[ARM]     [RUS]     [ENG]

ՙԵ­ԿԵՔ ՉՇԵՂ­ՎԵՆՔ Ա­ՎԱԳ ՍԵՐՆ­ԴԻ ԳԾԱԾ ՃԱ­ՆԱ­ՊԱՐ­ՀԻՑ՚

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Հադ­րու­թի շր­ջա­նի Տող գյու­ղի Վի­գեն Գրի­գո­րյա­նի ան­վան միջ­նա­կարգ դպ­րո­ցի հա­յոց լեզ­վի և գրա­կա­նու­թյան, անգ­լե­րեն լեզ­վի ու­սուց­չու­հի Զո­յա Ջա­վա­դյա­նը ման­կա­վար­ժու­թյան մեջ մեծ ա­վանդ ու­նի: Նա դպ­րո­ցի (և` ոչ միայն դպ­րո­ցի) լա­վա­գույն ու­սու­ցիչ­նե­րից է: Ե­րե­խա­նե­րը խո­րա­պես հար­գում և սի­րում են նրան, չնա­յած նրա չա­փա­զանց խս­տու­թյանն ու պա­հանջ­կո­տու­թյա­նը: 2010 թվա­կա­նին նա ար­ժա­նա­ցավ ԼՂՀ վար­չա­պե­տի հու­շա­մե­դա­լի` մա­տաղ սերն­դին կր­թե­լու և դաս­տիա­րա­կե­լու մեծ ա­վան­դի հա­մար:

Կարճ բնու­թագր­մամբ ներ­կա­յաց­նենք նրան: Միայն թե այս ժլատ տո­ղե­րի հետևում մարդն է՝ իր աշ­խար­հա­յաց­քով, ստա­ցած դաս­տիա­րա­կու­թյամբ, ապ­րած տա­րի­նե­րով, կա­յա­ցած կյան­քով:

Ծն­վել ու դաս­տիա­րա­կու­թյուն է ստա­ցել ան­ցած դա­րաս­կզ­բում տե­ղի ու­նե­ցած Շու­շիի ջար­դե­րից մա­զա­պուրծ, Տո­ղում ա­պաս­տան գտած Գաս­պա­րի Ա­վագ որ­դու և հարևան Մոխ­րե­նե­սից հարս բե­րած Փա­ռան­ձե­մի բազ­մա­զա­վակ ըն­տա­նի­քում: Ըն­տա­նիք, որ­տեղ աշ­խա­տան­քը` ֆի­զի­կա­կան թե մտա­վոր, գնա­հատ­վում էր որ­պես մե­ծա­գույն ար­ժեք: Պայ­ծառ ման­կու­թյունն ու այդ տա­րի­նե­րին ծնող­նե­րից ստա­ցած ի­մաս­տուն խրատ­ներն ու­ղեկ­ցում էին նրան ողջ կյան­քի ըն­թաց­քում:
Ա­վար­տել է Տո­ղի միջ­նա­կարգ դպ­րո­ցը: Բարձ­րա­գույն կր­թու­թյու­նը ստա­ցել է Երևա­նի Խ. Ա­բո­վյա­նի ան­վան պե­տա­կան ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տում` ձեռք բե­րե­լով հա­յոց լեզ­վի և գրա­կա­նու­թյան մաս­նա­գի­տու­թյուն: Վար­դե­նի­սում աշ­խա­տե­լուց հե­տո վե­րա­դար­ձել է հայ­րե­նի երկ­րա­մաս ու աշ­խա­տան­քի ան­ցել Հադ­րու­թի շր­ջա­նի Մոխ­րե­նե­սի ու­թա­մյա դպ­րո­ցում: Այս­տեղ աշ­խա­տած հինգ տա­րի­նե­րի մա­սին ջեր­մու­թյամբ ու կա­րո­տով է հի­շում. ՙՄոխ­րե­նե­սի դպ­րո­ցում աշ­խա­տե­լուց հե­տո միայն զգա­ցի ու­սուց­չա­կան աշ­խա­տան­քի կարևո­րու­թյու­նը: Այդ տա­րի­նե­րին եմ ա­մե­նայն հե­տաք­րք­րու­թյամբ ու լիո­վին ապ­րել այդ աշ­խա­տան­քով` ձգ­տե­լով ա­նընդ­հատ ինք­նա­կա­տա­րե­լա­գործ­վել՚: Մեծ ջեր­մու­թյամբ է հի­շում դպ­րո­ցի տնօ­րեն Վի­գեն Գրի­գո­րյա­նին (հե­տա­գա­յում նա դար­ձավ Շարժ­ման ակ­տիվ մաս­նա­կից­նե­րից)՝ հիա­նա­լի ման­կա­վար­ժի և լավ կազ­մա­կերպ­չի. ՙԵ՜վ ինքն էր ե­ռան­դով աշ­խա­տում, և՜ մեզ աշ­խա­տեց­նում՚,-վեր­հի­շում է նա:
Մոխ­րե­նե­սի դպ­րո­ցում աշ­խա­տե­լու տա­րի­նե­րին Զո­յա Ջա­վա­դյա­նը լավ ու­սուց­չու­հու համ­բավ ձեռք բե­րեց, աչ­քի ըն­կավ… Եվ ա­ռա­ջար­կե­ցին աշ­խա­տան­քի անց­նել շրջ­կո­մում: Բա­վա­կան եր­կար ժա­մա­նակ աշ­խա­տեց այն­տեղ, ա­պա` շր­ջա­նա­յին թեր­թում: Բայց, խոս­տո­վա­նում է, հենց այդ տա­րի­նե­րին զգաց, որ միայն ու­սուց­չի աշ­խա­տանքն է, որ կա­րող է բա­վա­րա­րել ի­րեն հո­գե­պես: Շատ էր կա­րո­տում, ան­կեղ­ծա­նում է նա, գու­ցե դրա պատ­ճա­ռով 1989-ին գնաց Ա­ռա­քե­լի միջ­նա­կարգ դպ­րո­ցում աշ­խա­տե­լու, ան­գամ ան­տե­սե­լով ան­հան­գիստ այն ժա­մա­նակ­նե­րը, երբ այդ գյուղն ա­ռա­վել վտան­գա­վոր գո­տում էր գտն­վում: Եվ, ի­րոք, վտան­գը եր­կար սպա­սել չտ­վեց. 1990-1991թթ. ու­սում­նա­կան տար­վա վերջն էր, երբ գյու­ղի և հարևան մյուս վայ­րե­րի բնակ­չու­թյու­նը են­թարկ­վեց բռ­նա­գաղ­թի: Բռ­նա­գաղ­թած­նե­րի մեծ մա­սը հան­գր­վա­նեց Հա­յաս­տա­նում: Հա­յոց լեզ­վի և գրա­կա­նու­թյան ու­սուց­չու­հի Զո­յա Ջա­վա­դյանն ա­պաս­տան գտավ Գառ­նիում` հա­րա­զատ­նե­րի մոտ: ՙԹե­կուզ շր­ջա­պատ­ված էի ար­տա­կարգ հո­գա­տա­րու­թյամբ,-վեր­հի­շում է այն ան­մո­ռա­նա­լի տա­րի­նե­րը տի­կին Ջա­վա­դյա­նը,-միևնույն է, հո­գով ու սր­տով Ար­ցա­խում էի՚:
1992-ին Շու­շիի ա­զա­տագ­րու­մից հե­տո, Զո­յա Ջա­վա­դյա­նը ան­մի­ջա­պես վե­րա­դար­ձավ Հադ­րութ` ի զար­մանս շա­տե­րի, ո­րոնք, հա­կա­ռա­կը, դե­պի Հա­յաս­տան ճամ­փա բռ­նե­լու ա­ռի­թը բաց չէին թող­նում:
Հար­գե­լով ու գնա­հա­տե­լով նրան՝ որ­պես կա­յա­ցած մաս­նա­գե­տի, իս­կույն ա­ռա­ջար­կե­ցին աշ­խա­տան­քի անց­նել Հադ­րու­թի միջ­նա­կարգ դպ­րո­ցում: Ո­րոշ հան­գա­մանք­նե­րից դրդ­ված՝ մեկ տա­րի անց վճ­ռեց վե­րա­դառ­նալ հայ­րե­նի գյուղ, որ­տեղ նրան սպա­սում էր հա­րա­զատ օ­ջա­խը: ՙ26 տա­րի է, աշ­խա­տում եմ այս­տեղ,-մտած­մուն­քի մեջ խո­րա­սուզ­ված՝ ա­սում է:- Եր­բեմն թվում է, թե այս­տե­ղից երբևէ չեմ էլ հե­ռա­ցել՚:

Վեր­հի­շե­լով ճա­կա­տագ­րա­կան 1988-89-ի տա­րի­նե­րը, ան­կեղ­ծո­րեն խոս­տո­վա­նում է. ՙԵս չէի կա­րող քա­ղա­քա­կա­նու­թյու­նից ան­մասն մնալ, թե­կուզ այդ աս­պա­րե­զից բո­լո­րո­վին հե­ռու մարդ եմ:
Ե­թե ազ­գի ճա­կա­տագ­րի հարց չլի­ներ,-շեշ­տում է ու­սուց­չու­հին,- երբևէ չէի զբաղ­վի քա­ղա­քա­կա­նու­թյամբ, քա­նի որ ոչ միայն այդ աս­պա­րե­զից հե­ռու մարդ եմ, այլ նաև չեմ ըն­դու­նում քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ ըն­դուն­ված, այս­պես ա­սած, խա­ղի կա­նոն­նե­րը: Բայց բախ­տո­րոշ այն 1988-89-ի տա­րի­նե­րին հա­մոզ­ված էի, որ ես պար­զա­պես իմ պարտքն էի կա­տա­րում, հատ­կա­պես, որ մի այն­պի­սի տեղ էի աշ­խա­տում, որ­տե­ղից կա­րող էի օգ­նել ա­զա­տու­թյան ճա­նա­պար­հը բռ­նած մարդ­կանց՚:
1988-ի փետր­վա­րի 12-ն էր: Հադ­րութ­ցի­նե­րի ա­վագ և մի­ջին սե­րունդ­նե­րը դեռ լավ են հի­շում այդ օ­րը: Շրջ­կո­մում հայտ­նի նիստն էր ըն­թա­նում: Օ­րա­կար­գում քն­նարկ­վում էր Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը Ադր­բե­ջա­նի կազ­մից դուրս գա­լու և Հա­յաս­տա­նին միա­վոր­վե­լու մա­սին Հռ­չա­կա­գի­րը: Բուռն քն­նար­կում­ներ էին ըն­թա­նում: Ժո­ղո­վուրդն էլ շեն­քի շուր­ջը հա­վաք­ված սպա­սում էր, թե նիստն ինչ ո­րո­շում կըն­դու­նի: Քն­նարկ­վում էր Հա­յաս­տա­նի հետ միա­նա­լու Հռ­չա­կա­գի­րը, բայց… Ան­գամ նիս­տի մաս­նա­կից­նե­րը չգի­տեին, որ հռ­չա­կա­գի­րը կա­րող է ամ­բող­ջու­թյամբ չհա­մա­պա­տաս­խա­նել ժո­ղովր­դի պա­հանջ­նե­րին: Ի­մա­նում էին միայն շր­ջա­նի կուս­կո­մի նեղ շր­ջա­նա­կի կու­սակ­ցա­կան­նե­րը: Նրան­ցից մեկն էլ հոդ­վա­ծի հե­րո­սու­հին էր, քա­նի որ այդ տա­րի­նե­րին շր­ջա­նի կուս­կո­մի կարևոր բա­ժին­նե­րից մե­կի ղե­կա­վարն էր: Նա ան­գամ մի պահ չեր­կմ­տեց, որ պետք է ի­րա­զե­կել մարդ­կանց: Նա չկաս­կա­ծեց, որ իր կյան­քում ա­մե­նավճ­ռա­կան ու ա­մե­նաար­դա­րա­ցի քայլն է կա­տա­րում: Ար­դյուն­քում, օր­վա վեր­ջում հան­րա­հա­վա­քի բազ­մա­հա­զար մաս­նա­կից­ներ թույլ չտ­վե­ցին շե­ղել ճա­նա­պար­հը: Իսկ Զո­յա Ջա­վա­դյա­նը կու­սակ­ցա­կան տոմ­սը հանձ­նեց` հայ­տա­րա­րե­լով, որ էլ չի վս­տա­հում այն կու­սակ­ցու­թյա­նը, որն ի վնաս իր ժո­ղովր­դի շա­հե­րի է գոր­ծում: Նա ան­գործ չմ­նաց: Շր­ջա­նա­յին թեր­թում սկ­սեց աշ­խա­տել` հոդ­ված­նե­րում կարևո­րե­լով ըն­թա­ցող պատ­մա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի նշա­նա­կու­թյունն ու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը: Բայց քիչ անց հա­մոզ­վեց, որ դա իր գոր­ծը չէ: Ման­կա­վար­ժու­թյունն էր ձգում: Ի­մա­ցավ, որ Ա­ռա­քե­լում հա­յոց լեզ­վի և գրա­կա­նու­թյան ու­սուց­չի թա­փուր աշ­խա­տա­տեղ կա: Գի­տակ­ցե­լով ան­հան­գիստ ժա­մա­նակ­նե­րի հետ կապ­ված դժ­վա­րու­թյուն­նե­րը, ըն­դու­նեց ա­ռա­ջար­կը: Մեծ ոգևո­րու­թյամբ էր աշ­խա­տում Ա­ռա­քե­լում: Բայց, ա­վաղ, ե­կավ 1991-ի գա­րու­նը, երբ ՙԿոլ­ցո՚ օ­պե­րա­ցիա­յի դա­վա­դիր գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ար­դյուն­քում հայ­տն­վեց Հա­յաս­տա­նում:
Այն ժա­մա­նակ­նե­րի իր գոր­ծու­նեու­թյունն ու այ­սօր­վա ման­կա­վար­ժա­կան աշ­խա­տան­քը, խո­րա­պես հա­մոզ­ված է Զո­յա Ջա­վա­դյա­նը, հայ­րե­նի եր­կի­րը կա­ռու­ցե­լու քա­ղա­քա­կա­նու­թյան տար­բեր դրսևո­րում­ներ են: Չէ՞ որ այն տա­րի­նե­րին, ի­րա­վա­ցիո­րեն նկա­տում է նա, մենք ե­րա­զում էինք ապ­րել ա­զատ երկ­րում` օժտ­ված մարդ­կա­յին բո­լոր ի­րա­վունք­նե­րով, ո­րոն­ցից զրկ­ված էինք տաս­նա­մյակ­նե­րով: ՙԱյ­սօր­վա մեր նպա­տա­կը,-շա­րու­նա­կում է միտ­քը նա,-հե­րո­սա­կան այդ ժա­մա­նա­կաշր­ջա­նին յու­րա­հա­տուկ ան­ձն­վի­րու­թյան, հայ­րե­նա­սի­րու­թյան փո­խան­ցումն է այ­սօր­վա սերն­դին: Մեր ե­րե­խա­նե­րը չպետք է շեղ­վեն ա­վագ սերն­դի գծած ճա­նա­պար­հից: Եվ այն դեպ­քում կա­սենք, որ հաղ­թա­նակ ենք տա­րել, երբ այ­սօր­վա սե­րուն­դը դառ­նա նա­խոր­դի ար­ժա­նի շա­ռա­վի­ղը՚:
Ա­սում են, դպ­րո­ցը պետք է քա­ղա­քա­կա­նու­թյու­նից հե­ռու մնա, նույ­նիսկ օ­րեն­սդ­րո­րեն է դա ամ­րագր­ված: Բայց ցան­կա­ցած ու­սուց­չի վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, հա­մա­ձայ­նեք, ար­տա­հայտ­վում է մա­տաղ սերն­դին կր­թե­լու, հա­յե­ցի դաս­տիա­րա­կե­լու, ազ­գա­յին գե­ղե­ցիկ ա­վան­դույթ­նե­րը նրանց մեջ զար­գաց­նե­լու, բա­րո­յա­կան ար­ժեք­նե­րով հա­մա­կե­լու, մի խոս­քով, լավ քա­ղա­քա­ցի դաս­տիա­րա­կե­լու գոր­ծում:
Այ­սօր այդ գոր­ծը, դժ­գո­հում է ու­սուց­չու­հին, ա­վե­լի է դժ­վա­րա­ցել, քա­նի որ նյու­թա­պաշ­տու­թյու­նը, շա­հա­մո­լու­թյունն օ­րե­ցօր ընդ­լայ­նում են ի­րենց շր­ջա­նակ­նե­րը: Հե­ռուս­տա­տե­սա­յին զա­նա­զան ծրագ­րե­րը տա­րի­ներ ա­ռաջ ե­թե նպաս­տում էին դաս­տիա­րա­կու­թյան ոչ դյու­րին գոր­ծըն­թա­ցին, ա­պա այ­սօր ա­վե­լի շատ /հատ­կա­պես շոու­նե­րը/ բա­ցա­սա­կան ներ­գոր­ծու­թյուն են ու­նե­նում ե­րե­խա­նե­րի դեռևս չձևա­վոր­ված զգաց­մունք­նե­րի, նա­խա­սի­րու­թյուն­նե­րի վրա: Այ­սօր ու­սու­ցիչն ա­վե­լի շատ ջան­քեր պետք է գոր­ծադ­րի հա­սա­րա­կու­թյան մեջ տեղ գտած հո­ռի երևույթ­նե­րը չե­զո­քաց­նե­լու կամ գո­նե դրանց ազ­դե­ցու­թյու­նը մեղ­մե­լու հա­մար:
Ծնողն ու ու­սու­ցի­չը պետք է միշտ նույն նպա­տա­կին ծա­ռա­յեն՝ երկ­րին լավ դաս­տիա­րակ­ված անձ­նա­վո­րու­թյուն պարգևե­լու, հա­կա­ռակ դեպ­քում տու­ժում են բո­լո­րը` ծնո­ղը, ու­սու­ցի­չը, ե­րե­խան, եր­կի­րը: Իսկ մեզ նման փոքր և թշ­նա­մի­նե­րով շր­ջա­պատ­ված ժո­ղովր­դի հա­մար դա ա­ռա­վել վտան­գա­վոր է: Եվ եզ­րա­կա­ցու­թյու­նը մեկն է՝ մենք ա­վե­լի շատ պի­տի սի­րենք մի­միանց, մեր տու­նը, աշ­խա­տան­քը, մեր ոս­կե­ղե­նիկ լե­զուն, հա­վա­տա­րիմ մնանք մեր ա­վան­դույթ­նե­րին, մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րին` օ­տա­րին կուլ չգ­նա­լու հա­մար:
;