comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Հայկական խաչքարի բացման արարողություն Իտալիայի Պավիա քաղաքում
[ARM]     [RUS]     [ENG]

Հայկական խաչքարի բացման արարողություն Իտալիայի Պավիա քաղաքում

Cross_stone_opening_ceremony_in_Italy.jpgՄայիսի 9-ին Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանը գտնվում էր Պավիայում` Հաղթանակի օրվա կապակցությամբ, Շուշիի ազատագրման և ԼՂ պաշտպանության բանակի 20-ամյակի կապակցությամբ Պավիայի պատմական Վիսկոնտեո ամրոցում /Castello Visconteo di Pavia/ հայկական խաչքարի  բացման արարողությանը մասնակցելու նպատակով:
Արարողությանը ներկա էին Պավիայի քաղաքային իշխանությունների, հասարակության ու իտալահայ համայնքի ներկայացուցիչները:
Միջոցառման սկզբում ելույթներով հանդես եկան Պավիայի քաղաքապետ Ա.Կատտանեոն և Իտալիայում ՀՀ դեսպան Ռ.Կարապետյանը: Քաղաքապետն իր խոսքում անդրադարձավ հայ ժողովրդի բացառիկ պատմությանն ու մշակույթին, նշելով, որ «Պավիան հարստացավ հայկական խաչքարի տեղադրմամբ, որը շոշափելի հավելում է մեր քաղաքի պատմամշակութային ժառանգությանըե: Cross_stone_opening_ceremony_in_Italy1.jpg
Իտալիայում ՀՀ դեսպանն իր հերթին ասաց, որ 14-րդ դարի իտալական այս ամրոցի գրադարանում ստեղծագործել է հանրահայտ գրող Ֆ.Պետրարկան, նրա սրահների մանրանկարները ստեղծվել են Լեոնարդո դա Վինչիի կողմից, ուստի ամրոցի մուտքի մոտ տեղադրված «հայկական խաչքարը գտել է իր արժանավայել տեղը ու իր նպատակին համապատասխան էլ ավելի կսրբացնի այս պատմական վայրըե: Դեսպան Կարապետյանը կարևորեց մայիսի 9-ին խաչքարի տեղադրման փաստը, ինչպես նաև անդրադարձավ եռատոնի խորհուրդին ու նշանակությանը հայ ժողովրդի համար` ընդգծելով, որ «ինչպես հաղթանակը Երկրորդ աշխարհամարտում, այնպես էլ Շուշիի ազատագրումն ու հաղթանակն Ադրբեջանի կողմից արցախցիներին պարտադրված պատերազմում պարզ ռազմական հաղթանակ չէր, այլ պատմական արդարության հաստատման, հայ ժողովրդի կողմից անկախության և ազատության համար մղված հերոսական պայքարի արդյունքե: 
«Այս խաչքարն էլ հավերժ կխորհրդանշի ոչ միայն մայիսի 9-ին հայ ժողովրդի արձանագրած հաղթանակները, այլև հայ-իտալական բազմադարյա բարեկամությունըե:
Այնուհետև խաչքարը, որը նվիրաբերվել էր քույր քաղաք Պավիային Գյումրիի քաղաքապետարանի կողմից, օծեցին Պավիայի Կաթոլիկ ու Իտալիայի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդները:  Միջոցառումն ավարտվեց Իտալիայի, ՀՀ-ի և ԼՂ-ի պետական օրհներգերի կատարմամբ: