[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՐՎԱՃԱՌԻ ԵՐԿՈՒ ԼԵՌՆԵՐ՝ ՔԱՐՏԵԶԱԳՐՎԱԾ ՈՒ ՀԱՍԱՆԵԼԻ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ

Թա­մար ԳՐԻԳՈՐՅԱՆ

ք. Քար­վա­ճառ

 Դեկ­տեմ­բե­րի 21-23-ը Քար­վա­ճա­ռի լեռ­նե­րը բա­ցա­հայ­տե­լու ու ե­րեք գա­գաթ նվա­ճե­լու նպա­տա­կով ՙExplorers՚ ա­կում­բի, ՙԿա­նաչ ճամ­բար՚ կր­թա­կան հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան, ՙԱր­ցա­խի զար­գաց­ման ծրագ­րեր՚ ե­րի­տա­սար­դա­կան հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ Քար­վա­ճա­ռում էին մի խումբ ե­րի­տա­սարդ­ներ։ Նա­խա­ձեռ­նու­թյունն ի­րա­կա­նաց­վում էր Կով­կա­սի ինս­տի­տու­տի դրա­մաշ­նոր­հով։

Ինչ­պես ա­վե­լի վաղ մեզ հետ զրույ­ցում նշել էին ար­շա­վի նա­խա­ձեռ­նող­ներ ու հա­մա­կար­գող­ներ ՙԱր­ցա­խի զար­գաց­ման ծրագ­րեր՚ ե­րի­տա­սար­դա­կան հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­գահ Ար­տա­վազդ Բո­յա­ջյանն ու ՙExplorers՚ ա­կում­բի և ՙԿա­նաչ ճամ­բար՚ ՀԿ-ի հիմ­նա­դիր Է­դուարդ Մկրտ­չյա­նը՝ ար­շա­վը նպա­տակ ու­ներ բա­ցա­հայ­տել Ար­ցա­խում լեռ­նագ­նա­ցու­թյան հնա­րա­վո­րու­թյուն­ներն ու հնա­րա­վո­րինս ա­ջակ­ցել տե­ղում լեռ­նագ­նա­ցա­յին զբո­սաշր­ջու­թյան զար­գաց­մա­նը։
ՙExplorers Ար­ցախ՝ բա­ցա­հա­տում ենք Քար­վա­ճա­ռը՚ նա­խագ­ծի շր­ջա­նակ­նե­րում կազ­մա­կերպ­ված ու ի­րա­կա­նաց­ված ար­շա­վի հիմ­նա­կան խո­չըն­դոտ­նե­րից են ե­ղել տե­ղե­կատ­վու­թյան պա­կասն ու քար­տե­զի վրա ե­ղած ու ի­րա­կան ճա­նա­պարհ­նե­րի ո­րո­շա­կի ան­հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը։ Եվ քա­նի որ ար­շա­վը հե­տա­զո­տա­կան բնույ­թի էր, ար­շա­վորդ­նե­րը նպա­տակ ու­նեին հնա­րա­վո­րինս տե­ղե­կատ­վու­թյուն հա­վա­քել ու հան­րայ­նաց­նել այն՝ այդ­պի­սով ա­ջակ­ցե­լով այլ զբո­սաշր­ջիկ­նե­րի ու ար­շա­վորդ­նե­րի։ Որ­պես ա­ռա­ջին քայլ ար­դեն պատ­րաստ է Քար­վա­ճա­ռում նվա­ճած եր­կու գա­գաթ­նե­րի՝ Հա­յա­ձո­րի (2415 մ) և Հա­րա­վա­սար (2551 մ) լեռ­նե­րի եր­թու­ղի­նե­րը, ո­րոնք կա­րե­լի է օգ­տա­գոր­ծել Viewranger հա­վել­վա­ծի մի­ջո­ցով։
ՙԱ­ռա­ջի­կա­յում ծրա­գիր ու­նենք կր­կին գալ Քար­վա­ճառ, նա­խորդ ար­շա­վի ժա­մա­նակ չհասց­րինք նվա­ճել Սև ժայ­ռի գա­գա­թը, ու­զում ենք վե­րա­դառ­նալ ու բարձ­րա­նալ այդ գա­գա­թը ՚,- ըն­դգ­ծեց Է­դուարդ Մկրտ­չյա­նը։
Հի­շեց­նենք, որ ՙExplorers Ար­ցախ՝ բա­ցա­հա­տում ենք Քար­վա­ճա­ռը՚ նա­խա­ձեռ­նու­թյանն ա­ջակ­ցել են Ար­ցա­խի մշա­կույ­թի, ե­րի­տա­սադ­րու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը, Քար­վա­ճա­ռի դպ­րո­ցը, որն ա­պա­հո­վել է ար­շա­վորդ­նե­րի գի­շե­րա­կա­ցը Քար­վա­ճա­ռում, Հա­յաս­տա­նի ալ­պի­նիզ­մի և լեռ­նա­յին տու­րիզ­մի ֆե­դե­րա­ցիան և Camp.am խա­նու­թը։