[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՑԻ ԳՐՈՂՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ

Վան ՆՈ­ՎԻ­ԿՈՎ

 Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միու­թյան և ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան հա­մա­տեղ մր­ցա­նա­կա­բաշ­խու­թյունն ար­դեն վե­ցե­րորդ տա­րին է անց­կաց­վում։ Բա­նա­կի օր­վան նվիր­ված մր­ցա­նա­կա­բաշ­խու­թյու­նն այս տա­րի կա­յա­ցել է Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միու­թյան դահ­լի­ճում։

Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միու­թյու­նը և ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը տար­բեր ան­վա­նա­կար­գե­րում մր­ցա­նակ­ներ են հանձ­նել մի խումբ գրող­նե­րի, ինչ­պես նաև Երկ­րա­պահ կա­մա­վո­րա­կան­նե­րի միու­թյան ան­դամ­նե­րի, Հա­յոց բա­նա­կին ծա­ռա­յու­թյուն­ներ մա­տու­ցած ան­ձանց։
Բաց­ման խոս­քում Գրող­նե­րի միու­թյան նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տո­նյա­նը նկա­տեց, որ մր­ցա­նա­կա­բաշ­խու­թյան մաս­նա­կից­նե­րի թի­վը տա­րեց­տա­րի ա­վե­լա­նում է։
ՙՈւ­րա­խու­թյամբ պետք է նշեմ, որ մաս­նա­կից­ներ ենք ու­նե­նում նաև Ար­ցա­խից, Սփյուռ­քից՚,-ըն­դգ­ծել է Էդ. Մի­լի­տո­նյա­նը։
ՀԳՄ նա­խա­գա­հը կարևո­րեց նաև գրող և բա­նակ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը, ո­րի հա­մա­տեքս­տում գրող­նե­րը բազ­մա­թիվ հան­դի­պում­ներ են ու­նե­նում զո­րա­մա­սե­րում, իսկ գրա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րին հրա­վիր­վում են զին­վո­րա­կան­ներ։
ՙ Այ­սօր­վա մեր ստեղ­ծա­գոր­ծող մր­ցա­նա­կա­կիր­նե­րի շար­քում ու­նենք գրող­ներ, ով­քեր հարկ ե­ղած պա­րա­գա­յում նաև զեն­քով են մար­տն­չել Հա­յոց բա­նա­կի շար­քե­րում՝ ինչ­պես Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի տա­րի­նե­րին, այն­պես էլ Ապ­րի­լյան քա­ռօ­րյա պա­տե­րազ­մի օ­րե­րին՚- նշեց գրա­կան ըն­տա­նի­քի ղե­կա­վա­րը՝ ար­դյու­նա­վետ գնա­հա­տե­լով Պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը։
Այ­նու­հետև տե­ղի է ու­նե­ցել մր­ցա­նակ­նե­րի հանձ­նու­մը։
Ար­ցա­խից Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միու­թյան և ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան հա­մա­տեղ մր­ցա­նա­կա­բաշ­խու­թյան հանձ­նա­ժո­ղո­վի հա­տուկ մր­ցա­նակ­նե­րին են ար­ժա­նա­ցել Մաք­սիմ Հով­հան­նի­սյա­նը և Սոկ­րատ Խա­նյա­նը։
ՙՀա­յոց բա­նա­կում և մար­տա­կան դիր­քե­րում մար­տն­չած ստեղ­ծա­գոր­ծող՚ ան­վա­նա­կար­գում գրա­կան մր­ցա­նակ­նե­րը տր­վել են Վան Նո­վի­կո­վին՝ ՙԿա­մա­վո­րի օ­րա­գիր՚ պատմ­վա­ծա­շա­րի, և Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի սահ­մա­նա­պահ զո­րա­մա­սի սպա Ար­մեն Բար­խու­դա­րյա­նին՝ ՙԶին­վո­րի սե­րը՚ պոե­մի հա­մար։
ՙՊոե­զիա՚ ան­վա­նա­կար­գում ա­ռա­ջին մր­ցա­նա­կին ար­ժա­նա­ցավ Արևշատ Ա­վա­գյա­նը, երկ­րորդ մր­ցա­նա­կին՝ Գա­գիկ Խա­չատ­րյա­նը, եր­րորդ մր­ցա­նա­կին՝ Սու­սան­նա Հով­հան­նի­սյա­նը և Ժան­նա Աբ­րա­հա­մյա­նը։
ՙԳե­ղար­վես­տա­կան ար­ձակ՚ ան­վա­նա­կար­գում ա­ռա­ջին մր­ցա­նա­կը հան­ձն­վեց Ժան­նա Հա­կո­բյա­նին, երկ­րորդ մր­ցա­նա­կը՝ Դա­վիթ Ա­վե­տի­սյա­նին, իսկ եր­րորդ մր­ցա­նա­կը` Նա­նեին։
Վազ­գեն Սարգ­սյա­նի ան­վան մր­ցա­նա­կին ար­ժա­նա­ցավ Սամ­վել Բեգ­լա­րյա­նը։ Հրա­պա­րա­կագ­րու­թյան, գրաքն­նա­դա­տու­թյան ժան­րի մր­ցա­նա­կը տր­վեց Գա­յա­նե Պո­ղո­սյա­նին։
Հա­յոց բա­նա­կին նվիր­ված գրա­կան ան­թո­լո­գիա­նե­րի, գրա­կան-տե­սա­կան աշ­խա­տու­թյուն­նե­րի մր­ցա­նա­կը հան­ձն­վեց Ար­մեն Ա­վա­նե­սյա­նին։
Մր­ցա­նակ­նե­րի հան­ձն­ման ա­րա­րո­ղու­թյունն ա­վարտ­վել է Հա­յոց բա­նա­կին նվիր­ված գրա­կան-ե­րաժշ­տա­կան հան­դի­սու­թյամբ, որն ու­ղեկց­վել է ՀՀ ՊՆ ՙԶո­րա­կան՚ հա­մույ­թի կա­տար­մամբ ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան և զին­վո­րա­կան եր­գե­րով։