[ARM]     [RUS]     [ENG]

ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԱՅԼ ԿԵՐՊ ՎԱՐՎԵԼ՝ ՙԶՎԵԶԴԱ՚ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԸ ՊԱՏՄԵԼ Է ԲԱՆԱԿԻ ԼԵԳԵՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՙԶվեզ­դա՚ ռու­սա­կան հե­ռուս­տաա­լի­քը ՙԲա­նա­կի լե­գենդ­ներ՚ ծրագ­րի թո­ղար­կու­մը նվի­րել է Խոր­հր­դա­յին Միու­թյան մար­շալ Հա­մա­զասպ Բա­բա­ջա­նյա­նին։

Քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չու­թյանն օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու Հա­մա­զասպ Բա­բա­ջա­նյա­նի հրա­մա­նը փր­կեց հա­զա­րա­վոր բեռ­լին­ցի­նե­րի կյան­քեր։ Այդ մա­սին աս­վում է ՙԶվեզ­դա՚ հե­ռուս­տաա­լի­քի տե­սա­նյու­թում։

Ծրագ­րում ներ­կա­յաց­վում են 1945թ. ապ­րի­լի 16-ից մա­յի­սի 2-ը տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, երբ ռեյ­խս­տա­գի գրո­հի հետ հա­մա­ժա­մա­նակ սկս­վեց ռայ­խս­կանց­լե­րի նս­տա­վայ­րի գրո­հը։ Այդ ժա­մա­նակ 11-րդ գվար­դիա­կան տան­կա­յին կոր­պու­սի հրա­մա­նա­տար, գն­դա­պետ Հա­մա­զասպ Բա­բա­ջա­նյանն ա­ռա­ջար­կեց վեր­գետ­նյա և ստոր­գետ­նյա գրոհ ի­րա­կա­նաց­նել գլ­խա­վոր կա­ռա­վա­րա­կան շեն­քի ուղ­ղու­թյամբ, որ­տեղ այդ ժա­մա­նակ թաքն­վել էր նա­ցիս­տա­կան Գեր­մա­նիա­յի բարձ­րա­գույն ղե­կա­վա­րու­թյու­նը և ան­ձամբ Հիտ­լե­րը։
ՙՅու­րի Օ­զե­րո­վի ՙԱ­զա­տագ­րում. Վեր­ջին գրո­հը՚ կի­նո­պատ­ման եզ­րա­փա­կիչ ֆիլ­մում ներ­կա­յաց­ված դր­վա­գը սցե­նա­րիստ­նե­րի հո­րին­ված­քը չէ՚,- պատ­մում է ծրագ­րի հա­ղոր­դա­վար Ա­լեք­սանդր Մար­շա­լը։
Իսկ վե­րոն­շյալ դր­վա­գում ֆիլ­մի հե­րոս­նե­րից մեկն ա­ռա­ջար­կում է մյու­սին Հիտ­լե­րին գե­րի վերց­նել։ Ի­րա­կա­նում այդ­պես էլ կլի­ներ, ե­թե գրոհ կա­տար­ված լի­ներ, չէ՞ որ մինչև ռայ­խս­կանց­լե­րի նս­տա­վայր մնա­ցել էր ըն­դա­մե­նը մի ինչ-որ 200 մետր։
Ստոր­գետ­նյա գրոհ ի­րա­կա­նաց­նող խմ­բի հրա­մա­նա­տա­րը գն­դա­պետ Բա­բա­ջա­նյա­նին զե­կու­ցեց, որ գեր­մա­նա­ցի­նե­րը պայ­թեց­րել են Լանդ­վեր ջրանց­քի ջրար­գե­լակ­նե­րը, և թու­նելն ա­րագ լց­վում է ջրով։ Բայց մետ­րո­յի կա­յա­րան­նե­րում թաքն­վել էին ռմ­բա­կո­ծու­թյուն­նե­րից պատս­պար­վող խա­ղաղ բնա­կիչ­ներ և վի­րա­վոր­ներ, և օգ­նու­թյան ճի­չեր էին լս­վում։
Հրա­մա­նա­տա­րը հարց­րեց ի՞նչ ա­նել. փոր­ձել, չնա­յած թու­նե­լի հե­ղեղ­ված լի­նե­լուն, ա­ռաջ շարժ­վել, թե՞ վերև բարձ­րա­նալ և միա­նալ ցա­մա­քա­յին գրո­հին։ Բա­բա­ջա­նյա­նը բո­լո­րո­վին այլ հրա­ման տվեց՝ դա­դա­րեց­նել գրո­հա­յին խմ­բե­րի ա­ռաջ­խա­ղա­ցու­մը և օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րել քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չու­թյա­նը։
ՙԱ­վե­լի ուշ, երբ Հա­մա­զասպ Բա­բա­ջա­նյանն ար­դեն դար­ձել էր զրա­հա­տան­կա­յին զոր­քե­րի մար­շալ, նրան հարց­նում էին` ին­չու է նա այդ­պես վար­վել։ Ե­թե նա շա­րու­նա­կեր գրո­հը և գրա­վեր ռայ­խս­կանց­լե­րի նս­տա­վայ­րը, պա­տե­րազ­մը մի քա­նի ժամ ա­վե­լի շուտ կա­վարտ­վեր, իսկ ին­քը կվաս­տա­կեր մի մար­դու համ­բավ, ով վեր­ջա­կետ դրեց այդ պա­տե­րազ­մին։ Բայց ա­պա­գա մար­շա­լը պա­տաս­խա­նում էր, որ այլ կերպ վար­վել չէր կա­րող՚,- պատ­մում է հա­ղոր­դա­վա­րը։
Կյան­քե­րի գնով հաղ­թա­նակ տա­նող ու­ղի հար­թե­լու չկա­մու­թյու­նը բազ­միցս Բա­բա­ջա­նյա­նի կա­րիե­րան խոր­տա­կե­լու պատ­ճառ կա­րող էր դառ­նալ՚,- նշում է Ա­լեք­սանդր Մար­շա­լը։
Ֆիլ­մում պատ­մում են նաև Հա­մա­զաս­պի ման­կու­թյան մա­սին։ Բա­բա­ջա­նյան­նե­րի ըն­տա­նի­քում ե­ղել է 7 ե­րե­խա՝ ե­րեք որ­դի ու չորս դուստր, ծնող­նե­րին դժ­վա­րու­թյամբ էր հա­ջող­վում հո­գալ նրանց կա­րիք­նե­րը: Նրանք ա­նա­սուն էին պա­հում, իսկ Չար­դախ­լուն (Բա­բա­ջա­նյա­նի հայ­րե­նի գյու­ղը - խմբ.) հայտ­նի էր ա­նաս­նա­պա­հու­թյամբ։
ՙՏա­նը Հա­մա­զաս­պին կարճ Հա­մո էին ա­սում։ Բնու­թյու­նը նրան բարձր հա­սա­կով չէր օժ­տել, սա­կայն բռն­կուն բնա­վո­րու­թյան ու ծայ­րա­հեղ խի­զա­խու­թյան պատ­ճա­ռով նրա­նից վա­խե­նում էին ան­գամ ի­րե­նից ա­վագ ե­րե­խա­նե­րը՚,- ա­սում է Ա­լեք­սանդր Մար­շա­լը։
1945թ. հու­լի­սի 11-ին Մերձ­կար­պա­տյան 11-րդ գվար­դիա­կան տան­կա­յին կոր­պու­սին շնորհ­վեց պատ­վա­վոր ՙԲեռ­լի­նյան՚ ան­վա­նու­մը, իսկ նրա հրա­մա­նա­տար, գն­դա­պետ Բա­բա­ջա­նյա­նը ար­ժա­նա­ցավ Խոր­հր­դա­յին Միու­թյան Կրկ­նա­կի հե­րո­սի կոչ­ման։ Այ­նու­հետև Բա­բա­ջա­նյա­նին շնորհ­վել է գե­նե­րա­լի, իսկ 1967թ. զրա­հա­տան­կա­յին զոր­քե­րի մար­շա­լի կո­չում։ Նա գլ­խա­վո­րել է ԽՍՀՄ տան­կա­յին զոր­քե­րը, իսկ նրա ղե­կա­վա­րու­թյան ներ­քո այդ զո­րա­տե­սա­կը ո­րա­կա­կան ա­ռա­ջըն­թաց­ներ է ար­ձա­նագ­րել։

ru.armeniasputnik.am