[ARM]     [RUS]     [ENG]

ՙՀԵ­ՌԱ­ՎՈՐ ՏԱ­ՐԻ­ՆԵ­ՐԻ ԼՈՒՅ­ՍԸ՚

Ն. ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

 Սերժ Ա­ռա­քե­լյանն այս գր­քում անդ­րա­դար­ձել է ոչ միայն իր ման­կու­թյան հու­շե­րին, այլև Ար­ցա­խում և Ար­ցա­խից դուրս ապ­րող հայ­րե­նա­կից­նե­րին, պատ­մու­թյուն­նե­րին, ճա­կա­տագ­րե­րին: Գր­քի հե­րոս­ներն ի­րա­կան մար­դիկ են, հայ­րե­նի գյու­ղը շե­նաց­նող հա­սա­րակ գյու­ղա­ցի­ներ, ար­ցա­խյան ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րին մաս­նակ­ցած ա­զա­տա­մար­տիկ­ներ, կա­նայք, ով­քեր պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ոչ միայն չլ­քե­ցին գյու­ղը, այլև թևու­թի­կունք ե­ղան ի­րենց ա­մու­սին­նե­րին ու եղ­բայր­նե­րին` ի­րենց անն­կուն ո­գով մո­տեց­նե­լով հաղ­թա­նա­կը։ Գր­քում զե­տեղ­ված են գրո­ղի վեր­ջին տա­րի­նե­րին գրած վա­վե­րագ­րա­կան ակ­նարկ­նե­րը, քնա­րա­կան էս­քիզ­ներն ու հրա­պա­րա­կա­խո­սա­կան հոդ­ված­նե­րը։

ՙՀե­ռա­վոր տա­րի­նե­րի լույ­սը՚ վա­վե­րագ­րա­կան վի­պա­կը բաց­վում է հե­ղի­նա­կի նա­խա­բա­նով, ո­րում խոս­տո­վա­նում է, որ հու­շագ­րու­թյու­նից ա­ռաջ օ­րե­րով, շա­բաթ­նե­րով շր­ջել է Ար­ցա­խում, ե­ղել է հայ­րե­նի գյու­ղում և այլ բնա­կա­վայ­րե­րում, ե­ղել է նաև Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան մի շարք քա­ղաք­նե­րում, հան­դի­պել ար­ցախ­ցի­նե­րի հետ, գրի ա­ռել նրանց պատ­մած­նե­րը։ Ս. Ա­ռա­քե­լյա­նը պրպ­տում­ներ է ա­րել նաև շր­ջա­նա­յին ու հան­րա­պե­տա­կան ար­խիվ­նե­րում, օգտ­վել է գեր­դաս­տան­նե­րում պահ­պան­ված օ­րագ­րե­րից ու տոհ­մա­ծա­ռե­րից… Ի մի բե­րե­լով այդ ամ­բող­ջը` գր­քի հե­ղի­նա­կը կա­տա­րում է իր ընդ­հան­րա­ցու­մը. մար­դու հա­մար ա­մե­նա­սուրբ բա­նը հայ­րե­նի եր­կիրն է, և այդ եր­կի­րը շե­նաց­նող մար­դիկ։ Իսկ կյան­քը հիաս­քանչ են դարձ­նում հի­շո­ղու­թյուն­նե­րը, ո­րոնց մեջ կեն­դա­նի, թրթ­ռա­ցող պոե­զիա­յով լի աշ­խարհ կա, այն­տեղ հե­ռա­վոր տա­րի­նե­րի լույս կա ան­թեղ­ված, ո­րը շատ է անհ­րա­ժեշտ ներ­կա ու գա­լիք սե­րունդ­նե­րին։
Գրողն ափ­սո­սան­քով ու ցա­վով է նշում, որ ուշ է հաս­կա­ցել ման­կու­թյան ու պա­տա­նու­թյան տա­րի­նե­րի հմայ­քը, երբ ար­դեն ոտ­քով դժ­վա­րու­թյամբ էր բարձ­րա­նում ման­կու­թյան լե­ռան կա­տա­րը։ Ար­ցա­խի պատ­մա­կան Վա­րան­դա­յի չք­նաղ գյու­ղե­րից է Խեր­խա­նը, ուր ան­ցել է հե­ղի­նա­կի ման­կու­թյու­նը։ Հի­շում է, թե ինչ­պես ման­կու­թյան լե­ռան լան­ջե­րից մո­րի ու մա­սուր է հա­վա­քել, քնել ծաղ­կած խո­տե­րի մեջ, արթ­նա­ցել մոր ձայ­նից, լսել ժո­ղովր­դա­կան ա­ռաս­պել­ներ, որ պատ­մել է Թադևոս պա­պը. հին Խեր­խա­նը հար­թա­վայ­րա­յին գյուղ է ե­ղել, բայց թուրք զավ­թիչ­նե­րից պաշտ­պան­վե­լու հա­մար բնա­կիչ­նե­րը բարձ­րա­ցել են լեռ­նե­րը, կա­ռու­ցել նոր Խեր­խա­նը, և թշ­նա­մին այլևս չի կա­րո­ղա­ցել աս­պա­տա­կել գյու­ղը։ Սա­ֆո­նո­վյան դա­ժան ռե­ժի­մի օ­րե­րին, երբ հա­ճախ էին կա­տար­վում խու­զար­կու­թյուն­ներ ՙծայ­րա­հե­ղա­կան­նե­րին՚ հայտ­նա­բե­րե­լու հա­մար, տղա­նե­րը թաքն­վել էին քա­րան­ձա­վում և փրկ­վել։ Գյու­ղը հայ­րե­նի­քին տվել է գիտ­նա­կան­ներ, բժիշկ­ներ ու ման­կա­վարժ­ներ, քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մի հե­րոս Հա­կոբ Մել­քու­մյան, տն­տե­սա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Հրա­չիկ Փա­րա­մա­զյան, Խոր­հր­դա­յին Միու­թյան հե­րոս Ի­սա­հակ Մա­նա­սյան։ Մեծ Հայ­րե­նա­կա­նի տա­րի­նե­րին Խեր­խա­նը 137 զին­վոր է տվել, ո­րից 67-ը չի վե­րա­դար­ձել։
Գր­քում տեղ է գտել Փա­րա­մա­զյան­նե­րի տոհ­մի պատ­մու­թյու­նը, որ տվել է շատ քա­ջեր ու երևե­լի­ներ։ Թուր­քե­րը սար­սա­փա­հար էին լի­նում տոհ­մի նա­խա­պա­պի՝ Փա­րա­մա­զի ա­նու­նը լսե­լիս, որ գերբ­նա­կան ու­ժի տեր էր։ Նկա­րագր­վում է, թե ինչ­պես է փա­խել Շու­շիի բան­տից, հան­դի­պել գե­նե­րալ Մա­դա­թո­վին, ով այդ ժա­մա­նակ Ղա­րա­բա­ղում տե­ղա­կայ­ված ռու­սա­կան զոր­քե­րի հրա­մա­նա­տարն էր։ Գե­նե­րա­լը նրան ընդ­գր­կել է իր զոր­քե­րի կազ­մում։ Քաջ ար­ցախ­ցին մաս­նակ­ցել է ռուս-պարս­կա­կան պա­տե­րազ­մին, մար­տե­րում ցու­ցա­բե­րած ա­րիու­թյան հա­մար ար­ժա­նա­ցել գե­նե­րա­լի խրա­խու­սան­քին։ Փա­րա­մա­զյան­նե­րի գեր­դաս­տա­նից է Սու­րե­նը, ով զր­կանք­նե­րով լի ման­կու­թյուն է ու­նե­ցել, ով բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ է գրել հայ­րե­նի դաշ­տե­րի ու հո­վիտ­նե­րի մա­սին, ով անց­նե­լով հայ­րե­նա­կան պա­տե­րազ­մի ա­հեղ փոր­ձու­թյուն­նե­րի մի­ջով, գե­րի է ըն­կել, տա­ռա­պել հա­մա­կենտ­րո­նաց­ման ճամ­բար­նե­րում, փրկ­վել Դրաս­տա­մատ Կա­նա­յա­նի (Դրո) շնոր­հիվ, ապ­րել հայ­րե­նի գյու­ղում ազ­նիվ ու հա­մեստ կյան­քով։ 84-ա­մյա գիտ­նա­կան Հրա­չիկ Փա­րա­մա­զյա­նը, յո­թա­նա­սուն տա­րի ապ­րե­լով օ­տար ա­փե­րում, չի մո­ռա­ցել ա­կունք­նե­րը, չի կտր­վել ար­մատ­նե­րից, չի կորց­րել կա­պը հայ­րե­նի ե­զեր­քի հետ։ Այդ տոհ­մից մեկ ու­րի­շը՝ Ա­ղա­լա­րը մաս­նակ­ցել է Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մին, կռ­վել ավ­ստ­րո¬հուն­գա­րա­կան ճա­կա­տում, հե­տո բռ­նել տուն­դար­ձի ճամ­փան, հա­սել Բա­քու, տե­սել ու լսել Ստե­փան Շա­հու­մյա­նի կր­քոտ խոս­քը, կա­տա­րել նրա հանձ­նա­րա­րա­կան­նե­րը։ Կյան­քի ճա­նա­պարհ­նե­րը նրան հասց­րել են հայ­րե­նի գյուղ՝ Խեր­խան, իր նվի­րումն է բե­րել պա­պե­րի հո­ղը շե­նաց­նե­լու գոր­ծին։
Գր­քի ՙՄարդ­կա­յին ճա­կա­տագ­րեր՚ բաժ­նում Ս. Ա­ռա­քե­լյա­նի ակ­նարկ­ներն են պա­տե­րազ­մի ժա­մա­նակ Ար­ցախ կա­տա­րած գոր­ծու­ղում­նե­րից՝ ՙԱր­ցա­խը կան­չում է՚, ՙԱյս հո­ղի քա­րերն էլ կռ­վել գի­տեն՚, ՙՍտեղ­ծա­գոր­ծա­կան սխ­րանք՚, ՙՆրանք գի­տեն ին­չի հա­մար են մար­տն­չել՚, ՙՍխ­րանք­նե­րով սր­բա­գործ­ված կյանք՚, ՙՆվի­րյա­լը՚, ՙԿա­րե­լի է հաղ­թել միայն ապ­րե­լով՚ և այլն:
Ակ­նարկ­ներն այն մարդ­կանց մա­սին են, ով­քեր կռ­վել են, եր­կիր են պա­հել, այ­սօր էլ մնա­ցել են հայ­րե­նի­քին հա­վա­տա­րիմ նույն զին­վո­րը։ Նրանց հա­մար ա­մե­նա­թան­կը սերն է հայ­րե­նի ե­զեր­քի նկատ­մամբ և զո­հա­բե­րու­թյու­նը հա­նուն այդ սի­րո։ ՙԱր­ցախ­ցու հրե­ղեն ո­գին Սխ­տո­րա­շե­նի վիթ­խա­րի չի­նա­րու ար­մա­տի զո­րու­թյունն ու­նի։ Ա­ռաս­պել­ներ ծնող այս փոք­րիկ հողն անհ­նար է նվա­ճել, քան­զի այս հո­ղի քա­րերն էլ կռ­վել գի­տեն՚,¬ մեջ­բե­րու­մը հե­ղի­նա­կի ընդ­հան­րա­ցում­նե­րից մեկն է։
;