[ARM]     [RUS]     [ENG]

ՎԻԳԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆ. ՀԱՅ ՀՈԳԻՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԱՐԵՎԸ ՇԱՏ ԳԵՂԵՑԻԿ ԵՆ

Ա­նի ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆ

 Ֆրան­սա­հայ սիր­ված եր­գիչ, եր­գա­հան Վի­գեն Դար­բի­նյա­նը ծն­վել է Լի­բա­նա­նում, այ­նու­հետև վե­րաբ­նա­կու­թյուն հաս­տա­տել Ֆրան­սիա­յում։ Ֆրան­սաբ­նակ մեր հայ­րե­նակ­ցի եր­գա­ցան­կում ընդգրկված են ժո­ղովր­դա­կան, ազ­գագ­րա­կան, գու­սա­նա­կան ու հե­ղի­նա­կա­յին եր­գեր, ինչ­պես նաև հա­յե­րեն թարգ­ման­ված ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ՝ Շառլ Ազ­նա­վու­րի եր­գե­րից։ Բազ­միցս մե­նա­հա­մերգ­նե­րով հան­դես է ե­կել Սփյուռ­քի հայ գաղ­թօ­ջախ­նե­րում՝ ա­մե­նուր ար­ժա­նա­նա­լով ե­րաժշ­տա­սեր­նե­րի ջերմ ըն­դու­նե­լու­թյանն ու ար­վես­տա­գետ­նե­րի բարձր գնա­հա­տան­քին։

-Հայ­տն­վե­լով Ֆրան­սիա­յում, ա­ռա­ջին զգա­ցումս, բնա­կա­նա­բար, կա­րոտն էր առ հայ­րե­նիք,- խոս­տո­վա­նում է զրու­ցա­կիցս՝ ման­րա­մաս­նե­լով, որ դեռևս խոր­հր­դա­յին տա­րի­նե­րից Հա­յաս­տա­նի հետ ա­մուր կա­պեր է ու­նե­ցել՝ ի դեմս ազ­գա­կան­նե­րի ու ըն­կեր­նե­րի։
-Սփյուռ­քի ու հայ­րե­նի­քի կա­պը պետք է ի­րա­պես բա­րե­կա­մա­կան լի­նի և ոչ թե, այս­պես ա­սած, ՙզբո­սաշր­ջա­յին՚,- ըն­դգ­ծում է ան­վա­նի եր­գի­չը։
Ապ­րե­լով և ստեղ­ծա­գոր­ծե­լով Փա­րի­զում, Վի­գեն Դար­բի­նյանն ու­շադ­րու­թյամբ ու հե­տաք­րք­րու­թյամբ է հետևում Մայր հայ­րե­նի­քի մշա­կու­թա­յին ան­ցու­դար­ձին։ Բա­ցի այդ, օգտ­վե­լով սո­ցիա­լա­կան ցան­ցե­րի ըն­ձե­ռած հնա­րա­վո­րու­թյու­նից, տա­րի­նե­րի ըն­թաց­քում Հա­յաս­տա­նում ու Ար­ցա­խում բազ­մա­թիվ ծա­նո­թու­թյուն­ներ է հաս­տա­տել և ձեռք է բե­րել շատ ըն­կեր­ներ։ Ա­ռա­ջին ան­գամ Ար­ցախ է այ­ցե­լել 2017 թվա­կա­նին՝ բա­րե­գոր­ծա­կան ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում։ Ե­կավ, տե­սավ ու հիա­ցավ.
-Իմ պատ­կե­րա­ցում­նե­րում Ար­ցախն ու­րիշ էր. ե­կա ու հա­մոզ­վե­ցի, որ ա­վե­լի հմա­յիչ է։ Հայ հո­գին և Ար­ցա­խի արևը շատ գե­ղե­ցիկ են։ Գի­տեմ, որ Ար­ցա­խի ե­րաժշ­տա­սեր հան­րու­թյու­նը քիչ է ծա­նոթ իմ եր­գար­վես­տին, ուս­տի ցան­կու­թյուն և ե­րա­զանք ու­նեմ ար­ցախ­ցի­նե­րին ներ­կա­յա­նալ հա­մեր­գա­յին ծրագ­րով։ Ա­ռանձ­նա­պես հակ­ված չեմ մեծ բե­մե­րի, վառ լու­սա­վո­րու­թյուն­նե­րի, ցան­կու­թյունս է հայ եր­գով հա­ղոր­դակց­վել աշ­խար­հի հետ. հա­յե­րենն այն­քան ե­րաժշ­տա­կան լե­զու է.... Եր­գե­ցիկ ձայ­նը ժա­ռան­գել եմ հո­րից, իսկ նվա­գել սո­վո­րել եմ ինք­նու­րույն։ Ա­ռա­ջին եր­գը, ո­րի վրա սկ­սե­ցի աշ­խա­տել, ՙՄար­տի­կի երգ՚-ն էր (Թռ­չեի մտ­քով տուն... ), ո­րին հա­ջոր­դեց մի քա­նի երգ ևս։ Ֆրան­սիա­ցի հան­դի­սա­տեսն ա­ռանց եր­գի բա­ռե­րը հաս­կա­նա­լու հուզ­վում էր՝ եր­գե­ցիկ հա­յե­րե­նի մի­ջո­ցով ըն­կա­լե­լով բո­վան­դա­կու­թյու­նը։ Ինձ հա­մար ոգևո­րիչ էր նաև Շառլ Ազ­նա­վու­րի գնա­հա­տա­կա­նը։ Երբ լսեց ՙՄար­տի­կի երգ՚-ն իմ կա­տար­մամբ, ա­սաց. ՙՎեր­ջա­պես լսե­ցի հայ երգ՝ լսե­լի ու­րիշ­նե­րուն՚։
Ընդ­հա­նուր առ­մամբ, ժա­մա­նա­կա­կից եր­գար­վես­տին, բնա­կա­նա­բար, հետևում եմ, բայց ինձ միշտ հմա­յել է մեր նախ­նի­նե­րի ժա­ռան­գած եր­գար­վես­տը։ Այդ եր­գե­րը ես մա­տու­ցում եմ ին­քա­տիպ ո­ճով։ Այդ է պատ­ճա­ռը, որ շա­տե­րի մոտ տպա­վո­րու­թյուն է, թե հե­ղի­նա­կա­յին նոր եր­գերս հնի մշա­կում­ներ են։ Ան­կեղծ ա­սած, այդ հան­գա­մանքն ինձ հպար­տա­նա­լու տե­ղիք է տա­լիս, քա­նի որ իմ նե­րաշ­խար­հում հա­յի ա­րյուն է, իսկ ես՝ հայ եր­գի գույն ու­նեմ։ Իմ եր­գե­րը կյան­քիս օ­րա­գիրն են, թե­ման՝ սեր ու կա­րոտ։ Այն ա­մենն, ինչ զգում եմ, սա­կայն չեմ կա­րո­ղա­նում ար­տա­հայ­տել խոս­քով, գրում և ար­տա­ցո­լում եմ հե­ղի­նա­կա­յին եր­գե­րում։
Զրույ­ցի վեր­ջում Վի­գեն Դար­բի­նյանն ան­կեղ­ծա­ցավ.
-Կա­րո­տով եմ սպա­սում հայ­րե­նի­քի հետ հեր­թա­կան հան­դիպ­մա­նը. հա­յը պի­տի հայ լի­նի և ոչ թե հա­յաս­տան­ցի կամ սփյուռ­քա­հայ։ Այդ գի­տակ­ցումն ա­մուր թե­լե­րով ինձ կա­պել է մայր հայ­րե­նի­քի ու իմ ար­մատ­նե­րի հետ։
Մեզ հետ զրույ­ցում հրա­պա­րա­կա­խոս, թարգ­մա­նիչ Մի­քա­յել Հա­ջյա­նը, ով մտե­րիմ է Վի­գեն Դար­բի­նյա­նի հետ, կարևո­րե­լով նրա եր­գար­վես­տը, մաս­նա­վո­րա­պես, ա­սաց.
-Վի­գեն Դար­բի­նյա­նը հայ ժա­մա­նա­կա­կից եր­գար­վես­տի աստ­ղա­բույ­լի այն ա­սուպն է, որ, շո­ղար­ձա­կե­լով հա­յոց Սփյուռ­քի աշ­խար­հա­ծիր երկ­նա­կա­մա­րում, իր սր­տում մի տաք փա­փագ ու­նի պա­հած՝ ե­թե երբևէ ընկ­նե­լու լի­նի, ա­պա միայն Մայր հայ­րե­նի­քում: Գրե­թե ե­րեք տա­րի է, ինչ գի­տենք ի­րար եւ ան­կեղծ բա­րե­կամ­ներ ենք: Ինչ­պես ի սկզ­բա­նե էր, այ­սօր էլ Վի­գե­նի գլ­խա­վոր ե­րա­զան­քը հայ­րե­նի­քում բեմ ել­նելն ու եր­գելն է՝ իր հո­գու ողջ քնք­շանքն ու ձայ­նի կե­նա­րար զո­րու­թյու­նը ճշ­մա­րիտ եր­գար­վես­տի հայ­րե­նաբ­նակ եր­կր­պա­գու­նե­րիս հա­ղոր­դե­լու, նաև մեզ­նով ու հայ­րե­նի հո­ղի ու­ժով զո­րա­նա­լու հա­մար: Հու­սամ՝ կգա օ­րը, և ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­ներն այս­տեղ, նաև Մայր հայ­րե­նի­քում, կըն­դա­ռա­ջեն փա­րի­զաբ­նակ մեր հան­րա­ճա­նաչ երգ­չի ու եր­գա­հա­նի հո­գու մղու­մին, ինչ­պես դա ար­վում է Սփյուռ­քի գաղ­թօ­ջախ­նե­րում: