[ARM]     [RUS]     [ENG]

ԻՆՉ­ՊԵՍ ԾԱՌՆ Է ԻՐ ԱՐ­ՄԱՏ­ՆԵ­ՐՈՎ ԿԱՌ­ՉԱԾ ՀԱՅ­ՐԵ­ՆԻ ՀՈ­ՂԻՆ, ԱՅՆ­ՊԵՍ ԷԼ ԱԶ­ԳԸ` ՄՇԱ­ԿՈՒՅ­ԹԻՆ

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Ար­դեն 6 տա­րի է ՙՏնջ­րե՚ ազ­գա­յին եր­գի և պա­րի խում­բը ծա­ռա­յում է իր նպա­տա­կին` դա­րե­րի ըն­թաց­քում ձևա­վոր­ված ազ­գա­յին երգն ու պա­րը վե­րա­դարձ­նե­լով ներ­կա­յիս սե­րունդ­նե­րին:

Նո­յեմ­բե­րի 25-ին լրա­ցավ խմ­բի գոր­ծու­նեու­թյան 6 տա­րին: Այդ կա­պակ­ցու­թյամբ Ստե­փա­նա­կեր­տի Թ. Քա­մա­լյա­նի ան­վան պե­տա­կան բժշ­կա­կան քո­լե­ջի դահ­լի­ճում տե­ղի ու­նե­ցավ տո­նա­կան մի­ջո­ցա­ռում, ո­րով նաև տր­վեց խմ­բի կող­մից անց­կաց­վող, եր­կար սպաս­ված պա­րու­սու­ցում­նե­րի մեկ­նար­կը: ՙՏնջ­րե՚-ին միա­ցան Շու­շիի ՙՆա­րե­կա­ցի՚ ար­վես­տի միու­թյան և Նո­րա­գյու­ղի ՙՆշ­խար՚ ազ­գա­յին եր­գի-պա­րի խմ­բե­րը: Ֆեյս­բու­քյան սոց­ցան­ցում տե­ղադ­րած հայ­տա­րա­րու­թյանն ար­ձա­գան­քած` ազ­գա­յին եր­գի և պա­րի սի­րա­հար­նե­րը նույն­պես ե­կել էին միա­վոր­վե­լու նվի­րյալ­նե­րին:
Ինչ­պես տե­ղե­կաց­րեց ՙՏնջ­րե՚ ազ­գա­յին եր­գի և պա­րի խմ­բի ղե­կա­վար Մա­նուկ Հա­րու­թյու­նյա­նը, երբ 6 տա­րի ա­ռաջ պատ­րաստ էին հան­դես գալ հան­րու­թյան առջև, ո­րոշ­վեց հան­դես գալ հենց նո­յեմ­բե­րի 25-ին` Ար­ցա­խի հե­րոս, լե­գեն­դար Մոն­թե Մել­քո­նյա­նի ծնն­դյան օ­րը: Այս­տե­ղից էլ ա­վան­դույթ դար­ձավ` ա­մեն տա­րի հենց նո­յեմ­բե­րի 25-ին խում­բը` այժմ ՙՏնջ­րե՚ ան­վա­նու­մով, պա­րու­սու­ցում­նե­րի, նոր հա­մերգ­նե­րի շր­ջան է բա­ցում: Մ. Հա­րու­թյու­նյա­նը խո­րին հար­գան­քով է վեր­հի­շում խմ­բի ա­ռա­ջին ղե­կա­վար Սար­գիս Պար­սա­մյա­նին, ով եր­կու տա­րի ա­ռաջ­նոր­դում էր այս­քան կարևոր ա­ռա­քե­լու­թյու­նը: Մ. Հա­րու­թյու­նյա­նը խո­րին ե­րախ­տա­գի­տու­թյամբ նշեց, որ խմ­բի եր­կու տա­րազ­նե­րը` Ար­ցախ և Սե­բաս­տիա տա­րա­ծաշր­ջան­նե­րին բնո­րոշ, հա­ջող­վեց ձեռք­բե­րել ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տաս­րա­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյան ա­ջակ­ցու­թյամբ: Ին­չու՞ ՙԱր­ցախ՚ ան­վա­նու­մը փո­խա­րին­վեց ՙՏնջ­րե՚-ով: ՙԻնչ­պես ծառն է իր ար­մատ­նե­րով կար­չած հայ­րե­նի հո­ղին, այն­պես էլ ազ­գը` մշա­կույ­թին: Իսկ Ար­ցա­խի հայտ­նի ծա­ռը` տնջ­րեն, այս գա­ղա­փա­րի վառ խոր­հր­դա­նիշն է՚,- հա­մոզ­ված է խմ­բի ղե­կա­վա­րը:
Նշենք` վեր­ջին ե­րեք տա­րի­նե­րի ըն­թաց­քում ՙԿա­րին՚ ա­վան­դա­կան եր­գի-պա­րի խմ­բի ղե­կա­վար Գա­գիկ Գի­նո­սյա­նի և ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան կող­մից կազ­մա­կեր­պած դա­սըն­թաց­նե­րի շնոր­հիվ այ­սօր Ար­ցա­խի 35 հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րում դա­սա­վանդ­վում են ՙԱզ­գա­յին պար՚ և ՙԱզ­գա­յին երգ՚ ա­ռար­կա­նե­րը:
-Ա­յո, գոր­ծըն­թա­ցը դան­դաղ է ըն­թա­նում,- հա­մա­ձայ­նում է Մ. Հա­րու­թյու­նյա­նը,- այն, այ­նուա­մե­նայ­նիվ, գո­հա­ցու­ցիչ կա­րե­լի է հա­մա­րել: Այ­սօր մշա­կու­թա­յին դաշ­տում կան շատ օ­տա­րա­շունչ երևույթ­ներ: Եվ փոր­ձեր են ար­վում դրանք փո­խադ­րել կեն­ցաղ և, այս­պես ա­սած, նոր ա­վան­դույթ­ներ հիմ­նել: Այս ա­մենն, ան­շուշտ, խո­չըն­դո­տում է մեր` դա­րե­րով կու­տակ­ված, բայց մո­ռաց­ված, մշա­կույ­թը վե­րա­կանգ­նե­լու և դրա կրո­ղը դառ­նա­լու գոր­ծին: Ան­շուշտ, պայ­քա­րել պետք է զա­նա­զան ձևե­րով, ինչն էլ փոր­ձում ենք ա­նել: Գի­տեք, որ խմ­բի ան­դամ­նե­րը այլ մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի տեր մար­դիկ են: Բայց նրանք ազ­գա­յին ա­վան­դա­կան երգ ու պա­րի նվի­րյալ­ներ են, և ամ­բողջ ա­զատ ժա­մա­նա­կը նվի­րում են այս գոր­ծին: Եվ կր­կին խո­րին ե­րախ­տա­գի­տու­թյում եմ հայտ­նում ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան և Կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րա­րու­թյուն­նե­րին` հա­մեր­գա­շա­րե­րի անց­կաց­մանն ա­ջակ­ցե­լու հա­մար: Մեր նպա­տակն է դա­րե­րի ըն­թաց­քում ձևա­վոր­ված տո­նա­ծի­սա­կան կյան­քը բնո­րո­շող ազ­գա­յին երգն ու պա­րը վե­րա­դարձ­նել կեն­ցաղ: Եվ այս նպա­տակն ի­րա­կա­նաց­նե­լու գոր­ծում օգ­նում են թե՜ մեր հա­մերգ­նե­րը, թե՜ խմ­բի կող­մից կազ­մա­կերպ­ված պա­րու­սում­նե­րը և թե՜ դպ­րոց­նե­րում դա­սա­վանդ­վող նշ­ված ա­ռար­կա­նե­րը: Կար­ծում եմ` տա­րի­նե­րի ըն­թաց­քում մենք կհաս­նենք մեր նպա­տա­կին, և այ­սօր­վա հար­սա­նիք­նե­րին, խն­ջույք­նե­րին կհն­չեն մեր ազ­գա­յին ա­վան­դա­կան ո­գեշն­չող եր­գերն ու պա­րե­րը: