[ARM]     [RUS]     [ENG]

ԾԱՆՐ ՈՒ ԹԵ­ԹԵՎ Ա­ՆԵ­ԼՈՒ ԺԱ­ՄԱ­ՆԱ­ԿԸ

Ա­նի ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆ

 - Բարև Ձեզ, պա­րոն Զա­քար։ Ար­ցա­խյան մեր ջերմ ող­ջույն­ներն ու շնոր­հա­վո­րանք­նե­րը Ա­մա­նո­րի և Սուրբծննդյան տո­նե­րի առ­թիվ։


-Բարև Ձեզ, հար­գե­լի Ա­նի։ Ող­ջու­նում եմ Ար­ցախ աշ­խար­հի իմ հա­րա­զատ­նե­րին։ Իմ սի­րո ող­ջույ­նին ու­ղեկ­ցում է կու­տակ­ված ու ա­հագ­նա­ցած այն սե­րը, որ իմ մէջ ծնում է ան­սահ­ման կա­րոտ ու ան­համ­բե­րու­թյուն՝ հաս­նե­լու Ար­ցախ։ Շնոր­հա­վո­րում եմ Ա­մա­նորն ու Սուրբծննդյան տօ­նե­րը, մաղ­թե­լով, որ այս տար­վա օ­րե­րը մենք և՜ ան­հա­տա­պես, և՜ հա­վա­քա­բար կա­րո­ղա­նանք լց­նել սի­րով, բա­րու­թյամբ, բա­րե­հույս նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րով, ազ­գա­յին միաս­նա­կա­մու­թյան նոր ար­տա­հայ­տու­թյուն­նե­րով ու կա­րո­ղա­նանք մեր դեմ ել­նող ա­մեն տե­սա­կի դժ­վա­րու­թյուն­նե­րը ա­րիու­թյամբ հաղ­թա­հա­րել։


- Ար­ցա­խում ան­հան­գս­տու­թյամբ և ու­շի-ու­շով հետևում ենք Լի­բա­նա­նում սկիզբ ա­ռած ֆի­նան­սատն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մով պայ­մա­նա­վոր­ված տագ­նա­պա­լի դեպ­քե­րի ըն­թաց­քին։ Ի՞նչ տրա­մադ­րու­թյամբ, մտո­րում­նե­րով ու ակն­կա­լիք­նե­րով դի­մա­վո­րե­ցիք 2020-ը։


-

Հի­րա­վի, դժ­վար ժա­մա­նա­կա­հատ­ված է ապ­րում, ընդ­հան­րա­պես, տա­րա­ծաշր­ջա­նը։ Անց­նող տա­րե­փա­կը դժ­վա­րին ե­ղավ նաեւ Լի­բա­նա­նի ու լի­բա­նա­նա­հա­յու­թյան հա­մար։ Քա­ղա­քա­կան ճգ­նա­ժամն իր հետ բե­րեց լար­ված օ­րեր ու տն­տե­սա­կան ահ­ռե­լի կա­ցու­թյուն։ Այս բո­լո­րին ի տես, բնա­կա­նա­բար, նա­խա­տո­նա­կան օ­րե­րը ե­ղան զուսպ, նուա­զա­գոյն պեր­ճան­քով, սա­կայն ի­րենց մեջ կրե­ցին ըն­տա­նե­կան ջր­մու­թյունն ու մարդ­կա­յին ըն­կե­րա­կա­նու­թյու­նը, ազ­գա­յին կյան­քում ա­ռա­վել հանձ­նա­ռու և զգոն լի­նե­լու գի­տակ­ցու­թյու­նը, հնա­րա­վոր ա­ռա­վել վատ­թա­րաց­ման պա­րա­գա­յին կազ­մա­կեր­պա­կան արթ­նու­թյու­նը։ Ի վեր­ջոյ, չմոռ­նանք, որ Սուրբծննդյան խոր­հուրդն իր մեջ ա­ռա­տօ­րեն պա­րու­նա­կում է լա­վա­տե­սու­թյուն, չհու­սա­հատ­վե­լու, չհու­սալք­վե­լու պատ­գամ եւ ու­ժա­կա­նու­թյուն։ Նույն դա­սե­րը մենք քա­ղել ենք նաև ար­ցա­խյան շարժ­ման բո­լոր տե­սա­կի դժ­վա­րու­թյուն­նե­րը հե­րո­սա­բար հաղ­թա­հա­րե­լու ու­նակ ար­ցա­խա­հա­յու­թյու­նից։


- Բնա­կա­նա­բար, ճգ­նա­ժամն իր բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյունն ու­նի նաև ինչ­պես հայ հա­մայն­քի, այ­պես էլ՝ ազ­գա­յին հաս­տա­տու­թյուն­նե­րի բնա­կա­նոն գոր­ծու­նեու­թյան վրա։ Լա­վա­տե­սու­թյան ինչ­պի­սի՞ նշույլ­ներ եք տես­նում։


- Ու­զում եմ նախ ըն­դգ­ծել եր­կու ի­րո­ղու­թյուն. Լի­բա­նա­նի տագ­նա­պա­լի այս օ­րե­րուն իսկ լի­բա­նա­նա­հա­յու­թյու­նը, ՙԱր­ցախ Ֆոնտ՚-ի գոր­ծու­նե­յու­թյան ընդ­մե­ջեն, չդա­դա­րեց­րեց իր ըն­թա­ցիկ նա­խա­տես­ված մի­ջո­ցա­ռու­մե­րը, եւ դեկ­տեմ­բեր ամ­սի ա­ռա­ջին օ­րե­րին, իբ­րեւ զո­րակ­ցու­թյուն ա­զա­տագր­ված տա­րածք­նե­րում նո­րա­ծին­նե­րուն հա­մար լի­բա­նա­նա­հա­յու­թյան ՙՆոր կյանք, նոր հույս՚ ծրագ­րին, կազ­մա­կեր­պե­ցինք Լի­բա­նա­նում ար­ցա­խյան ար­տադ­րանք­նե­րու տո­նա­վա­ճառ­քը, ո­րու շա­հույ­թը հա­ռա­ջի­կա ա­մառ, միա­նա­լով այլ մի­ջո­ցա­ռու­մե­րից գո­յա­ցած գու­մա­րին, լի­բա­նա­նա­հա­յու­թյան կող­մից ար­դեն ա­վե­լի քան տաս­նա­մյա­կի մը վրա եր­կա­րող ա­վան­դու­թյամբ՝ իերև շնոր­հա­վո­րանք կը բաշխ­վի նո­րա­ծին­նե­րին։

Մյուս կող­մից, նույն օ­րե­րին, խոր­հր­դան­շե­լի զու­գա­դի­պու­թյամբ, Ար­ցա­խա­հա­յու­թյունն իր նյու­թա­բա­րո­յա­կան օ­ժան­դա­կու­թյու­նը հասց­րեց լի­բա­նա­նա­հա­յու­թյա­նը... 
Տես­նես այլ ազ­գե­րում հա­րա­զա­տու­թյուն ու փո­խօգ­նու­թյուն ա­պա­ցու­ցող նման զու­գա­դի­պու­թյուն­ներ լի­նու՞մ են ...
Հա­մե­նայն դեպս, ինչ­քան էլ դժ­վար լի­նի, ա­կա­նա­տես-վկան եմ սփյուռ­քա­հա­յու­թյան սիր­տը հա­մար­վող լի­բա­նա­նա­հայ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րու ան­կոտ­րում կամ­քին՝ ի բա­րօ­րու­թյուն Լի­բա­նա­նում մեր ստեղ­ծած ու փայ­փա­յած ազ­գա­յին, կր­թա­կան, մշա­կու­թա­յին, ա­ռող­ջա­պա­հա­կան, ըն­կե­րա­յին, մար­զա­կան, կրօ­նա­կան ու քա­ղա­քա­կան կա­ռոյց­նե­րուն։


-Հե­տաքր­քիր է, Ա­մա­նորն ու Սուրբ Ծնուն­դը տո­նե­լու ինչ­պի­սի՞ ա­վան­դույթ­ներ ու­նի Լի­բա­նա­նի ժո­ղո­վուրդն ընդ­հան­րա­պես և Հայ հա­մայն­քը՝ մաս­նա­վո­րա­պես։ Տե­ղի հա­յու­թյան շր­ջա­նում թերևս պահ­պան­ված լի­նեն Ա­մա­նո­րը տո­նե­լու ազ­գա­յին ո­րոշ ա­վան­դույթ­ներ։


-Ցե­ղաս­պա­նու­թյու­նից ճո­ղոպ­րած հա­յու­թյունն իր հետ սփյուռք բե­րեց նաև իր ա­ւան­դու­թյուն­նե­րը, ո­րոնց­մով էլ շա­րու­նա­կեց ապ­րել ու ա­րա­րել։ Սփյուռ­քում ա­մե­նու­րեք հիմ­նադր­վե­ցին Սա­սու­նի, Մա­րա­շի, Ա­տա­նա­յի, Մու­սա­լե­ռան եւ այլ հայ­րե­նակ­ցա­կան միու­թյուն­ներ, ո­րոնց նպա­տակն էր հնա­րա­վո­րինս պահ­պա­նել ի­րենց պա­պե­նա­կան ա­վան­դոյթ­նե­րը։ Ես Մու­սա­լեռ­ցի եմ և հի­շո­ղու­թյուն­ներ ու­նեմ սփյուռ­քի միակ ամ­բող­ջա­պես հա­յաբ­նակ Այն­ճար ա­վա­նում անց­կաց­րած իմ ման­կու­թյան օ­րե­րի տո­նե­րը։ Նոր տար­վա գի­շե­րը ե­րե­խա­նե­րով վերց­նում էինք մի կո­ղով, 4-5 մեթ­րա­նոց պա­րան էինք անց­կաց­նում բռ­նա­կին, մենք էլ ծպտ­վե­լով պտտ­վում էինք հարևան­նե­րի, բա­րե­կամ­նե­րի ու ըն­կեր­նե­րի տնե­րով մեկ, թա­կում դու­ռը ու պա­րա­նով կապ­ված կո­ղո­վը քցում բնա­կա­րա­նից ներս։ Կո­ղո­վը տնե­ցի­նե­րի կող­մից լց­վում էր չիր-չա­մի­չով, նա­րինջ-ման­դա­րի­նով ու այլ հա­մա­դամ­նե­րով։ Հե­տո հա­վաք­վում էինք փո­ղո­ցի մի ան­կյուն ու վա­յե­լում ... ձեռք­բե­րա­ծը, հա­ճախ կռ­վե­լով ՙմեծ պա­տա­ռի՚ վրա ... Մին­չեւ հի­մա էլ այս ա­վան­դույ­թը շա­րու­նակ­վում է ՝ ինձ հի­շեց­նե­լով իմ չք­նաղ ման­կու­թյու­նը։ Լի­բա­նա­նում մար­դիկ բնա­կա­րան­նե­րում տո­նա­կան սե­ղան­նե­րի շուրջ կամ հա­վաք­վում են բա­րե­կամ­նե­րով ու կամ էլ, ի տար­բե­րու­թյուն իմ ըն­տա­նի­քին, տա­րին դի­մա­վո­րում են ռես­տո­րան­նե­րում, ուր հա­տուկ ծրագ­րեր են ա­ռա­ջարկ­վում։ Իսկ Սուրբծննդյան Հուն­վար 5 -ի ճրա­գա­լոյ­ցը, ե­րե­կո­յան պա­տա­րա­գից հե­տո անց­կաց­նում են բնա­կա­րան­նե­րում ՝ ըն­տա­նե­կան ջերմ մթ­նո­լոր­տում։ Այն­ճա­րում նոր տար­վա ա­ռա­ջին օր­վան ա­ռա­ջին ժա­մուն ա­վա­նի ե­րեք ե­կե­ղե­ցի­նե­րում կա­տար­վում են ժա­մեր­գու­թյան ա­ղոթք ու կարգ, այ­նու­հետև բնա­կիչ­նե­րը հա­վաք­վում եմ հրա­պա­րա­կում ու շնոր­հա­վո­րում զի­րար։ Այս ա­ռի­թով մու­սա­լեռ­ցի­ներն ու­նեն տո­նա­կան մի շարք ու­տեստ­ներ, ո­րոնք պատ­րաս­տում են հատ­կա­պես նոր տար­վան ու Սուրբծննդյան ա­ռի­թով։ Լի­բա­նա­նա­հա­յու­թյան մի մասն էլ հետևում է հայ­րե­նի հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն­նե­րի պատ­րաս­տած տո­նա­կան ծրագ­րե­րին, ու լի­բա­նա­նյան ժա­մով ժա­մը 22։00-ին, երբ մեր հայ­րե­նի­քը եր­կու ժամ ա­ռաջ լի­նե­լով Լի­բա­նա­նի ժա­մա­նա­կից, ա­վե­լի շուտ է դի­մա­վո­րում ա­մա­նո­րը։ Լսում ենք օր­վա` նա­խա­գա­հի ու վե­հա­փա­ռի ա­մա­նո­րյա շնոր­հա­վո­րան­քը եւ այ­նու­հե­տեւ հայ­րե­նի հիմ­նի ոտն­կայս ունկ­նդ­րու­թյամբ բա­ժակ բարձ­րաց­նում մեր հայ­րե­նի­քի ու հայ­րե­նա­կից­նե­րի կե­նա­ցը։ Այ­լա­պես էլ, ինչ­պես ա­մեն տեղ, ե­րե­խա­նե­րի ու նախ­կին ե­րե­խա­նե­րի հա­մար Ձմեռ Պապ Լի­բա­նա­նում էլ կա։

-Ընդ­հան­րա­պես, որ­պես ար­վես­տի մարդ և հայ, ի՞նչն եք հան­րա­գու­մա­րում Ա­մա­նո­րին, ո՞ր դեպ­քում եք տա­րին հա­ջող­ված­նե­րից հա­մա­րում։


-Իբ­րեւ կա­նոն, Դեկ­տեմ­բե­րի 31-ի ա­ռա­վո­տուն, ես, ինքս իմ հա­մար, ծանր ու թեթև եմ ա­նում ամ­բողջ տար­վան ձեռք­բե­րում­ներն ու կո­րուստ­նե­րը։ Իբրև ար­վես­տի բնա­գա­վա­ռի մար­դու, բնա­կա­նա­բար, մեծ տեղ են գտ­նում ստեղ­ծա­գոր­ծա­կան ու հա­մեր­գա­յին մար­զը։ Ե­թէ ա­մեն ինչ տե­ղում է, ու­րեմն ա­մեն ինչ լավ է։ Այս քն­նար­կում­նե­րի ու գնա­հա­տում­նե­րի լույ­սին տակ մտմ­տում եմ նոր նա­խա­տե­սու­թյուն­ներ ու ծրագ­րեր, ո­րոնք ա­ռայժմ ՙԳաղտ­նիք՚ են։ Տա­րին, իբրև ա­միս­նե­րի, օ­րե­րի, ժա­մե­րի հան­րա­գու­մար, իր մեջ ո­չինչ չու­նի։ Մարդն է, որ լց­նում է զա­նոնք իր նո­րու­թյուն­նե­րով։ Ա­ռանց կո­րուստ­նե­րի անհ­նար է։ Երբ ա­նոնք նուա­զա­գույ­նի են հասց­ված ու փո­խա­րե­նը նոր ձեռք­բե­րում­ներ են դիզ­ված, ու­րեմն՝ շնոր­հա­վոր նոր տա­րի ... Ան­կեղծ ա­սած նոր տա­րին թերևս միակ այն տոնն է, ո­րի հետ ներ­քին ան­հաշ­տու­թյան մեջ եմ՝ մի տե­սակ զի­նյալ խա­ղա­ղու­թյան։ Մի­գու­ցե իմ մեջ այն ձևա­վոր­վեց 1988-ի ա­ղե­տա­լի երկ­րա­շար­ժին հետևող ա­մա­նո­րի գե­շեր­վան մեջ, ո­րը զու­գա­դի­պեց Երևա­նում իմ ու­սա­նո­ղա­կան օ­րե­րին։ Ամ­բողջ աշ­խար­հում տա­ռա­պյա­լի տա­ռա­պան­քը, սգա­վո­րի վիշ­տը, աղ­քա­տի սա­կա­վա­պե­տու­թյու­նը մի կող­մից, ու հա­րուս­տի շվայ­տու­թյունն ու ցու­ցա­մո­լու­թյու­նը մի տե­սակ ա­վե­լի են ջրի ե­րես գա­լիս ու ընդ­գծ­վում նոր տար­վա նա­խա­շե­մին։


- Կա՞ այն­պի­սի ծրա­գիր, ո­րը մտահ­ղա­ցել եք հենց Ա­մա­նո­րին և ո՞րն է դա, ե­թե գաղտ­նիք չէ:


-Ժո­ղովր­դա­յին այս­պի­սի ա­սույթ կա ... ՙԱր­ջը յոթ երգ ու­նի, յոթն էլ մեղ­րի մա­սին է՚։ Իմ յոթ եր­գերն էլ եր­կար ժա­մա­նա­կից ի վեր Ար­ցա­խի մա­սին են։


-Եվ վեր­ջում Ձեր շնոր­հա­վո­րանքն ու բա­րե­մաղ­թան­քը հայ ժո­ղովր­դին։


-Ի սր­տե կր­կին ան­գամ ող­ջու­նում եմ իմ մե­ծա­թիվ հին ու նոր սա­նե­րին ու նրանց հա­րա­զատ­նե­րին, Ար­ցա­խի մշա­կոյ­թի ու դպ­րու­թյան գոր­ծիչ­նե­րին, Ար­ցա­խում իմ հա­մերգ­նե­րի բո­լոր ուն­կն­դիր­նե­րին եւ ա­մե­նեն մեծ սր­տով ու գո­րո­վով՝ հայ­րե­նի ե­զեր­քի ա­պա­հո­վու­թյունն ե­րաշ­խա­վո­րող մեր անն­ման քա­ջա­րի զին­վոր­նե­րին։ Բա­րին ընդ բո­լո­րիդ։