[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈ­ՐՈՒՅԹ՝ ՄՇԱ­ԿՈՒ­ԹԱ­ՅԻՆ ԿՅԱՆ­ՔՈՒՄ

Ա­նի ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆ

 Զրու­ցա­կիցս ար­ցախ­ցի ե­րի­տա­սարդ օ­պե­րա­յին եր­գիչ Գուր­գեն Բաղ­դա­սա­րյանն է, ով վեր­ջերս Ար­ցա­խում հիմ­նել է ՙՇունչ՚ ձայ­նի պահ­պան­ման կենտ­րոն:

-Ող­ջույն, Գուր­գեն։
-Ող­ջույն, Ա­նի։
- Մի փոքր կպատ­մե՞ք Ձեր մա­սին։
-Ես օ­պե­րա­յին եր­գիչ եմ։ Ման­կուց զբաղ­վել եմ եր­գով, սա­կայն դպ­րոցն ա­վար­տե­լուց հե­տո ըն­դուն­վել եմ Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի ի­րա­վա­բա­նա­կան բա­ժի­նը։ Այդ տա­րի­նե­րին ար­դեն ո­րո­շել էի ու­սումս ա­վար­տե­լուց հե­տո մեկ­նել Երևան՝ ըն­դուն­վե­լու Կո­մի­տա­սի ան­վան պե­տա­կան կոն­սեր­վա­տո­րիան։ Այս­պես, 2014-2019 թվա­կան­նե­րին ու­սա­նե­ցի կոն­սեր­վա­տո­րիա­յում՝ սկզ­բում Հա­յաս­տա­նի վաս­տա­կա­վոր ար­տիստ, պրո­ֆե­սոր Վա­լե­րի Հա­րու­թյու­նյա­նի դա­սա­րա­նում, այ­նու­հետև շա­րու­նա­կել եմ պրո­ֆե­սոր Սվետ­լա­նա Կո­լո­սա­րյա­նի դա­սա­րա­նում։ Կոն­սեր­վա­տո­րիան ա­վար­տե­լուց հե­տո վե­րա­դար­ձել եմ Ար­ցախ և այժմ դա­սա­վան­դում եմ Սա­յաթ-Նո­վա­յի ան­վան ե­րաժշ­տա­կան ու­սում­նա­րա­նում։
-Ին­պե՞ս մտահ­ղա­ցաք ՙՇունչ՚ ձայ­նի պահ­պան­ման կենտ­րո­նի ստեղ­ծու­մը։
-Վե­րա­դառ­նա­լով հայ­րե­նիք` ցան­կու­թյուն է ա­ռա­ջա­ցել պա­րա­պել տա­ղան­դա­շատ ե­րի­տա­սարդ­նե­րի հետ։ Սկզբ­նա­կան շր­ջա­նում փոր­ձե­ցի շր­ջել գյու­ղե­րով, քա­ղաք­նե­րով և վար­պե­տաց դա­սեր անց­կաց­նել ցան­կա­ցող­նե­րի հետ, սա­կայն հաս­կա­ցա, որ ֆի­զի­կա­պես անհ­նար է։ Միտք հղա­ցավ հիմ­նել հա­մա­պա­տաս­խան կենտ­րոն, ուր կա­րող են այ­ցե­լել բո­լոր հե­տաքր­քր­վող­նե­րը։
-Ին­չո՞ւ Շունչ։
-Աստ­վա­ծաշն­չում աս­վում է . ՙԱստ­ված շունչ փչեց մար­դու մեջ և նա կյանք ա­ռավ՚։ Թերևս նույնն էլ կա­րե­լի է վե­րագ­րել եր­գե­ցո­ղու­թյա­նը՝ ե­թե բա­ցա­կա­յում է ճիշտ, կա­նո­նա­վոր­ված շուն­չը, ա­պա լավ եր­գե­լու մա­սին խոսք լի­նել չի կա­րող։

-Ո՞ր տա­րի­քից է ըն­դու­նե­լու­թյու­նը և ինչ­պի­սի՞ սկզ­բունք­նե­րով։
-Սկ­սած 6 տա­րե­կա­նից բո­լո­րը կա­րող են այ­ցե­լել կենտ­րոն։ Պա­րապ­մունք­ներն ան­հա­տա­կան են, շա­բա­թա­կան 2 ան­գամ՝ 50 րո­պե տևո­ղու­թյամբ։ Պետք է նաև ա­վե­լաց­նեմ, որ ձայ­նի պահ­պան­ման մեր կենտ­րո­նում կազ­մա­կերպ­վում են նաև խոս­քար­վես­տի դա­սըն­թաց­ներ, ո­րը նա­խա­տես­ված է լրագ­րող­նե­րի, քա­ղա­քա­գետ­նե­րի և բո­լոր նրանց հա­մար, ում աշ­խա­տան­քում անհ­րա­ժեշ­տու­թյուն է հղկ­ված ձայն ու­նե­նա­լը։
-Որ­քա՞ն ժա­մա­նակ է, որ գոր­ծում է կենտ­րո­նը, և Ար­ցա­խում հե­տաք­րք­րու­թյուն նկատ­վում է Ձեր ա­ռա­ջար­կած ծրագ­րե­րի նկատ­մամբ։
-Դեռ մեկ ա­միս է, ինչ կենտ­րո­նը գոր­ծում է։ Այժմ սրա­հի հարցն ենք փոր­ձում լու­ծել։ Ան­կեղծ ա­սած, այս­պի­սի ար­ձա­գանքն անս­պա­սե­լի էր ինձ հա­մար։ Դի­մորդ­ներ ենք ու­նե­ցել ան­գամ Ար­ցա­խի հե­ռա­վոր գյու­ղե­րից? օ­րի­նակ Սո­սից, Սարգ­սա­շե­նից, Բեր­դա­շե­նից և այլն։ Շա­տե­րը հե­տաքր­քր­վում են նաև մեր՝ Երևա­նում մաս­նա­ճյուղ ու­նե­նա­լու հան­գա­ման­քով։
-Ինչ­պի­սի՞ չա­փա­նիշ­նե­րով եք ա­ռաջ­նորդ­վում ու­սուց­ման գոր­ծըն­թա­ցում և ե­թե կա այդ­պի­սին, ա­պա ի՞նչ նմու­շի վկա­յա­գիր է տրա­մադր­վում շր­ջա­նա­վարտ­նե­րին։
-Դա­սա­վադ­ման մե­թո­դի­կան հիմն­ված է եվ­րո­պա­կան եր­գե­ցո­ղու­թյան՝ մաս­նա­վո­րա­պես ի­տա­լա­կան եր­գե­ցո­ղու­թյան հին դպ­րո­ցի վրա։ Ուս­ման տա­րի­նե­րին ինձ բախտ է վի­ճակ­վել վար­պե­տաց դա­սե­րի մաս­նակ­ցել եվ­րո­պա­կան մի շարք եր­կր­նե­րում՝ հան­րա­ճա­նաչ օ­պե­րա­յին եր­գիչ­նե­րի մոտ։ Դրա շնոր­հիվ ես կա­րո­ղա­ցա բա­ցա­հայ­տել եվ­րո­պա­կան եր­գե­ցո­ղու­թյան գաղտ­նի­քը։ Վկա­յա­գիր տրա­մադ­րե­լու հար­ցը ևս մշակ­ման փու­լում է։
-Ի՞նչ կա­րող է ակն­կա­լել կենտ­րո­նի դի­մոր­դը և ինչ­պի­սի՞ մաս­նա­գի­տա­կան ո­րակ­նե­րի կա­րող է տի­րա­պե­տել շր­ջա­նա­վար­տը։
-Կենտ­րո­նի շր­ջա­նա­վար­տը կկա­րո­ղա­նա հե­տա­գա­յում եր­գել իր նա­խընտ­րած ո­ճում և շա­րու­նա­կել ու­սու­մը կոն­սեր­վա­տո­րիա­յում։
-Ար­ցա­խում, կար­ծես, նմա­նօ­րի­նակ ու­սու­ցում տար­վում է ե­րաժշ­տա­կան ու­սում­նա­կան հա­մա­պա­տաս­խան հաս­տա­տու­թյուն­նե­րում. ո՞րն է Ձեր կենտ­րո­նի ա­ռանձ­նա­հատ­կու­թյու­նը։
-Նմա­նա­տիպ կենտ­րոն­ներ Ար­ցա­խում չկան։ Նախ կենտ­րո­նի ու­սում­նա­կան ծրա­գի­րը հիմն­ված է եվ­րո­պա­կան կր­թա­կան հա­մա­կար­գի վրա։ ՙՁայ­նի պահ­պան­ման կենտ­րոն՚ ան­վա­նու­մից ինք­նին երևում է դպ­րո­ցի յու­րա­հատ­կու­թյու­նը։ Մեր նպա­տա­կը ձայ­նի պահ­պա­նումն է, ճիշտ զար­գա­ցու­մը, նպա­տա­կա­հար­մար ծրագ­րի ըն­տու­թյու­նը։
-Ի՞նչ ծրագ­րեր ու­նեք ա­ռա­ջի­կա­յում։
-Այժմ պլա­նա­վո­րում եմ ՙՀա­նուն մշա­կույ­թի՚ խո­րագ­րով հա­մեր­գա­յին շր­ջա­գա­յու­թյամբ հան­դես գալ Ար­ցա­խի մի շարք գյու­ղե­րում և շր­ջան­նե­րում։ Ե­րա­զանք ու­նեմ Ար­ցա­խում հիմ­նել կոն­սեր­վա­տո­րիա և օ­պե­րա­յին թատ­րոն։ Ա­ռաջ Աստ­ված։