա­ռան­ված որ­դիդ, ե­րեսս պարզ
քո դեմ,
Սիրտս եմ սի­րով դրել քո դրախտ­ված
ա­փին,
Մեղք չեմ գոր­ծել եր­բեք,
միակ մեղքս այն է,
Որ իմ ամ­բողջ կյան­քը
ըն­ծա­յել եմ փառ­քիդ։

Գր­քի ՙԱր­ցախ՚ են­թա­շար­քի շա­ղա­խը կազ­մող ե­րանգ­նե­րից մե­կը բա­նաս­տեղ­ծի վառ հա­վատն է երկ­րի ու ժո­ղովր­դի ա­պա­գա­յի հան­դեպ։ Ար­ցա­խի ա­նու­նը նրա հո­գու ծիա­ծանն է, եր­դումն ու նպա­տա­կը.
Քնա­րա­կան հե­րո­սը հա­վա­տում է, որ մայր Ար­ցա­խը դա­րեր շա­րու­նակ աշ­խար­հի հետ խո­սե­լու է Մռով սա­րի ա­նու­նից, Գան­ձա­սար վան­քի ա­ղոթ­քով, Աստ­ծո հետ զրու­ցե­լու է մաշ­տո­ցա­տառ մա­տյան­նե­րի լեզ­վով, որ ա­զա­տու­թյան ա­րե­գա­կը սե­փա­կան սր­տից հյու­սե­լով, օ­տա­րի փուշ-պսա­կը նե­տե­լու է հա­վի­տյանս հա­վի­տե­նից։

Ս. Խա­նյա­նի լու­սա­վոր խո­հե­րի աղ­բյու­րը հայ­րե­նի օ­ջա­խը վառ պա­հող պապն ու տատն են, հայրն ու մայ­րը, որ­դին ու թո­ռը, նրանք, ով­քեր չեն լքում պա­պե­րի գե­րեզ­ման­ներն ու հե­րոս­նե­րի հու­շար­ձան­նե­րը, թև ու թի­կունք են դառ­նում դրանք պատ­վար­ժան պա­հող նոր սե­րունդ­նե­րին։ Իսկ նոր սե­րունդ­նե­րը հո­գե­պես ա­րիա­նում ու թևա­վոր­վում են այն դեպ­քում, երբ չեն մո­ռա­նում դյու­ցա­զուն պա­պե­րին, պաշ­տում են հորն ու մո­րը, խնա­մում զա­վակ­նե­րին։ Այս ապ­րեց­նող գա­ղա­փար­նե­րի պոե­տա­կան հյուս­վածք­ներ են շար­քի ՙՕ­րերս՚, ՙՀարց՚, ՙՀուշ՚, ՙՄար­դը՚, ՙՀայրս՚, ՙԱնք­նու­թյուն՚, ՙՋա­հե­լու­թյու­նը՚, ՙՄեր բառն ու թու­րը՚ և այլ եր­գեր։
Ար­ցա­խյան ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան գո­յա­մար­տը, փա­ռա­բան­վում է և աշ­խար­հին հա­մո­զում, որ հայ ժո­ղովր­դին չի կա­րող ընկ­ճել ոչ մի չար ուժ։ Այս կեն­սա­փի­լի­սո­փա­յու­թյու­նը հաս­տատ­վեց նաև 2016թ. ապ­րի­լյան քա­ռօ­րյա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ։ Այդ հե­րո­սա­կան ճա­կա­տա­մար­տը ա­զե­րի-թուրք հրո­սակ­նե­րի դեմ պոե­զիա մտավ նոր ծա­ծա­նում­նե­րով։ Դրա խո­սուն ար­տա­հայ­տու­թյուն­նե­րից է Ս. Խա­նյա­նի ՙԱն­մահ­նե­րի խոր­հուր­դը՚ շար­քը, ո­րի ա­ռանց­քում Ար­ցա­խի հե­րոս Ռո­բերտ Ա­բա­ջյա­նի սխ­րանքն է, մեր քա­ջա­զուն նա­հա­տակ որ­դի­նե­րի հե­րո­սու­թյունն ու ապ­րե­լու պատ­գա­մը, որ խոհ ու խոր­հուրդ դար­ձած` հն­չում են շար­քի ՙՆրանք՚, ՙՁեզ գնալ չկա՚, ՙՁոն զո­հյալ­նե­րին՚, ՙԱ­նունդ՚ և այլ գոր­ծեր։
ՙԿրակ չէ` ինչ է՚ ժո­ղո­վա­ծուի ա­նու­նը փո­խանց­ված է սի­րա­յին բա­նաս­տեղ­ծա­կան շար­քի եր­գե­րից մե­կի վեր­նագ­րից։ Շար­քը գր­քի ա­մե­նա­ծա­վա­լուն բա­ժինն է, ո­րի վե­րա­բե­րյալ կա­րե­լի է նույ­նիսկ գրել ա­ռան­ձին հոդ­ված։
Բա­նաս­տեղ­ծի բնու­թագր­մամբ` սե­րը մարդ­կա­յին եր­ջան­կու­թյան կե­նա­րար աղ­բյուրն է։ Սե­րը նվի­րու­մի ա­վի­շով է հա­րատևում, եր­ջա­նիկ է նա, ով և՜ սի­րում է, և՜ սիր­վում։ Նվի­րյալ սերն է, որ բերկ­րանք է պարգևում սի­րող­նե­րին, դառ­նում օ­ջախ, ծխա­նի ծուխ, ման­կան ճիչ, սե­րունդ­նե­րի ըն­թացք։ Կյան­քը հրաշք է, ե­թե այն թևեր է առ­նում աստ­վա­ծա­յին սի­րով։ Այդ ի­մաս­տով է բա­նաս­տեղ­ծի քնա­րա­կան հե­րոսն ար­տա­հայ­տում իր գո­հու­նա­կու­թյու­նը:
Սի­րո փի­լի­սո­փա­յու­թյան բա­նաս­տեղ­ծա­կան կա­տա­րյալ ար­տա­հայ­տու­թյուն է ՙԿրակ չէ` ինչ է՚ հյուս­ված­քը։ Այս­տեղ սե­րը հա­մար­վում է կրակ, ո­րը կա­րող է ՙսար շուռ տալ՚, սփո­փել ցա­վը։ Սե­րը ՙբար­դու սո­սափ է, դռան ճռինչ, կա­րո­տի կրակ՚։ Վեր­ջա­պես սե­րը ծիա­ծան­վում է, երբ մարդ դառ­նում է զա­վակ­նե­րի, թոռ­նե­րի ու ծոռ­նե­րի տեր։ Սե­րը կրակ է, երբ ՙան­գամ ծեր ես՚։
Վեր­ջին տա­րի­նե­րին հայ պոե­զիա­յում նկա­տե­լի տեղ է գրա­վում հոգևոր թե­ման։ ԽՍՀՄ-ի փլու­զու­մից հե­տո ե­կե­ղե­ցու ի­րա­վունք­նե­րը, տեղն ու դե­րը հա­սա­րա­կու­թյան կյան­քում վե­րա­կան­գն­վե­լուց հե­տո մի շարք բա­նաս­տեղծ­ներ ստեղ­ծել են ա­ռան­ձին շար­քեր։ Այս տե­սա­կե­տից ու­շագ­րավ են Գ. Գաբ­րիե­լյա­նի, Ա. Հով­հան­նի­սյա­նի հոգևոր պոեմ­ներն ու բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը, ո­րոնք լուրջ ար­ձա­գանք են գտել ըն­թեր­ցող­նե­րի ու գրաքն­նա­դատ­նե­րի կող­մից։
Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին Ս. Խա­նյա­նը նույն­պես ստեղ­ծել է ա­ռան­ձին գոր­ծեր` նվիր­ված մեր ե­կե­ղե­ցի­նե­րին ու վան­քե­րին։ Ու­շագ­րավ են նրա ՙԴա­դի­վանք՚, ՙԱյս խաչ­քա­րը՚, ՙԳան­ձա­սար՚, ՙԱ­մա­րաս՚, ՙԿա­վաք վան­քը՚ և այլ բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ։
Ա­վան­դույ­թը շա­րու­նակ­վում է։ Սույն գր­քում զե­տեղ­ված ՙՀոգևոր եր­գեր՚ շար­քը հա­ճե­լի տպա­վո­րու­թյուն է թող­նում մի կող­մից թե­մա­յի բա­ցա­հայտ­ման, մյուս կող­մից` հոգևոր աշ­խար­հի ե­րանգ­նե­րը ներ­կա­յաց­նե­լու ա­ռու­մով։
Ս. Խա­նյա­նի ՙԿրակ չէ` ինչ է՚ գիր­քը եզ­րա­փակ­վում է ՙՄեզ նման են մեր սա­րե­րը՚ շար­քով։ Այն պատ­կե­րա­վոր բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի խո­սուն շարք է, ո­րի հե­րոս­նե­րը Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի դյու­ցա­զուն­ներն են, նրանց հայ­րե­նա­սեր որ­դի­նե­րը, ո­րոնք ի­րենց հայ­րե­րի հե­րո­սա­կան ու­ղիով թևա­ծում են դե­պի գա­լիք, դե­պի Մայր Հա­յաս­տան` հո­գի­նե­րում վա­ռած աշ­խար­հաս­փյուռ հա­յու­թյան միա­ցյալ հայ­րե­նի­քի ե­րա­զան­քը։