[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱԶ­ՄԱ­ՎԱՍ­ՏԱԿ ԱՐ­ՎԵՍ­ՏԱ­ԳԵ­ՏԸ

(ԶԻ­ՆԱ­ՎՈՐ ՍԻ­ՄՈ­ՆԻ ԳԵ­ՎՈՐ­ԳՅԱՆ - 100)

 Բազ­մա­փորձ ար­վես­տա­գետ, ԼՂՀ ժո­ղովր­դա­կան և ՀՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ Զի­նա­վոր Գևոր­գյա­նը ողջ կյան­քը անմ­նա­ցորդ նվի­րել է Ար­ցա­խի Վ.Փա­փա­զյա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նին և իր ինք­նա­տիպ ար­վես­տով գե­ղե­ցիկ է­ջեր ար­ձա­նագ­րել նրա տա­րեգ­րու­թյան մեջ։

Ծն­վել է 1920 թվա­կա­նի փետր­վա­րի 26-ին Աս­կե­րա­նի շր­ջա­նի Նո­րա­գյուղ գյու­ղում։ Հայ­րը, որ ցա­րա­կան բա­նա­կի սպա էր ու մաս­նա­կի­ցը Սա­րի­ղա­մի­շի մար­տե­րի, որ­դու ծնն­դյան տա­րում զոհ­վում է Ղա­րա­բա­ղում ծա­գած ազ­գա­մի­ջյան ընդ­հա­րում­նե­րի ժա­մա­նակ։ Մայ­րը ստիպ­ված իր որ­բու­կի հետ տե­ղա­փոխ­վում է Ստե­փա­նա­կերտ և Ղար­մե­տաքս­կոմ­բի­նա­տում ՙբո­ժոժ ծե­ծե­լով ու­ձեռ­քերն այ­րե­լով՚` մե­ծաց­նում նրան։
1937 թ. ա­վար­տե­լով դպ­րո­ցը՝ Զի­նա­վո­րը ո­րո­շում է դի­մել թատ­րոն, ո­րի պատ­ճա­ռը ա­շա­կեր­տա­կան տա­րի­նե­րի գայ­թակ­ղու­թյունն էր բե­մար­վես­տով. այն ար­տա­հայտ­վում էր ինք­նա­գոր­ծու­նեու­թյան խմ­բա­կում փոքր դե­րեր խա­ղա­լով ու աս­մուն­քե­լով։ Այդ մա­սին նա զա­վեշ­տով հի­շում էր՝ ձայ­նա­լա­րերս չխ­նա­յե­լով ար­տա­սա­նում էի ժա­մա­նա­կա­շունչ բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ՝ ՙՀե՜յ, ձեզ մա­տաղ, բան­վոր տղերք, Մե՜կ էլ, մե՜կ էլ մի զարկ տվեք... ՚։
Թատ­րո­նի ղե­կա­վա­րու­թյու­նը, պա­տա­նու մեջ նկա­տե­լով խան­դա­վառ հո­գու կայծն ուշ­նորհ­քի նշույլ­նե­րը, ըն­դու­նում է աշ­խա­տան­քի։ Ա­ռա­ջին դե­րը, որ վս­տահ­վում է նրան, Դա­նիելն էր՝ ՙՕ­ղա­կում՚ ներ­կա­յաց­ման մեջ, ո­րը նրա հա­մար քն­նու­թյան նման մի բան ե­ղավ։ Նա ար­դա­րաց­րեց ի­րեն և դար­ձավ թա­տե­րախմ­բի լիի­րավ ան­դամ։
Ե­րի­տա­սարդ դե­րա­սա­նի շա­հե­կան բե­մա­կան ար­տա­քի­նը, գե­ղե­ցիկ խոս­քը, հուզ­վե­լու և ու­րիշ­նե­րին հու­զե­լու կա­րո­ղու­թյու­նը, նուրբ հու­մո­րը, չա­փի զգա­ցու­մը վս­տա­հու­թյուն ներ­շն­չե­ցին թատ­րո­նի բե­մադ­րիչ­նե­րին, նրան հանձ­նա­րար­վե­ցին պա­տաս­խա­նա­տու դե­րեր։ Սկս­նակ ար­տիս­տը, լա­վա­գույնս դրսևո­րե­լով ի­րեն, կարճ մի­ջո­ցում կա­րո­ղա­ցավ նվա­ճել թա­տե­րախմ­բի և հան­դի­սա­տե­սի հա­մակ­րան­քը։ Նրա ա­ռա­ջին հա­ջող­ված դե­րերն են՝ Սու­րե­նը՝ ՙՆույն հար­կի տակ՚, Սեր­գե­յը՝ ՙԻր­կուտս­կյան պատ­մու­թյուն՚, Սա­ղա­թե­լը՝ ՙՊատ­վի հա­մար՚, Ու­րյա-Հե­պը՝ ՙԴա­վիթ Կո­պեր­ֆիլդ՚, Փառ­նա­վա­զը՝ ՙՎա­րազ­դատ՚, Դու­դու­կի­նը՝ ՙԱն­մեղ մե­ղա­վոր­ներ՚ բե­մադ­րու­թյուն­նե­րում։

Ժա­մա­նա­կի մա­մու­լը, խո­սե­լով ՙԻր­կուտս­կյան պատ­մու­թյուն՚ ներ­կա­յաց­ման մա­սին, մաս­նա­վո­րա­պես գրել է. ՙԶ.Գևոր­գյա­նի Սեր­գե­յը պարզ է ու հա­սա­րակ, զուսպ ու­խիստ, բայց և վսեմ՝ իր էու­թյամբ, գոր­ծով, վար­քով, մարդ­կայ­նու­թյամբ, հե­րոս է՝ ա­ռանց ցցուն հե­րո­սա­կա­նու­թյան։ Դե­րա­սա­նը իր բնա­կան և ան­բռ­նազ­բոս խա­ղով կա­րո­ղա­նում է մինչև հո­գու խոր­քը հու­զել հան­դի­սա­տե­սին՚ (ՙԿո­մու­նիստ, 1961, 30 հու­նի­սի՚)։
Գևոր­գյա­նի ար­տիս­տա­կան շնորհ­քը, ան­դուլ աշ­խա­տա­սի­րու­թյու­նը, հե­տաք­րք­րա­սի­րու­թյու­նը, հա­մա­ռու­թյունն ու գոր­ծին անմ­նա­ցորդ նվիր­վե­լու կա­րո­ղու­թյու­նը այն նա­խա­պայ­ման­ներն էին, ո­րոնց շնոր­հիվ կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում՝ ար­վես­տի դա­սեր առ­նե­լով հմուտ ռե­ժի­սոր­նե­րից, հա­ղոր­դակց­վե­լով բե­մի մե­ծե­րի ան­զու­գա­կան ար­վես­տին, թա­փան­ցեց բե­մար­վես­տի գաղտ­նիք­նե­րի մեջ` հմ­տա­ցավ դե­րա­մարմ­նա­վոր­ման բարդ աշ­խար­հում ու դար­ձավ թատ­րո­նի ա­ռա­ջա­տար դե­րա­սան­նե­րից մե­կը։ Նա հուզ­մուն­քով հի­շում էր, թե ինչ­պես մեծն Վահ­րամ Փա­փա­զյա­նը, որ հյու­րա­խա­ղե­րով ե­կել էր Ար­ցախ, և ում կող­քին Ռոդ­րի­գո է խա­ղա­ցել ին­քը ՙՕ­թել­լոում՚, մի հա­տիկ ան­գամ միայն ներ­կա­յա­ցու­մից հե­տո համ­բու­րել է ճա­կատն ու ա­սել՝ ապ­րե՜ս, տղաս, այ­սօր շատ լավ խա­ղա­ցիր։ Այս խոս­քե­րը նրա հա­մար ե­ղել են ա­մե­նա­լավ գնա­հա­տա­կանն ու ոգևո­րել նոր, գե­ղե­ցիկ գոր­ծե­րի։
Զի­նա­վոր Գևոր­գյանն ան­ցել է ո­րո­նում­նե­րի եր­կար ճա­նա­պարհ, գտել իր ան­հա­տա­կա­նու­թյա­նը հիմ­նո­րոշ խա­ղաո­ճը և ու­րույն խոսք ա­սել թա­տե­րար­վես­տում։ Նրա դե­րա­սա­նա­կան ներ­կապ­նա­կը բազ­մե­րանգ էր, հե­րոս­նե­րի շար­քը՝ հա­րուստ ու բազ­մա­զան։ Կեր­տել է թե՜ դրա­մա­տիկ ու ող­բեր­գա­կան, և թե՜ կա­տա­կեր­գա­կան դե­րեր՝ խա­ղա­լով դա­սա­կան և ժա­մա­նա­կա­կից պիես­նե­րում։
Հա­սուն ար­վես­տի վկա­յու­թյուն դար­ձան նրա մարմ­նա­վո­րած Սա­հակ Պարթևը՝ ՙՍամ­վել՚, Ռուս­տա­մը՝ ՙՆա­մուս՚, Շմա­վո­նը՝ ՙԱշ­խարհն, ա­յո՜, շուռ է ե­կել՚, Մար­մա­րո­վը՝ ՙԷ­լի մեկ զոհ՚, Վա­ղի­նա­կը՝ ՙԱ­նա­հիտ՚, Հա­րու­թյուն պա­պը՝ ՙԱյր­վող պա­տիվ՚, Վա­նու­նին՝ ՙՎեր­ջին ու­սու­ցի­չը՚ բե­մադ­րու­թյուն­նե­րում, իսկ նրա Սա­գա­դեևը ՙԽղ­ճի դատ՚ ներ­կա­յաց­ման մեջ դե­րա­սա­նա­կան հա­րուստ դի­մա­խա­ղի, խո­սուն լռու­թյան և ժես­տե­րի, պատ­շաճ կեց­ված­քի ու քայլ­ված­քի, ի­մաս­տա­վոր­վող խոս­քի ու ա­րարք­նե­րի գե­ղե­ցիկ մարմ­նա­ցում ե­ղավ։
Հո­գե­բա­նա­կան, ի­րա­պաշտ խա­ղի փայ­լուն օ­րի­նակ էր նաև նրա Վա­նու­նին ՙՎեր­ջին ու­սու­ցի­չը՚ բե­մադ­րու­թյան մեջ, ո­րին եր­կար մտա­պա­հեց հան­դի­սա­տե­սը։ ՙՍո­վե­տա­կան Ղա­րա­բաղ՚ թեր­թի թա­տե­րա­խո­սը այդ առ­թիվ գրել է. ՙԶի­նա­վոր Գևոր­գյանն ուղ­ղա­կի քան­դա­կել է իր Վա­նու­նուն։ Դպ­րո­ցի դի­րեկ­տո­րը մեզ ներ­կա­յա­նում է շեշտ­ված, խիստ խա­րակ­տե­րա­յին գծե­րով։ Նա տիպ է։ Գևոր­գյա­նը մի հա­տիկ ՙպլյուս՚ բա­ռով, որն այն­քան լավ է ՙխա­ղաց­նում՚ բե­մի վրա, կա­րո­ղա­նում է ան­հա­տա­կա­նաց­նել Վա­նու­նու խոս­քը՝ դե­րա­մարմ­նա­վոր­ման մեջ մտց­նե­լով նաև կո­միզ­մի տար­րեր՚ (ՙՍո­վե­տա­կան Ղա­րա­բաղ՚, 1986, 8 փետր­վա­րի)։

Զ.Գևոր­գյա­նը բե­մի այն վար­պետ­նե­րից է, ով­քեր մեծ սի­րով ձեռք են մեկ­նել նաև դրա­մա­տի­կա­կան ինք­նա­գործ խմ­բե­րին։ Նա Ար­ցա­խի բազ­մա­թիվ գյու­ղե­րում և ձեռ­նար­կու­թյուն­նե­րում ստեղ­ծել է թա­տե­րա­կան խմ­բեր, ե­րի­տա­սար­դու­թյան մեջ սեր­մա­նել գե­ղե­ցի­կը զգա­լու և գնա­հա­տե­լու կա­րո­ղու­թյուն, յու­րո­վի նպաս­տել նրանց գե­ղա­գի­տա­կան և հայ­րե­նա­սի­րա­կան դաս­տիա­րա­կու­թյա­նը։ Գևոր­գյա­նը 30 տա­րի ա­նընդ­մեջ ղե­կա­վա­րել է Ղար­մե­տաքս­կոմ­բի­նա­տի ինք­նա­գործ թա­տե­րա­կան խում­բը, ո­րը յուր ժա­մա­նա­կին ար­ժա­նա­ցել է ՙԺո­ղովր­դա­կան թատ­րոն՚ պատ­վա­վոր կոչ­մա­նը։
Թա­փան­ցե­լով բե­մար­վես­տի գաղտ­նիք­նե­րի մեջ՝ այս ար­վես­տա­գե­տը նաև թա­տե­րագ­րու­թյուն­ներ է հե­ղի­նա­կել. ու­նի 11 պիես, ո­րոնք բազ­միցս խա­ղաց­վել են ինք­նա­գործ խմ­բե­րում, իսկ 1998 թ. Ստե­փա­նա­կեր­տի պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նում նա բե­մադ­րեց իր ՙՊապ, կրա­կում են՚ պիե­սը, ո­րը Ար­ցա­խյան Գո­յա­մար­տի և իր՝ որ­դե­կո­րույս հոր ցա­վի ինք­նա­տիպ ար­տա­հայ­տու­թյունն ու ար­ձա­գան­քը ե­ղավ։
Տա­րի­նե­րի ըն­թաց­քում Զի­նա­վոր Գևոր­գյա­նը հմ­տա­ցավ նաև թա­տե­րա­կան գոր­ծի կազ­մա­կերպ­ման մեջ՝ շնոր­հիվ իր չա­փած-ձևած բնա­վո­րու­թյան և մարդ­կանց հետ աշ­խա­տե­լու բա­ցա­ռիկ ըն­դու­նա­կու­թյան։ Ա­նու­րա­նա­լի է նրա ներդ­րու­մը թատ­րո­նի` այդ բարդ ու հա­կա­սա­կան օր­գա­նիզ­մի գոր­ծու­նեու­թյան մեջ՝ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ղե­կա­վա­րի և հատ­կա­պես տնօ­րե­նի `իր պաշ­տո­նա­վա­րու­թյան 13 տա­րի­նե­րի ըն­թաց­քում։
Նա ար­ժա­նա­ցել է ՀՀ վաս­տա­կա­վոր ար­տիս­տի (1978թ.), հան­րա­պե­տու­թյան ժո­ղովր­դա­կան ար­տիս­տի (1979թ.) բարձր կոչ­ման, ինչ­պես նաև պարգևատր­վել է ՙՊատ­վո նշան՚ շքան­շա­նով (1975թ.) և բազ­մա­թիվ մե­դալ­նե­րով ու պատ­վոգ­րե­րով։ Նա կյան­քից հե­ռա­ցել է 2005թ. մայ­սի­սի 28-ին:
Զ.Գևոր­գյա­նը 65 տա­րի ծա­ռա­յել է բե­մար­վես­տին՝ իր հո­գու լույ­սը անմ­նա­ցորդ նվի­րե­լով հան­դի­սա­տե­սին ու սիր­վե­լով նրա­նից փո­խա­դար­ձա­բար։


Կա­րի­նե Ա­լա­վեր­դյան
ԼՂՀ մշա­կույ­թի
վաս­տա­կա­վոր գոր­ծիչ