[ARM]     [RUS]     [ENG]

ՇՐՋԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱԿԱՍՆ Է

Թա­մար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

ք. Քար­վա­ճառ

 2019-2020 ու­սում­նա­կան տար­վա մեկ­նար­կին Շա­հու­մյա­նի շր­ջա­նի բո­լոր 16 դպ­րոց­նե­րում միա­սին հայ­տա­վոր­ված է ե­ղել 85 ա­ռա­ջին դա­սա­րան­ցի։

ՙՍա­կայն հաշ­վի առ­նե­լով այն փաս­տը, որ մեր շր­ջա­նից ո­րոշ ըն­տա­նիք­ներ ժա­մա­նա­կա­վոր բնակ­վում են այլ վայ­րե­րում, այս ու­սում­նա­կան տա­րում շր­ջա­նի դպ­րոց­ներ ենք ըն­դու­նել 74 ա­ռա­ջին դա­սա­րան­ցի՚,-մեզ հետ զրույ­ցում տե­ղե­կաց­րեց շրջ­վար­չա­կազ­մի աշ­խա­տա­կազ­մի կր­թու­թյան և սպոր­տի բաժ­նի վա­րիչ Խո­րեն Վար­դա­նյա­նը։
Ըստ մեր զրու­ցակ­ցի` շր­ջա­նի ո­րոշ դպ­րոց­ներ հիմ­նա­նո­րոգ­ման կա­րիք ու­նեն, ա­մառ­վա ա­միս­նե­րի ըն­թաց­քում, սա­կայն, նույն այդ դպ­րոց­նե­րում կա­տար­վել են միայն կոս­մե­տիկ նո­րո­գում­ներ։
ՙՆա­խա­տես­ված էր վե­րա­նո­րո­գել Նոր Բրա­ջուր և Նոր Գե­տա­շեն հա­մայ­նք­նե­րի դպ­րոց­նե­րի տա­նիք­նե­րը։ Աշ­խա­տանք­նե­րը, սա­կայն, ձգձգ­վել են, ըստ իմ ու­նե­ցած տե­ղե­կու­թյուն­նե­րի՝ շի­նա­րա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյան պատ­ճա­ռով՚,-տե­ղե­կաց­րեց Խո­րեն Վար­դա­նյա­նը: Նա­խա­տես­ված է շր­ջա­նի Քնա­րա­վա­նի դպ­րո­ցա­կան շեն­քում ջե­ռուց­ման հա­մա­կարգ անց­կաց­նել։ Նա­խա­տես­ված է այդ աշ­խա­տանք­ներն ա­վար­տել մինչև ջե­ռուց­ման սե­զո­նի սկիզբ՚,-նշեց կր­թու­թյան և սպոր­տի բաժ­նի վա­րի­չը։
Շր­ջա­նի Չա­րեք­տար հա­մայն­քում դպ­րո­ցի նոր շեն­քի կա­ռու­ցումն ըն­թաց­քի մեջ է. այն նա­խա­տես­ված է շա­հա­գործ­ման հանձ­նել հա­ջորդ ու­սում­նա­կան տար­վա մեկ­նար­կին։ Ակ­նա­բերդ հա­մայն­քի դպ­րո­ցի շեն­քի վե­րա­նո­րոգ­ման հարցն ար­դեն մի քա­նի տա­րի է ներ­կա­յաց­վում է կա­ռա­վա­րու­թյա­նը, սա­կայն դեռևս լու­ծում չի ստա­ցել։
Խո­սե­լով շր­ջա­նի դպ­րոց­նե­րի կա­րիք­նե­րից՝ մեր զրու­ցա­կի­ցը գե­րա­կա խն­դիր հա­մա­րեց դպ­րոց­նե­րում մաս­նա­գետ­նե­րի պա­կա­սը։ ՙՍա մեր ա­մե­նա­ցա­վոտ հարցն է։ Եվ ա­մե­նա­ցա­վա­լին այն է, որ տե­սա­նե­լի լու­ծում­ներ չկան՚,-ըն­դգ­ծեց Խո­րեն Վար­դա­նյա­նը։
Այս տա­րի ևս շր­ջա­նի դպ­րոց­նե­րում առ­կա թա­փուր աշ­խա­տա­տե­ղե­րի հա­մար մր­ցույթ­ներ են հայ­տա­րար­վել, էա­կան հա­մալ­րում­ներ, սա­կայն, չեն ե­ղել։ Հայ­տա­րար­ված մր­ցույ­թին մաս­նակ­ցել է ե­րեք մաս­նա­գետ, ո­րոն­ցից եր­կուսն ար­դեն իսկ դա­սա­վա­նող ու­սու­ցիչ­ներ են ե­ղել։ ՙՄյուս մր­ցույթ­նե­րը չեն կա­յա­ցել, նոր մր­ցույթ ենք հայ­տա­րա­րել, սա­կայն որևէ ար­ձա­գանք, որևէ դի­մող դեռևս չու­նենք՚,- տե­ղե­կաց­րեց մեր զրու­ցա­կի­ցը։
Շր­ջա­նի դպ­րոց­նե­րում` հատ­կա­պես մա­թե­մա­տի­կա, ֆի­զի­կա, քի­միա, կեն­սա­բա­նու­թյուն, ռու­սաց լե­զու և անգ­լե­րեն ա­ռար­կա­նե­րի մաս­նա­գետ­նե­րի խիստ կա­րիք կա։
Նոր ու­սու­մա­կա­նում շր­ջա­նի 16 հա­մայ­նք­նե­րից 8-ն ան­ցել են հն­գօ­րյա ռե­ժի­մի։ ՙՈ­րոշ դպ­րոց­նե­րում մի փոքր խն­դիր էր դա­սե­րը 08։30-ին սկ­սե­լու ռե­ժի­մը, սա­կայն դա հաղ­թա­հար­վում է՚,-նշեց Խո­րեն Վար­դա­նյանն ու ըն­դգ­ծեց, որ դա­սերը 08։30 սկ­սելն ինք­նան­պա­տակ չէ. ՙՓոր­ձել ենք այն­պես ա­նել, որ ե­րե­խա­նե­րը դա­սե­րից հե­տո ժա­մա­նակ ու­նե­նան մաս­նակ­ցե­լու ար­տա­դա­սա­րա­նա­կան, ար­տադպ­րո­ցա­կան սպոր­տա­յին, մշա­կու­թա­յին խմ­բակ­նե­րին ևս՚,-ամ­փո­փեց մեր զրու­ցա­կի­ցը։
;