[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈՒ­ՇԵՐ ՀՐԱ­ՉՅԱ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱ­ՆԻ ՀԵՏ ՀԱՆ­ԴԻ­ՊՈՒՄ­ՆԵ­ՐԻՑ

Դա­վիթ ՄԻ­ՔԱ­ՅԵ­ԼՅԱՆ

 Լրա­ցավ հայ ան­վա­նի բա­նաս­տեղծ, հրա­պա­րա­կա­խոս, հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ Հրա­չյա Հով­հան­նի­սյա­նի ծնն­դյան 100-ա­մյա­կը: Նա ան­չափ մար­դա­մոտ էր, բա­րի և հյու­րա­սեր, անխ­զե­լիո­րեն կապ­ված էր Ար­ցա­խի գրա­կան ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի հետ: Ստորև ներ­կա­յաց­վող հու­շերն աս­վա­ծի վառ ա­պա­ցույցն են: 


Ա­ռա­ջին իմ հան­դի­պու­մը բա­նաս­տեղ­ծի հետ կա­յա­ցել է 1988-ին, աշ­նա­նը, երբ նա ըն­տր­վել էր ՀԳՄ նա­խա­գահ: Ար­ցա­խի գրա­կան կազ­մա­կեր­պու­թյունն ընդ­հա­նուր ժո­ղո­վի ո­րոշ­մամբ ի­րեն դուրս էր հայ­տա­րա­րել Ադր­բե­ջա­նի գրող­նե­րի միու­թյու­նից և, որ­պես ա­ռան­ձին, ինք­նու­րույն գոր­ծող կա­ռույց, մտել ԽՍՀՄ գրող­նե­րի միու­թյան կազ­մի մեջ:
Նոր էի ըն­տր­վել Ար­ցա­խի ԳՄ քար­տու­ղար և Հա­յաս­տա­նի գոր­ծըն­կեր­նե­րի հա­րուստ փոր­ձին ծա­նո­թա­նա­լու նպա­տա­կով գոր­ծուղ­վել էի Երևան: ԳՄ եր­կա­րա­մյա քար­տու­ղար Սա­ղա­թել Հա­րու­թյու­նյա­նը, ով ան­չափ բա­րի անձ­նա­վո­րու­թյուն էր ու մեծ հե­ղի­նա­կու­թյուն էր վա­յե­լում գրող­նե­րի շր­ջա­նում, սի­րա­լիր ըն­դու­նեց ե­րի­տա­սարդ բա­նաս­տեղ­ծիս, սուրճ հյու­րա­սի­րեց և, ի­հար­կե, ան­մի­ջա­պես հե­տաքր­քր­վեց ար­ցա­խյան վեր­ջին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րով: Ի­մա­նա­լով այ­ցիս նպա­տա­կը` նա ինձ ու­ղեկ­ցեց գրող­նե­րի միու­թյան նա­խա­գահ Հրա­չյա Հով­հան­նի­սյա­նի մոտ և ծա­նո­թաց­րեց նրա հետ:
Նրա հա­մո­զիչ խոս­քից և պայ­ծառ դեմ­քից ի­մաստ­նու­թյուն և բա­րու­թյուն էր ծո­րում… Ջեր­մո­րեն ող­ջու­նեց նա­հա­պե­տը և հարց­րեց. ՙԻնչ­պես են տղա­նե­րը` Գուր­գե­նը, Մաք­սի­մը, Վար­դա­նը, Հրա­չյան, մյուս­նե­րը՚: Լավ են, ա­սա­ցի, պինդ են ու, հա­նուն ար­դա­րու­թյան վե­րա­կան­գն­ման, շա­րու­նա­կում են հա­մախմ­բել ժո­ղովր­դին, շարժ­ման ակ­տիվ գոր­ծիչ­նե­րի հետ ա­ռաջ տա­նել պայ­քա­րը: Ոգևո­րու­թյու­նը չթաքց­նե­լով` ա­սաց, որ ու­րախ է ժո­ղովր­դին միաս­նա­կան ու հա­մախ­մբ­ված տես­նե­լու հա­մար, ՙմիայն թե` Մոսկ­վա­յի ըն­դու­նած ո­րո­շում­նե­րից չհու­սա­հատ­վեն և պայ­քա­րը հան­կարծ կի­սատ չթող­նեն՚: Ա­պա հար­ցու­փորձ ա­րեց գրա­կան կյան­քից, և ա­նակն­կալ լուր հայտ­նեց, որ շու­տով ՙԽոր­հր­դա­յին գրող՚ հրա­տա­րակ­չու­թյու­նը լույս կըն­ծա­յի Ար­ցա­խի ե­րի­տա­սարդ գրող­նե­րի անդ­րա­նիկ ժո­ղո­վա­ծու­նե­րը: Շատ ու­րա­խա­ցա, մա­նա­վանդ որ Երևա­նում նաև իմ ա­ռա­ջին գիրքն էր հրա­տա­րակ­վե­լու:

Զրույ­ցի պա­հին մի­ջանց­քում աղ­մուկ լս­վեց և, քա­նի որ ԳՄ նա­խա­գա­հի աշ­խա­տա­սե­նյա­կի դու­ռը կի­սա­բաց էր, մի­ջանց­քում ՙըմ­բոս­տա­ցող՚ կնոջ ձայ­նը հա­սա­նե­լի էր և մեզ: Պարզ­վեց, որ հե­ռա­վոր շր­ջա­նից (կար­ծեմ` Տա­վու­շից) ե­կած ինչ որ սկս­նակ ստեղ­ծա­գոր­ծող, տետ­րը ձեռ­քին հա­մա­ռո­րեն ու­զում էր աշ­խա­տա­սե­նյակ խու­ժել, իսկ քար­տու­ղա­րու­հին հա­մա­ռո­րեն չէր թույ­լատ­րում` հոր­դո­րե­լով նրան ըն­դու­նա­րա­նում սպա­սել: Նկա­տե­լով, որ վեր­ջինս չի զի­ջում ՙդիր­քե­րը՚ և ի­րենն է պն­դում, Հրա­չյա Հով­հան­նի­սյա­նը քար­տու­ղա­րու­հուն խնդ­րեց ՙաղջ­կան բաց թող­նել՚: Հյու­րը ներս մտավ և, բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի տետ­րը ձեռ­քում թա­փա­հա­րե­լով, գրե­թե հար­ձակ­վեց ԳՄ նա­խա­գա­հի վրա: ՙԷս ին­չի՞ չեք տպում ու միայն ձեր գր­քերն եք հրա­տա­րա­կում՚: Բո­լորս հան­կար­ծա­կի գա­լով` ոտ­քի կանգ­նե­ցինք և, կնոջ հա­մար­ձա­կու­թյան վրա զար­մա­ցած, հետևում էինք նրա հե­տա­գա քայ­լե­րին: Հրա­չյա Հով­հան­նի­սյանն ա­մենևին էլ չշ­փոթ­վեց և, ժպ­տա­դեմ ել­նե­լով տե­ղից, փոր­ձեց հան­գս­տաց­նել նրան: ՙԻն­չո՞ւ ես վր­դով­ված, աղ­ջիկ ջան: Բա ե­ղա՞վ, հլա մի նս­տիր, եր­կար ճա­նա­պարհ կլի­նես կտ­րած, մի գա­վաթ սուրճ խմիր շո­կո­լա­դով, մի քիչ հան­գս­տա­ցիր, հե­տո` կխո­սենք՚: ԳՄ ղե­կա­վա­րի խոս­քերն ունկ­նդ­րե­լուց ա­սես ե­րի­տա­սարդ կնոջ ուն­քա­մե­ջը բաց­վեց:
ՙՄի ա­սա տես­նենք` ինչ է ա­նունդ, աղ­ջիկ ջան, ներ­կա­յա­ցիր` ճա­նա­չենք՚,- հարց­րեց Հրա­չյա Հով­հան­նի­սյա­նը: Բա­նաս­տեղ­ծու­հին տետ­րը դրեց սե­ղա­նին ու թե` ՙա­նուշ բա­ներ, գրո­ղի ա­նունն ինչ պի­տի լի­նի, ի­հար­կե, Քիշ­միշ՚… ԳՄ նա­խա­գա­հը քահ-քահ ծի­ծա­ղեց: ՙԱյ աղ­ջիկ, էդ ա­սածդ շատ ա­նուշ բան է, բայց գրած­ներդ չգի­տեմ, թե ինչ են ի­րեն­ցից ներ­կա­յաց­նում՚: Կի­նը ե­լավ տե­ղից, սե­ղա­նից վերց­րեց տետրն ու թե, ՙՏե­ղո­վը լի ա­նու­շա­համ մեղր է,- ա­սաց,- կկար­դաք և կհա­մոզ­վեք՚: Հրա­չյա Հով­հան­նի­սյա­նը խոս­տա­ցավ ան­պայ­ման կար­դալ և մեկ շա­բաթ հե­տո հայտ­նել իր կար­ծի­քը: ՙՉէ, հա­մա­ռեց կի­նը,- էդ­քան չեմ համ­բե­րի, է­սօր գի­շե­րը կար­դա­ցեք` վա­ղը գյուղ պի­տի վե­րա­դառ­նամ, կգամ պա­տաս­խանն ի­մա­նա­լու՚… Գրող­նե­րի միու­թյան նա­խա­գա­հը ստիպ­ված էր չա­ռար­կել և ա­րագ ճա­նա­պար­հել նրան, ո­րով­հետև մեկ ժամ հե­տո Ռու­սաս­տա­նի գրող­նե­րի պատ­վի­րա­կու­թյա­նը պի­տի հյու­րըն­կա­լեր: Կնոջ հե­ռա­նա­լուն պես, հե­տաք­րք­րու­թյան հա­մար Սա­ղա­թել Հա­րու­թյու­նյա­նը Հրա­չյա Հով­հան­նի­սյա­նին խնդ­րեց բա­նաս­տեղ­ծու­հու տետ­րից թե­կուզև մի քա­նի տող կար­դալ: Նա չմեր­ժեց:

ՙԵս քիշ­միշ եմ,
Մի քիչ գիժ եմ,
Բայց չի­մա­նաք
Թե չոր խիճ եմ:
Թե­կուզ սև եմ դր­սից մի քիչ,
Բայց էու­թյամբ լույս եմ ու խիղճ…
Բար­ձիս վրա
Լոկ նն­ջո­ղը կհաս­կա­նա`
Դո­ղը սր­տիս…
Ես քիշ­միշ եմ՚…

Կար­դաց, ա­պա շրջ­վե­լով մեր կողմն ա­սաց. ՙՔիշ­միշն ի­րա­վա­ցի է: Նա ա­վե­լի շնորհ­քով բա­նաս­տեղ­ծու­հի է, քան մեր ո­րոշ ստեղ­ծա­գոր­ծող­ներ: Սա­ղա­թել Մա­մի­կո­նի, տուր տղա­նե­րից մե­կը խմ­բագ­րի, գու­ցե մի փոք­րիկ փունջ տպագ­րենք՚:

* * *
1990-ի գար­նանն էր: Մոսկ­վա­յում ԽՍՀՄ գրող­նե­րի միու­թյան պլե­նում պի­տի կա­յա­նար: Հա­յաս­տա­նից մեկ­նող պատ­վի­րա­կու­թյու­նը գլ­խա­վո­րում էր Հրա­չյա Հով­հան­նի­սյա­նը: Ար­ցա­խի գրա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նից Մոսկ­վա մեկ­նող­նե­րի շար­քում էին Վար­դան Հա­կո­բյա­նը, Հրա­չյա Բեգ­լա­րյանն ու ես: Մեզ տե­ղա­վո­րե­ցին ՙՌո­սիա՚ հյու­րա­նո­ցում: Երբ հար­ցում ա­րե­ցին, թե ով ում հետ է ո­րո­շել նույն սե­նյա­կում մնալ, Սա­ղա­թել Մա­մի­կո­նի­չը մի փոքր հա­պա­ղեց ու թե` ՙԵս Դա­վի­թի հետ, հա­վա­նա­բար, երկ­տե­ղա­նոց սե­նյա­կը զբա­ղեց­նեմ՚: Հրա­չյա Կար­պիչն ա­սաց. ՙԵս դեմ չեմ, Սա­ղա­թել: Բայց ին­չու չես ու­զում մենք նույն սե­նյա­կը վար­ձենք: Գի­շեր­նե­րը խռըմ­փաց­նում եմ, դրա հա­մա՞ր ես խու­սա­փում ինձ­նից: Է­գոիստ ես, հա՛, վա­խե­նում ես գի­շերն ան­քուն մնա՞ս՚,- կա­տա­կով նկա­տեց նա և խնդ­րեց, որ­պես­զի ՙԱր­ցա­խից ե­կած տղա­նե­րին, ա­ռանձ­նա­կի հո­գա­տա­րու­թյամբ վե­րա­բեր­վեն՚:

Հե­տաքր­քիր, ան­մո­ռա­նա­լի օ­րեր անց­կաց­րինք Մոսկ­վա­յում, և ար­ցա­խյան փոք­րիկ պատ­վի­րա­կու­թյունն ա­մե­նուր ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում էր: Մենք էինք հյու­րըն­կալ­վում բա­րե­կամ գրող­նե­րի կող­մից, մեկ-մեկ էլ` մեզ էին այ­ցե­լում, և Ստե­փա­նա­կեր­տից Հրա­չյա Բեգ­լա­րյա­նի բե­րած Կոլ­խո­զա­շե­նի թթի օ­ղին մեկ-եր­կու բա­ժակ վա­յե­լե­լուց` բո­լո­րի տրա­մադ­րու­թյունն իս­կույն բարձ­րա­նում էր, ու շա­տերն էին ձայ­նակ­ցում ՙՂա­րա­բաղ­ցին՚ եր­գին, գո­վես­տի խոս­քեր հն­չեց­նում:
Հայ գրող­նե­րի ա­նու­նից ԽՍՀՄ ԳՄ պլե­նու­մում ե­լույթ ու­նե­ցան Հրա­չյա Հով­հան­նի­սյա­նը, Զո­րի Բա­լա­յա­նը և Վար­դան Հա­կո­բյա­նը: Բո­լորն էլ ի­րենց խոս­քում անդ­րա­դար­ձան ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րին և հա­մոզ­մունք հայտ­նե­ցին, որ Մոսկ­վան կունկ­նդ­րի Ար­ցա­խի ժո­ղովր­դի պա­հան­ջը և ար­դար վճիռ կկա­յաց­նի: Ադր­բե­ջա­նա­կան կող­մից մե­կը հա­կա­դար­ձեց (չեմ հի­շում ազ­գա­նու­նը) ՙՂա­րա­բաղն ադր­բե­ջա­նա­կան հող է, և ոչ ոք ի­րա­վունք չու­նի նրա­նից պո­կել՚: Զո­րի Բա­լա­յա­նը, Վար­դան Հա­կո­բյա­նը և ռուս գրող­նե­րից մի քա­նի հո­գի պատ­մա­կան փաս­տարկ­նե­րով ար­ժա­նի հա­կա­հար­ված տվին, և վեր­ջինս, որ պատ­րաստ­վում էր նույն ո­գով ե­լույ­թը շա­րու­նա­կել, սսկ­վեց: Մի­խա­յիլ Դու­դի­նը տե­ղից հայ­տա­րա­րեց. ՙՍում­գա­յի­թյան սպան­դից հե­տո դուք ընդ­հան­րա­պես ի­րա­վունք չու­նեք խո­սել՚: Դահ­լի­ճում քար լռու­թյուն տի­րեց, և հայ­կա­կան պատ­վի­րա­կու­թյան ան­դամ­նե­րը ռուս բա­րե­կամ­նե­րի հետ հաղ­թա­նա­կած դուրս ե­կան պլե­նու­մից:
Ե­րե­կո­յան, քա­նի որ հա­ջորդ օ­րը պի­տի մեկ­նեինք Երևան, ՀԳՄ նա­խա­գահ Հրա­չյա Հով­հան­նի­սյա­նը ՙՌո­սիա՚ հյու­րա­նո­ցի ռես­տո­րա­նում ճաշ­կե­րույթ կազ­մա­կեր­պեց ար­ցախ­ցի­նե­րի պատ­վին և փա­ռա­բա­նեց ա­զա­տագ­րա­կան շարժ­ման գոր­ծիչ­նե­րին, այդ թվում` գրող­նե­րին: Եվ բա­ժակ բար­ձաց­նե­լով Ար­ցա­խի, հայ ժո­ղովր­դի հա­մար` հուզ­ված ա­սաց. ՙԳի­տեմ, թուր­քե­րը չեն հաշտ­վե­լու Ար­ցա­խի կորս­տի հետ և ան­պայ­ման դա­ժան պա­տե­րազմ են սան­ձա­զեր­ծե­լու՚:
Հրա­չյա Կար­պի­չը հե­ռա­տես էր և կար­ծես գու­շա­կում էր մեր ժո­ղովր­դի հաղ­թա­նա­կը:
Ա­միս­ներ անց ճա­նաչ­ված գրող­նե­րի և ար­վես­տա­գետ­նե­րի մեծ խմ­բով Հրա­չյա Հով­հան­նի­սյա­նը Ստե­փա­նա­կերտ ե­կավ և Ար­ցա­խի գրա­կան ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի ու­ղեկ­ցու­թյամբ գրե­թե մեկ շա­բաթ հյու­րըն­կալ­վեց սահ­մա­նա­մերձ գյու­ղե­րում: Հան­դի­պում­ներ ու­նե­ցան մարդ­կանց հետ և ի­րենց ե­լույթ­նե­րով գո­տեպն­դե­ցին ժո­ղովր­դին, համ­բե­րու­թյուն և տո­կու­նու­թյուն մաղ­թե­ցին:
Հա­մախ­մբ­վե­լով զին­ված թշ­նա­մու դեմ` պայ­քարն ու­ժե­ղաց­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյունն ան­խու­սա­փե­լի էր դառ­նում: Ար­ցա­խա­հա­յու­թյա­նը նոր փոր­ձու­թյուն էր սպաս­վում:

 

ՀՐԱՉՈՅԻՆ
Ինչպես բոլորը, ես էլ եմ գնում
Իմ վերջին, վերջին, վերջին կայանը,
Իմ օրվա մուտը, որ շառագունում,
Եվ պիտի անցնի մթին սահմանը:

Բայց թվում է ինձ հավատալու չափ,
Որ ես չեմ կորչի մայրամուտի հետ,
Չեմ անէանա, և ինչ-որ մի ափ
Պիտի նորոգի ուղիս այնուհետ:

Թվում է դարձյալ վերապրած ու նոր
Պատանեկության խանդավառ ճիչով,
Ես պիտի քայլեմ ապագա բոլոր
Արշալույսների շողերի միջով:

Քո մեջ ու քեզնով ես պիտի գնամ
Կյանքի անծանոթ ուղեծրերով,
Պիտի ողջ մնամ, մարգարեանամ `
Քո խոսքերի մեջ հոգիս ցրելով:

ՎԱՅՐԿՅԱՆԸ
Այս վայրկյանին ծերանում եմ մի վայրկյանով,
Այս վայրկյանին դեպի մահն եմ մի քայլ անում,
Այս վայրկյանին գուցե մի նոր ախոյանով
Իմ հների հայտնի շարքն է ավելանում։

Այս վայրկյանին գուցե քամին սանձակոտոր
Հին տնակիս դուռն է ծեծում, վայում բակում,
Այս վայրկյանին գուցե անհայտ ու սև բոթով
Փոստատարն է իմ հասցեով ճամփան թեքում։

Այս վայրկյանին գուցե մեկը թունոտ ու չար՝
Զրպարտում է ինձ նամակով մի անանուն,
Այս վայրկյանին ուրիշ մի տեղ, հավանաբար,
Ոտքի տակ են սերս տալիս, ամբաստանում։

Այս վայրկյանին գուցե այնտեղ, սրտիս խորքում
Լուռ ծնվում է իմ քաղցկեղը դարանակալ.
Այս վայրկյանին, ի՞նչ իմանամ, գուցե թաքուն
Պատրաստվում է սրտիս վերջին բաբախը տալ։

ԱՎԵԼԻ ԼՈՒՅՍ
Ավելի լու՛յս, ավելի լու՛յս, ավելի լու՛յս,
Ավելի լույս մեռնող հզոր օլիմպիացուն,
Լույսի հետ բախտ, լույսի հետ կյանք, լույսի հետ հույս
Ամեն անշունչ-շնչավորին, ամենեցուն:

Ավելի՛ լույս ճանապարհը մոլորածին,
Հիվանդներին, տենդից հետո` ավելի լույս,
Ավելի՛ լույս տասնութ տարին բոլորածին
Եվ մանավանդ ավելի՛ լույս խեղճին անլույս:

Ավելի՛ լույս բողբոջներին նոր ու կանաչ,
Ավելի՛ լույս արտասվալի, ծեր աչքերին,
Ավելի՛ լույս արանց մտքին, սրտին կանանց,
Մանչուկների համար ծնվող հրաշքներին:

Ավելի՛ լույս մութ ծովերի փարոսներին,
Մայրիկներին տարալեզու, բայց համասիրտ,
Ավելի՛ լույս ճշմարտության քարոզներին,
Խոստումներին ավելի լույս, լու՛յս անբասիր:

Աշխարհով մեկ, ուր մի մռայլ սիրտ է մնում,
Ուր կա մի խորշ, կա մի երազ խավարասույզ,
Հողագնդին և աստղերին հազարանուն
Ավելի լու՛յս, ավելի լու՛յս, ավելի լու՛յս:

Հրաչյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ