[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՂ­ԹԱ­ՆԱ­ԿԻ ՊԱ­ՀԱՆ­ՋԸ ՀԱՅ ԿՆՈՋ ԳԵ­ՆԻ ՄԵՋ Է...

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Գրե­թե հինգ ա­միս շա­րու­նակ ԱՀ ՙՄայ­րու­թյուն՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը Ստե­փա­նա­կեր­տում ու հան­րա­պե­տու­թյան շր­ջան­նե­րում կազ­մա­կեր­պում և անց­կաց­նում է թրեյ­նինգ­ներ, կլոր սե­ղան­ներ, սե­մի­նար­ներ ու կոն­ֆե­րանս­ներ։

Նպա­տակն է բարձ­րաց­նել մոր ու կնոջ դե­րա­կա­տա­րու­թյու­նը հա­սա­րա­կա­կան կյան­քում, նրա ակ­տի­վու­թյունն ու ներդ­րու­մը քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան լիար­ժեք ձևա­վոր­ման գոր­ծում։ Կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վար Հաս­միկ Մի­քա­յե­լյա­նի խոս­քով` նպա­տակ ու­նեն հետևո­ղա­կան աշ­խա­տանք տա­նել դժ­վար դաս­տիա­րակ­վող ե­րե­խա­նե­րի շր­ջա­նում, ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում պա­հել բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րի (հատ­կա­պես` գյու­ղա­կան շր­ջան­նե­րում) մոր և ման­կան ա­ռող­ջու­թյան հետ կապ­ված խն­դիր­նե­րը։ Ձգ­տե­լու են ոչ միայն թեթևաց­նել նրանց սո­ցիա­լա­կան հոգ­սերն ու կա­րիք­նե­րը, այլև նպաս­տե­լու են մոր և կնոջ դե­րի բարձ­րաց­մանն ու նրա ակ­տի­վաց­մա­նը:
Վեր­ջին շր­ջա­նում հա­ճա­խա­կի են դար­ձել այ­ցե­լու­թյուն­նե­րը գյու­ղա­կան հա­մայ­նք­ներ ու շրջ­կենտ­րոն­ներ, Ստե­փա­նա­կեր­տի և Բեր­ձո­րի գի­շե­րօ­թիկ հաս­տա­տու­թյուն­ներ։
Հա­մա­լիր մի­ջո­ցա­ռում­նե­րի շր­ջա­նակ­նե­րում օ­րերս Քա­շա­թա­ղի շր­ջա­նի Բեր­ձոր հա­մայն­քում կազ­մա­կերպ­ված կոն­ֆե­րան­սի մաս­նա­կից­ներն այ­ցե­լե­ցին շր­ջա­նի թիվ 2 գի­շե­րօ­թիկ հաս­տա­տու­թյուն, նվեր­ներ ու քաղց­րա­վե­նիք տրա­մադ­րե­ցին սա­նե­րին։ Ա­պա շր­ջա­նի կա­նանց ակ­տի­վի մաս­նակ­ցու­թյամբ ՙԿլոր սե­ղան՚-ի շուրջ քն­նարկ­վե­ցին առ­կա հիմ­նախն­դիր­նե­րը։
Շու­շիի կա­նանց ռե­սուր­սա­յին կենտ­րո­նի մաս­նա­ճյու­ղի տնօ­րեն Գա­յա­նե Համ­բար­ձու­մյա­նը ներ­կա­յաց­րեց ՄԱԿ-ի այն բա­նաձևը, ո­րով պաշտ­պան­վում են կոնֆ­լիկ­տա­յին ի­րա­վի­ճակ­նե­րում կա­նանց և աղ­ջիկ­նե­րի ի­րա­վունք­նե­րը։ Այն նպա­տակ ու­նի ա­պա­հո­վե­լու կա­նանց ակ­տիվ մաս­նակ­ցու­թյու­նը հան­րա­յին ա­մե­նա­տար­բեր օ­ղակ­նե­րում ո­րո­շում­նե­րի կա­յաց­ման, հա­կա­մար­տու­թյուն­նե­րի կան­խար­գել­ման և հաղ­թա­հար­ման գոր­ծըն­թա­ցում:
Բա­նա­խո­սի հատ­կանշ­մամբ` կա­նայք, միա­վոր­վե­լու դեպ­քում, մեծ ուժ են և կա­րող են նշա­նա­կա­լից դե­րա­կա­տա­րու­թյուն ու­նե­նալ ա­ռանց­քա­յին խն­դիր­նե­րի լուծ­ման գոր­ծում։ Ըստ նրա` ըն­տա­նի­քի թե­ման բո­լոր ժա­մա­նակ­նե­րում ե­ղել և մնում է հրա­տապ, ուս­տի անհ­րա­ժեշտ է միա­վոր­վել, օգ­տա­գոր­ծել բո­լոր ու­ժերն ու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։ Օ­ջա­խա­պահ հա­յու­հու կեր­պա­րը յու­րո­վի մեկ­նա­բա­նեց բա­նաս­տեղ­ծու­հի, ՙՍտե­փա­նա­կերտ՚ թեր­թի խմ­բա­գիր Սո­ֆյա Սարգ­սյա­նը։ Հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով ճամ­փոր­դե­լով աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րում, շփ­վե­լով կա­նանց ու մայ­րե­րի հետ` նա ե­կել է այն եզ­րա­հանգ­ման, որ լա­վա­գույն մայ­րը, կի­նը հա­յու­հին է, ով գի­տի ա­րա­րել, ով լույս աշ­խարհ է բե­րում քա­ջա­զուն­ներ, երկ­րի ճա­կա­տագ­րով մտա­հոգ քա­ղա­քա­ցի­ներ։ ՙՀաղ­թա­նա­կի ձգ­տու­մը հայ կնոջ գե­նի մեջ է՚,-ա­սաց Ս. Սարգ­սյա­նը:
ԱՀ մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի աշ­խա­տա­կազ­մի քա­ղա­քա­ցիա­կան, սո­ցիալ-տն­տե­սա­կան, մշա­կու­թա­յին և ե­րե­խա­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան հար­ցե­րով մաս­նա­գետ Մա­րի­նա Սի­մո­նյա­նը կոն­ֆե­րան­սի մաս­նա­կից­նե­րին ներ­կա­յաց­րեց կա­նանց մաս­նակ­ցու­թյու­նը հա­սա­րա­կա­կան և քա­ղա­քա­կան կյան­քին, հրա­պա­րա­կեց վի­ճա­կագ­րա­կան տվյալ­ներ ըստ տար­բեր ճյու­ղե­րի` դա­տա­կան, օ­րենս­դիր և գոր­ծա­դիր մար­մին­նե­րում, քա­ղա­քա­ցիա­կան ծա­ռա­յու­թյան պաշ­տոն­նե­րում նրանց ներ­կա­յաց­վա­ծու­թյան աս­տի­ճա­նը։ Նա նաև անդ­րա­դար­ձավ վե­րաբ­նա­կեց­վող ան­ձանց օ­րեն­քով սահ­ման­ված ար­տո­նու­թյուն­նե­րին, ե­րե­խա­նե­րի հա­մար նա­խա­տես­վող նպաստ­նե­րին ու դրանց չա­փե­րին։


ԱրՊՀ դա­սա­խոս, բ.գ.թ. Զի­նաի­դա Բա­լա­յա­նը պատ­մա­կան հա­մա­պար­փակ ակ­նար­կի մի­ջո­ցով ներ­կա­յաց­րեց նշա­նա­վոր հա­յու­հի­նե­րի կյանքն ու գոր­ծու­նեու­թյու­նը։ Ո՞վ է կի­նը հա­յոց աշ­խար­հում. իր իսկ հար­ցադր­մա­նը տի­կին Բա­լա­յա­նը հա­կիրճ ներ­կա­յաց­րեց պատ­մու­թյան մեջ նշա­նա­կա­լից դե­րա­կա­տա­րու­թյուն ու­նե­ցած հա­յու­հի­նե­րին՝ ի դեմս Զա­րու­հի թա­գու­հու (Տիգ­րան Մե­ծի կի­նը), ով, ի դեպ, ռազ­մա­խա­ղե­րի էր մաս­նակ­ցում և միշտ հաղ­թում, Տիգ­րա­նու­հու (Տիգ­րան Մե­ծի քույ­րը), որն ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցում էր երկ­րի կա­ռա­վար­ման գոր­ծին։ Նա չմո­ռա­ցավ նաև Գա­գիկ թա­գա­վո­րի դուստր Շա­մի­րա­մին, Խա­չե­նի իշ­խան Հա­սան Ջա­լա­լի դուստր Ռու­զա­նին, Ա­վե­տա­րա­նո­ցի մե­լիք Հու­սեյ­նի քա­ջա­րի դուստր Գա­յա­նեին ու շատ-շա­տե­րին։ Հա­յոց մայ­րերն ու կա­նայք բո­լոր ժա­մա­նակ­նե­րում ե­ղել են երկ­րի դարդ ու ցա­վով, նրա հոգ­սե­րով ապ­րող հայ­րե­նա­սեր­ներ։ Նրանց կեր­պա­րը ու­ղե­նիշ է և ար­ժա­նա­պա­տիվ ապ­րե­լու դաս ներ­կա ու գա­լիք սե­րունդ­նե­րի հա­մար։ Դառ­նա­լով քա­շա­թաղ­ցի մայ­րե­րին ու կա­նանց` զե­կու­ցո­ղը շեշ­տեց, որ հա­յոց ար­ժա­նա­պա­տիվ գե­նի կրող­ներն են նաև քա­շա­թաղ­ցի­նե­րը, ով­քեր եր­կու­սու­կես տաս­նա­մյակ ա­ռաջ ի­րենց նպաս­տը բե­րե­ցին Հա­յոց աշ­խար­հի եր­բեմ­նի մաս կազ­մող այս տա­րած­քի (Քա­շա­թա­ղի և հա­րա­կից շր­ջան­նե­րի) ա­զա­տագր­մանն ու շե­նաց­մա­նը:
Շու­շիի Մ. Խան­դա­մի­րյա­նի ան­վան պե­տա­կան թատ­րո­նի տնօ­րեն Աշ­խեն Հա­րու­թյու­նյա­նի կար­ծի­քով անհ­րա­ժեշտ է մե­կընդ­միշտ ար­մա­տա­խիլ ա­նել ան­տար­բե­րու­թյու­նը, վերջ տալ ան­հար­կի ներ­քա­ղա­քա­կան խմո­րում­նե­րին, ին­չը հա­ճախ չա­րու­թյուն ու ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն է իր հետ բե­րում։ Քն­նար­կում­նե­րին հատ­կա­պես ակ­տիվ էին քա­շա­թաղ­ցի կա­նայք, ով­քեր պատ­րաս­տա­կամ էին ակ­տի­վո­րեն ներգ­րավ­վե­լու հա­սա­րա­կա­կան կյան­քին։ Հինգ ե­րե­խա­նե­րի մայր Գո­հար Օ­հան­ջա­նյա­նը կիս­վեց իր մտա­հո­գու­թյուն­նե­րով և ա­ռա­ջար­կեց միա­վո­րել բո­լոր մի­ջոց­ներն ու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը` հա­նուն ա­ռողջ հա­սա­րա­կու­թյան, հա­նուն ըն­տա­նիք­նե­րի բա­րօ­րու­թյան։ Քա­ղա­թա­ղի շր­ջա­նի բնա­կիչ­ներ, ար­ցա­խյան պա­տե­րազ­մի մաս­նա­կից­ներ Կա­րի­նե Ա­ղե­կյանն ու Թա­մա­րա Աբ­րա­հա­մյա­նը (ՀՀ Ազ­գա­յին հե­րոս Ջի­վան Աբ­րա­հա­մյա­նի քույ­րը) պարգևատր­վե­ցին ՙՄայ­րա­կան ե­րախ­տա­գի­տու­թյուն Ար­ցա­խի քա­ջոր­դի­նե­րին՚ հու­շա­մե­դա­լով։