[ARM]     [RUS]     [ENG]

ՙԲԱ­ՆԱ­ԶԱՎ­ՐԻ ԵՐ­ԿԻ­ՐԸ՚

Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

 Հրանտ Ա­լեք­սա­նյա­նը ժա­մա­նա­կա­կից հայ ինք­նա­տիպ բա­նաս­տեղծ­նե­րից է, մեկ տաս­նյա­կից ա­վե­լի բա­նաս­տեղ­ծա­կան ժո­ղո­վա­ծու­նե­րի հե­ղի­նակ։ Ծն­վել, ապ­րում ու ստեղ­ծա­գոր­ծում է Ար­ցա­խում։ Ա­լեք­սա­նյանն ա­ռան­ձին շար­քե­րով թարգ­ման­վել ու հրա­տա­րակ­վել է նաև այլ լե­զու­նե­րով։ Իսկ վեր­ջերս ՙԼի­տե­րա­տուր­նա­յա գա­զե­տա՚¬ի հրա­տա­րակ­չու­թյամբ (Մոսկ­վա) լույս է տե­սել նրա ՙԲա­նա­զավ­րի եր­կի­րը՚ ռու­սե­րեն թարգ­մա­նու­թյամբ գիր­քը, որն ընտ­րա­նի է հե­ղի­նա­կի տար­բեր գր­քե­րից։

Նշենք, որ հրա­տա­րակ­չա­կան այս երևույ­թը ռուս¬հայ­կա­կան գրա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան լա­վա­գույն օ­րի­նակ­նե­րից մեկն է։ Սա­կայն փաս­տենք նաև, որ վեր­ջին տաս­նա­մյակ­նե­րում հայ հե­ղի­նակ­նե­րից ամ­բող­ջա­կան գր­քով թարգ­մա­նու­թյուն հազ­վա­դեպ է կա­տար­վում։ Հ. Ա­լեք­սա­նյա­նի ՙԲա­նա­զավ­րի եր­կի­րը՚ (ռու­սե­րեն) գիր­քը լույս է տե­սել 300 օ­րի­նակ տպա­քա­նա­կով։ Նշենք նաև, որ սպառ­ման շու­կան ռու­սա­կան մի­ջա­վայրն է, Մոսկ­վան, Սանկտ¬Պե­տեր­բուր­գը և այլն։
Ժա­մա­նա­կա­կից հայ պոե­զիա­յում Հրանտ Ա­լեք­սա­նյանն ու­նի իր ու­րույն ներ­կա­յու­թյու­նը՝ խի­զախ պատ­կեր­նե­րով, ի­րա­կա­նու­թյան վի­ճակ­նե­րի ան­խար­դախ ներ­կա­յա­ցում­նե­րով, խոս­քի փո­խա­բե­րա­կա­նու­թյամբ ու բազ­մա­շեր­տու­թյամբ, ի­րե­րի ու երևույթ­նե­րի դի­պուկ լեզ­վա­մարմ­նա­վոր­մամբ։ Հրան­տի բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րում այ­սօր­վա բարդ ու հա­կա­սա­կան աշ­խարհն է, ուր գրո­ղը հան­դես է գա­լիս կյան­քի դի­մազր­կու­մի, ի­րե­րի ու ա­ռար­կա­նե­րի հրո­սա­կա­յին ար­շա­վան­քի, պա­տե­րազմ­նե­րի, նվաստ կեն­ցա­ղի ու քաո­սի դեմ, փոր­ձում է պահ­պա­նել լույ­սի խոր­հուր­դը։
Հա­յե­րե­նից թարգ­մա­նու­թյու­նը կա­տա­րել է Ա­նա­հիտ Թադևո­սյա­նը։ Իսկ գր­քի ա­ռա­ջա­բա­նը գրել է ժա­մա­նա­կա­կից հայ բա­նաս­տեղծ և թարգ­մա­նիչ Հա­կոբ Մով­սե­սը, ում բնո­րոշ­մամբ Հրան­տը լի­րի­կա­յի ու անձ­նա­կան ապ­րում­նե­րի մեջ պատս­պար­ված բա­նաս­տեղծ չէ, այլ, ընդ­հա­կա­ռա­կը, կյան­քի թո­հու­բո­հի հոր­ձա­նու­տում է և հենց այն­տեղ, որ­տեղ բա­նաս­տեղ­ծա­կան խոս­քը պետք է ար­թուն պա­հի մեր զգո­նու­թյու­նը։ Հա­կոբ Մով­սե­սը նկա­տում է, որ նրա բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րում ա­սես խտաց­ված է ժո­ղովր­դի պատ­մու­թյան ողջ ՙաղ­մուկն ու ցա­սու­մը՚, միա­ժա­մա­նակ սե­րը, հա­վա­տը, հույ­սերն ու սպա­սում­նե­րը. ՙԱյս­տեղ ա­սես բո­վան­դակ Հա­յաս­տանն է խտաց­ված իր մի պա­տա­ռի՝ Ար­ցախ աշ­խար­հի ոսպ­նյա­կի մեջ, նրա ողջ պատ­մու­թյունն է կի­զա­կե­տի բեր­ված այն ի­րա­վի­ճա­կում, ո­րում հայ­տն­վել է հա­յոց աշ­խար­հի այս խրոխտ ու անն­կուն երկ­րա­մա­սը, ո­րը մեր գրա­կա­նու­թյու­նը դա­րե­րի ըն­թաց­քում հարս­տաց­րել է բազ­մա­թիվ դեմ­քե­րով և իր այդ ա­ռա­քե­լու­թյու­նը շա­րու­նա­կում է նաև այ­սօր՚։
Հրանտ Ա­լեք­սա­նյանն, ապ­րե­լով Ար­ցա­խում, գտն­վե­լով տագ­նապ­նե­րի ու սպա­սում­նե­րի հոր­ձա­նու­տում, միա­ժա­մա­նակ տես­նում է այն խն­դիր­նե­րը, որ հա­մա­մարդ­կա­յին են, որ հատ­կան­շա­կան են այ­սօր­վա աշ­խար­հին ու մար­դուն։
Բա­նաս­տեղծն իր փոք­րիկ ե­զեր­քում կի­զա­կե­տի է բե­րում ողջ աշ­խար­հը։