[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵՐ ԼԵ­ԶՈՒՆ` ՄԵՐ ՏՈՒ­ՆԸ

 

 

 

 

 

 

 

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 

Հա­զա­րա­մյակ­ներ շա­րու­նակ հայ ժո­ղովր­դի ինք­նու­թյան գլ­խա­վոր պայ­մա­նը ե­ղել է մայ­րե­նի լե­զուն: Ազ­գի լե­զուն նրա հա­վատն է, ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը, ան­ցյալն ու ա­պա­գան: Հենց այս ար­ժեք­նե­րով ենք դա­րե­րում գո­յատևել` հա­ճախ բախ­վե­լով այլ քա­ղա­քակր­թա­կան ար­ժեք­նե­րի: Այդ բա­խում­նե­րը, ցա­վոք, ու­ղեկց­վել են հայ էթ­նո­սի հա­մար ծանր կո­րուստ­նե­րով, սա­կայն, թե­կուզ այդ­կերպ` կա­րո­ղա­ցել ենք ՀԱՅ մնալ:

Այս հա­մա­պատ­կե­րում փետր­վա­րի 21-ը ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ի ո­րոշ­մամբ որ­պես Մայ­րե­նիի օր պաշ­տո­նա­պես նշե­լը, թերևս, զուտ խոր­հր­դան­շա­կան ի­մաստ ու­նի: Բնա­կա­նա­բար, ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ն կարևոր նա­խա­ձեռ­նու­թյուն է ցու­ցա­բե­րել` հի­շեց­նե­լով ա­մեն մի ժո­ղովր­դի հա­մար մայ­րե­նի լեզ­վի ա­նու­րա­նա­լի դե­րի ու նշա­նա­կու­թան մա­սին: Բայց չմո­ռա­նանք, որ դա վե­րա­բե­րում է աշ­խար­հի բո­լոր ազ­գե­րին, և այս հիմ­քով չէ միայն, որ մայ­րե­նի լե­զուն պետք է հա­տուկ գուր­գու­րան­քի ար­ժա­նա­նա հա­յե­րիս կող­մից: Խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին, ընդ­հա­նուր պե­տու­թյան մեջ ռու­սե­րե­նի գե­րա­կա­յու­թյան պայ­ման­նե­րում, կար լեզ­վի ու­ծաց­ման վտանգ, ո­րի մա­սին սա­կավ է խոս­վել մեզ պար­տադր­ված ՙին­տեր­նա­ցիո­նալ՚ հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան պատ­ճա­ռով: Եվ միայն ա­մե­նա­հա­մար­ձակ­ներն են կա­րո­ղա­ցել ա­հա­զան­գել այդ վտան­գի հնա­րա­վոր հետևանք­նե­րի մա­սին: Հի­շենք Հով­հան­նես Շի­րա­զի հան­րա­հայտ տո­ղե­րը, ո­րոնք կա­րե­լի է լեզ­վա­պահ­պա­նու­թյան յու­րօ­րի­նակ հիմն ան­վա­նել.ՙՎա­ռեք խոսքս ու կրա­կով այ­րեք բե­րանն այն հա­յոց, /Որ մայր լեզ­վի բերդ չեն դարձ­նում բե­րանն ի­րենց տղա­յոց: /Որ թա­ղում են հա­յոց սո­խակն, այ­լոց հավ­քին կյանք տա­լիս, /Վա­ռեք նրան, ում ծնուն­դով Մաշ­տոցն աշ­խարհ չի գա­լիս՚:
ՀՀ մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ, գրող, կի­նո­գետ Դա­վիթ Մու­րա­դյա­նը, ո­րը ժա­մա­նակ առ ժա­մա­նակ դա­սա­խո­սու­թյամբ հան­դես է գա­լիս Ար­ցա­խի պե­տա­կան բու­հե­րում, խո­սե­լով լեզ­վի` որ­պես մշա­կույ­թի լեզ­վակ­րի և ընդ­հա­նուր առ­մամբ մշա­կույ­թի պե­տա­կա­նաս­տեղծ դե­րի մա­սին, պար­զա­բա­նում է, որ լե­զուն ինք­նին մշա­կույթ է, և երբ մենք խո­սում ենք հա­յե­րեն նույ­նիսկ կեն­ցա­ղում, միան­գա­մից տե­ղա­փոխ­վում ենք մշա­կույ­թի տա­րածք: Երբ ա­սում ենք` հաց, ջուր, ա­սում ենք նույն բա­ռը, ինչ ա­սել է Հայկ Նա­հա­պե­տը: ՙԱյս­պես խո­սե­լով մեր իսկ լեզ­վով` տե­ղա­փոխ­վում ենք մե­տա­ֆիզ­կա­կան ժա­մա­նա­կի մեջ, որ­տեղ բնակ­վում են ամ­բողջ ժո­ղո­վուր­դը, բո­լոր սե­րունդ­նե­րը, ո­րով­հետև լե­զուն կրում է ամ­բող­ջա­կա­նու­թյան սինդ­րո­մը: Հա­յոց լեզ­վի մեջ մենք ա­նընդ­հատ հայ­կա­կան կեն­սա­տա­րա­ծու­թյան և պատ­մա­տա­րա­ծու­թյան, հո­գե­տա­րա­ծու­թյան և մշա­կու­թա­յին տա­րա­ծու­թյան մեջ ենք՚,-մեկ­նա­բա­նում է նա: Զար­գաց­նե­լով այս թե­ման` ա­վե­լաց­նում է, որ հա­յոց լե­զուն ու­նի մի հատ­կու­թյուն ևս. այն քա­ղա­քակր­թա­կան հի­շո­ղու­թյուն­ներ է կրում իր մեջ, շր­ջա­պա­տող եր­կր­նե­րի և ան­հե­տա­ցած լե­զու­նե­րի և ըստ էու­թյան աշ­խա­րա­հաս­տեղծ­ման վկա­նե­րից է /Բայ­րոնն է ա­սում, չէ՞. ՙԱստ­ծո հետ խո­սե­լու լե­զուն հա­յե­րենն է՚/:
Հա­յոց լե­զուն իր մեջ կրում է քա­ղա­քակր­թա­կան հաս­կա­ցու­թյուն­նե­րի մի ամ­բողջ հա­մա­կարգ և այդ իսկ պատ­ճա­ռով բա­վա­կա­նա­չափ խո­րը, հզոր և ու­նի­վեր­սալ հիմք է դրա վրա մշա­կույթ ստեղ­ծե­լը: Թերևս հա­կա­ճա­ռող­նե­րը կա­սեն, որ լեզ­վի վրա գրա­կա­նու­թյուն է ստեղծ­վում, ու­րիշ էլ ի՞նչ մշա­կույթ: Դ. Մու­րա­դյա­նը ցրում է այս­պես մտա­ծող­նե­րի թե­րա­հա­վա­տու­թյու­նը. ՙԲեթ­հո­վե­նի ե­րաժշ­տու­թյու­նը գեր­մա­նե­րեն է, ամ­բողջ այդ լեզ­վաստ­րուկ­տու­րա­նե­րի ին­տո­նա­ցիոն հա­մա­կար­գի, այդ լեզ­վի պլաս­տի­կա­յից ծն­ված ե­րաժշ­տու­թյուն է: Վեր­դին գրում է ի­տա­լե­րեն. ե­թե Վեր­դիի նո­տա­նե­րը վե­րա­ծենք բա­ռե­րի, կս­տա­նանք ի­տա­լե­րեն: Հայ­կա­կան ման­րան­կար­չու­թյու­նը հա­յե­րեն է, հա­յոց լեզ­վով է նկար­ված: Դյու­րե­րի գե­ղան­կար­չու­թյու­նը գեր­մա­նե­րեն է, Գո­յա­յի գե­ղան­կար­չու­թյու­նը` իս­պա­նե­րեն: Այս­պի­սով լե­զուն դառ­նում է ընդ­հան­րա­պես մշա­կույթ սնող հա­մա­կարգ. ազ­գա­յին ինք­նու­թյու­նը և ազ­գա­յին մշա­կույ­թի ինք­նու­թյու­նը իր մայ­րե­նի լեզ­վից է՚: Այդ պատ­ճա­ռով է, որ Մար­տին Հայ­դե­գերն ա­սում է` լե­զուն տունն է կե­ցու­թյան: Այդ պատ­ճա­ռով է Ավ. Ի­սա­հա­կյանն ա­սում` լե­զուն հայ­րե­նիք է: Դրանք փոխ­կա­պակց­վող մտ­քեր են, որ գա­լիս են դե­պի մեկ միաս­նա­կան ճշ­մար­տու­թյուն, որ երբ այ­սօր խո­սում ենք մշա­կույ­թի` որ­պես տուն կե­ցու­թյան, պետք է, ա­նու­շուշտ, դա սկ­սենք մայ­րե­նի լեզ­վից: Եվ վեր­ջա­պես. լե­զուն սու­վե­րե­նու­թյուն է, պե­տա­կա­նաս­տեղծ երևույթ է, ո­րով­հետև ազ­գա­յին պե­տու­թյուն ստեղ­ծում են նույն լեզ­վով մի­մյանց հետ խո­սող մար­դիկ: Լե­զուն նյու­թե­ղեն չէ, ան­շո­շա­փե­լի է, ֆի­զի­կա­կան ի­րա­կա­նու­թյան մեջ չկա, միայն կա մտա­վոր, հոգևոր ի­րա­կա­նու­թյան մեջ: Լե­զուն այս­պի­սի մի զար­մա­նա­լի այ­լա­փո­խու­թյամբ վե­րա­ցա­կա­նից վե­րած­վում է ի­րա­կա­նի, ո­րո­վետև ինքն ազ­գաս­տեղծ և պե­տա­կա­նաս­տեղծ երևույթ է: Հենց այս նկա­տի ու­նի Վա­հան Տե­րյա­նը, երբ ա­սում է. ՙԼե­զուն ազ­գի հո­գին է, կեն­դա­նի է լե­զուն, կեն­դա­նի է ազ­գը, կեն­սու­նակ է ա­ռա­ջի­նը, ու­րեմն` կեն­սու­նակ է և երկ­րոր­դը՚:

Տե­րյա­նի 135-ա­մյակն ենք նշում: Մե­լա­մաղ­ձոտ աշ­նան բա­նաս­տեղ­ծին տես­նե­լու փո­խա­րեն պետք է ա­ռաջ մղենք այն Տե­րյա­նին, ո­րը դեռևս ան­կախ պե­տու­թյուն չու­նե­ցած ժա­մա­նակ­նե­րում, այդ խա­ռը բեկ­ման` 1-ին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի և ռու­սա­կան հե­ղա­փո­խու­թյան ժա­մա­նա­կաշր­ջա­նում, գրեց իր ծրագ­րա­յին ՙՀոգևոր Հա­յաս­տան՚ հոդ­վա­ծը, որ­տեղ նկա­րագ­րում է իր տես­լա­կա­նը, թե որ դեպ­քում հնա­րա­վոր է կազ­մա­կեր­պել հայ ժո­ղովր­դին ընդ­հա­նուր` ազ­գա­յին նպա­տա­կի, գա­ղա­փա­րի շուրջ, որ­պես­զի նա կա­րո­ղա­նա վե­րագտ­նել ի­րեն 20-րդ դա­րում: Բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի նրա անդ­րա­նիկ ժո­ղո­վա­ծուն` 1908թ. հրա­տա­րա­կած ՙՄթն­շա­ղի ա­նուրջ­ներ՚-ը, լա­վա­գույն ա­պա­ցույցն է այն բա­նի, թե ինչ­պես է մշա­կույ­թը կեր­տում ի­րա­կա­նու­թյուն: Այն լեզ­վով, ո­րով գրում էր Տե­րյա­նը, ա­ռօ­րյա­յում ժո­ղո­վուր­դը չէր խո­սում (գու­ցե` մի խումբ մտա­վո­րա­կան­ներ), և կար­ծես Տե­րյա­նի լե­զուն օ­տա­րո­տի էր այդ ժա­մա­նա­կի ի­րո­ղու­թյուն­նե­րում: Տե­րյա­նը վե­րա­կանգ­նեց ազն­վա­կա­նա­կան հա­յե­րե­նը, և պա­տա­հա­կան չէ, որ նրան ենք հա­մա­րում հայ նոր գրա­կան լեզ­վի հիմ­նա­դի­րը: Այդ հա­յե­րե­նի շուրջ ձևա­վոր­վեց մի նոր սե­րունդ, ո­րը բարձ­րաց­րեց և հա­մաշ­խար­հա­յին մա­կար­դա­կի հասց­րեց հայ մշա­կույ­թը:
ՙՀի­մա մեր գրա­կա­նու­թյու­նը և ոչ միայն, թատ­րո­նը, կի­նոն ա­սում են, որ կյան­քի հա­վաս­տիու­թյան հա­մար պի­տի խո­սել այն լեզ­վով, ո­րով խո­սում է ա­ռօ­րյան: Միաց­նում ենք հե­ռուս­տա­ցույ­ցը և տես­նում ենք, թե ինչ­պես է մեր աչ­քի ա­ռաջ հա­յե­րե­նը դառ­նում չո­րեք­թաթ: Լե­զուն ինքն էլ յու­րա­հա­տուկ բիոօր­գա­նիզմ է, կեն­սա­հա­մա­կարգ և ու­նի իր կրի­տի­կա­կան սահ­մա­նը, ո­րից այն կողմ սկս­վում է է­րո­զիան, ո­րից այն կողմ կորց­նում ես հե­նա­սյու­նը, ո­րով­հետև լեզ­վի մեջ նույն­պես ձևա­վոր­վում է ար­ժե­հա­մա­կարգ՚,-ցա­վով ար­ձա­նագ­րում է Դ. Մու­րա­դյա­նը: Հի­շենք ինչ էր ա­սում նաև Սե­նե­կան` Նե­րո­նի ժա­մա­նակ­նե­րի փի­լի­սո­փան. ՙԱ­ղա­վաղ­ված լե­զուն ա­ղա­վաղ­ված բար­քե­րի նշան է՚:
ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ի վե­րո­հի­շյալ ո­րոշ­մանն ի հա­մե­րաշ­խու­թյուն` փետր­վա­րի 21-ը մի քա­նի տա­րի ա­ռաջ նե­րառ­վել է նաև մեր պե­տա­կան տո­նա­ցույ­ցում, և ա­մեն տա­րի այս օ­րը Ար­ցա­խում ևս, հատ­կա­պես կր­թօ­ջախ­նե­րում, նշ­վում է տա­րաբ­նույթ մի­ջո­ցա­ռում­նե­րի կազ­մա­կերպ­մամբ: Մի­ջո­ցա­ռում­նե­րի մա­կար­դա­կով չէ, սա­կայն, որ պի­տի գնա­հա­տել մայ­րե­նիի հան­դեպ սե­րը. այն պի­տի դրսևոր­վի պար­բե­րա­բար, մեր ա­մե­նօ­րյա վե­րա­բեր­մուն­քի մեջ: Ե­թե խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին լուրջ սպառ­նա­լիք էր ռու­սա­խո­սու­թյու­նը, ա­պա հի­մա մեր բա­ռա­պա­շա­րում սկ­սել է լայն տա­րա­ծում գտ­նել անգ­լե­րե­նը: Դա պայ­մա­նա­վոր­ված է ա­ռօ­րյա կյան­քում աս­տի­ճա­նա­բար ա­վե­լի լայն կի­րա­ռու­թյուն գտ­նող ՙհա­մա­ցան­ցա­յին լեզ­վով՚, ո­րի բազ­մա­թիվ տեր­մին­ներ թե­պետ հա­յե­րե­նում ու­նեն ի­րենց հա­մար­ժե­քը, սա­կայն շա­տե­րը, տուրք տա­լով ձևա­մո­լու­թյա­նը, նա­խընտ­րում են օ­տա­րա­հունչ բա­ռե­րը: Ար­տա­քին աշ­խար­հի հետ ար­դյու­նա­վետ շփումն, ան­կաս­կած, ան­ձի զար­գաց­ման հա­մար կարևոր խթան է, և լե­զու­ներ ի­մա­նալն այս ա­ռու­մով անհ­րա­ժեշտ գոր­ծոն է: Բայց այլ բան է տար­բեր լե­զու­նե­րի տի­րա­պե­տե­լը, այլ բան` սե­փա­կան լե­զուն երկ­րոր­դա­կան դա­սե­լը: Օ­տա­րա­մո­լու­թյան նման դրսևո­րում­նե­րը կա­րե­լի է հա­մե­մա­տել օ­տա­րա­սի­րու­թյան հետ, ին­չը ցան­կա­ցած ազ­գի հա­մար ՙոտ­քի տա­կի ա­կան է՚: Եվ հատ­կա­պես մեծ սփյուռք ու­նե­ցող հայ ժո­ղովր­դի հա­մար լեզ­վա­պահ­պա­նու­թյու­նը պետք է ա­ռաջ­նա­հերթ խն­դիր դառ­նա ցան­կա­ցած պա­րա­գա­յում:
ՙՀա­յի լե­զուն տունն է հա­յուն՚. Մու­շեղ Իշ­խա­նի այս պատ­գա­մը բո­լոր ժա­մա­նակ­նե­րի հա­մար է աս­ված: Տար­վա բո­լոր օ­րե­րին էլ սի­րենք, փայ­փա­յենք ու պաշտ­պա­նենք մեր հայ լե­զուն: Հա­նո՜ւն մեր մշ­տա­գո­յու­թյան: