[ARM]     [RUS]     [ENG]

ՂԱ­ՐԱ­ԲԱ­ՂՅԱՆ ԳՈՐ­ԳԵ­ՐԻ ԱՆ­ՑՅԱԼՆ ՈՒ ՆԵՐ­ԿԱՆ

Կա­րեն ԶԱ­ԽԱ­ՐՅԱՆ

 Ղա­րա­բա­ղի պատ­մու­թյունն ան­վերջ խե­ղա­թյու­րող ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չու­թյան պա­տե­րազ­մա­կան գոր­ծիք­նե­րից մե­կը հայ­կա­կան նյու­թա­կան ժա­ռան­գու­թյան նմուշ­նե­րի յու­րա­ցումն է: Դա վե­րա­բե­րում է և հայ­կա­կան գոր­գե­րին, ո­րոնք աշ­խար­հին հայտ­նի էին շատ ա­վե­լի վաղ, քան քար­տե­զի վրա ՙԱդր­բե­ջան՚ ա­նու­նով պե­տա­կան կազ­մա­վոր­ման ի հայտ գա­լը: Ի­հար­կե, պա­տե­րազ­մը մնում է պա­տե­րազմ։ Իսկ պա­տե­րազ­մում՝ ինչ­պես պա­տե­րազ­մում. զեղ­ծա­րա­րու­թյուն­նե­րի մեր­կա­ցու­մը ոչ դյու­րին, բայց անհ­րա­ժեշտ խն­դիր­նե­րից է։

Նման խնդ­րի լուծ­մանն է ծա­ռա­յում Շու­շիի գոր­գե­րի թան­գա­րա­նը։ Դեռևս խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­նե­րից Ադր­բե­ջա­նի կող­մից ու­ղարկ­ված հա­տուկ մար­դիկ շր­ջում էին ղա­րա­բա­ղյան գյու­ղե­րով և հնա­գույն ձե­ռա­գործ գոր­գե­րը փո­խա­նա­կում լայն գոր­ծա­ծու­թյան գոր­ծա­րա­նա­յին ապ­րանք­նե­րով։ Ո­մանք հա­մա­ձայ­նում էին, ո­մանք՝ ոչ, բայց իս­կա­կան ձե­ռա­գործ գոր­գե­րի թի­վը հայ­կա­կան գյու­ղե­րում սկ­սեց պա­կա­սել, փո­խա­րե­նը Բաք­վի պե­տա­կան թան­գա­րան­նե­րում ա­վե­լա­ցան ՙադր­բե­ջա­նա­կան դե­կո­րա­տիվ-կի­րա­ռա­կան ար­վես­տի գլուխ­գոր­ծոց­նե­րը՚։ Դեռ այն ժա­մա­նակ­նե­րից պե­տա­կան մա­կար­դա­կով սկս­վեց մշակ­վել ու կյան­քի կոչ­վել ՙՀին Ադր­բե­ջան՚ ա­նու­նով նա­խա­գի­ծը։ Իսկ ա­հա հետ­խոր­հր­դա­յին շր­ջա­նում Ադր­բե­ջա­նին ան­գամ հա­ջող­վեց ար­ցա­խյան ազ­գա­յին գոր­գե­րը սե­փա­կան ան­վան տակ ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ հասց­նել, ինչն անհ­նար կլի­ներ ա­ռանց Ադր­բե­ջա­նի ա­ռա­ջին տիկ­նոջ ջան­քե­րի, ով դեռևս 2004թ. օ­գոս­տո­սին ար­ժա­նա­ցավ (դժ­վար չէ կռա­հել՝ ինչ ճա­նա­պարհ­նե­րով) ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ի բա­րի կամ­քի դես­պա­նի տիտ­ղո­սին։
Մինչ­դեռ Շու­շիի թան­գա­րա­նում ղա­րա­բա­ղյան գոր­գե­րի թի­վը տա­րեց­տա­րի ա­վե­լա­նում է։ Ու ա­մենևին էլ` ոչ ի նշան բո­ղո­քի։ Հա­ճախ հեգ­նանքն ա­վե­լի մեծ ներ­գոր­ծու­թյուն է ու­նե­նում, քան ցա­սումն ու վր­դով­մուն­քը։ Այ­դօ­րի­նակ հեգ­նանք է ցու­ցա­բե­րել Լոն­դո­նի ՙHALI՚ մաս­նա­գի­տաց­ված պար­բե­րա­կա­նը. նրա է­ջե­րում հրա­պա­րակ­վել էր հոդ­ված ՙXVIIդ. ցու­ցան­մու­շի մա­սին, ո­րը գտն­վում է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան Շու­շի քա­ղա­քի թան­գա­րա­նում՚։ Հոդ­վա­ծում հատ­կա­պես շեշտ­վում էր ՙնման գոր­ծերն ադր­բե­ջա­նա­կան մշա­կույ­թին վե­րագ­րե­լու ոչ օ­րի­նա­չափ լի­նե­լը՚, ինչ­պես նաև Ար­ցա­խը հի­շա­տակ­վում էր որ­պես պե­տու­թյուն՝ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյուն։ Ի՞նչ է սա, ե­թե ոչ ճա­նա­չում։
Դեռևս հնա­գույն ժա­մա­նակ­նե­րից ղա­րա­բա­ղյան գոր­գերն Ար­ցա­խի պատ­մու­թյան ու կեն­ցա­ղի օր­գա­նա­կան մասն էին կազ­մում, իսկ գոր­գա­գոր­ծու­թյունն ազ­գա­յին ար­հեստ էր։ Ի սկզ­բա­նե գոր­գե­րը գոր­ծում էին տնա­յին պայ­ման­նե­րում, հե­տա­գա­յում գոր­գա­գոր­ծու­թյունն աս­տի­ճա­նա­բար կա­տա­րե­լա­գործ­վեց ար­հես­տա­նոց­նե­րում։ Ա­ռաջ ե­կան դպ­րոց­ներ։ Կա­րե­լի է ան­գամ ա­սել, որ Ղա­րա­բա­ղի գրե­թե յու­րա­քան­չյուր գյուղ ու­ներ իր դպ­րո­ցը։ Դա բա­ցատր­վում է նրա­նով, որ յու­րա­քան­չյուր գյուղ գոր­գի նախ­շա­զար­դա­յին ո­ճա­բա­նու­թյան մեջ ու նրա թե­մա­տի­կա­յում իր ու­րույն ուղղ­վա­ծու­թյունն ու­ներ։ Ղա­րա­բա­ղյան գոր­գե­րի ա­ռանձ­նա­հատ­կու­թյու­նը, սա­կայն, նրա ՙգյու­ղա­կան ինք­նա­տի­պու­թյան՚ մեջ չէ միայն։ Կան նաև ո­րոշ ընդ­հա­նուր հատ­կա­նիշ­ներ, ո­րոն­ցով նրանք ընդ­հան­րա­պես տար­բեր­վում են բո­լոր մյուս գոր­գե­րից։ Մաս­նա­գետ­նե­րի՝ գոր­գար­վես­տի ո­լոր­տի փոր­ձա­գետ­նե­րի կար­ծի­քով, ղա­րա­բա­ղյան գոր­գե­րում պատ­կեր­ված են աստ­վա­ծա­յին, ինչ­պես նաև բնու­թյան երևույթ­ներ։ Գոր­գի ամ­բող­ջա­կան պատ­կե­րում միշտ կա­րե­լի է զա­նա­զա­նել աշ­խար­հի ու գո­յի խոր­հուրդ­նե­րը։ Պատ­կեր­նե­րի թե­մա­յի հար­ցում խս­տիվ պահ­պան­վում էին դա­սա­կան ձևե­րը, գո­յու­թյուն ու­նեին ՙկա­նո­նադ­րա­կան՚ պա­հանջ­ներ, ո­րոնք բա­ցա­ռում էին կա­մա­յա­կան մո­տե­ցու­մը` ոչ միայն նախ­շի, այլև գույ­նի ընտ­րու­թյան հար­ցում։ Յու­րա­քան­չյուր նախշ և կի­րառ­վող գու­նա­յին գամ­մա ու­ներ իր նշա­նա­կու­թյու­նը։ Մի խոս­քով, ղա­րա­բա­ղյան գորգն ար­դեն հնուց ներ­կա­յաց­նում էր սե­փա­կան ՙբրեն­դը՚՝ հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յում չզի­ջե­լով պարս­կա­կան ու թուրք­մե­նա­կան գոր­գե­րին։ Ի­հար­կե, կան ընդ­հա­նուր չա­փա­նիշ­ներ, ո­րոն­ցով գնա­հատ­վում է ձե­ռա­գործ գոր­գե­րի ար­ժե­քը։ Ինք­նա­տի­պու­թյու­նից, այս կամ այն դպ­րո­ցի պատ­կա­նե­լու­թյու­նից զատ հաշ­վի է առն­վում նաև օգ­տա­գործ­ված թե­լի ո­րա­կը, գու­նա­վոր­ման, ինչ­պես նաև հենց գոր­գի պատ­րաստ­ման տեխ­նո­լո­գիան։ Եվ, ի վեր­ջո, դի­մաց­կու­նու­թյու­նը, ո­րը հաշվ­վում է դա­րե­րով։ Դժ­բախ­տա­բար, ղա­րա­բա­ղյան գոր­գար­վես­տի շատ հմ­տու­թյուն­ներ մո­ռա­ցու­թյան են մատն­վել և ան­գամ մա­սամբ վե­րաց­վել խոր­հր­դա­յին շր­ջա­նում։ Այ­սօր Շու­շիում ստեղծ­ված թան­գա­րա­նը նպա­տակ է հե­տապն­դում զարկ տալ եր­բեմ­նի ա­վան­դա­կան ար­հես­տի զար­գաց­մա­նը, այն կր­կին կի­րա­ռա­կան ար­վես­տի մա­կար­դա­կին հասց­նել, որ այդ ժա­ռան­գու­թյու­նը փո­խանց­վի սե­րունդ­նե­րին` հին ա­վան­դույթ­նե­րի հեն­քի վրա ա­պա­հո­վե­լով ար­դեն ժա­մա­նա­կա­կից գոր­գա­գոր­ծու­թյան զար­գա­ցու­մը …
nashasreda.ru