[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐ­ՑԱ­ԽՅԱՆ ՆԱԽ­ՇԵՐ ՄՈՍԿ­ՎԱ­ՅՈՒՄ…

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Ա­մա­նո­րյա տո­նե­րի նա­խօ­րյա­կին ԱՀ ՙՄայ­րու­թյուն՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը հան­դես է ե­կել գե­ղե­ցիկ նա­խա­ձեռ­նու­թյամբ… Դեկ­տեմ­բե­րի 20-26-ը Ար­ցա­խի սահ­մա­նա­մերձ շր­ջան­նե­րից մի խումբ շնոր­հա­լի ե­րե­խա­ներ՝ թվով 10 հո­գի, մաս­նակ­ցել են Մոսկ­վա­յում կազ­մա­կերպ­ված կի­րա­ռա­կան ար­վես­տի ցու­ցա­հան­դե­սին։ Նախ­քան Մոսկ­վա մեկ­նե­լը` Մե­խա­կա­վա­նի, Ա­րա Լե­ռան, Հադ­րու­թի, Տո­ղի, Թա­ղա­սե­ռի, Ջի­վա­նիի, Թա­լի­շի դպ­րո­ցա­կան­ներն ի­րենց ձեռ­քի աշ­խա­տանք­նե­րը ցու­ցադ­րել են Հադ­րու­թի ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան կենտ­րո­նում (տնօ­րեն՝ Ի­րի­նա Թամ­րա­զյան)։ Հենց Հադ­րու­թի ՄՊՍ կենտ­րո­նում էլ ցու­ցա­հան­դե­սի մաս­նա­կից­նե­րի հա­մար կազ­մա­կերպ­վել են վար­պե­տաց դա­սեր, իսկ նրանց լա­վա­գույն ձեռ­քի աշ­խա­տանք­ներն ըն­տր­վել են մոս­կո­վյան ցու­ցա­հան­դե­սի հա­մար։

Ըստ կազ­մա­կեր­պիչ Հ. Մի­քա­յե­լյա­նի` ցու­ցա­հան­դե­սը դիտ­վել է մեծ հե­տաք­րք­րու­թյամբ և ու­նե­ցել է բա­ցա­ռիկ հա­ջո­ղու­թյուն։ Այ­ցե­լու­նե­րը հա­ճույ­քով գնել են ար­ցախ­ցի տա­ղան­դա­շատ ե­րե­խա­նե­րի հմուտ ձեռ­քե­րով պատ­րաստ­ված ար­ցա­խյան շող ու նախ­շով, համ ու հո­տով ձևա­վոր­ված հու­շան­վեր­ներն ու քաղց­րա­վե­նիք­նե­րը։ Հարկ է ա­ռանձ­նաց­նել նաև ե­րե­խա­նե­րի ա­ռա­տա­ձեռ­նու­թյու­նը, նրանք այ­ցե­լու­նե­րին նվի­րում էին ի­րենց աշ­խա­տանք­նե­րից ար­ցա­խյան ժո­ղովր­դա­կան գե­ղե­ցիկ բա­րե­մաղ­թանք­նե­րով ու հյու­րա­սի­րում նրանց, ի­րենց հետ Մոսկ­վա հասց­րած բեր­քու­բա­րի­քով, նրանց սե­ղան­նե­րից ան­պա­կաս էին ժեն­գյա­լով հացն ու տնա­կան գա­թան։
Ա­մա­նո­րյա տո­նա­կան լույ­սե­րի մեջ լո­ղա­ցող Մոսկ­վան մեծ տպա­վո­րու­թյուն թո­ղեց սահ­մա­նա­մերձ գո­տում բնակ­վող փոք­րիկ ար­ցախ­ցի­նե­րի վրա։ Ար­ցախ­ցի փոք­րիկ­նե­րը շր­ջա­գա­յել են Կրեմ­լում, այ­ցե­լել ժո­ղովր­դա­կան տն­տե­սու­թյան նվա­ճում­նե­րի ցու­ցա­հան­դես (ԺՏՆՑ)։ Հատ­կա­պես մեծ էր տպա­վո­րու­թյու­նը Լա­զա­րյան Ճե­մա­րա­նից, ե­րե­խա­նե­րը մեծ հե­տաք­րք­րու­թյամբ տե­ղե­կա­ցան Լա­զա­րյան եղ­բայր­նե­րի պատ­մու­թյանն ու նրանց ազ­գան­վեր գոր­ծու­նեու­թյա­նը: Ճե­մա­րա­նը 1827թ. վե­րան­վան­վեց Արևե­լյան լե­զու­նե­րի Լա­զա­րյան ինս­տի­տու­տի։ Այն են­թա­կա էր ռու­սա­կան կայս­րու­թյան ժո­ղովր­դա­կան կր­թու­թյան նա­խա­րա­րու­թյա­նը: Իսկ ով­քե՞ր էին հա­յա­պահ­պա­նու­թյան ա­ռա­ջա­մար­տիկ­ներ Լա­զա­րյան­նե­րը… Ուշ միջ­նա­դա­րում հայ­կա­կան ազն­վա­կան շատ տոհ­մեր ան­ցան Ռու­սաս­տան և ստա­ցան ռու­սա­կան ար­քու­նի­քի ազն­վա­կան տիտ­ղոս­ներ։ Լա­զա­րյան­ներն այդ տոհ­մե­րից մեկն էին, որ 18-րդ դա­րում, Պարս­կաս­տա­նից տե­ղա­փոխ­վե­լով Ռու­սաս­տան, այս­տեղ զբաղ­վե­ցին մե­տաք­սի ար­դյու­նա­հան­մամբ ու հան­քար­դյու­նա­բե­րու­թյամբ և մեծ կա­րո­ղու­թյան տեր դար­ձան։
Ճե­մա­րա­նի շեն­քը 1814¬1816թթ. կա­ռու­ցեց ռուս ան­վա­նի ճար­տա­րա­պետ Ա­ֆա­նա­սի Գրի­գորևը։ Դի­մորդ­նե­րը հիմ­նա­կա­նում հա­յեր և ռուս­ներ էին։ Լա­զա­րյան ճե­մա­րանն ու­սուց­չա­կան կադ­րեր էր պատ­րաս­տում հայ­կա­կան դպ­րոց­նե­րի հա­մար։ Այն ի­րա­վամբ ար­ժա­նա­ցել էր ՙՄայր դպ­րա­նոց՚, ՙՍերմ­նա­ցան հա­յոց դպ­րո­ցաց՚ պատ­վա­նուն­նե­րին։ 1921թ. Լա­զա­րյան ճե­մա­րա­նը վե­րա­կազ­մա­վոր­վեց որ­պես Մոսկ­վա­յի արևե­լա­գի­տու­թյան ինս­տի­տու­տի։ Իսկ ճե­մա­րա­նի շեն­քում նույն թվա­կա­նից սկ­սեց գոր­ծել Հա­յաս­տա­նի մշա­կույ­թի տու­նը, և շենքն իր ու­նեց­ված­քով հան­ձն­վեց Հա­յաս­տա­նին: Լա­զա­րյան ճե­մա­րա­նի շեն­քում նե­կա­յումս տե­ղա­կայ­ված է Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան դես­պա­նա­տու­նը։
Ար­ցախ­ցի դպ­րո­ցա­կան­նե­րը Մոսկ­վա­յին հրա­ժեշտ տվե­ցին ստեղ­ծա­գոր­ծա­կան նոր լից­քե­րով ու ա­մա­ռա­յին ար­ձա­կուր­դի օ­րե­րին կր­կին ցու­ցա­հան­դես բա­ցե­լու հրա­վե­րով:
Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի սպա­նե­րի ու Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի հաշ­ման­դա­մու­թյուն ու­նե­ցող վե­տե­րան­նե­րի ե­րե­խա­նե­րին Ա­մա­նո­րյա հե­քիաթ պարգևող­նե­րի թվում էին Նոր Նա­խիջևա­նի և Ռու­սաս­տա­նի հա­յոց թե­մի ա­ռաջ­նորդ Տ. Եզ­րաս ար­քե­պիս­կո­պոս Ներ­սի­սյա­նը, ԱՀ կա­ռա­վա­րու­թյունն ու արտ­գործ­նա­խա­րա­րու­թյու­նը, Մոսկ­վա­յում Ար­ցա­խի ներ­կա­յա­ցուց­չու­թյու­նը, ՙԱ­րա­րիչ՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մը, Հադ­րու­թի շրջ­վար­չա­կազ­մը, բարերար Վիլեն Կարապետյանը։ Մի­ջո­ցառ­ման կազ­մա­կեր­պիչ­ներն ու մաս­նա­կից­նե­րը հատ­կա­պես ե­րախ­տա­պարտ են ԱՀ նա­խա­գա­հի խոր­հր­դա­կան, ՙԱ­պա­գա սե­րունդ­նե­րի հիմ­նադ­րամ՚-ի նա­խա­գահ, պրո­ֆե­սոր Գրի­գո­րի Գաբ­րիե­լյան­ցին, ում հետևո­ղա­կան ջան­քե­րի ու ֆի­նան­սա­կան ներ­դր­ման շնոր­հիվ հնա­րա­վոր դար­ձավ ցու­ցա­հան­դե­սի կազ­մա­կեր­պու­մը Ռու­սաս­տա­նի սր­տում։ Քրտ­նա­ջան ու հետևո­ղա­կան աշ­խա­տան­քի շնոր­հիվ կյան­քի կոչ­ված հա­մա­տեղ նա­խա­գի­ծը հա­ճե­լի ու ան­մո­ռա­նա­լի նվեր էր այն ե­րե­խա­նե­րի հա­մար, ով­քեր ա­մեն Աստ­ծո օր ի­րենց ա­րար­չա­գործ ներ­կա­յու­թյամբ ՙոչ՚ են ա­սում պա­տե­րազ­մին, հո­գի­նե­րում սեր, հույս ու՜ հա­վատ, ա­ղո­թում խա­ղա­ղու­թյան հա­մար։
Մոս­կո­վյան այ­ցե­լու­թյան շր­ջա­նակ­նե­րում ԱՀ ՙՄայ­րու­թյուն՚ ՀԿ նա­խա­գահ Հ. Մի­քա­յե­լյա­նը մոսկ­վաբ­նակ մի խումբ բժիշկ­նե­րի, ով­քեր ա­մեն տա­րի Ար­ցա­խի հան­րա­պե­տա­կան հի­վան­դա­նո­ցում, ՙԱրևիկ՚ ման­կա­կան բուժ­միա­վո­րու­մում և հան­րա­պե­տու­թյան այլ բուժ­հիմ­նարկ­նե­րում ի­րա­կա­նաց­նում են տար­բեր բար­դու­թյան վի­րա­հա­տու­թյուն­ներ, պարգևատ­րեց ՙՄայ­րա­կան ե­րախ­տա­գի­տու­թյուն՚ հու­շա­մե­դա­լով։