[ARM]     [RUS]     [ENG]

ԱՊ­ՐԵԼ ՀԱՅ­ՐԵ­ՆԻ­ՔՈՒՄ ԵՎ ԶԳԱԼ ԼԻԱՐ­ԺԵՔ ՄԱՐԴ

 

 

 

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 

Կան մար­դիկ, ո­րոնց հետ շփ­վե­լով` ա­կա­մա­յից միտքդ են գա­լիս ՙԻր խա­չը տա­նել՚, կամ ՙԻր լու­ծը քա­շել՚ ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը, բայց ոչ թե ճա­կա­տագ­րի ծանր բե­ռը հլու-հնա­զանդ տա­նե­լու մեկ­նա­բա­նու­թյամբ, այլ պայ­քա­րով ցան­կա­լիին հաս­նե­լու, ե­րա­զան­քի դու­ռը բա­ցե­լու, դե­պի լույ­սը գնա­լու ա­ռա­քե­լու­թյու­նը կա­մո­վին ստանձ­նած պար­տա­վո­րու­թյամբ:

Հոգևոր պա­հանջ­մուն­քի հա­մար` ու­սու­ցիչ-նկա­րիչ, նյու­թա­կա­նի հա­մար` ար­հես­տա­վոր-վար­պետ, ամ­բողջ կյան­քում սո­վո­րող և սո­վո­րեց­նող Գա­րուն Ի­վա­նյա­նը մար­դու հենց այս տե­սակն է: Ար­դեն վեց տաս­նա­մյա­կի շե­մին ոտք դրած այ­րը չի դա­դա­րում իր փնտր­տու­քը գո­յի և ան­գո­յի միջև` կյան­քի ի­մաս­տը տես­նե­լով այդ շարժ­ման մեջ ա­րար­ված նյու­թա­կան և ան­նյու­թա­կան ար­գա­սի­քով, ին­չի շնոր­հիվ էլ իր չա­փով տեղ է բա­ցում լա­վի, բա­րու, գե­ղե­ցի­կի հա­մար:
Այդ փնտր­տու­քը սկս­վել է դեռ այն ժա­մա­նակ­վա­նից, երբ, ծն­վե­լով հե­ռա­վոր Ուզ­բեկս­տա­նում, ար­ցախ­ցի ծնող­նե­րը նրան ան­վա­նա­կո­չել են Գա­րուն հա­յե­ցի ան­վամբ, ո­րով էլ դր­վել էր ըն­տա­նի­քի` դե­պի հայ­րե­նիք բե­րող կա­մուր­ջը: Հայ­րե­նա­դար­ձու­թյան հաս­ցեն սկզ­բում Երևանն էր, ա­պա` Սյու­նյաց լեռ­նաշ­խար­հը` Սի­սիա­նի Լեռ­նա­շեն գյու­ղը: Գա­րու­նի սե­րը գե­ղար­վես­տի նկատ­մամբ դպ­րո­ցա­կան տա­րի­նե­րից է ե­ղել: Լավ ու­սու­ցիչ­ներ է ու­նե­ցել: Սի­սիա­նում ե­ղել, հի­մա էլ կա գե­ղար­վես­տի դպ­րոց, որ­տեղ հա­ճա­խել է: Այն հիմ­նադ­րել է ծնուն­դով սի­սիան­ցի, Հա­յաս­տա­նի և Ռու­սաս­տա­նի վաս­տա­կա­վոր նկա­րիչ Զա­քար Խա­չատ­րյա­նը:
Բարձր գե­ղար­վես­տի ճա­նա­պար­հի հա­մար Գա­րուն Ի­վա­նյա­նի փնտր­տու­քը միջ­նա­կարգն ա­վար­տե­լուց հե­տո է սկս­վել: Փոր­ձել է ըն­դուն­վել Երևա­նի թատ­րո­նի և գե­ղար­վես­տի ինս­տի­տուտ, բայց մր­ցույ­թից դուրս է մնա­ցել: Թեր­լե­մե­զյա­նի ան­վան ու­սում­նա­րան էլ չհա­ջող­վեց, բայց մեկ տա­րի հա­ճա­խեց որ­պես ա­զատ ուն­կն­դիր: Հե­տո ծա­ռա­յու­թյան ան­ցավ խոր­հր­դա­յին բա­նա­կի շար­քե­րում: Ծա­ռա­յեց Չի­նաս­տա­նի սահ­մա­նի մոտ` շի­նա­րա­րա­կան գու­մար­տա­կում: Բա­նա­կը կյան­քի դպ­րոց էր ինձ հա­մար՚,- ա­սում է նա:
Զո­րացր­վե­լուց հե­տո դի­մեց Լե­նին­գար­դի Մու­խի­նա­յի ան­վան գե­ղար­վես­տաար­դյու­նա­բե­րա­կան բարձ­րա­գույն ու­սում­նա­րան ու նո­րից դուրս մնաց: Մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյուն ստա­նա­լու բաղ­ձանքն այ­նու­հետև նրան բե­րեց Երևա­նի Խ. Ա­բո­վյա­նի ան­վան ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տուտ` կեր­պար­վես­տի և տեխ­նո­լո­գիա­յի բա­ժին: ՙՄի խոս­քով, բո­լոր ճա­նա­պարհ­նե­րը փոր­ձե­ցի նպա­տա­կիս հաս­նե­լու հա­մար: Հայտ­նի նկա­րիչ­ներ էին դա­սա­վան­դում: -Հի­շո­ղու­թյան գու­նապ­նա­կից կա­րո­տի գույնն է հա­նում: - 30 տա­րի անց այդ կա­րոտն ինձ տա­րավ մեր նախ­կին ինս­տի­տուտ` տես­նե­լու իմ դա­սա­խոս­նե­րից ով կա. ՙՀետևիցս ա­նունս լսե­ցի: Ա­մի­ջա­պես չճա­նա­չե­ցի իմ դա­սա­խո­սին, ամ­բող­ջո­վին սպի­տա­կել էր: Գր­կա­խառն­վե­ցինք: Նա դեռ այն ժա­մա­նակ տպա­վոր­ված էր իմ գրա­ֆի­կա­կան աշ­խա­տանք­նե­րով՚: Ան­մո­ռաց էին մեծ նկա­րիչ­նե­րի հետ հան­դի­պում­նե­րը, ցու­ցա­հան­դես­նե­րը: Իսկ Մի­նա­սի գյուղ այ­ցե­լու­թյու­նից ստա­ցած է­ներ­գիան կհեր­քի իր ամ­բողջ կյան­քում: Ա­վար­տե­լուց հե­տո Զա­քար Խա­չատ­րյա­նի խոր­հր­դով վե­րա­դար­ձավ Սի­սիան: Մտավ միջ­նա­կարգ դպ­րոց` որ­պես նկար­չու­թյան ու­սու­ցիչ, զու­գա­հեռ` գե­ղար­վես­տի դպ­րոց:

2000թ. տե­ղա­փոխ­վեց Ստե­փա­նա­կերտ: Ու­զում էր աշ­խա­տան­քի մտ­նել Ար­ցա­խի պետ­հա­մալ­սա­րա­նում, սա­կայն չըն­դու­նե­ցին` պատ­ճա­ռա­բա­նե­լով, որ գի­տա­կան կո­չում չու­նի: Աշ­խա­տան­քի ան­ցավ Ա­ջափ­նյա­կի դպ­րո­ցում, ո­րը վատ վի­ճա­կում էր. նոր ստեղծ­ված կր­թօ­ջախ էր, և կա­րիք ու­ներ շատ նո­րո­գում­նե­րի: Ձեռ­քից ե­կածն ա­րեց` դպ­րո­ցը պատ­շած տես­քի տա­լու հա­մար: Տա­սը տա­րի աշ­խա­տեց այս դպ­րո­ցում: Միշտ զու­գա­հեռ ու­րիշ դպ­րո­ցում էլ է աշ­խա­տել, բայց միևնույն է, մի դրույք հա­զիվ էր կազ­մում, ո­րը դար­ձյալ քիչ էր:
Այժմ հ. 5 դպ­րո­ցում ՙԿեր­պար­վեստ՚ և ՙՏեխ­նո­լո­գիա՚ ա­ռար­կա­ներ է դա­սա­վան­դում, դա­սա­ժա­մեր ու­նի նաև 6-րդ դպ­րո­ցում: Որ կեր­պար­վես­տի լա­վա­գույն ու­սու­ցիչ է` այդ մա­սին նկար­չա­կան մր­ցույթ­նե­րում, ստու­գա­տես­նե­րում հաղ­թած նրա ա­շա­կերտ­ներն են վկա­յում:
ՙՏեխ­նո­լո­գիա՚ ա­ռար­կա­յի նկատ­մամբ ու­սու­ցիչն այն­պի­սի հե­տաք­րք­րու­թյուն է ա­ռա­ջաց­րել, որ տղա­նե­րը հա­ճույ­քով նաև խմ­բա­կա­յին պա­րապ­մունք­նե­րի են հա­ճա­խում: Գնա­լով խմ­բակ հա­ճա­խող­նե­րի թի­վը շա­տա­նում է: Ար­հես­տը հա­վեր­ժա­կան է, մնա­յուն է. տա­նը պետք է գա­լիս, դր­սում` նույն­պես:
Ին­քը` ման­կա­վարժ Գ. Ի­վա­նյա­նը, օր­վա երկ­րորդ կե­սին, իսկ ա­մառ­վա ըն­թաց­քում` ա­ռա­վո­տից մինչև ուշ ե­րե­կո, դառ­նում է ար­հես­տա­վոր-վար­պետ: Զբաղ­վում է վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րով: Կա­տա­րում է այն բո­լոր աշ­խա­տանք­նե­րը, ինչ անհ­րա­ժեշտ է տան վե­րա­նո­րոգ­ման հա­մար` սկ­սած փայ­տե, մե­տա­ղամ­շակ­ման աշ­խա­տանք­նե­րից մինչև սան­տեխ­նի­կա, սա­լի­կա­պա­տում, դի­զայն և այլն: Նա պա­հանջ­ված վար­պետ է: Դրա­նում շատ օգ­նում է նկա­րե­լու, գծագ­րե­լու հմ­տու­թյու­նը, ար­հես­տը ար­վես­տի աս­տի­ճա­նի հասց­նե­լու կա­րո­ղու­թյու­նը: Նույնն էլ սո­վո­րեց­նում է պա­տա­նի­նե­րին, որ­պես­զի նրանք վա­ղը ի­րենց լիար­ժեք տղա­մարդ զգան ըն­տա­նի­քում, կա­րո­ղա­նան ի­րենց ըն­տա­նիք­նե­րի կա­րիք­նե­րը հո­գալ: Այդ պատ­ճա­ռով էլ Գ. Ի­վա­նյա­նի ա­շա­կերտ­նե­րի սի­րած վայ­րը դպ­րո­ցի ար­հես­տա­նոցն է, որ­տեղ նրանք սո­վո­րում են ի­րենց ձեռ­քե­րով տան օգ­տա­գործ­ման ի­րեր պատ­րաս­տել: Թո­մաս Է­դի­սո­նը, ո­րը հայտ­նի է իր գյու­տե­րով, ա­սում էր. ՙԻնձ պետք չեն ոչ ձիեր, ոչ շքեղ նա­վեր, այդ ա­մե­նի հա­մար ես ժա­մա­նակ չու­նեմ, ինձ պետք է ար­հես­տա­նոց՚: Բայց ին­չո՞ւ այդ­քան հե­ռու գնալ. չէ՞ որ Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում նույն­պես ար­հես­տա­նոց­նե­րում ստեղծ­վե­ցին ա­ռա­ջին զեն­քե­րը: Հի­շենք Ազ­գա­յին հե­րոս Յու­րի Պո­ղո­սյա­նին: Պա­րապ­մուն­քի ե­կած տղա­նե­րին մատ­նա­ցույց ա­նե­լով` Գ. Ի­վա­նյանն ա­սաց. ՙԳի­տե՞ք նրանք ով­քեր են` Յու­րի Պո­ղո­սյա­նի թոռ­ներն են՚: Ա­մեն մե­կի ձեռ­քին կի­սատ պատ­րաս­տած ա­ռար­կա կար, ա­մե­նա­փոք­րի` Յու­րիի ձեռ­քին ինք­նա­թի­ռի կմախքն էր… Ա­մեն ինչ պարզ էր:
Ըն­դար­ձակ ար­հես­տա­նո­ցի մի մա­սում գե­ղան­կար­չու­թյան պա­րա­գա­ներն են, մի մա­սում` հաս­տոց­նե­րը: Կողք կող­քի են ար­վեստն ու ար­հես­տը: Եվ դժ­վար է ա­սել որ­տեղ է ա­վարտ­վում ար­վես­տը և սկս­վում ար­հես­տը: Գ. Ի­վա­նյա­նի մոտ շատ ար­հեստ­ներ ա­ռա­վե­լա­գույնս մո­տե­նում են ար­վեստ­նե­րին:
Գ. Ի­վա­նյա­նը ե­րա­զող` հոգևո­րով ապ­րող մարդ է, բայց հո­ղից կտր­ված ռո­ման­տիկ չէ, հո­ռե­տես չէ, դժ­վա­րու­թյուն­նե­րից կոտր­վող չէ: Նույնն էլ սո­վո­րեց­նում է ա­շա­կերտ­նե­րին: Գե­ղե­ցի­կի ու աշ­խա­տան­քա­յին դաս­տիա­րա­կու­թյուն է սեր­մա­նում նրանց մեջ, որ­պես­զի վա­ղը նրանք կա­րո­ղա­նան լի­նել ինք­նու­րույն մարդ:
Ի՞նչ կցան­կա­նար, որ ի­րա­կա­նա­նար 2020-ին: Դե ի­հար­կե, շա­տե­րի պես` խա­ղա­ղու­թյուն, ար­ցա­խյան հար­ցի լու­ծում: Բայց մյուս­նե­րի պես դա որ­պես ակն­կա­լիք չի հա­մա­րում, այլ յու­րա­քան­չյուր ան­հա­տի ի­րա­կան աշ­խա­տան­քի ար­դյունք: Կոնկ­րետ իր դեպ­քում` դա մա­տաղ սերն­դի ճիշտ դաս­տի­րա­կու­թյունն է, գե­ղե­ցի­կի զգա­ցու­մով նրանց կյան­քի հմ­տու­թյուն­ներ սո­վո­րեց­նե­լը, որ­պես­զի նրան­ցից յու­րա­քան­չյու­րը կա­րո­ղա­նա ցան­կա­ցած ի­րա­վի­ճա­կում դի­մագ­րա­վել կյան­քի փոր­ձու­թյուն­նե­րին, միշտ ու­նե­նա աշ­խա­տանք: ՙԱղ­քա­տը նա չի, ով չու­նի, այլ նա, ով չի աշ­խա­տում՚,- մե­ծե­րի խոս­քից է մեջ­բե­րում ա­նում և հա­վե­լում` մարդ պի­տի ապ­րի իր հայ­րե­նի­քում` միշտ ի­րեն զգա­լով լիար­ժեք, ստեղ­ծա­րար անձ: