[ARM]     [RUS]     [ENG]

Օ­ՐԱ­ԿԱՐ­ԳՈՒՄ ԳԻ­ՏՈՒ­ԹՅԱՆ ՌԱԶ­ՄԱ­ՎԱ­ՐՈՒ­ԹՅԱ­ՆԸ ՎԵ­ՐԱ­ԲԵ­ՐՈՂ ՀԱՐ­ՑԵՐ ԷԻՆ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Ար­ցա­խի գի­տա­կան կենտ­րո­նում կա­յա­ցել է այս տար­վա անդ­րա­նիկ նիս­տը, ո­րին մաս­նակ­ցել են ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը, Ազ­գա­յին ժո­ղո­վի պատ­գա­մա­վոր­ներ։ Նիս­տի օ­րա­կար­գում ընդգրկված էին ԱՀ պե­տա­կան բյու­ջեի մի­ջոց­նե­րով 2018-2019թթ. ի­րա­կա­նաց­ված գի­տա­կան թե­մա­նե­րի կա­տար­ման ար­դյունք­նե­րի մա­սին ամ­փո­փիչ հաշ­վետ­վու­թյուն­նե­րը:

Բաց­ման խոս­քում Ար­ցա­խի գի­տա­կան կենտ­րո­նի տնօ­րեն Ստե­փան Դա­դա­յա­նը նշեց, որ ներ­կա­յաց­ված վեց թե­մա­նե­րը վե­րա­բե­րում են Ար­ցա­խում բան­ջա­րա­բոս­տա­նա­յին և կի­րա­ռա­կան նշա­նա­կու­թյան բույ­սե­րի սն­կա­յին հի­վան­դու­թյուն­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյա­նը, Ար­ցա­խի նա­խա­լեռ­նա­յին գո­տու ան­ջր­դի պայ­ման­նե­րում հո­շա­պաշտ­պան երկ­րա­գոր­ծու­թյան հա­մա­կար­գի օ­ղակ­նե­րի ար­դյու­նա­վե­տու­թյա­նը, ադր­բե­ջա­նա-ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան ա­ռանց­քա­յին փաս­տաթղ­թե­րում և բա­նակ­ցու­թյուն­նե­րում առ­կա ի­րա­վա­քա­ղաք­կան փաս­տարկ­նե­րին, ԱՀ Սահ­մա­նադ­րու­թյան մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րին և այլն։
Գի­տա­կան թե­մա­նե­րի կա­տար­ման ար­դյունք­նե­րի մա­սին ամ­փո­փիչ հաշ­վետ­վու­թյուն­նե­րով հան­դես են ե­կել գի­տա­կան թե­մա­նե­րի ղե­կա­վար­նե­րը։
ՙԲան­ջա­րա­բոս­տա­նա­յին և կի­րա­ռա­կան նշա­նա­կու­թյան բույ­սե­րի սն­կա­յին հի­վան­դու­թյուն­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյունն Ար­ցա­խում՚ թե­մա­յի ղե­կա­վար, կեն­սա­բա­նա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Գա­յա­նե Մար­գա­րյա­նի խոս­քով, եր­կա­մյա հե­տա­զո­տու­թյան ժա­մա­նակ մոտ եր­կու տաս­նյակ բու­սա­տե­սակ­ներ են ու­սում­նա­սիր­վել. գի­տա­կան ծրա­գի­րը հնա­րա­վո­րու­թյուն է տվել Ար­ցա­խի տա­րած­քում՝ տար­բեր շր­ջան­նե­րում, խո­րը գի­տա­կան հե­տա­զո­տու­թյուն­ներ կա­տա­րել։ Նա նշեց, որ այս գի­տա­կան ծրա­գի­րը հա­մար­վում է նա­խոր­դի ո­րո­շա­կի շա­րու­նա­կու­թյու­նը, քա­նի որ եր­րորդ ան­գամ է նման ծրա­գիր ներ­կա­յաց­վում և այն ար­դեն ամ­փո­փիչ, ա­վար­տուն տեսք ու­նի։ Որ­պես ար­դյունք հա­մար­վում են գի­տա­կան այն աշ­խա­տանք­նե­րը, ո­րոնք ար­դեն իսկ լույս են տե­սել։ Հրա­պա­րակ­վել է 5 ու­ղե­ցույց, ո­րոնք նվիր­ված են ծա­ռա­տե­սակ­նե­րի սն­կա­յին հի­վան­դու­թյուն­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյա­նը և բան­ջա­րա­բոս­տա­նա­յին մշա­կա­բույ­սե­րին։
Գիտ­խոր­հր­դի նիս­տի մաս­նա­կից­նե­րը լսե­ցին նաև ման­կա­վար­ժա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր Ար­պատ Ա­վա­նե­սյա­նին (ՙՄիջ­նա­կարգ մաս­նա­գի­տա­կան, բարձ­րա­գույն կր­թու­թյան հա­մա­կար­գի ձևա­վոր­ման ուղ­ղու­թյուն­նե­րը ԼՂԻՄ-ում և Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի (Ար­ցա­խի) Հան­րա­պե­տու­թյու­նում՚), պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր Դա­վիթ Բա­բա­յա­նին (ՙԱդր­բե­ջա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան պատ­մու­թյու­նը՚), գյու­ղատն­տե­սա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Սա­րի­բեկ Գալս­տյա­նին (ՙՀո­ղա­պաշտ­պան երկ­րա­գոր­ծու­թյան հա­մա­կար­գի օ­ղակ­նե­րի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը Ար­ցա­խի նա­խա­լեռ­նա­յին գո­տու ան­ջր­դի պայ­ման­նե­րում՚), ի­րա­վա­բա­նա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Ա­վե­տիք Հա­րու­թյու­նյա­նին (ՙԱր­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյան մեկ­նա­բա­նու­թյուն­ներ՚) և քա­ղա­քա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Հրայր Փա­շա­յա­նին (ՙԻ­րա­վա­քա­ղա­քա­կան փաս­տարկ­նե­րը Ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան ա­ռանց­քա­յին փաս­տաթղ­թե­րում և բա­նակ­ցու­թյուն­նե­րում՝ 1995-2003թթ.՚)։
Գի­տա­կան թե­մա­նե­րի ամ­փո­փիչ հաշ­վետ­վու­թյուն­նե­րը գիտ­խոր­հուրդն ըն­դու­նեց որ­պես ի գի­տու­թյուն՝ դրանք հա­մա­րե­լով ա­վարտ­ված աշ­խա­տանք­ներ։ Թե­մա­յի ղե­կա­վար­նե­րը տաս­նօ­րյա ժամ­կե­տում դրանք պետք է ներ­կա­յաց­նեն ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րա­րու­թյուն։

Ամ­փո­փե­լով նիս­տը՝ ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րա­րը խո­սեց Ար­ցա­խում գի­տու­թյան զար­գաց­ման ռազ­մա­վա­րու­թյան, պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան և ար­դյու­նա­վետ հա­մա­կարգ ձևա­վո­րե­լու մա­սին, ներ­կա­յաց­րել այն ակն­կա­լիք­նե­րը, որ ու­նեն Գի­տա­կան կենտ­րո­նի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շր­ջա­նակ­նե­րում։ Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նի խոս­քով՝ գոր­ծուն քայ­լեր են անհ­րա­ժեշտ Ար­ցա­խում գի­տու­թյան զար­գաց­ման ար­դյու­նա­վետ հա­մա­կար­գի ձևա­վոր­ման, նյու­թա­տեխ­նի­կա­կան բա­զա­յի հարս­տաց­ման ուղ­ղու­թյամբ։ Որ­պես ա­մե­նա­թարմ օ­րի­նակ նա­խա­րա­րը փաս­տեց հէ­կե­րի հետ կապ­ված խն­դի­րը. ՙՄենք ժա­մա­նա­կին հռ­չա­կել ենք, որ հիդ­րոէ­ներ­գե­տի­կա­յի զար­գաց­ման ծրա­գիր ենք ի­րա­կա­նաց­նում, և մշա­կել ենք ՀԷԿ-ե­րի ստեղծ­ման ծրա­գիր։ Բայց ո՞վ պետք է ու­սում­նա­սի­րի, հե­տա­զո­տի կոնկ­րետ այդ ուղ­ղու­թյան զար­գաց­ման և բնա­պահ­պա­նա­կան խն­դիր­նե­րը... Ե­թե մենք ժա­մա­նա­կին նա­խա­ձեռ­նեինք և կա­տա­րեինք նման հե­տա­զո­տու­թյուն, կար­ծում եմ, այ­սօր նման երևույթ­ներ չէին լի­նի, ին­չին բո­լորս տե­ղյակ ենք՚։
Ն. Ա­ղա­բա­լյա­նի կար­ծի­քով՝ այս­տեղ ա­նե­լիք ու­նի թե՜ նա­խա­րա­րու­թյու­նը, թե՜ գի­տա­կան կենտ­րո­նը։ ՙԻ­հար­կե, գի­տա­կան հե­տա­զո­տու­թյուն­ներն ուղղ­ված են տն­տե­սու­թյան մեջ այս կամ այն խնդ­րի լուծ­մա­նը, սա­կայն պետք է կա­րո­ղա­նանք հս­տակ ձևա­կեր­պել պե­տա­կան պատ­վե­րը, որն ուղղ­ված կլի­նի կոնկ­րետ այս կամ այն ո­լոր­տում առ­կա խնդ­րի լուծ­մա­նը: Ար­ցա­խի կազ­մա­վո­րու­մից հե­տո մեր հան­րա­պե­տու­թյու­նում սկ­սել են գոր­ծարկ­վել նոր ուղ­ղու­թյուն­ներ, սա­կայն այդ ըն­թաց­քում գի­տա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րը տն­տե­սու­թյան մի շարք ո­լորտ­նե­րում բա­ցա­կա­յում են, ին­չից էլ ա­ռա­ջա­նում են բազ­մա­թիվ հար­ցեր: Անհ­րա­ժեշտ եմ հա­մա­րում ըն­դգ­ծել, որ պետք է ակ­տի­վաց­նել հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը Ար­ցա­խի բո­լոր գե­րա­տես­չու­թյուն­նե­րի հետ? կոնկ­րետ ուղ­ղու­թյուն­նե­րում հս­տակ խն­դիր­ներ ձևա­կեր­պե­լու և դրանց հի­ման վրա թե­մա­յի հե­տա­զո­տու­թյան մր­ցույթ հայ­տա­րա­րե­լու վե­րա­բե­րյալ՚,- նշել է ԿԳՍ նա­խա­րա­րը։
Ն. Ա­ղա­բա­լյանն ա­ռաջ­նա­հերթ խն­դիր­նե­րի շար­քում ա­ռանձ­նաց­րել է նաև միաս­նա­կան գի­տա­տե­ղե­կատ­վա­կան բա­զա ու­նե­նա­լու հար­ցը և գի­տա­կան ար­դյուն­քի ներ­դր­ման ու առևտրայ­նաց­ման հա­մա­կար­գի ստեղ­ծու­մը, ո­րը մինչ այ­սօր չի ար­վել:
Թե­մա­նե­րի նա­խա­հա­շիվ­նե­րում ներ­կա­յաց­ված ծախ­սե­րը մե­ծա­մա­սամբ հիմ­նա­վոր­ված չեն։ Խոս­քը գու­մար­նե­րի նպա­տա­կա­յին ծախ­սի և աշ­խա­տանք­նե­րի ար­դյու­նա­վե­տու­թյան մա­սին է, ա­սում է նա­խա­րա­րը և նկա­տում, որ հե­տա­զո­տու­թյուն­նե­րում մեծ թիվ են կազ­մում կրկ­նու­թյուն­նե­րը, ին­չը բա­ցատր­վում է նաև միաս­նա­կան, գի­տա­տե­ղե­կատ­վա­կան բա­զա­յի բա­ցա­կա­յու­թյամբ։
Ն. Ա­ղա­բա­լյա­նը խո­սեց նաև գի­տա­կան ար­դյուն­քի ներ­դր­ման և առևտրայ­նաց­ման հա­մա­կար­գի ստեղծ­ման անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին։ Նրա կար­ծի­քով, ե­թե լի­նեին հա­մա­ֆի­նան­սա­վոր­վող թե­մա­ներ, մաս­նա­վո­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն ինչ որ չա­փով կլու­ծեր առևտրայ­նաց­ման հար­ցը։ Այս ա­ռու­մով գի­տա­կան կենտ­րո­նի կա­նո­նադ­րու­թյու­նը փո­խե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն կա, ո­րին հա­մա­կար­ծիք են նաև գիտ­խոր­հր­դի ան­դամ­նե­րը։ Կա­ռույ­ցի ղե­կա­վար Ստե­փան Դա­դա­յա­նի խոս­քով՝ կա­նո­նադ­րա­կան մի շարք կե­տեր խո­չըն­դո­տում են կենտ­րո­նի լիար­ժեք գոր­ծու­նեու­թյա­նը։ Խոս­քը մաս­նա­վո­րա­պես գի­տա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րի ի­րաց­ման մա­սին է։ Կա­նո­նա­կար­գում կա­տար­վե­լիք փո­փո­խու­թյու­նը հնա­րա­վո­րու­թյուն կտա Գի­տա­կան կենտ­րո­նին՝ ի­րենց իսկ կող­մից ար­ված հե­տա­զո­տու­թյուն­նե­րի հի­ման վրա տե­ղում ստեղ­ծել սե­փա­կան ար­տադ­րան­քը և շու­կա դուրս գալ։ Այս ա­ռու­մով կենտ­րո­նի հետ աշ­խա­տե­լու և հա­մա­գոր­ծակ­ցե­լու ցան­կու­թյուն­ներ կան դր­սից։ ՙԳի­տա­հե­տա­զո­տա­կան աշ­խա­տան­քը դա միայն տե­սա­կա­նը չէ,- ա­սաց Ստե­փան Դա­դա­յա­նը։- Պետք է կա­րո­ղա­նալ այդ տե­սա­կա­նը կի­րա­ռել ինչ-որ բնա­գա­վա­ռում, երկ­րի տն­տե­սու­թյան մեջ, ին­չո՞ւ չէ՝ նաև շու­կա դուրս գալ ու շա­հույթ բե­րել կա­ռույ­ցի հա­մար՚։
Նիս­տին գիտ­խոր­հր­դի ան­դամ­նե­րի կող­մից ներ­կա­յաց­վել են մի շարք ա­ռա­ջար­կու­թյուն­ներ, քն­նարկ­վել գի­տու­թյան ո­լոր­տին վե­րա­բե­րող այլ հար­ցեր: