[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏ­ՐԱՍ­ՏԵԼ ՄԱՍ­ՆԱ­ԳԵՏ­ՆԵՐ` ՀԱՇ­ՎԻ ԱՌ­ՆԵ­ԼՈՎ ՏՆ­ՏԵ­ՍՈՒ­ԹՅԱՆ ՊԱ­ՀԱՆ­ՋԱՐ­ԿԸ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Մինչև վեր­ջին տա­րի­նե­րը ար­տադ­րու­թյան անկ­ման, մաս­նա­գետ­նե­րի պա­հան­ջար­կի կտ­րուկ նվազ­ման հետևան­քով նախ­նա­կան և մի­ջին մաս­նա­գի­տա­կան ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի շր­ջա­նա­վարտ­նե­րը լուրջ դժ­վա­րու­թյուն­ներ ու­նեին հա­մա­պա­տաս­խան աշ­խա­տանք գտ­նե­լու խնդ­րում և գաղտ­նիք չէ, որ ար­տա­գաղ­թի մեծ բա­ժի­նը հա­սել է այս ո­լոր­տի մարդ­կանց:

Սա­կայն այ­սօր ար­դեն հան­րա­պե­տու­թյան տն­տե­սու­թյան աշ­խու­ժաց­ման, սո­ցիալ-տն­տե­սա­կան վի­ճա­կի բա­րե­լավ­ման, գոր­ծա­րար­նե­րի խա­վի ձևա­վոր­ման պայ­ման­նե­րում մի­ջին մաս­նա­գի­տա­կան և ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի շր­ջա­նա­վարտ­նե­րի խիստ պա­կաս է զգաց­վում աշ­խա­տա­շու­կա­յում, և պա­հան­ջարկն այդ էա­պես ա­վե­լա­նա­լու մի­տում ու­նի:
2019թ. դեկ­տեմ­բե­րի վեր­ջին ԱՀ նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը ստո­րագ­րել է ո­րո­շում Բեր­ձո­րում գյու­ղատն­տե­սա­կան քո­լեջ ստեղ­ծե­լու մա­սին: Դրան նա­խոր­դել էր մա­յիս ամ­սին փո­խըմբ­ռն­ման հու­շագ­րի ստո­րագ­րու­մը ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան և նշյալ քո­լե­ջի հո­վա­նա­վոր­ներ` ԱՄՆ-ում բնակ­վող մեր հայ­րե­նա­կից­ներ Ա­նու­շա­վան և Օ­ֆիկ Աբ­րա­հա­մյան­նե­րի ստեղ­ծած հա­մա­նուն կր­թա­կան հիմ­նադ­րա­մի միջև: Ակն­կալ­վում է, որ կր­թօ­ջախն իր դռ­նե­րը դի­մորդ­նե­րի առջև կբա­ցի այս տար­վա սեպ­տեմ­բե­րին: Քա­շա­թա­ղի շր­ջա­նում գյու­ղատն­տե­սա­կան ուղղ­վա­ծու­թյան ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյան ստեղ­ծու­մը պա­տա­հա­կան չէ. տա­րա­ծաշր­ջանն ու­նի մեծ նե­րուժ. այս­տեղ է մեր հան­րա­պե­տու­թյան գյու­ղատն­տե­սա­կան նշա­նա­կու­թյան հո­ղե­րի գե­րակ­շիռ մա­սը: Շր­ջա­նի հյու­սի­սա­յին հատ­վա­ծում կլի­մա­յա­կան պայ­ման­նե­րը թույլ են տա­լիս գյու­ղատն­տե­սու­թյան ա­վե­լի կոշտ ճյու­ղե­րի զար­գա­ցու­մը, իսկ հա­րա­վա­յին մա­սում գրե­թե արևա­դար­ձա­յին ե­ղա­նակ է: Ա­նաս­նա­պա­հու­թյան, դաշ­տա­վա­րու­թյան, այ­գե­գոր­ծու­թյան, մեղ­վա­բու­ծու­թյան զար­գաց­ման հա­մար այն մեծ հե­ռան­կար ու­նի: Հարևան Սյու­նի­քի մար­զը ևս գյու­ղատն­տե­սա­կան մաս­նա­գետ­նե­րի մեծ պա­հան­ջարկ ու­նի: Քո­լեջն ա­ռա­ջար­կե­լու է գյու­ղատն­տե­սա­կան մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի դա­սըն­թաց­ներ, ո­րոնք կու­նե­նան նաև գործ­նա­կան բա­ղադ­րիչ(կա­թի, պան­րի ար­տադ­րու­թյան տեխ­նո­լո­գիա և այլն):
ՙԱյ­սօր մեր աշ­խա­տա­շու­կան լց­ված է բարձ­րա­գույն կր­թու­թյամբ դիպ­լո­մա­վոր­ված մաս­նա­գետ­նե­րով, ո­րոնց մի զգա­լի մա­սը չի կա­րո­ղա­նում գտ­նել հա­մա­պա­տաս­խան աշ­խա­տանք, ո­րով­հետև աշ­խա­տա­շու­կա­յում այդ­քան պա­հան­ջարկ չկա: Փո­խա­րե­նը կա պա­հան­ջարկ վար­պետ­նե­րի, մի­ջին օ­ղա­կի մաս­նա­գետ­նե­րի, բայց մենք չու­նենք այդ մաս­նա­գետ­նե­րը: Թյուր կար­ծիք կա, որ բարձ­րա­գույն կր­թու­թյուն ստա­ցած­ներն ա­վե­լի բարձր են վար­ձատր­վում, և դրա հա­մար շա­տե­րը ձգ­տում են ան­պայ­ման գնալ հա­մալ­սա­րան ու, ար­դյուն­քում ստաց­վում է, որ ու­նեն դիպ­լոմ, բայց չու­նեն աշ­խա­տանք և, ընդ­հան­րա­պես, չեն կա­րո­ղա­նում վաս­տա­կել: Կր­թու­թյան հա­մա­կար­գում մենք չենք կա­րող բա­րե­փո­խում­ներ ի­րա­կա­նաց­նել, ե­թե նախ­նա­կան և մի­ջին մաս­նա­գի­տա­կան օ­ղա­կում չկա­տա­րենք բա­րե­փո­խում­ներ, ո­րով­հետև մեր ե­րե­խա­նե­րին պետք է այ­լընտ­րանք ա­ռա­ջար­կենք՚,-ա­սում է ԱՀ ԿԳՍ նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը: Նախ­նա­կան (ար­հես­տա­գոր­ծա­կան), մի­ջին մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյան գրավ­չու­թյան ուղ­ղու­թյամբ նա­խա­րա­րու­թյան կող­մից հետևո­ղա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն է տար­վում: Այ­սօր Ար­ցա­խում գոր­ծում են այդ օ­ղա­կի տար­բեր ո­լորտ­նե­րի մեկ տաս­նյակ ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­ներ. Ստե­փա­նա­կեր­տի, Մար­տու­նու, Շու­շիի ՙԵզ­նիկ Մո­զյան՚ ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րան­ներ, Ստե­փա­նա­կեր­տի Թա­մա­րա Քա­մա­լյա­նի ան­վան բժշ­կա­կան քո­լեջ, Սա­յաթ-Նո­վա­յի ան­վան ե­րաժշ­տա­կան, պա­րար­վես­տի ու­սում­նա­րան­ներ, Շու­շիի Ա. Խա­չատ­րյա­նի ան­վան հու­մա­նի­տար քո­լեջ, Ստե­փա­նա­կեր­տի Ք. Ի­վա­նյա­նի ան­վան ռազ­մա­մար­զա­կան վար­ժա­րան: Մի­ջին մաս­նա­գի­տա­կան ծրագ­րեր են ի­րա­կա­նաց­նում ՙՇու­շիի տեխ­նո­լո­գիա­կան հա­մալ­սա­րան՚ հիմ­նադ­րա­մը և Ստե­փա­նա­կեր­տի ՙԳրի­գոր Նա­րե­կա­ցի՚ հա­մալ­սա­րա­նը:
Ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րա­նի նշա­ձողն այ­սօր Շու­շիի ՙԵզ­նիկ Մո­զյան՚ ու­սում­նա­րանն է` որ­պես ա­մե­նա­ժա­մա­նա­կա­կից կր­թա­կան հաս­տա­տու­թյուն: ՙՄեր ե­րա­զանքն է, որ ո­լոր­տի բո­լոր հաս­տա­տու­թյուն­նե­րը բարձ­րաց­վեն այդ մա­կար­դա­կի՚,-ա­սում է Ն. Ա­ղա­բա­լյա­նը և ափ­սո­սան­քով նշում ո­րոշ հաս­տա­տու­թյուն­նե­րի ոչ բար­վոք վի­ճա­կը: ՙՄեր պայ­ման­նե­րը մեր խո­ցե­լի տեղն են, և մենք այս ուղ­ղու­թյամբ ևս պետք է փնտ­րենք հո­վա­նա­վոր­ներ ու ծրագ­րեր ի­րա­կա­նաց­նեք՚,-շա­րու­նա­կում է նա­խա­րա­րը` մաս­նա­վո­րա­պես մատ­նան­շե­լով Ստե­փա­նա­կեր­տի և Մար­տու­նու ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րան­նե­րը և Թա­մա­րա Քա­մա­լյա­նի ան­վան բժշ­կա­կան քո­լե­ջը: Նա նշեց, որ բա­րե­փո­խում­ներ են ի­րա­կա­նաց­վում Ստե­փա­նա­կեր­տի ա­րես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րա­նում: ՙՔրիս­տո­նյա­նե­րը կա­րի­քի մեջ՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան օգ­նու­թյամբ այս­տեղ ար­դեն այդ աշ­խա­տանք­ներն սկս­ված են: Ու­սում­նա­րա­նում ստեղծ­վում է նոր ար­հես­տա­նոց, փայ­տամ­շակ­ման հաս­տոց­ներն ար­դեն ճա­նա­պար­հին են ի­տա­լա­ցի վար­պետ­նե­րի հետ միա­սին: Վար­պետ­նե­րը կժա­մա­նեն և ե­րեք մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի`փայ­տամ­շակ­ման, վար­սա­վի­րա­կան ար­վես­տի և հա­սա­րա­կա­կան սնն­դի մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի ուղ­ղու­թյամբ կսկ­սեն նոր կր­թա­կան ծրագ­րեր ի­րա­կանց­նել և մաս­նա­գետ­ներ պատ­րաս­տել: Այդ նպա­տա­կով ար­դեն սկս­վել և շա­րու­նակ­վե­լու են ի­տա­լե­րե­նի դա­սըն­թաց­նե­րը: Օ­տար լե­զու­նե­րի ի­մա­ցու­թյունն անհ­րա­ժեշտ է մաս­նա­գի­տու­թյան մեջ հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու հա­մար: ՙՆա­խա­րա­րու­թյու­նը պատ­րաստ է կազ­մա­կեր­պե­լու ու­սա­նող­նե­րի փոր­ձու­սու­ցու­մը, ու­սում­նա­ռու­թյու­նը ար­տերկ­րում, որ­պես­զի նրանք կա­տա­րե­լա­գործ­վեն ընտ­րած մաս­նա­գի­տու­թյան մեջ՚,- վս­տա­հեց­նում է Ն. Ա­ղա­բա­լյա­նը:
Բժշ­կա­կան քո­լե­ջում էլ ո­րոշ աշ­խա­տանք­ներ ար­դեն տար­վում են, որ­պես­զի գո­նե տա­նե­լի պայ­ման­ներ ստեղծ­վեն ու­սու­մը պատ­շած մա­կար­դա­կով կազ­մա­կեր­պե­լու հա­մար: ԿԳՍՆ-ն ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան հետ ու­նի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն, և ար­դեն սկս­վել են աշ­խա­տանք­նե­րը անհ­րա­ժեշտ նյու­թեր, դի­դակ­տիկ պա­րա­գա­ներ քո­լե­ջին տրա­մադ­րե­լու, ու­սա­նող­նե­րի փոր­ձու­սու­ցու­մը հի­վան­դա­նոց­նե­րում կազ­մա­կեր­պե­լու ուղ­ղու­թյամբ:
Փոք­րիկ նվի­րատ­վու­թյուն­նե­րի մի­ջո­ցով բա­րե­լավ­վում են Մար­տու­նու ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րա­նի պայ­ման­նե­րը: ՙԲո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րով կար­ծես թե փոք­րիկ քայ­լե­րով ա­ռա­ջըն­թաց կա, բայց հու­սով եմ, որ 2020-ը մենք ա­վե­լի մեծ քայ­լե­րով ենք կա­րո­ղա­նա­լու ա­ռաջ գնալ՚,-ա­սում է Ն. Ա­ղա­բա­լյա­նը:
Նախ­նա­կան (ար­հես­տա­գոր­ծա­կան) և մի­ջին մաս­նա­գի­տա­կան ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի նկատ­մամբ ու­շադ­րու­թյուն սևե­ռե­լու հե­տաքր­քիր քայլ էր տա­րե­վեր­ջին այս հաս­տա­տու­թյուն­նե­րի լա­վա­գույն սո­վո­րող­նե­րին և բա­րե­խիղճ, ի­րենց մաս­նա­գի­տու­թյա­նը նվիր­ված վար­պետ­նե­րին ու ա­ռար­կա­յա­կան մաս­նա­գետ­նե­րին նա­խա­րա­րու­թյան կող­մից խրա­խու­սե­լը դրա­մա­կան պարգևով և այլ մի­ջոց­նե­րով, որն ա­ռա­ջին ան­գամ էր կա­տար­վում, բայց ինչ­պես վս­տա­հեց­րեց նա­խա­րա­րը, կդառ­նա ա­վան­դա­կան: Թերևս դա էլ նպաս­տի, որ հիմ­նա­կան կր­թու­թյուն ստա­ցած ա­շա­կերտ­նե­րը հեշտ լու­ծեն ի­րենց առջև կանգ­նած խն­դի­րը. գնալ 12-ա­մյա կր­թու­թյա՞ն, այ­նու­հետև` բուհ, թե՞ ընտ­րել ա­րագ և սեղմ ժամ­կե­տում կր­թու­թյուն և մաս­նա­գի­տու­թյուն ստա­նա­լու հնա­րա­վո­րու­թյուն: Գնալ դե­պի ա՞յն մաս­նա­գի­տու­թյուն­նե­րը, ո­րոնք ի­րենց տա­րա­ծաշր­ջա­նում մեծ պա­հան­ջարկ ու­նեն, որ­պես­զի վաղն ա­պա­հով­ված լի­նեն աշ­խա­տան­քով, թե՞ մո­դա­յի հետևից ըն­կած` ընտ­րեն, այս­պես կոչ­ված, վար­կա­նի­շա­յին մաս­նա­գի­տու­թյուն­ներ, բայց ար­դյուն­քում մնան ան­գործ կամ լա­վա­գույն դեպ­քում կա­տա­րեն ի­րենց սր­տին ոչ մո­տիկ աշ­խա­տանք և միշտ դժ­գոհ լի­նել ի­րենց բախ­տից ու երկ­րից: