[ARM]     [RUS]     [ENG]

ՙԲՈ­ԼՈՐ ԽԱ­ՂԱ­ՑԱԾ ԴԵ­ՐԵՐՍ ԻՄ ԶԱ­ՎԱԿ­ՆԵՐՆ ԵՆ...՚

Մե­լա­նյա ՄԻԼՈՆՅԱՆ

Հուն­վա­րի 21-ին հան­րա­պե­տու­թյան վաս­տա­կա­վոր ար­տիստ Սամ­վել Վի­րա­բյա­նը կդառ­նար 70 տա­րե­կան: Գրե­թե 40 տար­վա բե­մա­կան կյան­քի` ար­ցա­խյան թատ­րո­նին նվի­րած ե­րեք տաս­նա­մյա­կը բա­րո­յա­պես պար­տա­վո­րեց­նում է ապ­րող­նե­րիս` հի­շե­լու և գնա­հա­տե­լու նրան:

Նա ցա­վա­լիո­րեն կարճ կյանք ապ­րեց` ըն­դա­մե­նը 56 տա­րի, և հե­ռա­ցավ ան­ժա­մա­նակ, երբ առ­նե­լիք-տա­լի­քը դեռ այն­քան շատ էր… ՙԻմ տա­րի­քը հա­սու­նաց­ման մի շր­ջան է, ո­րը տա­րի­նե­րի հետ հղկ­վել-զտ­վել է ա­վե­լորդ ու ան­կարևոր տար­րե­րից` պա­րարտ հող ստեղ­ծե­լով նո­րա­նոր մտահ­ղա­ցում­նե­րի ու նվա­ճում­նե­րի հա­մար, երբ ա­վե­լի խորն ես տես­նում ու ա­վե­լի շատ բան ես տես­նում…՚,-իր վեր­ջին հար­ցազ­րույ­ցում ա­սել է ար­տիս­տը:
Թու­մա­նյա­նի չք­նաղ Լո­ռին է նրա ծնն­դա­վայ­րը, իսկ տոհ­մա­ծա­ռի ի­րենց ճյու­ղը ձգ­վում է չա­րեն­ցա­համ Կար­սից, երբ ցա­րա­կան բա­նա­կի սպա Ա­ղա­ջան Վի­րա­բյա­նի որ­դին` Մի­քա­յե­լը, 1915թ. ե­ղեռ­նից մա­զա­պուրծ` հայ­տն­վեց Գյում­րիի որ­բա­նո­ցում: Ա­մուս­նա­նա­լով, Մի­քա­յել Վի­րա­բյա­նը տե­ղա­փոխ­վում է Կի­րո­վա­կան (ներ­կա­յիս` Վա­նա­ձոր), որ­տեղ աչք են բա­ցել նրանց ի­նը զա­վակ­նե­րը: Ա­ռաջ­նե­կը Սամ­վելն էր, ով շի­նա­րար հո­րից ժա­ռան­գել էր ոչ միայն նրա բա­զուկ­նե­րի զո­րու­թյու­նը, այլև` սե­րը ար­վես­տի հան­դեպ. ՙԳլ­խա­վոր ՙմե­ղա­վո­րը՚ հայրս էր, որ ինձ ճա­կա­տագ­րով ընդ­միշտ կա­պեց թատ­րո­նին…՚: Ա­ռա­ջին ան­գամ հայրն է որ­դու ձեռ­քից բռ­նած թատ­րոն տա­րել, նրա դեմ բա­ցել հրաշք­նե­րով լե­ցուն բե­մաշ­խար­հը: Ա­ռա­ջին ներ­կա­յա­ցու­մը, որ կան­խո­րո­շեց ա­պա­գա դե­րա­սա­նի կյան­քի ու­ղին, ՙՆա­մուսն՚ էր: Այն ժա­մա­նակ երևի նրա մտ­քով չէր էլ անց­նում, որ տա­րի­ներ անց Ստե­փա­նա­կեր­տում ինքն այդ նույն ներ­կա­յաց­ման մեջ միա­ժա­մա­նակ եր­կու դեր պի­տի մարմ­նա­վո­րեր` Բար­խու­դա­րի և Ռուս­տա­մի:
1968 թվա­կա­նին ըն­դուն­վել է Կի­րո­վա­կա­նի Հովհ. Ա­բե­լյա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րոն, միա­ժա­մա­նակ սո­վո­րել թատ­րո­նին կից նո­րա­բաց ստու­դիա­յում: Հա­մոզ­ված լի­նե­լով, որ կր­թու­թյու­նը հղ­կում է դե­րա­սա­նի շնորհ­քը, 1972-ին ըն­դուն­վել է Երևա­նի գե­ղար­վես­տա­թա­տե­րա­կան ինս­տի­տու­տի դե­րա­սա­նա­կան ֆա­կուլ­տե­տը: 1976-ին ա­վար­տա­կան քն­նու­թյան ժա­մա­նակ Զիմ­զի­մով խա­ղաց (ՙՊե­պո՚): Ի դեպ, այս դե­րը մինչև կյան­քի վեր­ջը մնաց սի­րե­լի ու պաշ­տե­լի: Հենց ա­վար­տա­կան քն­նու­թյան ժա­մա­նակ էլ ան­վա­նի ման­կա­գիր Գուր­գեն Գաբ­րիե­լյա­նը, որ Ստե­փա­նա­կեր­տի դրամ­թատ­րո­նի այն ժա­մա­նակ­վա տնօ­րենն էր և մտա­հոգ էր թատ­րո­նի սերն­դա­փո­խու­թյան հար­ցով, տես­նե­լով ե­րի­տա­սարդ Վի­րա­բյա­նի փայ­լուն խա­ղը, նրան հրա­վի­րում է Ստե­փա­նա­կերտ: Մեր թատ­րո­նի ծաղ­կուն շր­ջանն էր դեռ. ա­վագ սերն­դի տա­ղան­դա­վոր դեմ­քե­րի հետ աս­պա­րե­զը նվա­ճե­լու էին հեր­թա­փո­խի կանգ­նած ե­րի­տա­սարդ­նե­րը` պատ­րաստ ըն­դու­նե­լու վար­պե­տու­թյան էս­տա­ֆե­տը: Նա բեմ մտավ լա­վա­գույն աստ­ղե­րի հետ` Թա­մա­րա Մել­քու­մյան, Սու­րեն Համ­զո­յան, Մա­մի­կոն Մի­քա­յե­լյան, Գուր­գեն Գրի­գո­րյան, Շու­շիկ Գրի­գո­րյան, Մար­գո Բա­լա­սա­նյան, Բե­նիկ Օվ­չյան… Եվ աշ­խա­տել է միշտ սո­վո­րել նրան­ցից, հղկ­վել է նրանց մի­ջա­վայ­րում` նրանց հետ մեկ­տեղ իր ե­րի­տա­սարդ ու­սե­րին կրե­լով թատ­րո­նի բե­ռը:
Ստե­փա­նա­կեր­տում Վի­րա­բյան դե­րա­սանն ինք­նա­հաս­տատ­ման դժ­վա­րին ու­ղի ան­ցավ` լե­ցուն ան­հան­գիստ ո­րո­նում­նե­րով ու ո­գո­րում­նե­րով, հո­գու անմ­նա­ցորդ նվի­րու­մով ու ա­մե­նա­տար­բեր խառն­ված­քի դե­րա­պատ­կեր­ներ մշա­կե­լու ա­նու­րա­նա­լի ձիր­քով: Այս­տեղ ա­ռա­ջին բե­մե­լը ՙՍո­ֆի­կի սխա­լը՚ ներ­կա­յաց­ման մեջ էր. Սու­րեն Համ­զո­յա­նը հի­վանդ էր, և նրան ա­ռա­ջար­կե­ցին խա­ղալ: ՙԲո­լոր խա­ղա­ցած դե­րերս հո­գե­հա­րա­զատ են ինձ, դրանք հո­գուս ներ­կապ­նա­կի մի­ջից ծն­ված սր­տիս լա­րերն են ա­սես, իմ զա­վակ­ներն են: Թույլ թե ու­ժեղ խա­ղա­ցած կեր­պար` դե­րա­սա­նի հա­մար դրանք իր զա­վակ­ներն են: Ես բա­ցա­սա­կան կեր­պա­րի մի­ջո­ցով էլ աշ­խա­տել եմ մեր ժո­ղովր­դին շատ բան հա­սու դարձ­նել, դրա­կան և բա­ցա­սա­կան կեր­պար­նե­րին այլ սկզ­բուն­քով եմ մո­տե­ցել` չա­րի մեջ փնտ­րե­լով բա­րին, լա­վի մեջ` չա­րը՚:
Ա­սենք, որ հան­դի­սա­տե­սը սի­րել և գնա­հա­տել է նրա խա­ղը, իսկ երբ վրա հա­սան ծանր օ­րե­րը, ու ար­տիս­տը մա­քա­ռում էր ան­բու­ժե­լի հի­վան­դու­թյան դեմ, այ­ցե­լեց հի­վան­դա­նոց ու հո­գե­պես սա­տար կանգ­նեց նրան. ՙԵս ըն­կեր­նե­րիցս շնոր­հա­կալ եմ… հի­վան­դա­նո­ցում ժո­ղո­վուր­դը լա­լիս էր ինձ հա­մար՚,-միա­միտ ու տղա­յա­կան հպար­տու­թյամբ ա­սում էր նա, և զգում էիր, որ գոհ է դրա հա­մար:

Տա­րի­նե­րի հետ ա­վե­լի ցայ­տուն էին դրսևոր­վում կեր­պա­րա­կերտ­ման խն­դիր­նե­րի անս­խալ բա­ցա­հայ­տու­մը, խոս­քի հու­զա­կան հա­րուստ ելևէջ­նե­րը, հու­մո­րի բնա­ծին և նր­բին զգա­ցո­ղու­թյու­նը, ար­տա­հայ­տիչ դի­մա­խա­ղը: Նա այն հազ­վա­գյուտ դե­րա­սան­նե­րից էր, որ ի­րե­նով լց­նում էր բե­մը: Բե­մա­կան հրա­շա­լի ֆակ­տու­րա, գրա­գետ խոսք, գե­ղե­ցիկ ձայն, դե­րա­րար­ման յու­րա­հա­տուկ ձիրք. նրա ստեղ­ծած բո­լոր կեր­պար­նե­րը` կնք­ված ՙսե­փա­կան ձե­ռագ­րի՚ դրոշ­մով, ա­ռանձ­նա­նում են ինք­նա­տիպ խա­ղար­կուն ո­ճով, ո­րը միշտ մնաց անշ­փո­թե­լի ու սիր­վեց հան­դի­սա­տե­սի կող­մից: Ինքն էլ հան­դի­սա­տե­սին սի­րեց, ո­րին շատ բարձր էր գնա­հա­տում. ՙՀա­յաս­տա­նի շատ վայ­րե­րում եմ ես խա­ղա­ցել, բայց Ար­ցա­խի ժո­ղովր­դի պես հան­դի­սա­տես երևի մեկ էլ ֆրան­սիա­ցի­ներն են: Ճիշտ է, վեր­ջին տա­րի­նե­րին ժո­ղո­վուրդն օ­տար­վել է թատ­րո­նից, բայց ե­կեք հաս­կա­նանք, որ թատ­րո­նը պե­տու­թյան գո­յու­թյան ա­մե­նա­զո­րեղ կռ­վանն է: Իմ սի­րե­լի ժո­ղովր­դին ուղ­ղա­կի խնդ­րում եմ` ե­րե­խա­նե­րին ման­կուց կա­պեք թատ­րո­նի հետ, բա­ցեք նրանց դեմ թատ­րո­նի կա­խար­դա­կան հե­քիա­թը՚:
Նա սո­վո­րա­կան դե­րա­սան չէր, այլ ար­տիստ էր ո­տից գլուխ, որ բե­մի վրա գե­րում էր իր ան­մի­ջա­կա­նու­թյամբ, բարդ ու հա­կա­սա­կան կեր­պար­ներ ՙբա­ցե­լու՚ շնորհ­քով: Նա ան­կան­խա­տե­սե­լի էր ինչ­պես բե­մում, այն­պես էլ կյան­քում. պատ­ճա­ռը պոռթ­կուն էու­թյունն էր և բա­նաս­տեղ­ծա­կան խառն­ված­քը: Նրա խա­ղը միշտ նոր էր ու վա­րա­կիչ, խա­ղում էր հա­խուռն ու կր­քով, ա­սես հրա­բուխ լի­ներ` պատ­րաստ ժայթ­քե­լու խոր­քում պա­հած հուրն ու մո­խի­րը: Ես այն­քան էլ չզար­մա­ցա, երբ տնե­ցի­ներն ա­սա­ցին, որ նա բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ ու պատմ­վածք­ներ էր գրում, թե­պետ եր­բեք տպագ­րու­թյան չէր տա­լիս: Զար­մա­ցա` երբ կար­դա­ցի դրանք… 50-ն անց ար­տիս­տը պա­տա­նե­կան սր­տի թր­թի­ռով ու ա­վյու­նով էր գրում ա­ռա­ջին համ­բույ­րի ու սի­րո մա­սին, նրա զո­րեղ ար­տա­քի­նի տակ նուրբ ու փխ­րուն սիրտ էր տրո­փում, որն այդ­պես էլ ան­ճա­նաչ մնաց շա­տե­րին… Վի­րա­բյան-մար­դուց ա­վե­լի նա սի­րում էր Վի­րա­բյան-դե­րա­սա­նին, ո­րով­հետև զգում էր, որ ՙար­տիստ Վի­րա­բյանն ա­վե­լի ու­ժեղ է, քան մարդ Վի­րա­բյա­նը՚:
Սամ­վել Վի­րա­բյա­նի ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քի հունձ­քը բե­ղուն էր` 120-ից ա­վե­լի դեր է մարմ­նա­վո­րել ար­ցա­խյան բե­մում` Գիժ Դա­նիել, Բար­խու­դար, Ռուս­տամ, Ծմա­կի մարդ, կա­պի­տան Չոր­նի, ու­սու­ցիչ Մա­մյան, բա­զազ Ար­տեմ, Վար­դան Ա­դա­մյան, Նիլ, Վյու­գին, Կու­լի­կով, Նի­նոս, Գո­գի և շատ այլ մեծ ու փոքր դե­րեր: Ինքն իր խա­ղա­ցած դե­րե­րը յու­րո­վի էր գնա­հա­տում. ՙԻմ խա­ղա­ցած դե­րե­րից բա­ցի ու­նեմ հինգ գլ­խա­վո­րից ա­վե­լի գլ­խա­վոր դե­րեր, որ աշ­խար­հում ա­մեն մարդ խա­ղում է յու­րո­վի` Մի­քա­յել, Վար­դու­հի, Վար­դան, Նա­րի­նե, Աշ­խեն` զա­վակ­ներս են՚: Որ­դին` Վար­դա­նը, մի տու­փի մեջ ի մի է բե­րել հոր հի­շա­տակն ամ­փո­փող մա­սունք­ներ, ո­րոնք պահ­պա­նում է որ­պես ըն­տա­նե­կան սր­բու­թյուն` հին ժա­մա­ցույց­ներ, հոր փաս­տաթղ­թերն ու անձ­նա­կան ի­րե­րը, պա­պից ժա­ռան­գու­թյուն մնա­ցած չի­բուխն ու եր­կար շղ­թա­յով գր­պա­նի ժա­մա­ցույ­ցը…Ու­շադ­րու­թյունս գրա­վեց ինք­նա­շեն մի դա­նակ` վրան գր­ված ՙԺա­բո՚: Պարզ­վեց, որ ըն­կեր­նե­րից շա­տե­րը նրան դի­մում էին այդ մա­կա­նու­նով, և դա նրան դուր էր գա­լիս: Իսկ Ժա­բո էին կո­չում ան­ցյալ դա­րի խոր­հր­դա­յին լե­գեն­դար ծան­րորդ Լեո­նիդ Ժա­բո­տինս­կու պատ­վին, քա­նի որ ե­րի­տա­սարդ Վի­րա­բյանն էլ ար­տա­կարգ ու­ժի տեր էր և ձեռ­քը գցում ու քա­րը խա­ղաց­նե­լով պա­տից հա­նում էր…
Ար­ցա­խյան պա­տե­րազ­մը հիմ­նի­վեր շր­ջեց մեր կյան­քը` բա­զում հաղ­թա­նակ­նե­րի հետ բե­րե­լով նաև հա­զա­րա­վոր թանկ զո­հեր: Մի­քա­յել և Վար­դան Վի­րա­բյան­նե­րը նույն­պես զին­վո­րագր­վե­ցին, իսկ ար­տիստ Վի­րա­բյա­նը, ինչ­պես Վար­դանն է ա­սում, խոս­քը զենք դարձ­րած` կա­տա­րեց ՙզամ­պա­լի­տի՚ ե­րիցս կարևոր պար­տա­կա­նու­թյու­նը: Թվում է` նա միշտ քայ­լել է` չակն­կա­լե­լով կո­չում­ներ ու տիտ­ղոս­ներ, և կար­ծես շատ ու­շա­ցան դրանք` և՜ Ե­ղի­շեի ան­վան պե­տա­կան մր­ցա­նա­կը, և՜ 2004-ին տար­վա լա­վա­գույն դե­րա­սան ճա­նաչ­վե­լը, և՜ վաս­տա­կա­վոր ար­տիս­տի կո­չու­մը. ծանր ու ան­բու­ժե­լի հի­վան­դու­թյունն ա­վե­լի վաղ էր վրա հա­սել և խարխ­լել կաղ­նին…
Երևի թե այս­քա­նը բա­վա­րար հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռեց վեր­հի­շե­լու և խո­նարհ­վե­լու ար­տիս­տի հի­շա­տա­կի առջև, բայց ևս մի կարևոր շտ­րիխ` դի­ման­կա­րի ամ­բող­ջաց­ման հա­մար: 2006-ի ապ­րի­լին` իր վեր­ջին հար­ցազ­րույ­ցում, հա­վեր­ժի ճամ­փան բռ­նե­լուց մի քա­նի օր ա­ռաջ նա ի­րեն այս­պես էր հու­սադ­րում. ՙԵս ապ­րե­լու եմ 16 տա­րի և վեց ա­միս…72 տա­րե­կա­նի մեջ, ո­րը մո­տա­վո­րա­պես կլի­նի 2020 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 19-ին (հե­տո ի­մա­ցա, որ 72-ը հոր ապ­րած տա­րիքն էր, իսկ հոկ­տեմ­բե­րի 19-ը` մահ­վան օ­րը), ա­ռա­վո­տյան ժա­մը 5-6-ին մոտ արթ­նա­նա­լու եմ, վրաս-գլուխս մաք­րե­լու եմ` Աստ­ծո զա­վակ եմ, հա­վա­տա­ցյալ… Լո­ղա­նա­լով կմաքր­վեմ, սպի­տա­կե­ղենս կփո­խեմ, տե­ղա­շոր-բան հա­վա­քեմ, մաք­րեմ, դա­սա­վո­րեմ, մի կում ջուր խմեմ… Ճա­նա­պար­հից ա­ռաջ մի 3-5 րո­պե կնս­տեմ, իմ հա­վա­քած տե­ղա­շո­րում կպառ­կեմ սի­րուն հագն­ված, ձեռ­քերս խա­չե­լու եմ ու ա­սեմ` փառքդ շատ լի­նի, Աստ­ված ջան, հի­մա կա­րող ես հո­գիս վերց­նել…Շատ հե­տաքր­քիր մահ է, չէ՞…՚: