Logo
Print this page

ԻՄ ՄԱՆ­ԿՈՒ­ԹՅԱՆ Ա­ՄԱ­ՆՈ­ՐԸ

Ա­նի ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆ

Ման­կու­թյու­նը հե­քիաթ է։ Ե­ղել է, չի ե­ղել… Տա­րի­ներ անց հու­շե­րը նոր գույ­նե­րով են մեզ մա­տու­ցում այդ հե­քիա­թը։ Երբ ան­տե­սա­նե­լի Ձմեռ պա­պի և ա­մա­նո­րյա հրաշ­քի հա­վատն ու սպա­սումն ի­րա­կան էր ա­ռա­վել քան… երբևէ։ Զրու­ցա­կից­ներս տա­րի­նե­րի բար­ձուն­քից փոր­ձել են վեր­հի­շել ի­րենց ման­կու­թյան անկ­րկ­նե­լի Ա­մա­նո­րը.

Սո­ֆյա ՍԱՐԳ­ՍՅԱՆ (բա­նաս­տեղ­ծու­հի, ար­ձա­կա­գիր, ՙՍտե­փա­նա­կերտ՚ թեր­թի գլ­խա­վոր խմ­բա­գիր).-Ու­րույն հե­քիաթ էր իր մեջ պա­րու­նա­կում իմ ման­կու­թյան Ա­մա­նո­րի սպա­սու­մը։ Մաս­նա­գի­տու­թյամբ ման­կա­վարժ-մա­թե­մա­տիկ հայ­րի­կիս անս­պառ երևա­կա­յու­թյան շնոր­հիվ իմ յու­րա­քան­չյուր Ա­մա­նոր անկ­րկ­նե­լի տոն էր դառ­նում։ Որ­պես կա­նոն, Ձմեռ պա­պը տար­բեր դրսևո­րում­նե­րով էր միշտ ներ­կա­յա­նում ինձ, ի­հար­կե, երբ ես քնած էի լի­նում, իսկ ա­ռա­վո­տյան վա­յե­լում էի նրա այ­ցե­լու­թյան բերկ­րան­քը։ Ճեր­մակ բար­ձիս վրա հայտ­նա­բե­րում էի, օ­րի­նակ, նրա գլ­խար­կից պոկ­ված մի աստ­ղիկ, Ձյու­նա­նու­շի­կի ա­կան­ջից պա­տա­հա­բար ըն­կած ա­կան­ջօղ։ Մի ան­գամ էլ արթ­նա­ցա՝ քիթս էր ալ կար­միր։ Ա­սա­ցին՝ Ձմեռ Պապն է քթի­կիցդ քա­շել։ Իսկ ա­մե­նաան­մո­ռա­նա­լին այն էր, որ մի ան­գամ էլ Ձմեռ պա­պը բար­ձիս վրա մո­ռա­ցել էր իր տա­քուկ կար­միր ձեռ­նո­ցը՝ ի­րա­կան հրաշք ինձ հա­մար, նն­ջա­սե­նյա­կի, ճա­շա­սե­նյա­կի հա­տա­կին էլ՝ մինչև տան մուտ­քը, տպ­ված էին Ձմեռ պա­պի ձյու­նոտ ոտ­նա­հետ­քե­րը։ Ու, ա­մե­նա­կարևո­րը՝ Ձմեռ պապն ինձ հա­մար բե­րել էր արևա­դար­ձա­յին տար­բեր մր­գե­րով լի մի շող­շո­ղուն տոպ­րակ՝ ինձ հա­մար մինչ այդ ան­ծա­նոթ մր­գե­րով։ Ես հայ­տն­վել էի ի­րա­կան հե­քիա­թում։

Հո­վիկ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ (գե­ղան­կա­րիչ).– Ինչ ա­սեմ` Շու­շիի մա­սին է լի­նե­լու։ Չնա­յած խոր­հր­դա­յին բա­նա­կում էլ եմ Նոր տա­րին դի­մա­վո­րել, Երևա­նում ու­սա­նե­լու տա­րի­նե­րին էլ, մեր գո­յա­մար­տի ժա­մա­նակ, Ստե­փա­նա­կեր­տում... Բայց ման­կու­թյունն ու­րիշ է... իսկ իմ ման­կու­թյու­նը Շու­շին է՝ աշ­խար­հի բո­լոր քա­ղաք­նե­րից գե­ղեց­կա­գույ­նը։
Այ­սօր ինչ խա­նութ մտ­նում ես, տո­նա­ծառ է ու խա­ղա­լիք։ Այն տա­րի­նե­րին չկար այս­պի­սի ա­ռա­տու­թյուն։ Իսկ տո­նա­ծառ մենք բե­րում էինք Շու­շիի ձո­րե­րից, Հո­նու­տի կիր­ճից։ Ա­վե­լի ճիշտ կլի­ներ ա­սել՝ մենք տուն էինք հասց­նում ինչ-որ ճյու­ղեր ու տա­նը՝ դրանք միաց­նե­լով ստա­նում էինք բա­վա­կա­նին գե­ղե­ցիկ ու մեծ տո­նա­ծառ։ Ճիշտ է, խա­ղա­լիք­նե­րը քիչ էին, բայց այն­քա՛ն փայ­լփ­լուն էին, այն­քա՛ն գու­նա­վոր, որ մենք այդ քչու­թյու­նը հա­մա­րյա չէինք նկա­տում։ Շող­շո­ղուն թղ­թե­րով կոն­ֆետ­ներն եմ հի­շում մեր տո­նա­ծա­ռի ճյու­ղե­րին, փոք­րիկ խն­ձոր­ներ, մորս պատ­րաս­տած թխ­ված­քաբ­լիթ­նե­րը ...
Մի ան­գամ էլ եղ­բայրս գնաց բե­րե­լու մեր տո­նա­ծա­ռը՝ ըն­կեր­նե­րի հետ, ա­ռանց ինձ։ Ես հա­զիվ 7-8 տա­րե­կան էի։ Սկ­սեց մթ­նել, բայց եղ­բայրս չկար։ Նման բան եր­բեք չէր ե­ղել։ Ես ա­նընդ­հատ նա­յում էի պա­տու­հա­նից։ Ես վա­խե­նում էի։ Իսկ երբ հայրս ա­սաց, որ հնա­րա­վոր է գայ­լե­րը կե­րել են, սկ­սե­ցի հոն­գուր-հոն­գուր լաց լի­նել։
Հե­տո մենք հորս ու եղ­բորս հետ ճյուղ առ ճյուղ հա­վա­քե­ցինք մեր տո­նա­ծա­ռը, կա­խե­ցինք ու­նե­ցած խա­ղա­լիք­ներն ու կոն­ֆետ­նե­րը ... Ա­սեմ, որ նման տո­նա­ծառ մենք եր­բեք չէինք ու­նե­ցել, շատ գե­ղե­ցիկ էր, Շու­շիում երևի ա­մե­նա­լա­վը։ Բայց ... տխուր բան պի­տի ա­սեմ, մեր այդ գե­ղեց­կու­հին դեկ­տեմ­բե­րի 31-ին, Ա­մա­նո­րին հաշ­ված ժա­մեր մնա­ցած, փլ­վեց հա­տա­կին, փշուր-փշուր ե­ղան բո­լոր խա­ղա­լիք­նե­րը ... ա­վարտ­վեց մեր հե­քիա­թը ... Եվ մենք Նոր տա­րին դի­մա­վո­րե­ցինք ա­ռանց տո­նա­ծա­ռի, ար­ցուն­քոտ աչ­քե­րով...

Գո­հար ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ (Ստե­փա­նա­կեր­տի հ. 10 հիմն. դպ­րո­ցի ման­կա­վարժ).- Հո­րեղ­բայրս լայն ու ըն­դար­ձակ տուն ու­ներ, մեծ ու շքեղ տո­նա­ծառ։ Եր­կար տա­րի­ներ նրա ցան­կու­թյամբ բա­րե­կամ­նե­րով նոր տա­րին դիամ­վո­րում էինք մի հար­կի տակ։ Ու­րախ տո­նախմ­բու­թյու­նից հե­տո փոք­րե­րով նս­տում և ան­համ­բեր հաշ­վում էինք ժա­մա­ցույ­ցի սլաք­նե­րի ձայ­նը՝ թիկ-թակ, թիկ-թակ... Ուր որ է մեզ հյուր կգա Ձմեռ պա­պը...
Երբ մի քիչ էլ մե­ծա­ցանք, ես և հո­րեղ­բորս աղ­ջի­կը` Սու­սան­նան, գու­ցեև ժա­մա­նա­կից շուտ, բա­ցա­հայ­տե­ցինք Ձմեռ պա­պի հե­քիա­թը, և մեզ վս­տահ­վեց ար­դեն իսկ ա­վան­դույթ դար­ձած ա­մա­նո­րյա տո­նախմ­բու­թյան ծրա­գի­րը։ Կազ­մա­կեր­պի­չը ես էի, ե­րե­խա­նե­րի սպաս­ված կա­խար­դա­կան պա­պի­կը՝ քույրս։ Այն­քա՛ն ման­րակր­կիտ ու սի­րով էինք պատ­րաստ­վում... Եվ մեր քույր-եղ­բայր­նե­րը դեռ եր­կար տա­րի­ներ հա­վա­տում էին Ձմեռ պա­պի գո­յու­թյա­նը...

Զի­նաի­դա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ (ԱրՊՀ դա­սա­խոս, բ.գ.թ., դո­ցենտ).- Քիր­սի պա­րի ու նրա հարևա­նու­թյամբ սփռ­ված թավ ան­տառ­նե­րի հետ է կապ­ված իմ ման­կու­թյան Ա­մա­նոր­նե­րի խոր­հր­դա­շատ հե­քիաթ-վար­քա­մա­տյա­նը՝ ման­կութ հի­շո­ղու­թյուն­նե­րի հրա­շաթև պա­տա­ռիկ­նե­րով լի։ Ա­մե­նա­կարևոր խոր­հուր­դը կապ­ված էր զրումխ­տաթև տո­նա­ծառ ու­նե­նա­լու իղ­ձի հետ։ Դա նշա­նա­կում էր, որ դպ­րո­ցի տնօ­րեն, մեզ բո­լո­րիս շատ սի­րե­լի ընկ. Ա­թա­յա­նի հրա­հան­գով, Քիր­սի ան­տառ­նե­րից, նրա փե­շե­րին քա­մի­նե­րի շր­թե­րին օ­րոր­վող եղևնի-եղրևա­նի­նե­րից ա­մե­նագ­րա­վիչն իր փոք­րիկ քույ­րի­կով պետք է գտն­վեին ու մեծ դժ­վա­րու­թյամբ հասց­վեին գյուղ։ Հրա­հան­գա­վոր­ված­նե­րը դպ­րո­ցի բարձր դա­սա­րա­նի ա­շա­կերտ­նե­րից էին, ո­րոնց մեջ էր եղ­բայրս։ Ձմ­ռան սա­ռը բքին, ան­տառ­նե­րից վե­րա­դար­ձող, եղրևա­նի­նե­րով ծան­րա­բեռ խմ­բին դի­մա­վո­րում էինք մեծ ան­համ­բե­րու­թյամբ և ա­նափ սի­րով... Եվ այս­պես, ա­մա­նո­րյա ա­մե­նա­խոր­հր­դա­վոր հե­րոսն ու հրաշքն ինձ հա­մար թավ ան­տառ­նե­րից բեր­ված եղևնին էր, ո­րին զու­գում էինք կեն­դա­նա­կերպ խա­ղա­լիք-պատ­կեր­նե­րով, մր­գե­րով, կոն­ֆետ­նե­րով, ձեռ­քով պատ­րաս­տած շղ­թա­նե­րով, բամ­բա­կե ձյուն մա­ղե­լով զար­դար­ված տո­նա­ծա­ռին՝ տա­րե­մու­տի ժա­մը հն­չե­լուն պես՝ եր­գով, պա­րով, աս­մուն­քով նրա­նից խնդ­րե­լու մեր ե­րա­զա­մոտ ցան­կու­թյուն­նե­րը... Իսկ Ձմեռ պա­պի­կից մենք ստա­նում էինք ար­ցա­խյան նշ­խա­րա­գոր­ծեր՝ տա­տիկ­նե­րի ձե­ռամբ հյուս­ված...
Նվարդ Ա­ԼԵՔ­ՍԱ­ՆՅԱՆ (լրագ­րող, ար­ձա­կա­գիր).- Ա­մե­նից ա­ռաջ իմ ման­կու­թյան Ա­մա­նո­րը հառ­նում է ճեր­մակ շքե­ղու­թյամբ. ծն­կա­հաս ձյու­նը շուրջ­բո­լո­րը դարձ­րել է մաք­րա­մա­քուր և այդ դյու­թիչ տե­սա­րա­նի հա­մա­պատ­կե­րին լեռ­նա­յին փոք­րիկ գյու­ղի՝ ի­րար բակ մտած տնե­րից՝ խա­ղաղ, շատ խա­ղաղ ծուխ է բարձ­րա­նում։ Ա­ռանց եր­դիկ­նե­րից ել­նող ծխա­քու­լա­նե­րի՝ հա­րա­զատ տե­սա­րա­նը կի­սատ կլի­ներ...Իմ ման­կու­թյան տա­րի­նե­րին ան­ձյուն տա­րե­մու­տը վատ նշան էր, իսկ հի­մա փո­շե­թա­թախ ա­մա­նոր­ներ ու­նենք և դրա­նից էլ ման­կու­թյան հու­շերն ա­վե­լի գու­նեղ են երևում։ Ձմեռ պա­պի գո­յու­թյանն, ան­շուշտ, հա­վա­տում էինք ան­վե­րա­պա­հո­րեն, սա­կայն չէր ստաց­վում ար­թուն դի­մա­վո­րել նոր տար­վա գա­լուստն ու տես­նել նրան։ Ման­կան միամ­տու­թյամբ շատ էինք մոր­մոք­վում՝ ինք­ներս մեզ խոս­տա­նա­լով հա­ջորդ տա­րի ա­վե­լի աչ­քա­բաց լի­նել։ Նվեր­նե­րը շատ հե­տաքր­քիր էին, ու զար­մա­նում էինք, թե յոթ սա­րի ետև ապ­րող Ձմեռ պա­պին ինչ­պես է հա­ջող­վում տե­ղյակ լի­նել մեր ցան­կու­թյուն­նե­րին։ Եվ հրաշ­քի զգա­ցու­մը մեզ տրա­մադ­րում էր Կա­ղանդ պա­պի խոր­հր­դա­վոր ներ­կա­յու­թյու­նը զգալ՝ տատ ու պա­պի, ծնող­նե­րի բազ­ման­շա­նակ հա­յաց­քի ներ­քո։ Թանկ մա­սուն­քի պես պա­հում եմ ման­կու­թյան տո­նա­ծա­ռի՝ մեր չա­րաճ­ճի ու ա­վե­րիչ խա­ղե­րից փրկ­ված խա­ղա­լիք­նե­րից, ո­րոնց նմա­նը ցայ­սօր ես ոչ մի տեղ չեմ տե­սել... Հե­տաքր­քիր էր նաև տո­նա­կան սե­ղա­նի պատ­րաս­տու­թյու­նը. կոր­կոտն ու թոն­րի գա­թան, կաթ­նա­հունցն ան­պա­կաս էին։ Պար­տա­դիր այդ ու­տեստ­նե­րից պետք էր հարևան­նե­րին բա­ժին հա­նել՝ շնոր­հա­վո­րան­քով ու բա­րե­մաղ­թան­քով։ Եվ միայն այս­պես էին իմ ման­կու­թյան մո­լո­րա­կի բնա­կիչ­նե­րը գո­հա­նում հին տա­րուց և Ա­մա­նո­րը դի­մա­վո­րում միշտ նոր հա­ջո­ղու­թյուն­նե­րի ակն­կա­լի­քով ...

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.