[ARM]     [RUS]     [ENG]

Հատ­ված ՙԵրկ­րի ժա­մա­նակը՚ գրքից

Վահ­րամ  Ա­ԹԱ­ՆԵ­ՍՅԱՆ

…Ծե­գից ոտ­քի վրա՝ մայրս լո­բու­տը ջրե­լու էր, զո­րա­գուն­դը մտ­նում էր գյուղ, և մայրս գի­տեր, որ գա­լիս են՝ շա­տե­րի հետ տա­նե­լու նաև ինձ։ Տասն­վեց տրա­մա­չա­փի որ­սոր­դա­կան հրա­ցա­նը, փամ­փշ­տա­կա­լը, ինք­նա­շեն դա­նա­կը՝ հրա­ցա­նի կա­շե­փո­կով խա­ռը կա­պած՝ որ­պես շպր­տել էի մո­շու­տը՝ մնա­ցել էին։ Տու­նը, դե չէին պո­կել տա­րել, խռնշ­տել էին գրա­դա­րակ­նե­րը, և քո­ռաչք Ա­լը­շա­նի Զա­հիդ թո­ռը ցույց էր տվել Սուն­դու­կյա­նի գե­ղե­ցիկ լու­սան­կա­րը, ա­սել էր՝ ՙէս ա­վա­զակ Անդ­րա­նի­կի գիրքն է՚,- լու­սան­կա­րը պո­կել էր, ռուս կամ ռու­սա­ցած, որ ա­վե­լի վատ տե­սակ է, զին­վո­րը չր­թաց­րել էր հրա­հա­նը, մոխ­րա­մա­նում Սուն­դու­կյա­նից մնա­ցել էր մի պտ­ղունց դա­ռը մո­խիր։ Մայրս Ղը­րանց լա­կո­տին ա­սել էր. ՙԷդ խել­քո՞վ ես սրանց ա­ռաջն ըն­կած ե­կել, տա­ռերն էլ չես ճա­նա­չում՚,- հա­բե­շի կախ պռոշ­նե­րի մի­ջից Զա­հիդ աս­վա­ծը ֆշ­շաց­րել էր. ՙՔու տղան, հա, գրող է, բայց, որ մեզ էս գյու­ղից քշել տվեց՝ դրա հա­մար եմ ե­կել՝ գտ­նեմ, տա­նեմ մաշ­կեմ, լե­շը գցեմ շնե­րի ա­ռա­ջը՚։ -Մայրս ծաղրն է պաշտ­պան ընտ­րել՝ ՙԻմ տղան քեզ ըն­կեր չի, կարևոր գոր­ծի՝ մի օր Ստե­փա­նա­կերտ է, մյուս օ­րը՝ Երևան, քու ձեռքն իմ տղա­յին չի հաս­նի՚,-թուր­քը դա­ժան կտ­րել է՝ ՙչէ մի չէ՝ Ի­րա­վան, հրեն՝ սա­րից բռ­նել՝ տղա­յիդ տա­նում ենք Աղ­դամ՚,-ու իբր բռն­ված բո­լո­րիս էլ լց­րել են հին դպ­րո­ցի ա­ռա­ջին հար­կի սե­նյակ­նե­րը՝ էն­տեղ ենք։
Մայրս այդ ե­րե­կո, երբ զո­րա­գունդն ար­դեն գնա­ցած էր, պատ­մում ու լա­լիս էր. ՙԳնա­ցել, էն հին դպ­րո­ցի դիք ճամ­փին դեմ եմ ըն­կել, չո­քել ու քեզ եմ կան­չում, ծն­կա­սող, իբր ա­ռաջ եմ գնում, բայց ետ-ետ գլոր­վում եմ՝ դե­պի ձո­րը, ձո­րը, ձո­րը…՚։ -Նրան այդ­պես գտել, ե­րե­սին ջուր էին շփել հին դպ­րո­ցի թա­ղի կա­նայք, ի­րենց՝ դար­ձյալ ծմակ­նե­րում ա­պաս­տա­նած տղա­նե­րի թանկ արևով երդ­վել, որ սա­րից ոչ ո­քի էլ չեն բռ­նել, Ղը­րանց լա­կո­տը խա­բել է։ Հով ի­րիկ­նա­մու­տի հետ ար­դեն ի­ջել էինք գյուղ և գի­տեինք, որ 15 մար­դու զո­րա­գուն­դը միամ­տաց­րել՝ կա­լա­նել է՝ տնե­րում, պա­հես­տի դռա­նը, խոտ­հն­ձի ճա­նա­պար­հին՝ որ­տեղ պա­տա­հել էր մե­կը, ում թվա­ցած էր ե­ղել՝ կա­րե­լի է խոր­հր­դա­յին մա­քուր անձ­նա­գիր-զին­գր­քույ­կով ա­պա­ցու­ցել, որ դու ոչ էլ մո­րու­քա­վոր գրո­հա­յին ես, ծն­վել, ապ­րում ես էս գյու­ղում, գե­րան­դին ա­ռած՝ գնում ես քո ա­նա­սու­նի ձմեռ­վա խո­տը հն­ձես քո հոր, քո պա­պի, քո ա­պու­պա­պի պոռթ­կուն մար­գա­գե­տին­նե­րում, ո­րով­հետև ըն­կեր Լե­նինն ա­սել է՝ ՙՈվ աշ­խա­տի, նա կու­տի՚,-իսկ գո­ղը գող է առ­հա­սա­րակ՝ լի­նի թուրք, թե՝ հայ, ինչ­պես նաև հա­վա­սա­րա­պես ազ­նիվ են բո­լոր աշ­խա­տա­վոր մար­դիկ։ Զո­րա­գունդն, ի­հար­կե, ծա­նա­կել էր նրանց այդ­քան ա­պուշ միամ­տու­թյու­նը, և նույն­քան դա­ժա­նո­րեն էլ շպր­տել թափ­քա­ծած­կա­վոր բեռ­նա­մե­քե­նան։ Մայրս պատ­մեց՝ մե­րոն­ցից մե­կին ա­սել է՝ ՙի՞նչ ես ցց­վել էս­տեղ, խի՞ չես փա­խել՚,-խա­նու­թի պա­տին մեջ­քը հե­նած՝ ՙՊրի­մա՚ ծխա­խո­տը դե­ղին ա­տամ­նե­րի տակ, սա իր արևին մեծ ճշ­մար­տու­թյուն էր հայտ­նա­գոր­ծել. ՙԷդ ես խի՞ պի­տի ծլ­կեմ, ախ­չի, նրանք իմ ետևից չի, քու տղու հա­մար են գա­լիս՚,- այդ­պես՝ խա­նու­թի դռանն էլ բռ­նել էին և ձևա­կեր­պել՝ ՙոր ան­ձը հաս­տա­տող փաս­տա­թուղթ չու­նի՚,-կամ՝ ե­թե դու լեզ­վա­նի աշ­խա­տա­վոր ես, բոս­տան ես մշա­կում և հն­ձում քո ա­նա­սու­նի ձմեռ­վա պա­շար խո­տը, ու­րեմն, դար­ձյալ վտան­գա­վոր ես Ադր. ԽՍՀ ինք­նիշ­խա­նու­թյան տե­սա­կե­տից, քա­նի որ Ա­յազ Մու­թա­լի­բովն ա­սել է. ՙՈվ չի ըն­դու­նում Ադր. ԽՍՀ Սահ­մա­նադ­րու­թյու­նը, նա չի կա­րող ապ­րել Ադր­բե­ջա­նում՚,- իսկ Ադր. ԽՍՀ Սահ­մա­նադ­րու­թյան մեջ գր­ված է, որ այս ա­րոտ­նե­րը տր­ված են Մեծ քո­չին և ի­րենց հրա­մայ­ված է ոչ մի դեպ­քում դա­տար­կա­ձեռն ետ չգալ Աղ­դամ։
Հին գե­րեզ­մա­նո­ցում գտել էին փն­թի թաքց­րած եր­կու որ­սոր­դա­կան հրա­ցան. տասն­հինգ մար­դուց՝ հին­գը` թո­շա­կա­ռու, գրո­հա­յին ջո­կատ հա­զիվ թե կազմ­վեր, և զենքն էլ չէր հա­մա­պա­տաս­խա­նում Բաք­վի քա­րոզ­չու­թյամբ Մոսկ­վա­յին ներ­շն­չած ո­րակ­նե­րին, ուս­տի մե­ղադ­րան­քը հենց տե­ղում վե­րաո­րա­կա­վո­րել էին, թե՝ ՙսրանք են գյու­ղից ար­տաք­սել 7 տուն թուր­քին՝ Ղը­րանց կամ՝ ի­մա­ցել, բայց չեն հայտ­նել, ին­չը Ադր. ԽՍՀ Քրեա­կան օ­րենս­գր­քի հա­մա­պա­տաս­խան հոդ­վա­ծով նույն­պես ա­ռաջ է բե­րում պա­տաս­խա­նատ­վու­թյուն՚։
;