[ARM]     [RUS]     [ENG]

ՄՇԱ­ԿՈՒՅ­ԹԻ Ո­ԼՈՐ­ՏԻ ՁԵՌՔ­ԲԵ­ՐՈՒՄ­ՆԵՐՆ ՈՒ Ա­ՆԵ­ԼԻՔ­ՆԵ­ՐԸ

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Հուն­վա­րի 22-ին Ար­ցա­խի մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րար Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նը նա­խա­րա­րու­թյան նիս­տե­րի դահ­լի­ճում հրա­վի­րեց մամ­լո ա­սու­լիս, ո­րին ներ­կա­յաց­րեց 2019 թվա­կա­նին ո­լոր­տի բո­լոր ճյու­ղե­րում կա­տար­ված աշ­խա­տանք­նե­րը, պատ­մեց 2020 թվա­կա­նին նե­խա­տես­ված ծրագ­րե­րի մա­սին և պա­տաս­խա­նեց լրագ­րող­նե­րին հու­զող բազ­մա­թիվ հար­ցե­րի: Մամ­լո ա­սու­լի­սին ներ­կա էին փոխ­նա­խա­րար­ներ Մե­լա­նյա Բա­լա­յա­նը և Գա­յա­նե Գրի­գո­րյան:

Ող­ջու­նե­լով ներ­կա­նե­րին` Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նը հնա­րա­վո­րինս հա­մա­ռոտ ներ­կա­յաց­րեց գե­րա­տես­չու­թյան տար­բեր ճյու­ղե­րի 2019 թվա­կա­նին կա­տա­րած աշ­խա­տան­քը:
Նա­խա­րա­րը մեծ նշա­նա­կու­թյուն տվեց զբո­սաշր­ջու­թյան ո­լոր­տի զար­գաց­մանն ուղղ­ված մի­ջո­ցա­ռում­նե­րին, ծրագ­րե­րին և նա­խագ­ծե­րին` բա­վա­կա­նու­թյամբ մատ­նան­շե­լով շո­շա­փե­լի ար­դյունք­ներ: Այս­պես` 2019թ. հուն­վար-դեկ­տեմ­բեր ա­միս­նե­րին Ար­ցախ է այ­ցե­լել 41963 օ­տա­րերկ­րյա զբո­սաշր­ջիկ? գե­րա­զան­ցե­լով նա­խորդ տար­վա ցու­ցա­նի­շը (28588) 13375-ով կամ 46 տո­կո­սով: Ու­շագ­րավն այն է, որ զբո­սաշր­ջիկ­նե­րի մեծ մասն այ­ցե­լում է Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նից` 19 160 մարդ: Երկ­րոդ հո­րի­զո­նա­կա­նում են ԱՄՆ-ից ժա­մա­նած զբո­սաշր­ջիկ­նե­րը` 7 527, եր­րոր­դում են Ֆրան­սիա­ցից ժա­մա­նած` 1 661: Նա­խա­րա­րը ո­լոր­տի զար­գա­ցու­մը վկա­յող ևս մեկ հու­սադ­րող փաս­տի սևե­ռեց ու­շադ­րու­թյու­նը` 2019թ. հու­նի­սի 1-ից սեպ­տեմ­բե­րի 1-ը Tourist bus ծա­ռա­յու­թյու­նից օգտ­վել է 2254 մարդ: Ու­րեմն սա ճիշտ ձև է զբո­սաշր­ջի­կին ցան­կա­լի վայր հասց­նե­լու, և հնա­րա­վոր է, որ այս ծա­ռա­յու­թյու­նը կընդ­լայն­վի:
Զբո­սաշր­ջու­թյան ո­լոր­տի զար­գաց­մանն են ուղղ­ված ե­ղել նաև նա­խա­րա­րու­թյան հու­շար­ձան­նե­րի և պատ­մա­կան մի­ջա­վայ­րի պահ­պան­ման և զար­գաց­ման բաժ­նի կող­մից 2019թ. անց­կաց­րած մի­ջո­ցա­ռում­նե­րը: Ան­շուշտ, ըն­դգ­ծում է նա­խա­րա­րը, դրան­ցից ա­մե­նա­կարևոր­ներն են CONIFA-2019 Եվ­րո­պա­յի ֆուտ­բո­լի ա­ռաջ­նու­թյան և Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի ըն­թաց­քում կազ­մա­կերպ­ված բազ­մա­թիվ ու տա­րաբ­նույթ մի­ջո­ցա­ռում­նե­րը` հա­մերգ­ներ, ցու­ցա­հան­դես­ներ, էքս­կուր­սիոն ծրագ­րեր մաս­նա­կից­նե­րի և հյու­րե­րի հա­մար: Ան­կաս­կած, շեշ­տում է Լ. Հով­հան­նի­սյա­նը, զբո­սաշր­ջու­թյան զար­գաց­մա­նը մեծ խթան է հան­դի­սա­նում աշ­նան սկզ­բում Հադ­րու­թի շր­ջա­նի Տող գյու­ղում կազ­մա­կերպ­վող Ար­ցա­խյան գի­նու փա­ռա­տո­նը, ո­րին վեր­ջին տա­րին մաս­նակ­ցել են ե­րեք տաս­նյա­կից ա­վել գի­նե­գործ­ներ և հա­ճա­խել 5 հա­զա­րից ա­վե­լի զբո­սաշր­ջիկ­ներ:
Մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան և ժո­ղովր­դա­կան ար­հեստ­նե­րի բաժ­նի 2019թ. կա­տա­րած աշ­խա­տանք­նե­րը գե­րա­տես­չու­թյան ղե­կա­վա­րը նույն­պես բարձր գնա­հա­տեց: ՙԹան­գա­րա­նա­յին գոր­ծի զար­գաց­ման՚ ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում ի­րա­կա­նաց­վել են կարևոր աշ­խա­տանք­ներ: Հա­յաս­տա­նի ազ­գա­յին ար­խի­վի հետ հա­մա­տեղ ԼՂՀ մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տում կազ­մա­կերպ­վել է Ա­րամ Մա­նու­կյա­նի ծնն­դյան 140-ա­մյա­կին նվիր­ված ար­խի­վա­յին փաս­տաթղ­թե­րի և լու­սան­կար­նե­րի ցու­ցա­հան­դես, Ստե­փա­նա­կեր­տի պատ­կե­րաս­րա­հում` Սեր­գեյ Փա­րա­ջա­նո­վի թան­գա­րա­նի տնօ­րեն Զա­վեն Սարգ­սյա­նի ան­հա­տա­կան լու­սան­կար­չա­կան ցու­ցա­հան­դե­սը: Նա­խա­րա­րու­թյան են­թա­կա­յու­թյամբ գոր­ծող թան­գա­րան­նե­րում և պատ­կե­րաս­րահ­նե­րում անց են կաց­վել Թան­գա­րան­նե­րի մի­ջազ­գա­յին օր­վան ու ՙԹան­գա­րան­նե­րի գի­շեր­վան՚ նվիր­ված բազ­մաբ­նույթ մի­ջո­ցա­ռում­ներ: Նա­խա­րա­րը մեծ նշա­նա­կու­թյուն տվեց ՙՄշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան պահ­պա­նում և մշա­կու­թա­յին ինք­նու­թյան վե­րար­տադ­րու­թյուն՚ ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում աշ­նա­նը տե­ղի ու­նե­ցած ՙԱր­ցա­խյան գոր­գար­վեստ՚ հան­րա­պե­տա­կան չոր­րորդ մր­ցույ­թին, ո­րը կոչ­ված է խթան հան­դի­սա­նալ Ար­ցա­խում գոր­գար­վես­տի զար­գաց­ման գոր­ծըն­թա­ցին:
Լ. Հով­հան­նի­սյա­նը կարևո­րեց ՙՀրա­տա­րակ­չա­կան ծախ­սեր՚ ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում տար­վա ըն­թաց­քում կա­տա­րած աշ­խա­տան­քը: Հրա­տա­րակ­վել են Ար­թուր Մկրտ­չյա­նի ՙԻ?նչ է տե­ղի ու­նե­ցել Հադ­րու­թում՚, Ար­պատ Ա­վա­նե­սյա­նի ՙՄի­ջին մաս­նա­գի­տա­կան և բարձ­րա­գույն կր­թա­կան հա­մա­կարգ՚, Կա­րի­նե Ա­լա­վեր­դյա­նի ՙՍտե­փա­նա­կեր­տի Վ. Փա­փա­զյա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի տա­րեր­գու­թյու­նը. 1932-2019թթ.՚, Ա­նա­հիտ Գաբ­րիե­լյա­նի ՙՀաղ­թա­նա­կի մե­ղե­դի՚, Աշ­խունջ Պո­ղո­սյա­նի ՙԱր­ցա­խի պատ­մաերկ­րա­գի­տա­կան թան­գա­րա­նի ար­ծա­թյա զար­դե­րի հա­վա­քա­ծուն՚, Ստե­փան Դա­դա­յա­նի  ''Прав­да и ложь о Ка­рабахском “Ханстве”'' գր­քե­րը:

Ար­ցա­խյան մշա­կույ­թի հան­րահռ­չակ­ման և տա­րած­ման, մշա­կու­թա­յին հա­ղոր­դակց­ման նպա­տա­կով, նշում է Լ. Հով­հան­նի­սյա­նը, կազ­մա­կերպ­վել են ԱՀ մշա­կու­թա­յին հա­մույթ­նե­րի, խմ­բե­րի, ար­վես­տա­գետ­նե­րի, տա­ղան­դա­վոր ե­րա­ժիշտ­նե­րի հյու­րա­խա­ղերն օ­տա­րերկ­րյա պե­տու­թյուն­նե­րում, ա­պա­հով­վել է նրանց մաս­նակ­ցու­թյու­նը մի­ջազ­գա­յին մր­ցույթ­նե­րին, փա­ռա­տո­նե­րին և այլ մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րին: Նա­խա­րար Լ. Հով­հան­նի­սյա­նը հպար­տու­թյամբ նշեց մեծ եր­գա­հան, բա­նա­հա­վաք, ե­րաժշ­տա­գետ Կո­մի­տա­սի և մեծն գրող, բա­նաս­տեղծ Թու­մա­նյա­նի 150-ա­մյակ­նե­րի լայ­նո­րեն նշու­մը, ինչ­պես և կոմ­պո­զի­տոր­ներ Տիգ­րան Ման­սու­րյա­նի, Ռո­բերտ Ա­միր­խա­նյա­նի, Մար­տին Վար­դա­զա­րյա­նի 80-ա­մյակ­նե­րը:
Հաշ­վե­տու ժա­մա­նա­կաշր­ջա­նում ժա­մա­նա­կա­կից ար­վես­տի և մշա­կու­թա­յին կր­թու­թյան բա­ժինն իր քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ ա­ռաջ­նա­հերթ նշա­նա­կու­թյուն է տվել ազ­գա­յին մշա­կույ­թի պահ­պան­մա­նը, հան­րա­պե­տու­թյու­նում մշա­կու­թա­յին կյան­քի աշ­խու­ժաց­մա­նը, մա­տաղ սերն­դի շր­ջա­նում ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյան ու­ժե­ղաց­մա­նը, գե­ղար­վես­տա­կան կր­թու­թյան ա­վան­դույթ­նե­րի պահ­պան­մանն ու զար­գաց­մա­նը, հա­սա­րա­կու­թյան սո­ցիա­լա­կան և տա­րի­քա­յին բո­լոր խմ­բե­րի գե­ղա­գի­տա­կան պա­հանջ­մունք­նե­րի, տա­ղան­դա­վոր ե­րե­խա­նե­րի կր­թու­թյան, ստեղ­ծա­գոր­ծա­կան ու­նա­կու­թյուն­նե­րի զար­գաց­ման ու ինք­նադրսևոր­ման հա­մար պայ­ման­նե­րի ա­պա­հով­մա­նը, մշա­կույ­թի բնա­գա­վա­ռի ման­կա­վար­ժա­կան կադ­րե­րի վե­րա­պատ­րաստ­մանն ու վե­րաո­րա­կա­վոր­մա­նը, նշում է Լ. Հով­հան­նի­սյանն ու անդ­րա­դառ­նում անց­կաց­րած մի­ջո­ցա­ռում­նե­րին, ծրագ­րե­րին, նա­խագ­ծե­րին: ՙԱր­ցա­խի շնոր­հա­լի և տա­ղան­դա­վոր ե­րե­խա­նե­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րի զար­գա­ցում՚ ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում Ստե­փա­նա­կեր­տում կազ­մա­կերպ­վել են ՙՎե­րած­նունդ՚ 11-րդ մի­ջազ­գա­յին մր­ցույթ-փա­ռա­տո­նը, ո­րին 15 ան­վա­նա­կար­գե­րով մաս­նակ­ցել են 120 շնոր­հա­լի պա­տա­նի­ներ ու ե­րի­տա­սարդ­ներ, Երևա­նի Սար­գիս Բար­խու­դա­րյա­նի ան­վան և Ստե­փա­նա­կեր­տի Հ. Գյուր­ջյա­նի ան­վան ար­վես­տի դպ­րոց­նե­րի հա­մա­տեղ հա­մեր­գը Ստե­փա­նա­կեր­տի Շառլ Ազ­նա­վու­րի ան­վան մշա­կույ­թի կենտ­րո­նի դահ­լի­ճում: Ա­պա­հով­վել է Հադ­րու­թի շր­ջա­նի Տո­ղի ար­վես­տի դպ­րո­ցի շնոր­հա­լի ա­շա­կերտ­նե­րի մաս­նակ­ցու­թյու­նը ՙԱՐՏ ՄՅՈՒ­ԶԻՔ՚ մի­ջազ­գա­յին 10-րդ մր­ցույթ-փա­ռա­տո­նին, Ստե­փա­նա­կեր­տի Սա­յաթ-Նո­վա­յի ան­վան ե­րաժշ­տա­կան քո­լե­ջի 2 ու­սա­նող­նե­րի մաս­նակ­ցու­թյու­նը Առ­նո Բա­բա­ջա­նյա­նի ան­վան պա­տա­նի և ե­րի­տա­սարդ դաշ­նա­կա­հար­նե­րի 5-րդ մի­ջազ­գա­յին մր­ցույթ-փա­ռա­տո­նին և այլ մր­ցույթ­նե­րի:
Այս տա­րի ար­դեն պատ­րաստ է մշա­կու­թա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան հա­յե­ցա­կար­գի նա­խա­գի­ծը, ո­րը հա­սա­րա­կու­թյան շր­ջա­նում կդր­վի լայն քն­նարկ­մա­նը, ո­րից հե­տո կներ­կա­յաց­վի Ազ­գա­յին Ժո­ղո­վի քն­նարկ­մա­նը, ա­պա` ըն­դուն­մա­նը:
Անդ­րա­դառ­նա­լով մայր թատ­րո­նի շեն­քի վե­րա­կան­գն­ման հար­ցին, նա­խա­րա­րը ցա­վով նշեց, որ դեռ վաղ է խո­սել վե­րա­կան­գն­ման գոր­ծըն­թացն սկ­սե­լու մա­սին, քա­նի որ հա­վաք­ված մի­ջոց­նե­րը դեռ հե­ռու են անհ­րա­ժեշտ գու­մա­րից:
Պա­տաս­խա­նե­լով հար­ցին, թե 2020-ին նա­խա­տես­ված աշ­խա­տանք­նե­րից ո­րոնք են ա­ռա­վել կարևոր­վում, Լ. Հով­հան­նի­սյանն ա­սաց, որ նոր տա­րում ա­նե­լիք­նե­րի ծա­վա­լը մեծ է, մի­ջո­ցա­ռում­նե­րը` բազ­մա­թիվ ու բազ­մաբ­նույթ, բայց, որ­պես նոր ծրա­գիր, մեծ նշա­նա­կու­թյուն է տա­լիս ա­բո­նեն­տա­յին բա­ժա­նոր­դագ­րու­թյան ի­րա­կա­նաց­մա­նը, քա­նի որ այն ուղղ­ված է լի­նե­լու դպ­րո­ցա­հա­սակ ե­րե­խա­նե­րին: Տար­վա ա­ռա­ջին ե­ռամ­սյա­կում Մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան և Կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րա­րու­թյուն­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ար­դյուն­քում կկազմ­վի այն դպ­րոց­նե­րի ցան­կը` ա­ռաջ­նա­յին հա­մա­րե­լով սահ­մա­նա­մերձ գյու­ղե­րը, որ­տեղ ե­լույթ կու­նե­նան թա­տե­րա­հա­մեր­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը` այդ կերպ բո­լոր ե­րե­խա­նե­րին հա­սու դարձ­նե­լով մշա­կու­թա­յին ներ­կա­յա­ցում­ներն ու հա­մերգ­նե­րը: