[ARM]     [RUS]     [ENG]

ԿՐ­ԹՕ­ՋԱԽՆ ԻՐ ՀԻՆ ՈՒ ԲԱ­ՐԻ Ա­ՎԱՆ­ԴՈՒՅԹ­ՆԵ­ՐՈՎ

 

 

 

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Մեծ Թա­ղե­րի միջ­նա­կարգ դպ­րո­ցը (տնօ­րեն` Ռու­զան­նա Ա­վե­տի­սյան) միշտ էլ հան­րա­պե­տու­թյան մեծ ու լա­վա­գույն ա­ռա­ջա­դի­մու­թյուն ու­նե­ցող դպ­րոց­նե­րի շար­քում է ե­ղել։ Միջ­նա­կարգ դպ­րոց հա­ճա­խում է 229 ա­շա­կերտ, ու­նի 13 դա­սա­րան, ընդ ո­րում` եր­կու 5-րդ դա­սա­րա­նով։ Նա­խորդ տա­րի­նե­րի հա­մե­մա­տու­թյամբ ա­շա­կերտ­նե­րի քա­նա­կը մի փոքր նվա­զել է։ Հա­մե­մա­տու­թյան հա­մար նշենք, որ այս տա­րի 12-րդ դա­սա­րանն ա­վար­տե­լու է 25 ա­շա­կերտ, իսկ ա­ռա­ջին դա­սա­րան հա­ճա­խե­լու են 15-ը։ Փաստն ինք­նին մտա­հո­գիչ է, սա այն դեպ­քում, երբ գյու­ղի բնակ­չու­թյու­նը չի նվա­զում… Նշա­նա­կում է գյու­ղի ջա­հել­նե­րը չեն ա­մուս­նա­նում, ա­մուս­նա­ցող­ներն էլ բա­վա­րար­վում են եր­կու ե­րե­խա­յով, լա­վա­գույն դեպ­քում` 3-ով։ Անհ­րա­ժեշտ է, որ մարդ­կանց մտա­ծո­ղու­թյունն ու հո­գե­բա­նու­թյու­նը փոխ­վի և դա` ոչ միայն Մեծ Թա­ղե­րում։

-Եր­կու 5-րդ դա­սա­րա­նի առ­կա­յու­թյու­նը Մեծ հար­սա­նի­քի ար­դյունքն է,-ա­սում է դպ­րո­ցի տնօ­րե­նը, ում չի կա­րող չմ­տա­հո­գել ե­րե­խա­նե­րի քա­նա­կի ան­կու­մը։
Երբ խոսք գնաց ա­շա­կերտ­նե­րի ա­ռա­ջա­դի­մու­թյան, նրանց կր­թա­կան մա­կար­դա­կի մա­սին, տնօ­րե­նը, զու­գա­հեռ­ներ անց­կաց­նե­լով ոչ հե­ռու ան­ցյա­լի հետ, նշեց, որ ներ­կա­յում ա­շա­կերտ­նե­րի զար­գա­ցա­ծու­թյու­նը, նրանց աշ­խար­հա­յաց­քի ձևա­վոր­ման ըն­թաց­քը մի փոքր այլ ուղղ­վա­ծու­թյուն ու­նի, ու չգի­տես, որն է ճիշտ, իսկ ո­րը` սխալ… Հա­մաշ­խար­հա­յին սար­դոս­տայն կոչ­վող հա­մա­ցանցն, իր դրա­կան ու բա­ցա­սա­կան կող­մե­րով հան­դերձ, վա­ղուց մուտք է գոր­ծել մեր ա­ռօ­րյան ու այլևս ա­ռանց դրա անհ­նար է դար­ձել լիար­ժեք գի­տե­լիք­նե­րի տրա­մադ­րու­մը։ Այն փո­խել ու փո­խում է ոչ միայն ու­սու­ցիչ­նե­րի, այլև ա­շա­կերտ­նե­րի մտա­ծո­ղու­թյունն ու աշ­խար­հըն­կա­լու­մը։
-Մեր մխի­թա­րու­թյունն ու սփո­փանքն այն է,-ա­սում է Ռ. Ա­վե­տի­սյա­նը,-որ մեր սա­նե­րը, այդ ա­մե­նի հետ միա­սին, հա­սակ են առ­նում` տո­գոր­ված հայ­րե­նա­սի­րա­կան գա­ղա­փար­նե­րով։ Այ­լա­պես աշ­խար­հա­քա­ղա­քա­ցի լի­նե­լը սպառ­նում է ազ­գա­յին մտա­ծո­ղու­թյանն ու ար­ժեք­նե­րին։ Ըստ ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյան տնօ­րե­նի` ժա­մա­նակ­ներն ու բար­քերն իս­կա­պես փոխ­վել են…Ե­թե մենք դաս­տիա­րակ­վում, որ­պես լիար­ժեք քա­ղա­քա­ցի ձևա­վոր­վում էինք գր­քե­րի, ըն­թեր­ցա­նու­թյան, մեր ու­սու­ցիչ­նե­րի անձ­նա­կան օ­րի­նա­կի, նրանց ազն­վա­գույն վարք ու բար­քի մի­ջո­ցով, ա­պա ներ­կա­յում այլ է պատ­կե­րը, այլ են շր­ջա­պա­տը, սո­վո­րու­թյուն­նե­րը, ոչ միայն ներ­քին, այլև ար­տա­քին ազ­դակ­նե­րը… Աշ­խար­հը զար­գա­նում է մղո­նա­նոց քայ­լե­րով, և այ­սօր քո սո­վո­րա­ծը, վաղն այլևս պետք չի գա­լիս։ Այդ ա­մե­նով հան­դերձ, տի­կին Ա­վե­տի­սյա­նը գտ­նում է, որ ի­րենց բա­րի ա­վան­դույթ­նե­րով հայտ­նի կր­թօ­ջախն այն դարբ­նոցն է, ո­րը հու­սա­խաբ ա­նե­լու ի­րա­վունք չու­նի։ Ճիշտ է, ա­շա­կերտ­ներն այ­սօր քիչ են ըն­թեր­ցում, բայց տե­ղյակ են ա­մեն բնա­գա­վա­ռից, աշ­խար­հի ան­ցու­դար­ձից, ու ա­մեն կերպ փոր­ձում են տի­րա­պե­տել տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րին։ Ռ. Ա­վե­տի­սյանն մտա­հոգ­ված է, որ ա­շա­կերտ­նե­րը խոր­քա­յին, բա­զա­յին գի­տե­լիք­ներ ստա­նա­լու փո­խա­րեն գե­րա­դա­սում են մա­կե­րե­սա­յին տե­ղե­կաց­վա­ծու­թյու­նը։ Նրան ան­հան­գս­տաց­նում է նաև այն փաս­տը, որ ա­շա­կերտ­նե­րը բևե­ռաց­ված են, մի մա­սը շատ ու­ժեղ է, գի­տե­լիք­նե­րի հա­րուստ պա­շար ու­նի, իսկ մյուս մա­սը շատ թույլ է ու ծույլ, մի­ջին մա­կար­դա­կը պար­զա­պես բա­ցա­կա­յում է։ Դրա դրա­կան կողմն այն է, որ մե­ծա­ցել է ար­հեստ­նե­րի հան­դեպ սե­րը, դիպ­լո­մի հա­մար բարձ­րա­գույն ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյան դռ­նե­րը ծե­ծող­նե­րի քա­նա­կը գնա­լով նվա­զում է։ Նրանց ա­շա­կերտ­նե­րի մի զգա­լի մա­սը գե­րա­դա­սում է լավ ար­հես­տա­վոր դառ­նալ, քան մնալ որ­պես դիպ­լո­մա­վոր գոր­ծա­զուրկ։

Ինչ­պի­սի՞ դժ­վա­րու­թյուն­նե­րի առջև է այ­սօր կանգ­նած գյու­ղա­կան ու­սու­ցի­չը, ինչ­պե՞ս է հաղ­թա­հա­րում իր առջև ծա­ռա­ցած խն­դիր­նե­րը, իմ հար­ցում­նե­րին տի­կին Ա­վե­տի­սյանն պա­տաս­խա­նում է ա­ռանց եր­կմ­տե­լու…
-Ե­թե սի­րում ես մաս­նա­գի­տու­թյունդ, աշ­խա­տանքդ, տա­րա­տե­սակ դժ­վա­րու­թյուն­նե­րը նա­հան­ջում են… Հե­տո էլ` մար­դուն հեշտ ո­չինչ չի տր­վում, ժո­ղովր­դա­կան ա­սաց­վածք կա` մինչև չչար­չար­վես , գե­տից ձուկ էլ չես բռ­նի… Ի­րեն­ցը ու­սու­ցա­նելն է, սա­նե­րի հո­գում գե­ղե­ցի­կը, բա­րին սեր­մա­նե­լը, նրանց լավ հայ, լավ ար­ցախ­ցի դաս­տիա­րա­կե­լը։ Գյու­ղում լի­նի թե քա­ղա­քում` լավ մաս­նա­գե­տը միշտ էլ հա­ջո­ղում է։ Տի­կին Ա­վե­տի­սյա­նի կար­ծի­քով` ոչ հե­ռա­վոր ան­ցյա­լում ու­սու­ցի­չը հա­սա­րա­կու­թյան մեջ ա­ռա­վել հարգ­ված էր, քան հի­մա, նրա խոս­քը օ­րենք էր, հի­մա ով ա­սես, որ ու­սուց­չին ՙխրա­տել՚, ՙկար­գի հրա­վի­րել՚ չի փոր­ձում։ Խոր­հր­դա­յին ու­սու­ցի­չը պաշ­տա­մուն­քի ա­ռար­կա էր, իսկ հի­մա ու­սուց­չու­թյունն ա­նե­լը սո­վո­րա­կան, շար­քա­յին մաս­նա­գի­տու­թյուն է դա­ռել։ Գու­ցե ու­սու­ցիչ­ներն էլ մեղ­քի ի­րենց բա­ժինն ու­նեն, բայց այ­սօր էլ կան, այս­պես կոչ­ված, դա­սա­կան ու­սու­ցիչ­ներ, ով­քեր ոչ միայն լավ մաս­նա­գետ­ներ են, այլև լավ դաս­տիա­րակ­ներ, ար­դա­րու­թյան ջա­տա­գով­ներ, ով­քեր ոչ ո­քի և ոչն­չի ա­ռաջ չեն եր­կն­չի, խիղ­ճը չեն ծռի, նրանք բո­լոր ժա­մա­նակ­նե­րի ար­դա­րու­թյան մար­տիկ­ներն են։ Անհ­րա­ժեշտ է, որ ու­սուց­չի այս տե­սա­կը վե­րագ­տն­վի։ Տի­կին Ա­վե­տի­սյա­նը նաև չի հաս­կա­նում այն ծնող­նե­րին, ով­քեր ան­հան­գս­տա­ցած են միայն ի­րենց ե­րե­խա­նե­րին լավ կե­րակ­րե­լու մտա­հո­գու­թյամբ, իսկ թե ինչ­պի­սի ա­պա­գա է նրանց սպա­սում` դա նրանց չի մտա­հո­գում, միայն թե կուշտ ու ա­պա­հով լի­նեն, այ­նինչ ա­պա­հով ու իր ու­ժե­րին ինք­նավս­տահ կա­րող է լի­նել միայն բա­վա­րար գի­տե­լիք­ներ ու­նե­ցո­ղը։ Ու­րա­խա­լին այն է, որ ոչ բո­լոր ծնող­ներն են այդ­պես մտա­ծում ու գոր­ծում… Ու­սու­ցիչ­ներն էլ տար­բեր են, ա­մե­նա­տար­բեր գի­տե­լիք­նե­րով, կա­րո­ղու­թյուն­նե­րով ու մո­տե­ցում­նե­րով։
Պա­տե­րազ­մա­կան ցուրտ ու մութ տա­րի­նե­րին Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րանն ա­վար­տած ու­սա­նո­ղու­հին այ­սօր հայ­րե­նի գյու­ղի դպ­րո­ցի տնօ­րենն է… Եվ երբ հե­տա­դարձ հա­յացք է ձգում ան­ցած մա­քա­ռում­նե­րով տա­րի­նե­րին, հու­սա­վառ­վում է, որ գի­տե­լի­քը կր­կին ա­ռա­ջին պլան է մղ­վում… Կիրթ, գրա­գետ, հայ­րե­նա­սեր մարդ դաս­տիա­րա­կե­լը դպ­րո­ցի ողջ կո­լեկ­տի­վի թիվ 1 խն­դիրն է, ա­հա թե ին­չու հա­ջո­ղու­թյուն­ներն ու ձեռք­բե­րում­նե­րը նրանց չեն շր­ջան­ցում։ Դպ­րո­ցի տնօ­րե­նը թվար­կում է ու­սում­նա­կան հա­ջո­ղու­թյուն­նե­րը, տար­բեր կար­գի սպոր­տա­յին մր­ցում­նե­րում ու ա­ռար­կա­յա­կան օ­լիմ­պիա­դա­նե­րում ու­նե­ցած ձեռք­բե­րում­ներն ու հպար­տու­թյամբ ցույց տա­լիս պատ­վոգ­րերն ու գո­վա­սա­նագ­րե­րը։ Դպ­րո­ցը մաս­նա­գետ­նե­րի պա­կաս չու­նի, դեռ ա­վե­լին` շատ դի­մող­ներ կան, շատ ցան­կա­ցող­ներ դպ­րո­ցում աշ­խա­տե­լու և թա­փուր տե­ղե­րը, ըստ պա­հան­ջի, մր­ցույ­թով լրաց­վում են տե­ղա­ցի մաս­նա­գետ­նե­րի ընտ­րու­թյամբ։ Դպ­րո­ցը կլի­նի 10-ա­մյա, թե 12-ա­մյա` դա տնօ­րե­նի հա­մար էա­կան չէ, կարևո­րը կր­թու­թյանն ու գի­տու­թյա­նը, կր­թու­թյան ո­րա­կին լուրջ ու­շադ­րու­թյուն դարձ­նելն է, որ­պես­զի հա­մալ­սա­րան ըն­դուն­վելն ու ու­սա­նե­լը չդառ­նա պա­րապ վախ­տի խա­ղա­լիք։
Ճիշտ է, Մեծ Թա­ղե­րի դպ­րո­ցը տի­պա­յին չէ, նո­րա­կա­ռույց չէ, ինչ­պես մեր շատ շե­նե­րում, սա­կայն ե­ղած հնա­րա­վո­րու­թյուն­ներն էլ բա­վա­րար են լիար­ժեք կր­թու­թյուն ու դաս­տիա­րա­կու­թյուն ա­պա­հո­վե­լու հա­մար։