comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ

Ovian2.jpgՆվիրված արձակագիր, երգիծաբան և դրամատուրգ 
Վազգեն Օվյանի ծննդյան 80-ամյակին 
Օրերս Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ԼՂՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվեց հուշ-երեկո՝ նվիրված Արցախի տաղանդավոր զավակ, արձակագիր Վազգեն Օվյանի ծննդյան 80-ամյակին։ 
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը։ Դահլիճում էր նաև Տորոնտոյի հայկական համայնքի ներկայացուցիչ Մկրտիչ Մկրտչյանը, ով հովանավորել է Վազգեն Օվյանի գրական ժառանգության  հրատարակ-ման գործը։
ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վարդգես Բաղրյանը, ով ժամանակին եղել է Վ. Օվյանի կրտսեր գործընկերը, իր ելույթում նշեց Վազգեն Օվյան գրողի և քաղաքացու ազնվությունն ու հայրենասիրությունը։ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Սամվել Եվրիյանի կատարմամբ հնչեց ՙԱյս Ղարաբաղն է՚ ստեղծագործությունը։ 
Բարերար Մկրտիչ Մկրտչյանն իր ելույթում նշեց, որ Սփյուռքում լայն ընդունելություն գտան և բուռն ոգևորության ալիք առաջացրին Վազգեն Օվյանի ստեղծագործությունները։ ՙԱյս գրողի ստեղծագործությունների տպագրման ծախսերի հոգացողությունը համարում եմ իմ հայրենասիրական պարտքը, որով լուծում եմ իմ պապերի վրեժը  թուրքերից՚,¬ ասաց Մ. Մկրտչյանը։ 
ԼՂՀ Նախագահի օգնական Ռուդիկ Մարտիրոսյանը հետաքրքիր հուշեր պատմեց գրողի հետ համատեղ աշխատանքային տարիներից։ 
Արցախի ժողովրդական երգչուհի Նաիրուհի Ալավերդյանը կատարեց Վ. Օվյանի տեքստով ՙՍտեփանակերտ՚ երգը։ 
ԱրՊՀ պրոֆեսոր Արզիկ Մխիթարյանն իր խոսքում ընդգծեց, որ Վ. Օվյանն այն գրողներից է, ում  ստեղծագործություններին ինքն անհամբերությամբ էր սպասում։
Զոհված ազատամարտիկների հարազատների միության նախագահ Գալյա Առստամյանը պատմեց երգիծաբան Վ. Օվյանի վարած ՙՄախաթ՚ երգիծական հաղորդաշարի՝ մեծ լսարանի վրա թողած բարոյադաստիարակչական նշանակության  մասին։
 ԱրՊՀ դոցենտ, ՙՎազգեն Օվյանի չափածոն՚ մենագրության հեղինակ Սիլվա Խաչատրյանն իր խոսքում հատկանշեց Վ. Օվյանի ժողովրդայնությունը։
Հետաքրքիր էր Արցախի հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանի խոսքը, ով հիշեց, որ իր բանաստեղծությունների տետրով  ներկայացել էր Վ. Օվյանին։ 
Հուզիչ էին բանաստեղծի թոռան՝ Վազգենի, թոռնուհու՝ Ամալյայի ՙելույթները՚. նրանք արտասանեցին պապիկի ստեղծագործություններից։
Վերջում գրողի որդին՝ Վարդգես Օվյանը, շնորհակալական խոսք ասաց ԼՂՀ մշակույթի և երիտասարթյան հարցերի նախարարությանը, երեկոյի կազմակերպիչներին և մասնակիցներին։ 
 
Ս. ԽԱՉԵՆՑ