[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ…

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Ըն­թեր­ցող­նե­րիս սե­ղա­նին է պատ­մա­բան, պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, Շու­շիի ՙԿա­ճառ՚ գի­տա­կան կենտ­րո­նի տնօ­րեն, ՊԲ պա­հես­տա­զո­րի մա­յոր Մհեր Հա­րու­թյու­նյա­նի ՙԱր­ցա­խյան շարժ­ման պատ­մագ­րու­թյան հիմ­նա­հար­ցե­րը՚ ու­սում­նա­սի­րու­թյու­նը։ Չհա­վակ­նե­լով խո­սել հե­տա­զո­տու­թյան պատ­մա­գի­տա­կան նշա­նա­կու­թյան ու ար­ժե­քի մա­սի, (դա թող­նենք պատ­մա­բան­նե­րին), կխո­սեմ ըն­թեր­ցո­ղի ա­նու­նից… Ըն­թեր­ցող, ով հե­ղի­նա­կի հետ ստեղ­ծա­գոր­ծա­կան¬ծա­ռա­յո­ղա­կան եր­կա­րա­մյա ճա­նա­պարհ է ան­ցել։ Մ. Հա­րու­թյու­նյա­նի տպա­գիր խոս­քի հան­դեպ պաշ­տա­մուն­քի հաս­նող սե­րը, փաս­տե­րի ճշ­տու­թյան ու ճշ­մար­տա­ցիու­թյան հան­դեպ նրա պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, նյու­թե­րը խո­շո­րա­ցույ­ցի տակ դի­տե­լու ման­րազ­նին ու հետևո­ղա­կան վե­րա­բեր­մուն­քը հիմք են տա­լիս եզ­րա­հան­գե­լու, որ Ար­ցա­խյան շարժ­ման պատ­մագ­րու­թյու­նը հա­մալր­վել է լուրջ, ժա­մա­նա­կի քն­նու­թյա­նը դի­մա­կա­յող հե­տա­զո­տու­թյամբ։

Ար­ցա­խյան շարժ­ման պատ­մագ­րու­թյան ա­ռա­վել կարևոր հիմ­նա­հար­ցե­րը նե­րամ­փո­փող գի­տա­կան աշ­խա­տու­թյու­նը նա­խա­տես­ված է ըն­թեր­ցող լայն շր­ջան­նե­րի հա­մար։ Աշ­խա­տու­թյու­նը եր­կա­րա­մյա ու­սում­նա­սի­րու­թյան ար­դյունք է՝ հիմն­ված նո­րա­հայտ փաս­տաթղ­թե­րի, ժա­մա­նա­կի պար­բե­րա­կան մա­մու­լի ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի հի­ման վրա։ Գիր­քը հրա­տա­րա­կու­թյան է ե­րաշ­խա­վո­րել Ար­ցա­խի գի­տա­կան կենտ­րո­նի գիտ­խոր­հուր­դը։
Ըստ հե­տա­զո­տո­ղի` ա­ռա­վել քան հրա­տապ են Ար­ցա­խյան շարժ­ման պատ­մագ­րու­թյան հիմ­նա­հար­ցե­րի գի­տաքն­նա­կան վեր­լու­ծու­թյունն ու հա­մաշ­խար­հա­յին գի­տա­կան հա­մա­կար­գում ին­տեգ­րու­մը Ադր­բե­ջա­նի տե­ղե­կու­թա­յին պա­տե­րազ­մին հա­կազ­դե­լու հա­մա­կարգ­ված ու կազ­մա­կերպ­ված մե­խա­նիզմ­նե­րի կի­րառ­ման, ան­բա­րյա­ցա­կամ հարևան­նե­րի բա­ցա­սա­կան տե­ղե­կու­թա­հո­գե­բա­նա­կան ներ­գոր­ծու­թյու­նից պաշտ­պա­նու­թյան ե­ղա­նակ­նե­րի ար­դյու­նա­վետ կի­րառ­ման հա­մա­տեքս­տում։
Ըստ հե­տա­զո­տո­ղի` հա­կա­մար­տու­թյան ար­դա­րա­ցի լուծ­ման հա­մար դեռևս ան­հաղ­թա­հա­րե­լի խո­չըն­դոտ են Ադր­բե­ջա­նի կող­մից պե­տա­կան մա­կար­դա­կով ան­ցյա­լի, այդ թվում՝ Ար­ցա­խյան շարժ­ման պատ­մու­թյան նեն­գա­փո­խու­մը, մի­ջազ­գա­յին հան­րու­թյան մո­լո­րե­ցու­մը՝ Ար­ցա­խի դեմ նա­խա­պատ­րաստ­վող ռազ­մա­կան նա­խա­հար­ձակ­ման հա­մար կեղծ գի­տա­կան հիմ­նա­վո­րում­ներ գտ­նե­լու նպա­տա­կով։ Պատ­մու­թյան կեղ­ծա­րա­րու­թյուն­նե­րի ան­հե­ռան­կա­րա­յին հեր­քում­նե­րի փո­խա­րեն գե­րա­դա­սել է պատ­մա­կան ճշ­մար­տու­թյու­նը հան­րահռ­չա­կե­լու և հա­մաշ­խար­հա­յին գի­տա­կան մտ­քի սե­փա­կա­նու­թյու­նը դարձ­նե­լու ար­դյու­նա­վետ ու­ղին։ Հե­ղի­նա­կի կար­ծի­քով` անհ­րա­ժեշտ է ստեղ­ծել պատ­մա­կան ճշ­մար­տու­թյան այն­պի­սի կուռ և ան­խո­ցե­լի հա­մա­կարգ, որն ան­հաղ­թա­հա­րե­լի խո­չըն­դոտ կլի­նի ադր­բե­ջան­ցի ու նրանց վար­ձած օ­տա­րազ­գի այն գիտ­նա­կան­նե­րի հա­մար, ո­րոնք նպա­տա­կադր­վել են գտ­նել որևէ անզ­գույշ ՙվար­ժանք՚ կամ սայ­թա­քում, որ­պես­զի մեր դեմ խար­դա­խա­բար օգ­տա­գոր­ծեն կամ դարձ­նեն զա­նա­զան մա­նի­պու­լյա­ցիա­նե­րի նյութ։ Այդ իսկ պատ­ճա­ռով ա­վե­լի քան հրա­տապ են Շարժ­ման պատ­մագ­րու­թյան հիմ­նա­հար­ցե­րի գի­տաքն­նա­կան վեր­լու­ծու­թյունն ու հա­մաշ­խար­հա­յին գի­տա­կան հա­մա­կար­գում ին­տեգ­րու­մը Ադր­բե­ջա­նի տե­ղե­կու­թա­յին պա­տե­րազ­մին հա­կազ­դե­լու հա­մա­կարգ­ված ու կազ­մա­կերպ­ված մե­խա­նիզմ­նե­րի կի­րառ­ման հա­մա­տեքս­տում։ Ու­սում­նա­սի­րու­թյան հե­ղի­նակն իր առջև դրել է հետևյալ կոնկ­րետ խն­դիր­նե­րը.
ա) ոչ հե­ռու ան­ցյա­լի պատ­մա­գի­տա­կան վե­րաի­մաս­տա­վո­րու­մը զու­գոր­դել քա­ղա­քա­գի­տա­կան նկա­տա­ռում­նե­րով,
բ) պատ­մաքն­նա­կան վեր­լու­ծու­թյան են­թար­կել Ար­ցա­խյան շարժ­ման նա­խա­պատ­մու­թյան հիմ­նա­հար­ցե­րը,
գ) քն­նու­թյան առ­նել Ար­ցա­խյան շարժ­ման քա­ղա­քա­կան փու­լի պատ­մագ­րու­թյան հիմ­նա­հար­ցե­րը,
դ) նո­րո­վի մեկ­նա­բա­նել Շարժ­ման ռազ­մա­կան փու­լի պատ­մագ­րու­թյան հիմ­նա­հար­ցե­րը։

Հե­տա­զո­տու­թյան մեջ օգ­տա­գործ­վել են Ար­ցա­խյան շարժ­ման պատ­մու­թյան ար­խի­վը հա­մալր­ված` Շարժ­ման վե­րա­բե­րյալ ընդ­հա­տա­կի վա­վե­րագ­րե­րի, ա­ռան­ձին ան­հատ­նե­րի կող­մից պահ­վող բազ­մա­բո­վան­դակ նյու­թե­րի և ակ­տի­վիստ­նե­րի ու ղե­կա­վար­նե­րի վա­վե­րագր­ված վկա­յու­թյուն­նե­րի գի­տա­կան շր­ջա­նա­ռու­թյան ընդ­լայն­մամբ։
Անհ­րա­ժեշտ է նաև ըն­դգ­ծել ժա­մա­նա­կագ­րա­կան ա­ռու­մով աշ­խա­տու­թյան ընդ­գր­կու­նու­թյու­նը։ Այն նե­րա­ռում է 18-20¬րդ դա­րե­րը, սա­կայն ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի պատ­ճա­ռա­հետևան­քա­յին կա­պի վեր­հան­ման նպա­տա­կով առ­կա է անդ­րա­դարձ ա­վե­լի վաղ ժա­մա­նակ­նե­րին։
Աշ­խա­տան­քը բաղ­կա­ցած է նե­րա­ծու­թյու­նից, չորս գլուխ­նե­րից, վեր­ջա­բա­նից, ծա­նո­թագ­րու­թյուն­նե­րից և օգ­տա­գործ­ված գրա­կա­նու­թյան ցան­կից։ Հե­ղի­նա­կը նպա­տա­կա­հար­մար է գտել աշ­խա­տու­թյու­նը տպագ­րել եր­կու մա­սով՝ յու­րա­քան­չյու­րում ընդ­գր­կե­լով եր­կուա­կան գլուխ։
Երկ­րորդ՝ ՙԱր­ցա­խյան շարժ­ման նա­խա­պատ­մու­թյան պատ­մագ­րու­թյան հիմ­նա­հար­ցե­րը՚ գլ­խում նա անդ­րա­դառ­նում է խնդ­րո ա­ռար­կա հիմ­նա­հար­ցին` փոր­ձե­լով պատ­մա­կան հա­մադ­րում­նե­րի մի­ջո­ցով գտ­նել դրանց պա­տաս­խա­նը։ Ըստ պատ­մա­գի­տու­թյան` Ար­ցա­խի հայ ազ­գաբ­նակ­չու­թյունն ան­մասն չմ­նաց հա­յոց պե­տա­կա­նու­թյան վե­րա­կան­գն­ման հա­մար հա­մա­ժո­ղովր­դա­կան պայ­քա­րից և դար­ձավ Բագ­րա­տու­նյաց թա­գա­վո­րու­թյան արևե­լյան սահ­ման­նե­րի պատ­վա­րը։ Ա­կա­նա­վոր պատ­մա­բան Հա­կոբ Մա­նան­դյա­նը հարկ է հա­մա­րել նշե­լու, որ ՙԽա­չե­նը և նրա զին­վո­րա­կան ու­ժեղ ազն­վա­կա­նու­թյու­նը խիստ կարևոր ու խո­շոր դեր է կա­տա­րել Զա­քա­րյան­նե­րի ժա­մա­նակ՚։
Մեկ առ մեկ բա­ցե­լով պատ­մու­թյան գզ­րոց­նե­րը, անդ­րա­դառ­նա­լով հի­շար­ժան անց­քե­րին ու ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին` հե­ղի­նա­կի պրպ­տուն միտքն ու բե­ղուն գրի­չը հաս­նում է մինչև 20-րդ դա­րի 90-ա­կան­նե­րի սկզբ­նե­րին ար­ցա­խա­հա­յու­թյան հա­մա­ժո­ղովր­դա­կան պայ­քա­րի վե­րա­զար­թոն­քին։
Հե­ղի­նա­կի շա­րադր­մամբ` պաշտ­պա­նա­կան ու ա­զա­տագ­րա­կան մար­տե­րի շնոր­հիվ ար­ցախ­ցին վե­րա­հաս­տա­տեց իր բնօր­րա­նում ա­զատ ու ան­կախ ապ­րե­լու ան­կապ­տե­լի ի­րա­վուն­քը, ստանձ­նեց նախ­նյաց ո­րոշ սխալ­նե­րի ու բաց­թո­ղում­նե­րի սր­բագր­ման ա­ռա­քե­լու­թյու­նը՝ վերս­տին ի­րա­կան նա­խադ­րյալ­ներ ստեղ­ծե­լով ու հույ­սեր ա­ռա­ջաց­նե­լով պատ­մա­կան Հա­յաս­տա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան վե­րա­կան­գն­ման հա­մար։ Իսկ դրան հաս­նե­լու գրա­վա­կա­նը, ան­շուշտ, ներ­կա­յիս բո­լոր ձեռք­բե­րում­ներն ամ­րապն­դե­լը և հետևո­ղա­կա­նո­րեն ու անն­կուն կեր­պով պաշտ­պա­նելն է։