[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱԽԱՂ ԱՐՊՀ-ՈՒՄ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Հունվարի 21-ին ԱրՊՀ-ում մեկնարկել է ՙՇրջակա միջավայրի պաշտպանության իրավունք՚ թեմայով միջազգային դատախաղ: Ավելի քան մեկ տասնամյակ անցկացվող միջազգային այս խաղ-մրցույթին Արցախը մասնակցում է առաջին անգամ: Դա Կենտրոնական Ասիայի տարաշրջանային փուլն է, որի կազմակերպման նախաձեռնությունն Արցախի պետական համալսարանինն է` ՙԱմերիկայի հայ իրավաբանների ասոցիացիա՚-ի հովանավորությամբ: Դատախաղին մասնակցում են ԱրՊՀ, Երևանի պետական և Հայ ռուսական /սլավոնական/ համալսարանները: Յուրաքանչյուր թիմում ընդգրված է երեք ուսանող: Դատախաղը տարվում է անգլերենով: Այն դատում են ԱՄՆ-ից հրավիրված մասնագետները: Լավագույն թիմերը կմասնակցեն եզրափակիչ փուլին: Հաղթած թիմերը, ինչպես նաև ԱրՊՀ-ն` որպես կազմակերպիչ, կմասնակցեն ապրիլի 2-4-ը ԱՄՆ Ֆլորիդա նահանգում կայանալիք մրցույթին: 

ԱրՊՀ իրավաբան Լուիզա Ներսիսյանի տեղեկատվությամբ` պետք է նաև մասնակցեին Իրանից երկու թիմ, սակայն վերջին սրացումների հետ կապված նրանք չեն կարողացել ներկայանալ:
Դատախաղը վաղը կշարունակվի Արցախի Գերագույն դատարանում: