[ARM]     [RUS]     [ENG]

ԿՅԱՆՔԸ ՀԵՔԻԱԹ Է, ՀԵՔԻԱԹՆ ԷԼ` ՄԻ ԿՅԱՆՔ

Թամար ՂԱ­ՐԱ­ԽԱ­ՆՅԱՆ

 Ինչ­պես հայտ­նի է, ա­մե­նայն հա­յոց բա­նաս­տեղծ Հով­հան­նես Թու­մա­նյա­նի ծնն­դյան օ­րը` փետր­վա­րի 19-ը, 2008-ից ի վեր ՀՀ գրող­նե­րի միու­թյան նախ­կին նա­խա­գահ, եր­ջան­կա­հի­շա­տակ Լևոն Ա­նա­նյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ և ՀՀ կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ նշ­վում է որ­պես գիրք նվի­րե­լու օր:

Օ­րերս Ստե­փա­նա­կեր­տի Խա­չա­տուր Ա­բո­վյա­նի ան­վան թիվ 1 հիմ­նա­կան դպ­րո­ցի ՙԾիա­ծան՚ խմ­բում տե­ղի ու­նե­ցավ դաս-պա­րապ­մունք` նվիր­ված Հով­հան­նես Թու­մա­նյա­նի ծնն­դյան և գիրք նվի­րե­լու օր­վան: Բաց դա­սը նա­խադպ­րո­ցա­կան խմ­բի սա­նե­րի հետ կազ­մա­կեր­պել էր նույն դպ­րո­ցի ու­սուց­չու­հի Մա­րի­նե Ա­ղա­ջա­նյա­նը:
Ե­րեք փու­լից բաղ­կա­ցած դա­սի ա­ռա­ջին փու­լում ե­րե­խա­նե­րը նկար­նե­րի մի­ջո­ցով գու­շա­կե­ցին Թու­մա­նյա­նի հե­քիաթ­նե­րը: Երկ­րորդ փու­լում ու­սուց­չու­հին հե­քիաթ­նե­րի վեր­նագ­րեր ա­սաց, իսկ փոք­րերն այդ հե­քիաթ­նե­րից ար­տա­սա­նե­ցին հատ­ված­ներ, ո­րից հե­տո կա­տա­րե­ցին ՙԿա­քա­վի եր­գը՚:
Վեր­ջին` եր­րորդ փու­լում նա­խադպ­րո­ցա­կան­նե­րը փազ­լի մի­ջո­ցով գու­շա­կե­ցին հե­քիա­թը` նշե­լով վեր­ջի­նիս վեր­նա­գի­րը: Դաս-պա­րապ­մուն­քի վեր­ջում կա­յա­ցավ Թու­մա­նյա­նի հե­քիաթ­նե­րով գր­քե­րի փո­խա­նա­կում. տղա­նե­րը գր­քեր նվի­րե­ցին աղ­ջիկ­նե­րին, աղ­ջիկ­ներն էլ` տղա­նե­րին:
Ամ­բողջ դա­սի ըն­թաց­քում զգաց­վում էր թու­մա­նյա­նա­կան շուն­չը և անհ­նար էր թաքց­նել փոք­րիկ­նե­րի ոգևո­րու­թյու­նը: Պարզ էր մի բան. նրանց ման­կա­կան աշ­խար­հում, ան­շուշտ, կյան­քը հե­քիաթ է, հե­քիա­թը` կյանք: Ա­մեն մի հե­քիաթ օժտ­ված է դաս­տիա­րակ­չա­կան, բա­րո­յախ­րա­տա­կան բո­վան­դա­կու­թյամբ և, ի վեր­ջո, հե­քիա­թի վեր­ջում միշտ բա­րին է հաղ­թում, ին­չին ե­րե­խա­ներն ա­մե­նա­շատն են հա­վա­տում ու սպա­սում: Այս և այլ հար­ցե­րի շուրջ ճե­պազ­րույց ու­նե­ցանք դաս­վար տի­կին Ա­ղա­ջա­նյա­նի հետ.
-Տի­կի՜ն Ա­ղա­ջա­նյան, շատ հե­քիա­թա­գիր­ներ ու­նենք, ին­չու՞ հենց Թու­մա­նյան ընտ­րե­ցիք:
-Ճիշտ է, հե­քա­թա­գիր­ներ շատ ու­նենք, բայց Թու­մա­նյա­նը, կոնկ­րետ ինձ հա­մար, ա­ռանձ­նա­հա­տուկ է: Ինքս սո­վո­րել եմ Թու­մա­նյա­նի ան­վան թիվ 9 դպ­րո­ցում: Դա ինձ հա­մար մեծ պա­տիվ է: Թու­մա­նյա­նը նաև ման­կա­գիր է: Նրա բո­լոր գոր­ծերն էլ հեշտ ըմ­բռ­նե­լի են և հա­սու թե՜ մե­ծե­րին, թե՜ փոք­րե­րին:
-Հա­ճա՞խ եք հե­քիաթ­ներ ըն­թեր­ցում ե­րե­խա­նե­րի հա­մար:
-Պար­տա­դիր ըն­թեր­ցում եմ, և ոչ միայն. ձայ­նաս­կա­վա­ռակ­ներ ենք միաց­նում, մեծ էկ­րա­նին հա­ճույ­քով են դի­տում: Եր­բեմն էլ հե­քիաթ­ներ ենք բե­մա­կա­նաց­նում:
-Իսկ ի՞նչ պետք է ա­նել, որ ե­րե­խա­նե­րը հե­տա­գա­յում չկորց­նեն ի­րենց սերն ու հե­տաք­րք­րու­թյու­նը գր­քի հան­դեպ, նա­մա­նա­վանդ որ դա­րի թե­լադ­րան­քով այ­սօր գիրքն ու հա­մա­ցան­ցը գտն­վում են նույն հո­րի­զո­նա­կա­նում:
-Ան­ձամբ ես նա­խա­պատ­վու­թյու­նը տա­լիս եմ գր­քին, ոչ մի ջանք չեմ խնա­յում, որ նրանք սի­րեն գիրքն ու կա­րո­ղա­նան օգտ­վել նրա­նից: Սա­կայն ծնող­նե­րը ևս պետք է հե­տա­մուտ լի­նեն, ե­թե մի ան­գամ խա­ղա­լիք են գնում, ա­պա հա­ջորդ ան­գամ ձգ­տեն գիրք նվի­րել ի­րենց փոք­րի­կին: Դա պետք է սկ­սել ե­րե­խա­յի փոքր տա­րի­քից, որ­պես­զի նրա մեջ սեր արթ­նա­նա գր­քի հան­դեպ:
Ան­շուշտ, գիրք նվի­րե­լու տո­նը բազ­մա­խոր­հուրդ է: Որ­քան հա­ճե­լի կլի­ներ, որ հա­սա­րա­կու­թյան յու­րա­քան­չյուր ան­հատ ճա­նա­չի և գնա­հա­տի գր­քի ար­ժե­քը: Նույն­չափ գե­ղե­ցիկ կլի­ներ, ե­թե ոչ հա­ճա­խա­կի, ա­պա գո­նե եր­բեմն մտե­րիմ­նե­րը մի­մյանց մե­կա­կան գիրք նվի­րեն, ինչ­պես ա­րե­ցին նա­խադպ­րո­ցա­կան խմ­բի մեր փոք­րիկ­նե­րը:
;