[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆՍՈՎՈՐ, ՏՊԱՎՈՐԻՉ ԵՐԵԿՈ

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Նո­յեմ­բե­րի 9-ին Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տում կա­յա­ցավ յու­րա­հա­տուկ հա­մերգ կոմ­պո­զի­տոր, եր­գիչ, ե­րա­ժիշտ-կա­տա­րող Վա­հան Արծ­րու­նու և նվա­գակ­ցող­ներ՝ ֆլեյ­տա­հա­րու­հի Մա­րի Լա­լա­յան­ցի և ՙՎել­վետ՚ լա­րա­յին քա­ռյա­կի: Հա­մեր­գը՝ նվիր­ված Կո­մի­տա­սի 150-ա­մյա­կին, կոմ­պո­զի­տոր Վ. Արծ­րու­նու մեկ­նա­բա­նու­թյամբ բա­ցա­հայ­տում էր Կո­մի­տաս բա­նաս­տեղ­ծին: Ծրա­գիրն ի­րա­կա­նաց­վում էր ԱՀ ՄԵՀԶ նա­խա­րա­րու­թյան ա­ջակ­ցու­թյամբ: Ներ­կա էին ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րար Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նը, կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը, ե­րաժշ­տա­սեր ստե­փա­նա­կերտ­ցի­ներ:

Հա­մեր­գի սկզ­բում Վա­հան Արծ­րու­նին ող­ջու­նեց ար­ցախ­ցի­նե­րին՝ ըն­դգ­ծե­լով, որ եր­ջա­նիկ է Ար­ցա­խի սուրբ հո­ղում գտն­վե­լով, մա­նա­վանդ որ ա­ռա­ջին ան­գամ է այս­տեղ: Եր­ջա­նիկ է, որ պետք է ներ­կա­յաց­նի Կո­մի­տաս վար­դա­պե­տին լայն հա­սա­րա­կու­թյա­նը ոչ այն­քան տա­րած­ված ո­ճում: ՙՇա­տե­րին հայտ­նի չէ, որ Կո­մի­տա­սի թո­ղած մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյու­նը նե­րա­ռում է նաև իր ստեղ­ծած բա­նաս­տեղ­ծու­թյուն-քնա­րեր­գու­թյու­նը: Տա­րի­նե­րի ըն­թաց­քում դրանց հի­ման վրա գրել եմ ե­րաժշ­տու­թյուն: Այ­սօր դրանց թի­վը հա­սել է 10-ի, ուս­տի հա­մերգ­նե­րը կոչ­վում են ՙԿո­մի­տաս. տա­սը հայտ­նու­թյուն՚: Այ­սօր­վա հա­մեր­գը 9-րդն է, եզ­րա­փա­կիչ 10-րդը տե­ղի կու­նե­նա Երևա­նի Կո­մի­տա­սի ան­վան կա­մե­րա­յին տա­նը՚,-ա­սաց հա­մեր­գի հե­ղի­նա­կը:
Հա­վա­տա­րիմ մնա­լով հայ ե­րաժշ­տու­թյան ա­վան­դույթ­նե­րին, հա­մադ­րե­լով ազ­գա­յին, ա­կա­դե­միա­կան և ժա­մա­նա­կա­կից ե­րաժշ­տու­թյան ար­տա­հայտ­չա­մի­ջոց­նե­րը` Վա­հան Արծ­րու­նին իր ար­վես­տով հաս­տա­տում է ու­րույն մշա­կու­թա­յին տե­սակ և ար­ժե­քա­յին հա­մա­կարգ: Ստեղ­ծա­գոր­ծում է ե­րաժշ­տու­թյան բազ­մա­թիվ ո­լորտ­նե­րում` կա­մե­րա­յին ե­րաժշ­տու­թյու­նից մինչև ռոք և ֆյուժն, է­լեկտ­րո­նա­յի­նից` սիմ­ֆո­նիկ և հոգևոր ե­րաժշ­տու­թյուն:
Որ­պես կոմ­պո­զի­տոր` նա հայտ­նի է նաև թատ­րո­նի, կի­նո­յի, մուլ­տիպ­լի­կա­ցիոն ֆիլ­մե­րի և կեր­պար­վես­տի բնա­գա­վառ­նե­րում: Հե­ղի­նակ է հինգ թա­տե­րա­կան ներ­կա­յա­ցում­նե­րի, տաս­նյոթ վա­վե­րագ­րա­կան և եր­կու խա­ղար­կա­յին, վեց ա­նի­մա­ցիոն ֆիլ­մե­րի, մն­ջա­խա­ղա­յին ներ­կա­յաց­ման, բա­լե­տի և ակ­տուալ ար­վես­տի բազ­մա­թիվ ակ­ցիա­նե­րի և ցու­ցադ­րու­թյուն­նե­րի հա­մար գր­ված ե­րաժշ­տու­թյան:
Որ­պես կա­տա­րող-ե­րա­ժիշտ հա­մա­գոր­ծակ­ցել է եր­գիչ­ներ Ար­թուր Մես­չյա­նի, Ան­նա Մա­յի­լյա­նի, Հաս­միկ Բաղ­դա­սա­րյա­նի, ինչ­պես նաև Հա­յաս­տա­նի պե­տա­կան կա­մե­րա­յին նվա­գախմ­բի, Ազ­գա­յին ֆիլ­հար­մո­նիկ, Օ­պե­րա­յին թատ­րո­նի սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բե­րի և ՙՇո­ղա­կաթ՚ ման­կա­կան երգ­չախմ­բի հետ: Նրա ՙԿո­մի­տաս. տա­սը հայտ­նու­թյուն՚ շար­քը ներ­կա­յաց­նող ձայ­նաս­կա­վա­ռա­կը հրա­տա­րակ­վել է 2002-ին: 2003-ին այն ար­ժա­նա­ցել է Ազ­գա­յին ե­րաժշ­տա­կան մր­ցա­նա­կա­բաշ­խու­թյան պարգևին՛՝ ՙՏար­վա լա­վա­գույն ալ­բոմ՚ ան­վա­նա­կար­գում, իսկ 2004-ին՝ Ա­մե­րի­կա­յի հայ­կա­կան ե­րաժշ­տա­կան մր­ցա­նա­կա­բաշ­խու­թյան կող­մից ար­ժա­նա­ցել է եր­կու`ՙԱզ­գա­յին այ­լընտ­րան­քա­յին ե­րաժշ­տու­թյան լա­վա­գույն ալ­բոմ՚ և ՙԱլ­բո­մի լա­վա­գույն ձևա­վո­րում՚ մր­ցա­նա­կի: Ան­ցած 15 տար­վա ըն­թաց­քում շար­քը բազ­միցս հա­մեր­գա­յին կա­տա­րում­նե­րով ներ­կա­յա­ցել է Հա­յաս­տա­նում, ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Մի­ջին Արևել­քում և Եվ­րո­պա­յի մի շարք եր­կր­նե­րում? 2007թ. եր­գա­շարն ամ­բող­ջո­վին ընդգրկվել է հան­րակր­թա­կան դպ­րո­ցի պե­տա­կան ծրագ­րում և ներ­կա­յաց­ված է 4-7-րդ դա­սա­րան­նե­րի ՙԵ­րաժշ­տու­թյուն՚ ա­ռար­կա­յի դա­սագր­քե­րում:
Վա­հան Արծ­րու­նին կա­տա­րել է նաև հոգևոր ե­րաժշ­տու­թյան մշա­կում­ներ, մաս­նա­վո­րա­պես՝ Սուրբ Մես­րոպ Մաշ­տո­ցի 11 շա­րա­կան­նե­րի մշա­կում­ներ (ձայ­նի, կա­մե­րա­յին նվա­գախմ­բի, ման­կա­կան երգ­չախմ­բի և փո­ղա­յին­նե­րի հա­մար): 2016թ. ար­ժա­նա­ցել է Ազ­գա­յին ա­մե­նա­մյա թա­տե­րա­կան մր­ցա­նա­կա­բաշ­խու­թյան ՙԱր­տա­վազդ՚ մր­ցա­նա­կի՝ ՙՆեր­կա­յաց­ման հա­մար գր­ված լա­վա­գույն ե­րաժշ­տու­թյուն՚ ան­վա­նա­կար­գում:
Իսկ հա­մեր­գը, ան­շուշտ, յու­րա­հա­տուկ էր. եր­գա­շա­րի հե­ղի­նա­կը կար­դում էր Կո­մի­տա­սի բա­նաս­տեղ­ծու­թյու­նը, ո­րից հե­տո միայն այն ներ­կա­յաց­նում իր մեկ­նա­բա­նու­թյամբ: Թե՜ բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը, թե՜ եր­գե­րը՝ հե­ղի­նա­կի ու նվա­գակ­ցող խմ­բի կա­տար­մամբ, ար­տա­ցո­լում էին փո­փոխ­վող պա­հե­րի տպա­վո­րու­թյուն­նե­րը, գե­ղեց­կու­թյու­նը, տրա­մադ­րու­թյու­նը: Հա­մերգն, ի­րոք, ան­սո­վոր էր, անկ­րկ­նե­լի, տպա­վո­րիչ: