[ARM]     [RUS]     [ENG]

ՏԵ­ՐՅԱ­ՆԸ՝ ԲՈ­ԼՈՐ ԺԱ­ՄԱ­ՆԱԿ­ՆԵ­ՐԻ ՀԱ­ՄԱՐ

Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

 ՙԳրի­գոր Նա­րե­կա­ցի՚ հա­մալ­սա­րա­նի Արևմտա­հա­յե­րե­նի, հայ­րե­նա­գի­տու­թյան Լու­տո­վի­կա և Հա­կոբ Այն­թապ­լյան­ներ գի­տա­հե­տա­զո­տա­կան կենտ­րո­նում փետր­վա­րի 11-ին տե­ղի ու­նե­ցավ հուշ-ցե­րե­կույթ` նվիր­ված հայ քնա­րեր­գու­թյան ռահ­վի­րա Վա­հան Տե­րյա­նի ծնն­դյան 135-ա­մյա հո­բե­լյա­նին։

Մի­ջո­ցա­ռու­մը բա­ցեց ԱՀ գրող­նե­րի միու­թյան նա­խա­գահ, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Վար­դան Հա­կո­բյա­նը՝ ըն­դգ­ծե­լով Տե­րյա­նի բա­ցա­ռիկ դե­րը հայ քնա­րեր­գու­թյան զար­գաց­ման գոր­ծում։ Շատ քիչ ապ­րեց, ըն­դա­մե­նը 35 տա­րի, բայց իր պոե­զիա­յով մշ­տա­կան տեղ գրա­վեց հայ բազ­մա­դա­րյա քնա­րեր­գու­թյան շղ­թա­յում՝ Նա­րե­կա­ցի, Շնոր­հա­լի, Սա­յաթ-Նո­վա, Թու­մա­նյան, Ի­սա­հա­կյան…
Տե­րյա­նը սն­վել է հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նու­թյու­նից և ստեղ­ծել ի­րե­նը՝ ազ­գա­յի­նը, ո­րը նաև խո­րա­պես հա­մա­մարդ­կա­յին է։ Տե­րյա­նի մոտ բառն ու­նի իր հո­գե­բա­նա­կան պատ­կե­րը,- ա­սաց Վ. Հա­կո­բյա­նը՝ ըն­դգ­ծե­լով Տե­րյա­նի բա­նաս­տեղ­ծու­թյան եր­կու եզ­րույթ­նե­րը՝ մո­տի­վա­ցիան և հույ­զը։ Նրա պոե­զիան այն ա­վա­զանն է, ուր ըն­թեր­ցո­ղը մտ­նե­լով մաքր­վում, զու­լալ­վում է հո­գով, իսկ ստեղ­ծա­գոր­ծո­ղը գտ­նում է իր ճա­նա­պար­հը։ ՙՏե­րյա­նը բո­լոր ժա­մա­նակ­նե­րի ու­ղե­կիցն է, ա­մե­նա­սի­րե­լին՝ սի­րե­լի­նե­րի մեջ, ան­բա­ցատ­րե­լի է նրա տո­ղի ներ­քին հմայ­քը, պա­տա­նե­կու­թյու­նը և ե­րի­տա­սար­դու­թյու­նը նրա պոե­զիա­յից են սն­վում, և Տե­րյա­նով եմ մշ­տա­պես չա­փում իմ յու­րա­քան­չյուր տո­ղը՚,-հայ դա­սա­կա­նի հի­շա­տա­կի ա­ռաջ իր սերն ու խո­նար­հու­մը բե­րեց ԳՄ նա­խա­գա­հը։
ՙՀայ­րե­նյաց պաշտ­պան՚ թեր­թի խմ­բա­գիր, ՙԳրի­գոր Նա­րե­կա­ցի՚ հա­մալ­սա­րա­նի պատ­վա­վոր դոկ­տոր, բա­նաս­տեղծ Ռո­բերտ Ե­սա­յա­նը, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու­ներ Ա­մա­լյա Գրի­գո­րյա­նը, Նա­նար Սի­մո­նյա­նը, Ա­լի­սա Բաղ­դա­սա­րյա­նը ներ­կա­յաց­րին Տե­րյա­նի պոե­զիա­յի բա­ցա­ռիկ հմայ­քը, անկ­րկ­նե­լի, մո­գա­կան ու­ժը։ Թու­մա­նյա­նից, Ի­սա­հա­կյա­նից հե­տո նա նոր խոսք ա­սաց՝ բարձ­րաց­նե­լով հայ քնա­րեր­գու­թյան զար­գաց­ման նշա­ձո­ղը, վե­րա­փո­խեց հայ պոե­զիա­յի դի­մա­գի­ծը, պատ­կե­րայ­նու­թյու­նը, լե­զուն։ Նա չմ­նաց հայ քնա­րեր­գու­թյան Վար­պետ­նե­րի ստ­վե­րում, դա­րը տե­րյա­նա­կան կոչ­վեց ու փր­կեց հայ պոե­զիան հե­ղա­փո­խա­կան պլա­կա­տայ­նու­թյու­նից։ Հե­տա­գա բո­լոր բա­նաս­տեղծ­նե­րը կրե­ցին նրա ազ­դե­ցու­թյու­նը, իսկ Չա­րեն­ցը, որ դա­րա­կում սր­բու­թյամբ պա­հում էր Տե­րյա­նի ձե­ռա­գի­րը, դար­ձավ նրա հան­ճա­րեղ հետ­նոր­դը։ Տե­րյա­նի ՙԵր­կիր Նաի­րի՚ շար­քը հայ­րե­նա­սի­րու­թյան, երկ­րի ճա­կա­տագ­րի հան­դեպ մտա­հո­գու­թյան, տա­ռա­պան­քի ճիչ ու շի­կա­ցում է։ Հայ մտա­վո­րա­կան­նե­րից ա­ռա­ջինն էր, որ մտց­րեց ՙհոգևոր Հա­յաս­տան՚ եզ­րույ­թը։
Հուշ-ցե­րե­կույ­թի մաս­նա­կից­ներն ըմ­բոշխ­նե­ցին տե­րյա­նա­կան պոե­զիա­յի հմայ­քը Սար­գիս Նա­ջա­րյա­նի աս­մուն­քով (տե­սա­նյութ) և ունկ­նդ­րե­ցին ՙԷս­տո­նա­կան եր­գը՚` Ար­մեն Դավ­թյա­նի կա­տար­մամբ (տե­սա­ժա­պա­վեն)։


***

Տե­րյա­նի պոե­զիա­յի եր­կր­պա­գու­նե­րը փետր­վա­րի 11-ին հա­վաք­վել էին նաև Ստե­փա­նա­կեր­տի Կո­մի­տա­սի ան­վան ե­րաժշ­տա­կան դպ­րո­ցի դահ­լի­ճում` նշե­լու հայ մե­ծա­նուն քնա­րեր­գուի ծնն­դյան 135-ա­մյա հո­բե­լյա­նը։
Ստե­փա­նա­կեր­տի Մու­րա­ցա­նի ան­վան քա­ղա­քա­յին գրա­դա­րա­նի տնօ­րեն, մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ Մա­րիա Խա­չատ­րյա­նը, ով նա­խա­ձեռ­նել էր հուշ¬ե­րե­կոն, բաց­ման խոս­քում նշեց, որ Տե­րյա­նի մուտ­քը գրա­կան աշ­խարհ շռն­դա­լից ե­ղավ. մի ա­ռա­վոտ վեր կա­ցավ հայտ­նի դար­ձած՝ լույս էր տե­սել ՙՄթն­շա­ղի ա­նուրջ­նե­րը՚, թվով 80 բա­նաս­տեղ­ծու­թյուն։ Ժա­մա­նա­կը շն­չում էր Տե­րյա­նով, մի պահ մո­ռաց­վե­ցին Թու­մա­նյանն ու Ի­սա­հա­կյա­նը, ե­րի­տա­սարդ­նե­րը Տե­րյան էին ար­տա­սա­նում, սի­րա­հար­նե­րը Տե­րյա­նով էին բա­ցատր­վում, իսկ Չա­րեն­ցը բա­ցա­կան­չել է՝ ՙԲա՛, էս­պես կգ­րեն՚… Տնօ­րե­նը հան­գա­մա­նա­լից կանգ ա­ռավ գրո­ղի քա­ղա­քա­կան-հա­սա­րա­կա­կան¬ազ­գա­յին գոր­ծու­նեու­թյան վրա։
Ե­րե­կոն աս­մուն­քով և գրա­կան գոր­ծու­նեու­թյան հան­գու­ցա­յին պա­հե­րի վեր­լու­ծու­թյուն­նե­րով վա­րում էին գրա­դա­րա­նի ակ­տիվ ըն­թեր­ցող­ներ Նո­րայր Բա­բա­յա­նը և Ա­նա­հիտ Այ­դի­նյա­նը։
Մայ­րա­քա­ղա­քի Խ.Ա­բո­վյա­նի ան­վան թիվ 1 դպ­րո­ցի եր­կու տաս­նյա­կից ա­վե­լի ա­շա­կերտ­ներ ներ­կա­յաց­րին գրա­կան կոմ­պո­զի­ցիա` կազմ­ված գրո­ղի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րից։
Հա­յոց լեզ­վի և գրա­կա­նու­թյան թո­շա­կա­ռու ու­սուց­չու­հի Նաի­րա Թամ­րա­զյա­նը, ար­տա­սա­նու­թյուն­նե­րով հան­դերձ, կանգ ա­ռավ գրո­ղի կյան­քում ճա­կա­տագ­րա­կան դեր կա­տա­րած մեծ սե­րե­րի պատ­մու­թյուն­նե­րի վրա (Սու­սան­նա, Ան­թա­ռամ, Ա­նա­հիտ)։
Կո­մի­տա­սի ան­վան ե­րաժշ­տա­կան դպ­րո­ցի դա­սա­տու Լի­լիթ Շահ­րա­մա­նյա­նը (Ա­նա­հիտ Բախ­շյա­նի նվա­գակ­ցու­թյամբ) հրա­շա­լի կա­տա­րեց Տե­րյա­նի խոս­քե­րով գր­ված եր­գե­րից (ՙԷս­տո­նա­կան՚ և ՙՊտտ­վիր, պտտ­վիր, կա­րու­սել՚)։ Մեծ գրո­ղի հայ­րե­նա­կից, ծնն­դով Ջա­վախ­քից Ան­նա Այ­վա­զյա­նը ե­լույ­թի խոսքն ա­վար­տեց ՙԵս սի­րում եմ քո մե­ղա­վոր աչ­քե­րը խոր՚ եր­գի կա­տար­մամբ։
Տե­րյա­նը հա­վեր­ժա­կան է, բո­լոր տա­րի­նե­րի հա­մար է,¬ ա­սաց Մ. Խա­չատ­րյա­նը՝ ե­րախ­տա­գի­տու­թյուն հայտ­նե­լով ե­րաժշ­տա­կան դպ­րո­ցի տնօ­րի­նու­թյու­նը հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հա­մար: