[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԸ ՎԵՐԱԶԻՆՎՈՒՄ, ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Մար­տի 9-ից Ստե­փա­նա­կեր­տի ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րա­նում կսկ­սեն գոր­ծել եր­կու նոր ար­հես­տա­նոց­ներ` փայ­տամ­շակ­ման և կա­րի ար­տադ­րու­թյան: Ար­հես­տա­նոց­նե­րի կա­ռուց­ման աշ­խա­տանք­նե­րը ներ­կա դրու­թյամբ ակ­տի­վո­րեն ըն­թա­նում են: Ու­սում­նա­րա­նի փոխտ­նօ­րեն Վար­դու­հի Բա­լա­յա­նի հետ հան­գա­մա­նա­լից զրույց ու­նե­ցանք ու­սում­նա­կան այս հաս­տա­տու­թյա­նը սպաս­վող բա­րե­նո­րո­գում­նե­րի շուրջ: 

Նրա խոս­քով` ծրա­գի­րը կյան­քի է կոչ­վում ՙՔրիս­տո­նյա­նե­րը կա­րի­քի մեջ՚ մի­ջազ­գա­յին բա­րե­գոր­ծա­կան կազ­մա­կեր­պու­թյան ա­ջակ­ցու­թյամբ, ո­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն սկս­վել է ան­ցյալ տար­վա­նից:

Կազ­մա­կեր­պու­թյու­նը վեր­ջերս վե­րա­փոխ­վել է հիմ­նադ­րա­մի` ըն­դար­ձա­կե­լով տն­տե­սա­կան, կր­թա­կան և մշա­կու­թա­յին իր ծրագ­րերն Ար­ցա­խում:
ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րա­րու­թյու­նը, նպա­տակ ու­նե­նա­լով ընդ­լայ­նել սպա­սարկ­ման ո­լոր­տի ծա­ռա­յու­թյուն­նե­րը, բա­րե­լա­վել է ո­րա­կը, խթա­նել այդ ուղ­ղու­թյամբ կր­թու­թյու­նը, Վար­դու­հի Բա­լա­յա­նին, ո­րը ՙՔրիս­տո­նյա­նե­րը կա­րի­քի մեջ՚ կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ է, ան­ցյալ տար­վա հոկ­տեմ­բե­րին փոր­ձու­սուց­ման նպա­տա­կով գոր­ծուղ­ղել է Ի­տա­լիա` ծա­նո­թա­նա­լու տե­ղի նմա­նա­տիպ կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի գոր­ծու­նեու­թյա­նը:
Ստե­փա­նա­կեր­տի ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րա­նի նոր ար­հես­տա­նոց­նե­րի կա­ռու­ցումն էլ ի­րա­կա­նաց­վում է ի­տա­լա­ցի­նե­րի կող­մից, ո­րոնց ա­ջակ­ցու­թյամբ տե­ղի կու­նե­նան նաև դրանց վե­րա­զի­նումն ու ա­ռա­ջի­կա­յում դա­սըն­թաց­նե­րի վա­րու­մը:
Ար­դեն 14 տա­րի է` Ստե­փա­նա­կեր­տում գոր­ծում է ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րա­նը: Ա­ռա­ջին տա­րի­նե­րին այս­տեղ ու­սու­ցան­վող մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի ցան­կում ընդգրկված էր կա­րի ար­տադ­րու­թյու­նը, սա­կայն, ինչ­պես ա­սաց փոխտ­նօ­րե­նը, սո­վո­րող­նե­րի խումբ այդ­պես էլ չի ձևա­վոր­վել նյու­թա­տեխ­նի­կա­կան բա­զա­յի պա­կա­սի պատ­ճա­ռով: Փայ­տամ­շակ­ման ար­հես­տա­նոց ու­նեին, բայց ի­տա­լա­ցի­նե­րի կող­մից ևս մե­կը կու­նե­նան` ա­վե­լի կա­տա­րե­լա­գործ­ված և ժա­մա­նա­կա­կից պա­հանջ­նե­րին հա­մա­հունչ:
Վ. Բա­լա­յանն Ի­տա­լիա­յում փոր­ձու­սու­ցում է ան­ցել բարձ­րա­գույն ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյու­նում, որն ի­րա­կա­նաց­նում է նաև մի­ջին մաս­նա­գի­տա­կան ծրա­գիր, և այն ան­վան­վում է դպ­րոց, քո­լեջ: Այդ­տեղ ու­սու­ցան­վում են Ստե­փա­նա­կեր­տի ար­հես­տա­գոր­ծա­կա­նի նման մաս­նա­գի­տու­թյուն­ներ` խո­հա­րա­րա­կան գործ, վար­սա­հար­դա­րու­թյուն, կա­րի ար­տադ­րու­թյուն, փայ­տամ­շակ­ման գործ, հյու­րա­նո­ցա­յին տն­տե­սու­թյուն, հրու­շա­կա­գոր­ծու­թյուն և այլն: Սա­կայն մի տար­բե­րու­թյամբ. ՙՄեր խո­հա­րա­րը կա­րող է միայն խո­հա­նո­ցում աշ­խա­տել, ու­րիշ ոչ մի տեղ: Մեր խո­հա­րա­րը չի կա­րող սպա­սաս­րա­հում աշ­խա­տել, ո­րով­հետև մենք մեր ե­րե­խա­նե­րին դա չենք սո­վո­րեց­նում` մտա­ծե­լով, որ խո­հա­րա­րը պետք է կոնկ­րետ խո­հա­րա­րու­թյամբ զբաղ­վի: Իսկ ի­տա­լա­ցի­նե­րի մոտ լրիվ կարգն է ու­րիշ: Նույն խմ­բի ե­րե­խա­նե­րը կա­րո­ղա­նում են մի քա­նի աշ­խա­տանք կա­տա­րել: Ա­սենք` մի քա­նի հո­գի աշ­խա­տում են ռես­տո­րա­նի խո­հա­նո­ցում, ո­րոն­ցից եր­կու­սը դե­սերտն են պատ­րաս­տում, խմո­րե­ղե­նը, եր­կու­սը` ճա­շա­տե­սակ­նե­րը, աղ­ցան­նե­րը, մի եր­կուսն էլ ան­մի­ջա­պես տվյալ դպ­րո­ցի բա­րում, որ­տե­ղից դա­սա­մի­ջոց­նե­րին սո­վո­րող­նե­րը և ու­սու­ցիչ­ներն օգտ­վում են, 4-5-ը աշ­խա­տում են հաս­տա­տու­թյան ներ­սում գոր­ծող ռես­տո­րա­նում` որ­պես մա­տու­ցող­ներ, եր­կու հո­գի` որ­պես մե­նե­ջեր­ներ: Հա­ջորդ օ­րը սո­վո­րող­նե­րը տե­ղե­րը փո­խում են: Ու այդ ե­րե­խա­ներն ա­վար­տե­լուց հե­տո շատ մեծ փորձ են ձեռք բե­րում. կա­րող են աշ­խա­տել և՜ խո­հա­րար, և՜ հրու­շա­կա­գործ, և՜ մե­նե­ջեր, և՜ բար­մեն, և՜ մա­տու­ցող՚: Այ­սինքն` Վ. Բա­լա­յա­նի տե­սած դպ­րոց-քո­լե­ջում լայն պրո­ֆի­լի մաս­նա­գետ­ներ են պատ­րաս­տում: Նրա կար­ծի­քով` դա ա­վե­լի ար­դյու­նա­վետ կր­թու­թյուն է, քա­նի որ այդ­պի­սի մաս­նա­գետն աշ­խա­տա­շու­կա­յում ա­վե­լի պա­հանջ­ված է:
Պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն կա, որ ի­տա­լա­ցի վար­պետ­նե­րը ժա­մա­նե­լու են Ար­ցախ և մար­տի 1-ից Ստե­փա­նա­կեր­տի ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րա­նում անց­կաց­նե­լու են փայ­տամ­շակ­ման և կա­րի ար­տադ­րու­թյան դա­սըն­թաց­ներ: Ար­դեն ու­ղար­կել են անհ­րա­ժեշտ սար­քա­վո­րում­նե­րը, նյու­թե­րը:

Գեր­խն­դիրն ու­սում­նա­րա­նում ու­սու­ցում կազ­մա­կեր­պե­լը չէ միայն: Վ. Բա­լա­յանն ի­տա­լա­ցի­նե­րին ներ­կա­յաց­րել է տվյալ մաս­նա­գի­տու­թյուն­նե­րի գծով փոր­ձու­սուց­ման հա­մար սե­փա­կան բա­զա ու­նե­նա­լու և ար­տադ­րու­թյուն կազ­մա­կեր­պե­լու ծրա­գիր, ինչն ըն­դուն­վել է: Նպա­տակ կա Ստե­փա­նա­կեր­տում ու­նե­նալ սե­փա­կան ռես­տո­րա­նա­յին հա­մա­լիր, որ­տեղ գործ­նա­կան պա­րապ­մունք­ներ կանց­կաց­նեն ու­սում­նա­րա­նի սո­վո­րող­նե­րը: Նույն ձևով էլ մտահ­ղա­ցում կա վար­սա­հար­դար­նե­րի հա­մար ստեղ­ծել հա­մա­պա­տաս­խան բա­զա, որ­տեղ նրանք ծա­ռա­յու­թյուն­ներ կմա­տու­ցեն բնակ­չու­թյա­նը և գու­մար կվաս­տա­կեն: Կար ա­նող­նե­րը պատ­վեր­ներ կվերց­նեն, ու­սում­նա­րա­նը կհա­մա­գոր­ծակ­ցի տար­բեր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ (hի­վան­դա­նոց­ներ, ման­կա­պար­տեզ­ներ)` ի­րաց­նե­լու ար­տադ­րան­քը, ին­չու չէ, նաև ան­հա­տա­կան պատ­վեր­ներ կա­տա­րեն, ե­կա­մուտ ստա­նան: Ու­սում­նա­րա­նը կու­նե­նա ար­տա­բյու­ջե­տա­յին մի­ջոց­ներ, ո­րը կգո­յա­նա իր բիզ­նե­սից: Այդ բյու­ջեի հաշ­վին ու­սում­նա­րա­նը սո­վո­րող­նե­րին վեր­ջին կուր­սում վե­րա­պատ­րաստ­ման կու­ղար­կի Հա­յաս­տան, ար­տա­սահ­ման: Այդ­պես և՜ սո­վո­րող­նե­րի մոտ շա­հագ­րգ­ռու­թյուն կա­ռա­ջա­նա, և՜ ու­սում­նա­րա­նի բյու­ջեն կհա­մալր­վի, և՜ հաս­տա­տու­թյունն աս­տի­ճա­նա­բար կդառ­նա ինք­նա­բավ, կար­ծում է փոխտ­նօ­րե­նը. ՙՀա­մոզ­ված ենք, որ մեր թո­ղար­կած ե­րե­խան դր­սում չի մնա՚: Վ. Բա­լա­յա­նը վա­ղուց թա­քուն փայ­փա­յած մի ե­րա­զան­քի մա­սին էլ բարձ­րա­ձայ­նեց. Ստե­փա­նա­կեր­տում ու­նե­նալ նո­րաձևու­թյան սրահ: Ժա­մա­նակն է, որ նո­րաձևու­թյա­նը հետևող մեր աղ­ջիկ­ներն ու կա­նայք, ին­չու չէ` նաև տղա­մար­դիկ և, առ­հա­սա­րակ, բո­լոր ցան­կա­ցող­նե­րը կրեն ի­րենց ո­ճին հա­մա­պա­տաս­խան տե­ղա­կան ինք­նա­տիպ հա­գուստ: Բայց մինչ այդ Վ. Բա­լա­յա­նը շր­ջում է դպ­րոց­նե­րով, հան­դի­պում 9-րդ դա­սա­րա­նում սո­վո­րող ա­շա­կերտ­նե­րի հետ, ո­րոնք շու­տով կա­վար­տեն հիմ­նա­կան դպ­րո­ցը, մաս­նա­գի­տա­կան կողմ­նո­րոշ­ման զրույց­ներ ու­նե­նում նրանց ու ծնող­նե­րի հետ, որ­պես­զի մար­տի 1-ից սկս­վող դա­սըն­թաց­նե­րի հա­մար կոն­տին­գենտ հա­վա­քի: Ցան­կա­ցող­նե­րը դպ­րո­ցի դա­սե­րից հե­տո շա­բա­թա­կան 2-3 ան­գամ հա­ճա­խե­լու են ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րա­նի նա­խա­պատ­րաս­տա­կան խումբ, որ­տեղ նրանց հետ պա­րապ­մունք­ներ են անց­կաց­նե­լու Ի­տա­լիա­յից ժա­մա­նած վար­պետ­նե­րը` փայ­տա­գործ­ներ, դեր­ձակ­ներ: Նա­խա­տես­վում է նաև ի­տա­լե­րե­նի ու­սու­ցում: Նրանք կս­տա­նան հա­վաս­տա­գիր, իսկ սեպ­տեմ­բե­րի 1-ին կըն­դուն­վեն ու­սում­նա­րան:
Վ. Բա­լա­յանն նաև ա­սաց, որ պայ­մա­նա­վոր­վել են ի­տա­լա­ցի­նե­րի հետ ու­սա­նող­նե­րի փո­խա­նա­կում կա­տա­րել. այս տա­րի 5 ու­սա­նող Ար­ցա­խից փոր­ձու­սուց­ման կմեկ­նի ի­րենց մոտ, 5 ու­սա­նող էլ այն­տե­ղից կգա այս­տեղ: Ա­ռա­ջին տա­րում ո­րո­շել են խո­հա­րար­նե­րի ու­ղար­կել:
Ու­սում­նա­րա­նի հան­րակր­թա­կան ծրագ­րե­րում էլ փո­փո­խու­թյուն­ներ պետք է կա­տար­վեն, կար­ծում է փոխտ­նօ­րե­նը: Նա անհ­րա­ժեշտ է հա­մա­րում ու­սում­նա­կան ծրագ­րե­րի մեջ մտց­նել ՙԷ­կո­նո­մի­կա՚, ՙՄշա­կույթ՚, ՙԷ­թի­կա՚ ա­ռար­կա­նե­րը, լե­զու­ներ. ՙԱզ­գա­յին խո­հա­նո­ցը մաս է ազ­գա­յին մշա­կույ­թի, հետևա­բար խո­հա­րա­րը պետք է լավ ի­մա­նա այն: Նույնն էլ` փայ­տա­գոր­ծը: Ին­չո՞ւ նա օ­տար զար­դա­նախ­շե­րով դր­վա­գա­զար­դի կա­հույ­քը, այլ ոչ թե մեր ազ­գա­յին: Կամ` դեր­ձա­կը: Ին­չո՞ւ ենք ա­սում, որ սպա­սարկ­ման ո­լոր­տը զար­գա­ցած չէ մեզ մոտ, ո­րով­հետև այդ ծա­ռա­յու­թյուն­նե­րը մա­տու­ցող­նե­րը լավ չեն տի­րա­պե­տում նույ­նիսկ մաս­նա­գի­տա­կան է­թի­կա­յի, հա­սա­րա­կու­թյան հետ շփ­ման բա­րեկր­թու­թյան նոր­մե­րին: Իսկ մենք ու­զում ենք, որ զբո­սաշր­ջու­թյու­նը զար­գա­նա մեր երկ­րում: Բնա­կա­նա­բար, օ­տար լեզ­վի ի­մա­ցու­թյունն էլ շատ կարևոր է՚: Այս­քա­նից հե­տո կար­ծել, որ ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րան պետք է դի­մեն թույլ կա­րո­ղու­թյուն­նե­րով ե­րե­խա­նե­րը, ինչ­պես նախ­կի­նում և ցայ­սօր էլ այդ մտայ­նու­թյունն է տի­րում, ճիշտ չէ: Բո­լոր բնա­գա­վառ­նե­րում էլ ինչ­քան ան­ձը խո­րաց­ված լի­նի իր մաս­նա­գի­տու­թյան մեջ, իսկ այդ­պի­սին դառ­նում են կր­թու­թյամբ և ինք­նակր­թու­թյամբ, այն­քան նա բարձ­րա­կարգ մաս­նա­գետ կլի­նի, հետևա­պես` պա­հանջ­ված աշ­խա­տա­շու­կա­յում:
Ինչ­պես տե­ղե­կա­ցանք փոխտ­նօ­րե­նից, Ստե­փա­նա­կեր­տի ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րա­նում աշ­խա­տող վար­պետ­նե­րը բո­լորն էլ բարձ­րա­գույ­նա­վարտ են, բայց աշ­խա­տում են ի­րենց երկ­րորդ մաս­նա­գի­տու­թյամբ` ար­հես­տով` տա­նը, դր­սում, ու­սում­նա­րա­նում:
Հա­վե­լենք, որ այս­տեղ սո­վո­րող­նե­րի (230 հո­գի) 60 տո­կո­սը շր­ջան­նե­րից են, 40 տո­կո­սը` Ստե­փա­նա­կեր­տից: Ու­սումն անվ­ճար է, սո­վո­րող­նե­րը ստա­նում են կր­թա­թո­շակ, իսկ շր­ջան­նե­րից ե­կած­նե­րը նաև 15-հա­զա­րա­կան դրամ բնա­կա­րա­նի վար­ձի փոխ­հա­տու­ցում: