[ARM]     [RUS]     [ENG]

Ա­ՄԱ­ՆՈ­ՐՅԱ ՄԻ­ՋՈ­ՑԱ­ՌՈՒՄ­ՆԵՐ` ՀԱ­ՄԵՄ­ՎԱԾ ՊԸ­ԼԸ ՊՈՒ­ՂՈՒ ԱՐ­ԿԱԾ­ՆԵ­ՐՈՎ

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Շու­շիի ՙՆա­րե­կա­ցի՚ ար­վես­տի միու­թյու­նը Ա­մա­նո­րի և Սուրբծննդյան տո­նե­րի նա­խօ­րյա­կին` դեկ­տեմ­բե­րի 25-30-ը և հուն­վա­րի 2-5-ը, ե­րե­խա­նե­րի հա­մար կազ­մա­կեր­պել է տո­նա­կան մի­ջո­ցա­ռում­ներ` հա­մեմ­ված ար­ցա­խյան հայտ­նի զվար­ճա­խոս Պը­լը Պու­ղու ար­կած­նե­րով:

Թե ին­չո՞ւ ա­մա­նո­րյա մի­ջո­ցա­ռում­նե­րը հա­մեմ­վե­ցին զվար­ճա­խոս Պը­լը Պու­ղու ար­կած­նե­րով իմ հար­ցի պա­տաս­խա­նը` քիչ հե­տո: Այժմ հետևենք, թե ինչ­պես էր անց­նում նշ­ված օ­րե­րից յու­րա­քան­չյու­րը:

Հի­շեց­նենք մեր ըն­թեր­ցո­ղին` Շու­շիի ՙՀե­քիաթ­նե­րի տու­նը՚ կյան­քի կոչ­վեց Շու­շիի ՙՆա­րե­կա­ցի՚ ար­վես­տի միու­թյան տնօ­րեն, ռե­ժի­սոր Հայկ Պա­պյա­նի մտահ­ղաց­մանբ և մի խումբ հա­մա­խոհ­նե­րի ջան­քե­րով, միու­թյա­նը կից գոր­ծում է ար­դեն մեկ տա­րուց ա­վե­լի: Ու­նի փոք­րիկ դահ­լիճ` տիկ­նի­կա­յին ներ­կա­յա­ցում­նե­րի հա­մար, և փոք­րիկ սր­ճա­րան` հե­տաքր­քիր ժա­մանց անց­կաց­նե­լու. մի բա­ժակ սուրճ կամ թեյ ըմ­պե­լիս ինչ-որ թե­մա քն­նար­կել, հա­մերգ ունկ­նդ­րել, ցու­ցա­հան­դես դի­տել:
ՖԲ սոց­ցան­ցում տե­ղադր­ված հայ­տա­րա­րու­թյունն ան­սո­վոր ու ձգող էր. ՙՇու­շիի ՙՀե­քիաթ­նե­րի տուն՚-ը ներ­կա­յաց­նում է` ՙՊը­լը Պու­ղին ե­կալ ա մեր տոն ու մըզ հե­տի պե­րալ ա մին ու­րախ տոն՚ հե­քիա­թա­յին շր­ջայ­ցը՚: Հայ­տա­րա­րու­թյա­նը հետևող հրա­վերն էլ ա­վե­լի ՙջեր­մաց­րեց՚ հե­տաք­րք­րու­թյու­նը. ՙՄեր ստեղ­ծա­գոր­ծա­կան թի­մը մեծ սի­րով ու ե­ռան­դով պատ­րաս­տում է փոք­րիկ հե­քիա­թա­յին շր­ջայց Ա­յա­յի ու Ա­պա­յի տուն, ուր Ա­յան ու Ա­պան ձեզ կներ­կայց­նեն մի ա­նուշ, հա­մով-հո­տով հու­մո­րա­յին ստ­վե­րա­յին տիկ­նի­կա­յին ներ­կա­յա­ցում. ՙՊը­լը Պու­ղու ար­կած­նե­րը՚, ինչ­պես և հա­մեղ քաղց­րա­վե­նի­քով, թե­յով ու ձեր իսկ ձեռ­քով թրծ­ված և գու­նա­զարդ­ված կա­վե հու­շան­վեր­նե­րով՚:
Եվ այս­պես, երբ նշ­ված ժա­մին մտա ՙՀե­քիաթ­նե­րի տուն՚, ե­րե­խա­ներն ար­դեն նս­տած էին մի մեծ սե­ղա­նի շուր­ջը և Նախ­շուն բա­ջու քույ­րիկ Հաս­մի­կի (Մա­րի­նե Մկրտ­չյան) ղե­կա­վա­րու­թյամբ (Ա­յան ու Ա­պան տա­նը չէին) պատ­րաս­տում էին ար­ցա­խյան գա­թա. ա­լյու­րը միա­սին մա­ղե­ցին ու մի լավ թա­թախ­վե­ցին (ի՛նչ եր­ջան­կու­թյուն), ճը­ղու­պու­րը ջար­դե­ցին, ման­րաց­րին ու կե­րան: Մի խոս­քով, օգ­նե­ցին Նախ­շուն բա­ջու քույ­րի­կին ին­չով կա­րո­ղա­ցան: Հե­տո ե­րե­խա­նե­րը բարձ­րա­ցան երկ­րորդ հարկ, որ­տեղ ի­րենց հա­մար պատ­րաստ էր ևս մի մեծ սե­ղան, ո­րի վրա շար­ված էին փոք­րիկ կա­վե տնակ­ներ, վր­ձին­ներ, ներ­կեր: Տես­նել էր պետք, թե 2-5 տա­րե­կան մա­նուկ­ներն ինչ սի­րով ու ջան­քով էին ներ­կում տնա­կի տա­նի­քը, պա­տու­հան­նե­րը, դռ­նե­րը, պա­տե­րը: Չէ՞ որ նրանք գի­տեին, որ ի­րենց հա­մար են ջա­նում, տնակ­ներն այդ քիչ հե­տո կհայ­տն­վեն ի­րենց իսկ տան տո­նա­ծա­ռին: Ե­րե­խա­նե­րը վառ գույ­նե­րով ներ­կե­ցին տնակ­նե­րը, ի­րենք էլ մի լավ թա­թախ­վե­ցին ներ­կե­րով: Ա­պա ի­րենց դաս­տիա­րակ­նե­րի հետ միա­սին ան­ցան դահ­լիճ` դի­տե­լու ներ­կա­յա­ցու­մը:
Ստ­վե­րա­յին թատ­րո­նի ՙՊը­լը Պու­ղու ար­կած­նե­րը՚ ներ­կա­յաց­ման ռե­ժի­սոր Հայկ Պա­պյա­նը փոքր-ինչ պատ­մեց ստ­վե­րա­յին թատ­րո­նի և մտահ­ղաց­ման մա­սին… Եվ ներ­կա­յա­ցումն սկս­վեց: Թվում էր, փոք­րիկ­նե­րը կդժ­վա­րա­նան դի­տել ներ­կա­յա­ցու­մը, բայց… հա­կա­ռա­կը, նրանք մեծ հե­տաք­րք­րու­թյամբ էին դի­տում և աշ­խու­ժա­նում թե՜ ե­րաժշ­տու­թյու­նից, թե՜ հա­րա­զատ բար­բա­ռից և թե՜ հե­րոս­նե­րի ծի­ծա­ղե­լի գոր­ծո­ղու­թյուն­նե­րից, երկ­խո­սու­թյու­նից:
Հա­ջորդ մի­ջո­ցառ­ման վայ­րը ՙՀե­քիաթ­նե­րի տան՚ բակն էր, որ­տեղ տե­ղադր­ված էր տո­նա­ծա­ռը և… ե­րե­խա­նե­րին սպա­սում էր Նախ­շուն բա­ջու քույ­րի­կը` ար­դեն թխ­ված գա­թա­յով: Ե­րե­խա­նե­րը համ­տե­սե­ցին գա­թան, խմե­ցին հա­մով հյու­թեր և… սկ­սե­ցին խա­ղալ ու կան­չել Ձմեռ Պա­պի­կին: Նա ի­րեն եր­կար սպա­սեց­նել չտ­վեց, շու­տով ե­կավ, և ե­րե­խա­նե­րը Պա­պի­կի հետ միա­սին պա­րե­ցին, եր­գե­ցին, ու­րա­խա­ցան: Դե ինչ Ձմեռ Պապ, որ չու­րա­խաց­նի փոք­րիկ­նե­րին նվեր­նե­րով:
Ա­հա այս­քան հե­տաքր­քիր ու հա­մով անց­կաց­րին Հայ ա­վե­տա­րան­չա­կա­նի Շու­շիի ման­կա­պար­տե­զի սա­ներն ի­րենց սի­րե­լի դաս­տիա­րակ­նե­րի հետ միա­սին դեկ­տեմ­բե­րի 25-ին ՙՀե­քիաթ­նե­րի տա­նը՚ և, ան­կաս­կած, բարձր տրա­մադ­րու­թյամբ հե­ռա­ցան: Շու­շիի ՙՆա­րե­կա­ցի՚ ար­վես­տի միու­թյան, հատ­կա­պես ՙՀե­քիաթ­նե­րի տան՚ հետ հան­դի­պում­նե­րը մեծ խան­դա­վա­ռու­թյան ա­ռիթ է դառ­նում ման­կա­պար­տեզ հա­ճա­խող ե­րե­խա­նե­րի հա­մար, ա­սում է ման­կա­պար­տե­զի տնօ­րեն Դիա­նա Մկրտ­չյա­նը: ՙԵ­րե­խա­նե­րը մեծ հա­ճույ­քով են գա­լիս այս­տեղ, մեծ բա­վա­կա­նու­թյուն են ստա­նում Միու­թյան կող­մից կազ­մա­կերպ­ված ցան­կա­ցած մի­ջո­ցա­ռում­նե­րից՚,-ըն­դգ­ծեց նա:
Այս­պես, նշ­ված յու­րա­քան­չյուր օր, ան­գամ օր­վա մեջ եր­կու ան­գամ, ՙՀե­քիաթ­նե­րի տու­նը՚ հյու­րըն­կա­լում էր թե՜ Շու­շիի ման­կա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի և թե՜ Ստե­փա­նա­կեր­տից ժա­մա­նած ե­րե­խա­նե­րին, ո­րոնք մե­ծա­գույն հա­ճույ­քով անց­նում էին այս­պի­սի հե­տաքր­քիր տո­նա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րով, հատ­կա­պես դի­տում, ունկ­նդ­րում սրա­միտ Պը­լը Պու­ղու ար­կած­նե­րը:
Ինչ­պե՞ս ծա­գեց գա­ղա­փա­րը` Պը­լը Պու­ղու և նրա­նից ան­պա­կաս Մե­լիք Շահ­նա­զա­րի մա­սին պատ­մու­թյուն­ներն օգ­տա­գոր­ծել ա­մա­նո­րյա մի­ջո­ցա­ռում­նե­րի ա­ռանց­քում: Հայկ Պա­պյա­նը հա­մոզ­ված է, որ մեր ե­րե­խա­նե­րը հոգ­նել են շաբ­լո­նա­յին Մա­շեն­կա­յի և Ար­ջի, Մի­կի Մաու­սի ան­հե­թեթ ու անտ­րա­մա­բա­նա­կան ար­կած­նե­րից: ՙՊետք է ե­րե­խա­նե­րին շե­ղել այդ կլի­շե դար­ձած կեր­պար­նե­րից,- շա­րու­նա­կում է միտ­քը նա:- Շատ քն­նար­կե­ցինք և ե­կանք այն մտ­քին, որ ին­չո՞ւ այդ­քան հա­րա­զատ ու հաս­կա­նա­լի, սր­տա­ցավ ու սրա­միտ զվար­ճա­խոս Պը­լը Պու­ղու կեր­պա­րը չօգ­տա­գոր­ծել ներ­կա­յա­ցում բե­մադ­րե­լու հա­մար: Մտա­ծե­ցինք, որ լա­վա­գույն տար­բե­րա­կը կլի­նի դա ա­նել ստ­վե­րա­յին թատ­րո­նի մի­ջո­ցով: Գա­ղա­փա­րը հա­վա­նե­ցինք և սկ­սե­ցինք աշ­խա­տել՚:
Խոս­տո­վա­նե­լով, որ թե­կուզ ար­ցա­խյան բար­բա­ռի գի­տա­կը չէ, ռե­ժի­սորն, այ­նուա­մե­նայ­նիվ, հա­մոզ­ված է, որ գա­ղա­փարն ար­դիա­կան ու պա­հանջ­ված է: ՙԿող­քից նա­յում էի, թե ինչ հա­ճույք էին ստա­նում հե­րոս­նե­րին հնչյունավորող դերասանները,- խոս­տո­վա­նում է նա:- Հիմ­նա­կան աշ­խա­տանքն ի­րենք էին ա­նում, ես պար­զա­պես օգ­նում էի նրանց՚: Ան­շուշտ, հա­մա­ձայ­նում է նա, տե­ղա­ցի­նե­րին շատ հաս­կա­նա­լի, շատ հա­րա­զատ ու հա­սա­նե­լի է Պը­լը Պու­ղու կեր­պա­րը, պատ­մու­թյուն­նե­րը նրա և Մե­լիք Շահ­նա­զա­րի մա­սին: ՙՄեր մտահ­ղա­ցումն էլ հենց այն էր, որ ա­վան­դույթ­նե­րը շա­րու­նակ­վեն և այդ մար­դու մտա­ծո­ղու­թյան, ար­ժե­հա­մա­կար­գի ա­ռողջ գե­նե­տի­կան չընդ­հատ­վի: Մի քա­նի նո­վել­ներ ենք բե­մադ­րել: Հա­մոզ­ված եմ, որ թե­կուզ նման մարդ ի­րա­կա­նում գո­յու­թյուն ու­ներ, կեր­պա­րը հա­վա­քա­կան բնույթ ու­նի, և պատ­մու­թյուն­նե­րը ժա­մա­նա­կի ըն­թաց­քում հարս­տա­նում էին նոր ե­րանգ­նե­րով: Կար­ծում եմ՝ լավ կըն­դուն­վի հան­դի­սա­տե­սի կող­մից՚:
Մենք էլ ենք կար­ծում, որ հան­դի­սա­տե­սի ան­պա­կաս հոս­քը վկա­յում է ներ­կա­յաց­ման հա­ջո­ղու­թյան մա­սին: Մնում է ստեղ­ծա­գոր­ծա­կան խմ­բին ցան­կա­նալ մի քա­նի նո­վել­նե­րով չբա­վա­րար­վել և շա­րու­նա­կել աշ­խա­տան­քը՝ բե­մադ­րե­լով այդ բա­րի ու սրա­միտ, խե­լա­ցի ու հա­մար­ձակ մար­դու մա­սին նոր ներ­կա­յա­ցում­ներ: